Հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, որտեղ նստացույց են սկսել
01։19
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, հանրահավաքի ընթացքն ապահովելու համար կազմակերպիչները ոստիկանության հետ չեն համագործակցում, հիշեցրեց, որ ինքն ավելի վաղ մոտեցել էր ոստիկաններին ու տեղեկացրել, որ իրենք նրանց դեմ ոչ մի ագրեսիվ քայլ չեն ձեռնարկելու և որ իրենց նպատակները քաղաքական են։
«Բացի այդ, Օսիպյանի հետ հեռախոսային կոնտակտ կա, նաև հանդիպել, զրուցել ենք Վալերի Օսիպյանի հետ»,–ասաց Փաշինյանը։
Ի պատասխան ոստիկանության պնդման, թե փակվել է մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ, Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում տեղաշարժը սահմանափակում է, նշելով, որ դա ոչ թե իրենց քմահաճույքի, այլ կարևոր օրակարգի համար է։
01:05
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը նախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որ ցույցը չունի կազմակերպիչներ, կարգադրիչներ, համայնքային գույքն է օգտագործվում և իրադրությունը չի վերահսկվում, ասաց. «Մենք բոլորս համայնքի բնակիչներ ենք և գույքի վնասում տեղի չի ունենում, ընդամենը տեղն է փոխվել, ինչ վերաբերում է կարգադրիչներին, այստեղ, ըստ էության, տարբեր ուժերի ներկայացուցիչներ կարգադրիչների պարտականությունն իրականացնում են, այդ թվում և ես»։
Անդրադառնալով ոստիկանների կողմից վերահսկողություն իրականացնելուն, նա նշեց, որ դեմ չեն, որ ոստիկանական համազգեստով անձիք լինեն, օրինակ լավ կլիներ, որ մինչև ինտենսիվության ընկնելը ՃՈ–ն վերահսկողություն իրականացներ, ոստիկանական համազգեստով ոստիկաններ լինեին։
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաների համար որևէ խնդիր չի լինի, և իրենք այդ մեքենաների համար անմիջապես կբացեն ճանապարհը։
23։45
Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց վարժանք իրականացնել` նախապատրաստվելով ոստիկանության կողմից հնարավոր միջամտության դեպքում ուժերը համախմբելուն։
Նստացույցի մասնակիցները բաժանվեցին երկու խմբի` ոստիկաններ ու ցուցարարներ, ապա բեմադրեցին ոստիկանների կողմից հնարավոր գործողությունն ու իրենց արձագանքը դրան։
23:39
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` հիշեցնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, և չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը:
22։26
Նիկոլ Փաշինյանը հավաքված քաղաքացիներին կոչ արեց «տնավորվել և ազատ զգալ»։
«Մենք պիտի գիշերենք այստեղ, քաղաքացիներ կան, որ արդեն վրան են տեղադրել, լավ գաղափար է, խնդրում եմ ազատ զգաք ձեզ, եթե ունեք վրաններ, տեղադրեք, «տնավորվեք»։ Պայմանով, որ մենք պիտի հոգ տանենք այս հրապարակի ամեն քառակուսի սանտիմետրի համար, և՛ տարածքի մաքրությունը, և՛ կարգուկանոնը, և՛ փոխադարձ հարգանքը»։
22։19
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իրենց նվազագույն խնդիրը, հրապարակը պահելն է։
Նա տեղեկացրեց, որ հավաքվածները հսկում են նաև Թումանյան–Մաշտոցի պողոտա, Թումանյան–Հյուսիսային պողոտա, Բաղրամյան–Մոսկովյան հատվածները։
«Մեր խնդիրն է մնալ այս հրապարակում և հարթակ ստեղծել քաղաքացիների համար, որ գան և իրենց բողոքն արտահայտեն ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի։ Ամեն անգամ, ամեն փուլում ամեն օր պետք է ընդլայնենք մեր հսկողության տակ գտնվող տարածքները»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հաղթանակի միակ երաշխիքը ժողովրդի ամենօրյա ներկայությունն է հրապարակում։
«Ոչ մի ուժ չի կարող մեզ կանգնեցնել, Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնել, եթե մենք կանգնած ենք այստեղ»,–ասաց նա։
22:13
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ֆրանսիայի հրապարակ մտնող ճանապարհների որ հատվածում ովքեր են պատասխանատուները։
Նա նշեց, որ Բաղրամյան պողոտայի հատվածում պատասխանատու են «Հանուն Հայաստան պետության ճակատ»–ից Արմեն Մարտիրոսյանը և Պետրոս Մակեյանը։
Ակտիվիստ Դավիթ Սանասարյանը և քաղաքագետ Արմեն Գրիգորյանը պատասխանատու կլինեն հրապարակի հյուսիսային հատվածի համար։
Թումանյան–Մաշտոցի պողոտա խաչմերուկի պատասխանատուներն են ակտիվիստներ
Հայկ Բարսեղյանը, Շահեն Հարությունյանը։
Սայաթ Նովա հատվածի պատասխանատուներն են «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Տիգրան Ավինյանը և Գարիկ Սարգսյանը։
Թումանյան–Հյուսիսային պողոտայի հատվածի պատասխանատուներ են ԱԺ «Ելք» խմբակցության Արարատ Միրզոյանը և ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանը։
21.12
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմա ճշտում են ՀՀԿ խորհրդի նիստի օրն ու վայրը՝ իրենց քայլերը հասկանալու համար:
Հարցին, թե ինչ պետք է անեն ընդդիմադիրներն իրենց միանալու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ ոք ոչ ոքի միանալու անհրաժեշտություն չունի, ամեն մեկն ունի կարիք՝ իր քայլն անելու, և եթե միանա, ապա պետք է միանա հրապարակում հավաքված ժողովրդին:
«Հիմա խնդիրը մեկն է՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Ով չունի դրա հետ կապված տարաձայնություն, կարծում եմ, պետք է լինի այստեղ և դիրքորոշում հայտնի դրա վերաբերյալ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե գործընթացները գնան իրենց ցանկալի հունով, ապա ազգային համաձայնության կառավարություն կլինի:
«Ապրիլի 13-ից քաղաքական նոր փուլ է սկսվել և դա կարծում եմ, որ բոլորիս, ընդդիմադիրներին նկատի ունեմ, պետք է հնարավորություն տա քաղաքական նոր փուլ սկսելու համար: Պետք է ներենք իրար՝ հանուն ժողովրդի, որին հիասթափեցնելու իրավունք չունենք»,- ասաց նա:
Նա հիշատակեց, որ «Ելք» դաշինքը ժամանակին ասել էր, որ ընտրություններն անցկացվել են համատարած հանցագործությունների պայմաններում: Չհամաձայնեց լրագրողի դիտարկման հետ, թե ժամանակին չեն խոստովանել խորհրդարանական ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը:
«Իմ գնահատականը չի փոխվել այս ընթացքում: Ես կարծում էի, որ ժողովուրդը կարող էր ինքնուրույն այդ արգելքները հաղթահարել: Բայց մարդկանց խնդիրները տեսնելով՝ ես հասկացա, որ սխալ էի գնահատել ժողովրդի վիճակը: Ես նորից ներողություն եմ խնդրում և մեղավոր եմ ինձ զգում»,- ասաց նա:
Նա նշեց, որ երաշխավորում է, որ եթե ժողովուրդը մնա իր կողքին, ապա իշխանափոխություն կլինի, անգամ համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունն էլ իրեն կօգնի այդ հարցում:
Նշեց, որ վաղը ցանկանում է անպայման հանդիպել Սերժ Սարգսյանին և շրջափակել նրան: Նա նաև նշեց, որ իրենց ակտիվիստների դեմ արված ցանկացած գործողություն անպատասխան չի լինելու:
20.45
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնում են այն, ինչ երկար ժամանակ իրենցից ժողովուրդը պահանջել է: Կանգնելով հարթակի տեղադրման վայրում՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց հավաքվածներին՝ ասելով, որ այլևս Ազատության հրապարակ չեն գալու, այլ գնալու են դեպի առաջ՝ բոլոր ուղղություններով:
«Մեր հանրահավաքի վայրը սա է, և սա է մնալու, քանի դեռ նոր վայրի մասին չենք հայտարարել, օրինակ՝ Ազգային ժողովը կամ այլ վայր»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իրենց խնդիրն է Երևան քաղաքի առնվազն Կենտրոնը իրենց հսկողության տակ վերցնելը, որպեսզի ոչ մի «Հանրապետական» չկարողանա ոտք դնել Կենտրոն: «Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ դուրս գան փողոցներ՝ իրենց իրավունքին, իրենց իշխանությանը տեր կանգնելու»,- ասաց նա:
20.29
Նիկոլ Փաշինյանը խնդրեց հանրահավաքի մասնակիցներին «Ազատության հրապարակի» բեմը տեղափոխել Ֆրանսիայի հրապարակ: Այնուհետև մյուս ընդդիմադիր ուժերի հետ անցավ խորհրդակցություն անցկացնելու հետագա անելիքների վերաբերյալ:
Այնուհետև նա նշեց, որ իրենց տեղակայման վայրը դառնալու է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ նստացույց են սկսում, այդտեղից տեղ չեն գնալու, եթե որևէ գործողություն իրականացնելու կարիք չկա: «Մնալու ենք այստեղ: Այստեղից տեղ չենք գնալու»,- ասաց նա:
20.16
Հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը
Ազատության պողոտայից Նիկոլ Փաշինյանը և հրապարակում հավաքված մարդիկ շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ և փակեցին հրապարակի չորս մուտքերը, երթևեկությունը կաթվածահար վիճակում է:
