Նման աղքատիկ երկրի համար շռայլություն է ԴԱՀԿ 20-ամյակին  52 մլն դրամ ծախսը, իսկ Կառավարությունն ասում էր՝ մաքսիմալ նվազեցվում են ծախսերը. կարծիքներ   

20:56 • 12.04.18



«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն անթույլատրելի է համարում հարկատուների հաշվին շուրջ 52 միլիոն դրամի կամ 108 հազար դոլարի ծախսը՝ Դատական ակտերի հարկադիր կատարողի ծառայության 20-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ՝  հիշեցնելով Կառավարությանը, որ Գործադիրի կողմից որդեգրվել էր ծախսերի առավելագույնս նվազեցման քաղաքականություն:

«Կառավարությունն ասում է, որ ինքը մաքսիմալ նվազեցնում է ծախսերը և հնարավորինս գնում է օպտիմալացման, նույնիսկ այն դեպքում, երբ օպտիմալացումը կարող է գործազրկության նոր պատճառ դառնալ, և այդ ամբողջ համատեքստում նման ծախսերը դառնում են ուղղակի անթույլատրելի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը: 

Բաբկեն Պիպոյանը նկատեց, թե հարուստ պետություններում, որտեղ լայն պետական բյուջե կա, տոնակատարությունների վրա ծախսվում է  գումար, և մարդիկ ուրախանում են, բայց միայն այն դեպքում, երբ տոնը բոլորինն է, մինչդեռ ըստ նրա՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ ՀՀ քաղաքացու համար ԴԱՀԿ-ի ծնունդը տոն չէ:

«Օրինակ՝ նույն Բրազիլիայում հնարավոր է՝ պետության մեծ գումարներով դիմակահանդես կազմակերպվի, և մարդիկ դուրս գան, ուրախանան: Այսինքն՝ հասարակությունը գնահատում է իր կյանքի պայմանները և հասկանում՝ այդ տոնին որքանով պետք է մասնակից լինի, որքանով չլինի: Հիմա երևանցիներն անգամ Երևանի տոնն են պատրաստ համեստ նշելու, որպեսզի այդ գումարներով սոցիալական  խնդիրներ լուծվեն: Էլ չեմ ասում ԴԱՀԿ-ի ուրախությունը, որը հասարակության համար չէ, այլ միայն սահմանափակ քանակով մարդկանց համար կարող է դիտարկվել որպես ուրախություն, և, բնականաբար, այդ ծախսերի մեծ լինելը որևէ կերպ արդարացված լինել չի կարող հասարակության որևէ շերտի համար»,- ասաց նա:

Նշենք, որ ԴԱՀԿ ծառայողի օրվա կապակցությամբ պետբյուջեի միջոցներով 52 միլիոն դրամի (108 հազար դոլար) արժողության պայմանագիր է կնքվել «Էյսի ունիվերսալ» ՍՊԸ-ի հետ մայիսի 4-ին և 5-ին ներկայացուցչական ծառայություններ ձեռք բերելու համար: Ընկերությունը մատուցելու է հյուրանոցային ծառայություններ և ֆուրշեթ 200 անձի համար, մայիսի 5-ին էլ Օպերայում կազմակերպվելու է համերգ, նկարահանել է ֆիլմ ԴԱՀԿ-ի մասին, այնուհետ ևս 60 հոգու համար ֆուրշեթ է լինելու: Ձևավորվելու են բեմն ու սրահը, միջոցառման ավարտին նախատեսվում է հյուրասիրություն՝ 400 անձի համար: 

ՀԿ նախագահը կոռուպցիոն ռիսկեր տեսնում է, որ մեկը մյուսից տարբեր ծառայություններ մատուցելու գործընթացը վստահվել է մեկ ընկերության: «Բայց մեկ անձից ուղիղ գնում կատարելը և կոռուպցիոն դրսևորումներն այս համատեքստում արդեն կարելի է ոչ թե երկրորդ, այլ ուղղակի 18-րդ պլան մղել, քանի որ չի կարելի ընդհանրապես նման ծախսեր իրենց թույլ տան: Իսկ այն, որ Հայաստանում տեր չունեցող ՓՄՁ բիզնեսները բազմաթիվ անգամ է, որ դուրս են գալիս, ասում՝ գիտեք՝ ինչ կա, այդ հավասար բիզնեսի պայմանները, մրցույթին  մասնակցելու հնարավորությունները կենացից այն կողմ չեն անցել և կյանքի չեն կոչվում, սա ևս մեկ փաստ է այդ մասին»,- ասաց նա:  

Ըստ նրա՝ Կառավարությունն անընդհատ ասում է, թե ՀՀ-ն այն տեղն է, որտեղ բիզնեսի համար հավասար պայմաններ կան, մյուս կողմից էլ փակվող ձեռնարկության գործարարն ասում է՝ այդ հեքիաթները կգնաք ուրիշներին կպատմեք, քանի որ տեսնում ենք, որ հավասար հնարավորություններ ստեղծված չեն: 

Բաբկեն Պիպոյանը նշեց, թե խնդիրը կայանում է  նրանում, որ «ցավոք, ցածր մակարդակի վրա է գտնվում պատասխանատվության հարցը»:

Հանրային  խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի  հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը, Tert.am-ի հետ զրույցում ևս անդրադառնալով խնդրին, նշեց. «Նման շռայլությունը տեղին չէ մեր նման աղքատիկ երկրում»:

Ըստ նրա՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող հանրության համար նման միջոցառումները որևէ օգուտ չեն տալիս: Ինչ վերաբերում է այն հարցին, որ 108 հազար դոլարի տարբեր ծառայությունները վստահվում են մեկ ընկերությանը, և կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել, Սադոյանը նշեց, որ դա կարող է դառնալ Հանրային խորհրդի քննարկման թեմա, եթե ներկայացվի հետազոտությունը:

 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

07:54 • 19/09

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:44 • 19/09

Ավարտվել է երրորդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:26 • 19/09

ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին

06:43 • 19/09

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

06:33 • 19/09

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ

05:57 • 19/09

Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:26 • 19/09

Մեքենայում արգելափակված արջի «փախուստի» տեսանյութը համացանցում է հայտնվել

04:42 • 19/09

Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

04:18 • 19/09

Ավտովթար Երևանի Սարալանջի փողոցում. կա վիրավոր. shamshyan.com

03:54 • 19/09

Պենտագոնի ղեկավարը հերքել է պաշտոնը լքելու մասին լուրը

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելական օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Վլադիմիր Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար