Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհերի թիվը կարող է գերազանցել 200-ը (լուսանկարներ, տեսանյութ)

12:54 • 11.04.18

Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալժիրյան ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 200-ը: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ ուղևորների մեծ մասը զինվորականներ են եղել:

Հաղորդվում է, որ կործանվել է Իլ-78 ինքնաթիռը:

Դեպքը տեղի է ունեցել Բլիդա քաղաքի մոտակայքում՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության 14 մեքենա:

Մոտակա ճանապարհների երթևեկությունը դադարեցվել է: