ՊՆ-ը վստահեցնում է՝ սպանությունները և ինքնասպանությունները նվազել են, իրավապաշտպանը պնդում է՝ դա ժամանակավոր է, քանի որ խնդիրը համակարգային է

22:03 • 11.04.18



Բանակում դիտավորյալ սպանությունների և ինքնասպանությունների հասցնելու մասով հստակ նվազեցումներ կան. այս առումով աշխատանքներ են տարվում, և դրանք օգուտ տալիս են: Tert.am-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ Զինված ուժերում զոհերի վերջին տարիների վիճակագրությանը:

«Ամբողջ աշխարհում կա նորմալիզացված ընդհանուր կիրառական մեթոդոլոգիա, որտեղ կան ծառայության հետ կապ ունեցող մահեր և ծառայության հետ կապ չունեցող մահեր: Հիմա մեզ մոտ ինչ է ստացվում, եթե հակառակորդի կրակոցից է զոհը, դա թույլատրելի է, եթե հակառակորդը չէ, ուրեմն դա թույլատրելի զոհ չէ: Սա անընկալելի լոգիկա է, ինչով առաջնորդվում են շատ ու շատ «փորձագետներ»: Նրանք ավելի շատ ուրիշ խնդիրներ են լուծում, քան ուզում են բանակին կամ զինվորին օգուտ տալ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Tert.am-ի կատարած հաշվարկով՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 9-ը զոհվել է 12 զինծառայող, որից 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ նույնպես սահմանից ներս գրանցվող դեպքերն ավելի շատ են եղել, քան հակառակորդի կողմից կատարվածները: Մասնավորապես՝ հայկական կողմում տարբեր հանգամանքներում զոհվել է 52 զինծառայող, որից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարած տարբեր գործողությունների հետևանքով:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմի զոհերի մեծ մասը, չնայած վիճակագրության, միևնույն է՝ լինում է հակառակորդի ուղիղ և անուղղակի ազդեցությունից: Անուղղակի ազդեցությունը, ըստ նրա՝ մարտական հերթապահությունից բխող ավտովթարներն են, լարվածությունը, որոնց պատճառով անզգույշ կրակոցներ են լինում, և այլն: 

«Ինքնասպանության հասցնելու, զինծառայողի կողմից ծառայակցին սպանելու դեպքերից բացի այս վիճակագրությունում ներառված են նաև դժբախտ պատահարները՝ ավտովթարները, զենքի սխալ օգտագործումը, ականի պայթյունները և այլն: Սրանք կոչվում են ծառայության հետ ուղիղ կապ ունեցող հանգամանքներ: Իսկ ինքնասպանությունը, ուղիղ դիտավորյալ սպանությունն այլ բաներ են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ բանակում դիտավորյալ սպանությունների և ինքնասպանությունների հասցնելու մասով հստակ նվազում կա:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ինքնասպանությունների և սպանությունների առումով որոշակի նվազում կա, բայց դա մեկընդմիշտ լուծված խնդիր չէ:

Նա նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում իրենց կազմակերպությունը հետևում է բանակում մահացության դեպքերին, և միայն մեկ տարվա ընթացքում են քիչ զոհեր գրանցվել, այն էլ՝ տարիներով խնդիրների մասին ահազանգելուց և պահանջներ ներկայացնելուց հետո:

«Եթե չեմ սխալվում, հիմա ձեռքիս տակ չեն փաստաթղթերը, 2011 կամ 2012 թթ.-ին էր, որ 32 զոհ ունեցանք: Նախարարությունը հայտարարեց, որ ամեն ջանք կգործադրի, որպեսզի այդպիսի տխուր արդյունքներ չլինեն, և իրապես այդ տարում ցույց տվեց, որ ջանքեր գործադրվում են: Սա նշանակում է, որ պատճառները Զինված ուժերում առկա խնդիրների մեջ են: Բայց միաժամանակ ես կասկածներ հայտնեցի, որ զուտ վարչական մեթոդներով և խստացումներով հնարավոր չէ լուրջ արդյունքի հասնել, դա կարճաժամկետ հատվածում է էֆեկտ ունենում»,- ասաց իրավապաշտպանը:

Նրա կարծիքով՝ խնդիրը համակարգային է, և այդ պատճառով ինքնասպանությունների և սպանությունների՝ վերջին տարվա որոշակի նվազումը հաջորդ տարիներին կարող է փոխվել:

Ինչ վերաբերում է դժբախտ պատահարների՝ զենքի հետ անզգույշ վարվելու, ականների վրա պայթելու, ավտովթարների հետևանքով զոհերին, Արթուր Սաքունցն այստեղ ևս համալիր խնդիրներ է տեսնում:

«Այստեղ մենք ունենք պատշաճ հրահանգավորման, անվտանգության կանոնների պատշաճ ապահովման, տեխնիկական միջոցների վիճակի խնդիրներ: Դու օգտագործում ես տվյալ դեպքում ավտոտեխնիկա, ուրեմն պետք է պատշաճ վերանորոգում արվի և պատշաճ տեխնիկական վիճակում գտնվի, ինչպես նաև այստեղ կա զինվորական վարորդների պատրաստվածության հարցը: Հիմա ո՞ր մասում է այդտեղ թերացումը, ցավոք սրտի, տեսնում ենք, որ համալիր է»,- ասաց նա:

Արթուր Սաքունցի խոսքով՝ բանակում խնդիրները խրոնիկ են, և տարիներով շարունակաբար չլուծվող խնդիրները հանգեցնում են տխուր վիճակագրության:

Առաջին խնդիրը, որը, նրա կարծիքով, անհրաժեշտ է վերացնել, բանակում տիրող կոռուպցիան է: Ըստ Ա. Սաքունցի՝ Զինված ուժերում կոռուպցիոն շահերը դեռևս հանդիսանում են որպես գործելակերպի հիմնարար շարժառիթներից մեկը և՛ բանակի ներսում, և՛ բանակի հետ հարաբերություններում:

«Դրա պատճառներն այլ են, սպաների սոցիալական ապահովության հետ կապված խնդիրների չլուծվածությունն է՝ կենսական, բժշկական, բնակարանային ապահովումը: Այսինքն՝ համալիր խնդիրների շարք կա, որը տարիներով չի լուծվում: Ես ուղղակի պետք է հերթական անգամ հիշատակեմ Միքայել Գրիգորյանի հայտնի գրությունը՝ ուղղված Սեյրան Օհանյանին, որում ինքը մատնանշում է բոլոր հիմնարար խնդիրները՝ գողությունների մասով, սպաների սոցիալական ապահովության լուրջ խնդիրների մասով և այլն: Բայց դա այդպես էլ քննության առարկա չդարձավ, և հետևություններ չարվեցին»,- նշեց իրավապաշտպանը:

Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ բանակում առկա մյուս խնդիրը սպաների ճանապարհային քարտեզի բացակայությունն է: Այսինքն՝ 20 տարվա ընթացքում սպան չգիտի, թե ինչ վարքագծի դեպքում ինչ արդյունքներ կունենա որպես մարդ: Նա նկատում է նաև, որ ծառայությունների պատշաճ կատարման դեպքում խրախուսման մեխանիզմ չկա, որովհետև այստեղ ընտրողական մոտեցում կա: Ինչպես նաև ՀՀ-ում գոյություն ունեցող նույն հովանավորչությունը կա նաև Զինված ուժերում:

«Ես ինչու եմ սպաների վրա կենտրոնանում, որովհետև սպան է հիմնական պատասխանատուն, պատշաճ վերահսկողությունը սպաներն են անում: Բացի այն, որ սպայից պահանջում են ծառայության նկատմամբ պատասխանատու, բարեխիղճ լինել, նաև դրա համար պետք է պատշաճ պայմաններ ստեղծվեն, որպեսզի սպայի մոտ լավ ծառայելու մոտիվացիան լինի:

Պետք է հիշատակեմ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում կուրսանտի սպանության դեպքը: Ամբողջ մի ինստիտուտի ներկայությամբ բռնություն են գործադրում, և ո՞ւմ կողմից էր այդ բռնությունը գործադրվում՝ ինստիտուտի հրամանատարի տեղակալի տղայի կողմից: Եվ որևիցե մի ապագա սպա ծպտուն չէր հանում: Եթե սպաների միջև միջանձնային հարաբերություններում տիրում է այդ անպաշտպանվածությունը և հովանավորչությունը, այն որպես մշակույթ, գործելակերպ, ապրելակերպ տարածվում է նաև զինվորների վրա: «Նայողներն» են հիմնական պատճառը: Եթե սպայական կազմում կան այդպիսի մոտեցումներ, ապա ինչպե՞ս կարող է դա չարտահայտվել նաև զինծառայողների փոխհարաբերությունների մեջ»,- ասաց նա:

Սաքունցը հավատացնում է, որ բանակում որակյալ սպաներ էլ շատ կան, բայց նրանց կողմից զինվորական կարգապահության նկատմամբ պատշաճ վերահսկողության պատասխանատվությունը զուտ անձնական է, ոչ թե համակարգային: Համակարգային պատասխանատվության բացակայության պարագայում, ըստ նրա՝ անընդհատ հնարավոր չէ լավ արդյունք ունենալ, մանավանդ, որ լավ, որակյալ ծառայելու շարժառիթը սպաների մոտ չի խթանվում:

«Եթե կարգապահության նկատմամբ վերահսկողություն իրականացնողը մտածում է կոռուպցիոն շահերով, թե ինչ թռցնի կամ ուղղակի ժամանակ անցկացնի, որ անցնի թոշակի, բնականաբար դա ազդելու է նաև զինվորական կարգապահության վրա»,- ընդգծեց նա:

Իրավապաշտպանը հայտնում է, որ ինքը և իրենց կազմակերպությունը բազմաթիվ քրեական գործերի մեջ ներգրավված են, և նման տեսակետը հենց քրեական գործերի նյութերի հիման վրա ի հայտ եկել:

«Այս մեկ ու կես տարվա ընթացքում այդպես մի կախարդական փայտիկով լուծե՞լ են խնդիրը, կներեք, բայց այդ նույն սպայական կազմն է չէ՞ վերջին հաշվով ծառայում, նույն կրթական համակարգն է: Բանակում ֆունդամենտալ խնդիրներ կան, և դրանք 1.5-2 տարվա ընթացքում չեն լուծվելու: Պետք է աշխատող համակարգ լինի, որ կանխվեն նման դեպքերը: Պետք է պատասխանատվության ենթարկելու, բողոքարկման ենթարկելու, անվտանգության ապահովման ինստիտուտները գործեն»,- ասաց Արթուր Սաքունցը:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:32 • 18/07

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերությունները լարվեցին, իսկ Ռուսաստանի հետ՝ ամրացան․ gazeta.ru

18:10 • 18/07

Արմեն Սարգսյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել

18:08 • 18/07

Քանյե Ուեսթը կարող է Հս. Կորեա մեկնել ու հանդիպել Կիմ Չեն Ընին

18:07 • 18/07

Նախագահը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել

18:04 • 18/07

Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը հետխորհրդային երկրների ԶԼՄ-ներին են ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

18:02 • 18/07

Զգալի պակաս է ընդունվողների թիվը, բուհերն ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, բայց միջոցներ չեն ձեռնարկել. նախարար (տեսանյութ)

17:58 • 18/07

Արթիկում գազից թունավորված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

17:50 • 18/07

Արարատի նախկին մարզպետը պնդում է, որ  $60.000 է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ մի քաղաքացու աշխատանքի տեղավորելու համար. ՔԿ

17:46 • 18/07

Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Ալիև

17:43 • 18/07

Սեքսուալ բնույթի գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

17:40 • 18/07

Չեխ կամ Շմեյխել. Չելսին փոխարինող է փնտրում Կուրտուային

17:27 • 18/07

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետը կանդրադառնա թեմային. Արման Եղոյան

17:25 • 18/07

Բակո Սահակյանը ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք ՀԿ-ների հետ

17:25 • 18/07

Իրանցի պատգամավորը ստիպված է եղել արդարացնել Խորվաթիայի նախագահի ջերմ գրկախառնությունները

17:24 • 18/07

Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է. Արա Բաբլոյանը՝ Ալբերտ Վայլերին

17:21 • 18/07

Վարչապետն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին

17:19 • 18/07

Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանան կշարունակի կալանքի տակ մնալ

17:15 • 18/07

Շատ դպրոցի տնօրեններ ներառական կրթությունը դարձրել են բիզնես գիծ. քննարկում

17:10 • 18/07

Չարաշահումներ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնելու ընթացքում. ընկերության կողմից վերականգնվել է 6,7 մլն ՀՀ դրամ

17:10 • 18/07

Ժիրինովսկին առաջարկել է ԵՄ-ից 1 տրիլիոն եվրո պահանջել «Ռուսաստանի տարածքում կոմունիզմի փորձի համար»

17:06 • 18/07

Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկեր Արդշինբանկից

17:04 • 18/07

Կասանո. Ռոնալդուն նման է Նադալին, Մեսսին` Ֆեդերերին

16:58 • 18/07

Գիտնականները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող 12 նոր արբանյակ

16:52 • 18/07

Եգիպտոսում կենդանիների միլիոնավոր մումիաներ են գտնվել

16:50 • 18/07

Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

16:47 • 18/07

Լուծումները կան, մնում է որոշակի համաձայնության գալ. Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

16:42 • 18/07

Օդրիոսոլան «Ռեալի» մասին. Յուրաքանչյոր ֆուտբոլիստի երազանքն է կրել մեծագույն ակումբի խաղաշապիկը

16:35 • 18/07

Աֆրինում թուրքական ԶՈւ-ի օկուպացիայից հետո սկսել են բնակեցվել իսլամիստ ծայրահեղականներ․ իրավապաշտպան կազմակերպություն

16:30 • 18/07

Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

16:29 • 18/07

Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները

16:25 • 18/07

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1 տարեկան երեխա է մահացել

16:18 • 18/07

Պատանի փրկարարների հավաքական թիմը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքին

16:16 • 18/07

ԵՄ-ն Google-ին տուգանել է ռեկորդային 5 մլրդ դոլարով

16:16 • 18/07

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

16:14 • 18/07

Դավիթ Տոնոյանը ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. ՊՆ

16:08 • 18/07

«Յուվենտուսը» ներկայացրել է 3-րդ խաղաշապիկը, որը վերամշակված է օվկիանոսի աղբից

16:07 • 18/07

Ներառական կրթության ոլորտում արվածը գլխավորապես մնացել է  թղթի վրա. քննարկում (տեսանյութ)

16:05 • 18/07

ՀՀ-ի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին և համագործակցել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում. ԱԳ նախարար

16:04 • 18/07

Ռուսաստանում կինը դատի է տվել բժիշկներին, որոնք 2 տարի առաջ վիրահատության ժամանակ իր մարմնում ասեղ են մոռացել

15:43 • 18/07

Հս. Կորեան ապամիջուկայնացման գործընթացում ժամանակային սահմանափակում չունի. Թրամփ

15:38 • 18/07

Ամերիկացիների կեսից ավելին հավանության չի արժանացնում Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ. հարցում

15:37 • 18/07

ՃՈ տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է 7-րդ քրգործը

15:32 • 18/07

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

15:13 • 18/07

Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ)

15:13 • 18/07

Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

15:10 • 18/07

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

15:09 • 18/07

Տասը ժամով կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և Մարմարաշեն համայնքի ջրամատակարարումը

15:07 • 18/07

10 մլն դրամի հափշտակման գործով դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար. ՔԿ

15:05 • 18/07

Ոչ մի պարտված եզրափակիչ. Ռաֆաել Վարանի անհավանական ցուցանիշը

15:04 • 18/07

Թուրքիայում հետաքննություն է ընթանում ընդդիմության առաջնորդի նկատմամբ՝ Էրդողանի մասին ծաղրանկարը հրապարակելու համար

15:04 • 18/07

Սյունիքում բեռնատար է շրջվել, կա 1 զոհ, 2 տուժած. shamshyan.com

14:56 • 18/07

Ինչպես է ավազե փոթորիկը «կուլ տալիս» մեքենան (տեսանյութ)

14:56 • 18/07

Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս

14:34 • 18/07

Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի

14:30 • 18/07

Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ. CNN

14:23 • 18/07

Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատ»-ում յուրացումներ են կատարվել. նախապատրաստվում են նյութեր

14:21 • 18/07

Ալիսոնը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ». «Ռոման» գտել է նրան փոխարինողին

14:15 • 18/07

Մի շարք կառույցների տրվել է հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ. քննարկում (տեսանյութ)

14:12 • 18/07

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

14:06 • 18/07

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու համոզել Երևան գալ՝ խորոված ուտելու

14:00 • 18/07

Շոտլանդացիները չեն ներկայացել Վարուժան Սուքիասյանի ասուլիսին

13:59 • 18/07

Բոլիվիայի նախագահը Թրամփին «մարդկության թշնամի» է անվանել

13:57 • 18/07

Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

13:54 • 18/07

Կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն. նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

13:34 • 18/07

Իլոն Մասկը ներողություն է խնդրել բրիտանացի փրկարարից, որին «մանկապիղծ» էր անվանել

13:34 • 18/07

ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողն Արմեն Բիլյանը չէ, այլ` Էդվարդ Գրիգորյանը. Պավել Մանուկյանը՝ դատարանում

