Վանի կուսական գեղեցկուհին. թուրքական կայքը՝ Կտուց կղզու մասին (լուսանկարներ)

10:03 • 11.04.18

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հատուկ անդրադարձ է կատարել այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նշանավոր Կտուց կղզուն, որն այսօր անվանվում է Չարփանաք: Ըստ թուրք լրագրողի՝ Կտուց կղզին Վանի կուսական գեղեցկությունն է և հատկապես հրաշալի է գարնանային այս եղանակին:

Նախկինում ամբողջովին հայերով բնակեցված կղզին գտնվում է Վանի նահանգի Տուշպա շրջանի տարածքում՝ Վանա լճի հյուսիս-արևելյան հատվածում:

Թեև Վանի խորհրդանիշերից մեկը համարվում է Աղթամար կղզին՝ իր Սուրբ Խաչ վանքով՝ Կտուց կղզին նույնպես ամեն տարի հյուրընկալում է բազմաթիվ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների:

Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ իրենց ձկնորսական նավերով ման են տալիս զբոսաշրջիկներին լճում, ինչն էլ գյուղացիներից շատերի համար եկամտի կարևոր աղբյուր է դարձել:

Կղզու մոտակայքի գյուղերից մեկի բնակիչ Ֆևզի Յըլդըրըմը շեշտել է, որ հյուրերը հատկապես հիանում են կղզու վանական համալիրի գեղեցկությամբ:

Կղզում կանգուն է Կտուց անապատի համալիրը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը:

Հայտնի է, որ մինչև 20-րդ դարի սկիզբ այստեղ գործել են հյուրանոցներ ու օթևաններ, որոնք կոչվում էին «Դրսի տունք» և կառուցված էին լճափին։ Կղզին, սակայն, ամայացել է Հայոց ցեղասպանությունից հետո:














Վանի կուսական գեղեցկուհին. թուրքական կայքը՝ Կտուց կղզու մասին (լուսանկարներ)