13:33 • 18/07

Թրամփ-Պուտին հանդիպումը զսպեց այն երկրների ախորժակը, որոնք փորձելու էին աշխատել հակասությունների վրա ու քաղաքականություն կառուցել. փորձագետներ (տեսանյութ)

13:28 • 18/07

Տիգրան Ավինյանը և Գրիգորի Մարտիրոսյանը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

13:27 • 18/07

US Open-2018-ի մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային

13:25 • 18/07

Ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար

13:21 • 18/07

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծառայության պետը քննարկել են Գերմանիայից ստացվող ռեադմիսիոն հայտերի գործընթացը բարելավելու հարցերը

13:19 • 18/07

Թուրք-իրանական սահմանին թուրքական ոստիկանությունը 139 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալել

13:14 • 18/07

ԱՄՆ-ն ավելի քան 21 մլն դոլար կծախսի Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխված ԱՄՆ դեսպանատան կառուցման համար

12:55 • 18/07

«Հյուսիս-հարավի» կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել ֆինանսավորման հարցը լուծելուց հետո, հնարավոր իրավախախտումներով զբաղվում են իրավապահները. նախարար

12:50 • 18/07

«Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն. Shamshyan.com

12:47 • 18/07

Մինաս Ավետիսյանի «Արմենիա» և «Գիշեր» որմնանկարները վերականգնման կարիք ունեն. ահազանգում են մասնագետները (տեսանյութ)

12:39 • 18/07

Կոտայքի մարզում՝ տներից մեկի բակում, մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել

12:38 • 18/07

Ամերիկուհի զբոսաշրջիկները շփոթել են պորտուգալական ու ամերիկյան Լիսաբոնները

12:28 • 18/07

«Շախմատի երկիր Հայաստան». Նյու Յորքում բնակվող բլոգերը հիացած պատմել է հայկական դպրոցներում երեխաներին շախմատ սովորեցնելու պրակտիկայի մասին (տեսանյութեր)

12:26 • 18/07

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

12:23 • 18/07

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել

12:21 • 18/07

Կալանավորին խոշտանգած ՔԿՀ աշխատակցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

12:20 • 18/07

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ

12:16 • 18/07

Հանքարդյունաբերության աշխատանքային խումբը չի ձևավորվել Տ. Ավինյանի գրասենյակի հետ ունեցած տարակարծությունների պատճառով. Ա. Գրիգորյան

12:15 • 18/07

FIFA-ն ներկայացրել է ԱԱ-2018-ի խորհրդանշական հավաքականը

12:15 • 18/07

Հանրությունը մեծ սպասումներ ունի նոր կառավարությունից՝ սոցիալական կյանքի բարելավման իմաստով. Տիգրան Քոչարյան

12:14 • 18/07

Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա կարգի բերել երկրի տնտեսությունն ու խուսափել ճգնաժամից․ թուրք տնտեսագետ

12:10 • 18/07

Բակո Սահակյանի հրամանագրով Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի անդամ

12:02 • 18/07

18 զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով

12:01 • 18/07

Ռուսական ռազմաբազան առանց զգուշացնելու ավելի քան 30 միավոր զինտեխնիկայով վարժանք է անցկացրել Փանիկում, բնակիչները վախեցել են. ծառայողական քննություն կսկսվի (տեսանյութ)

11:54 • 18/07

Հեղափոխությունից հետո բոլորը սպասողական վիճակում են. Տիգրան Քոչարյան

11:52 • 18/07

Nissan-ը պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտքարը

11:43 • 18/07

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին hարցը քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը. ԱԱԾ

11:41 • 18/07

Հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք

11:41 • 18/07

Սոկրատիս. Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

11:40 • 18/07

Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցները պահանջում են տնօրենի պաշտոնակատարի հրաժարականը, ԱՆ-ից նշում են՝ կա ներքին կարգուկանոն հաստատելու խնդիր

11:37 • 18/07

Հեղաշրջման փորձի ժամանակ մահացած 250 քաղաքացու արյունն Էրդողանի խղճին է․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

11:24 • 18/07

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

11:22 • 18/07

Իրանը՝ «խաղից դուրս». ինչպես Թրամփն ու Պուտինը կլուծեն Սիրիայի խնդիրը. «Газета»

11:18 • 18/07

Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով. նա հատուցել է պետությանը պատճառած վնասը