Այս պահի դրությամբ Ֆրանսիայի հրապարակը լի է մարդկանցով: Մարդիկ բարիկադներ են կազմել հրապարակ տանող բոլոր մուտքերին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փակել նաև Թումանյան-Մաշտոց խաչմերուկը՝ այսպես հերթով կարգով փակելով այնքան, ինչքան իրենց ռեսուրսները հերիքեն: Նա ներողություն խնդրեց ավտովարորդներից՝ ասելով, որ դա պայքար է Հայաստանի քաղաքացիներ համար:
20.10
Ազատության հրապարակում իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, իրենք պետք է լուծեն շատ կոնկրետ խնդիր․ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ:
«Եվ մենք այս ճանապարհին Սերժ Սարգսյանին պետք է հետապնդենք ամենուր»,- ասաց նա՝ նշելով, որ դրան հասնելու մեթոդն այն է, որ չպետք է թույլ տալ, որ ապրիլի 17-ին ԱԺ-ն իրականացնի քվեարկություն, նիստը կայանա,- մենք պետք է գնանք շրջափակենք և թույլ չտանք, որ նիստը կայանա»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընթացքում իրենք պետք է բացառեն բռնության որևէ տարբերակ: «Մեր սկզբունքն անշեղորեն պետք է լինի ոչ բռնի պայքարը, մենք պետք է բացառենք ոչ միայն բռնություն որպես գործողություն, այլ նաև որպես հակագործողություն»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենց շարժման որևէ մասնակից իրավունք չունի հայհոյել որևէ ոստիկանի: «Մենք չպետք է մոռանանք, թե ում դեմ ենք պայքարում, որովհետև մենք չենք եկել այստեղ ոստիկանության սերժանտների դեմ պայքարելու, մենք եկել ենք այստեղ Սերժ Սարգսյանի և Հանրապետականների դեմ պայքարելու»,- ասաց նա:
Նա նկատեց նաև՝ միամիտ չեն, որ մտածեն, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ բարեհաճ կլինի: Ըստ նրա՝ սկբնական շրջանում ոստիկանությունը կկատարի իրենց ցրելու, իրենց նկատմամբ բռնություն կիրառելու հրամանները: «Կարո՞ղ ենք այնպես անել, որ ոստիկանությունը մեր նկատմամբ բռնություն չիրագործի: Այո՛, կարող ենք: Ոստիկանությունը բռնություն կիրառում է այն ժամանակ, երբ ցերեկվա 10-15 հազարարոնց հանրահավաքներից գիշերը մնում են 100, 200, 300 հոգի: Այո՛, մենք կարող ենք բացառել ոստիկանության բռնությունը, եթե այս հրապարակում հենց այս պահին ներկա որևէ մարդ մինչև հանգուցալուծումը ընդհանրապես չհեռանա այստեղից»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը մնալու է այնքան ժամանակ, մինչև չլինի հանգուցալուծումը:
Նրա խոսքով՝ եթե ոստիկանության կողմից հարձակում լինի, իրենք պարզապես պետք է խմբվեն և պասիվ դիմադրություն ցուցադրեն: «Մենք ուղղակի չենք ցրվում, թև-թևի, ուս-ուսի տված կանգնում ենք, և նրանք մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա իրենց հանրահավաքի կազմակերպչական խմբի ժողովն է միայն, իսկ այսուհետ գործողությունները լինելու են շուրջօրյա և ճկուն: Նա կոչ արեց նաև վաղը համախմբվել ՀՀԿ գրասենյակի մոտ, որտեղ ՀՀԿ-ն առաջարկելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնը:
Նիկոլ Փաշինյանը եզրափակեց իր ելույթը նշեց, և առաջարկեց քաղաքացիներին միանալ դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ այնտեղ նստացույց անելու համար:
19.56
ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը չի կայանում կոռումպացված պաշտոնյաների պատճառով. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով նաև մարզերում բնակչության վիճակին՝ նշելով, որ ՀՀ բնակչության 70 տոկոսը վարկային գերության մեջ է, և օգտվելով մարդկանց անելանելի վիճակից, բանկերն ու վարկային կազմակերպություններն անտանելի բեռ են դնում մարդկանց վրա։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է ների գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բոլոր տույժ–տուգանքները և բանակցի վարկային կազմակերպությունների հետ՝ նրանց վնասները փոխհատուցելու հարցում։ Ըստ պատգամավորի՝ արագաչափերի տուգանքները պետք է զրոյացվեն, «քանի որ դրանք ստիպում են՝ կարոտով հիշել թփերի տակ թաքնված «գայիշնիկներին»»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարեց, որ Հայաստանում բանանի մենաշնորհը կոտրելու համար 45 րոպե հարկավոր, իսկ շաքարի մենաշնորհը կոտրելու համար՝ 15 րոպե:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման մասին շարունակական խոսակցություններին՝ նա հայտարարեց. «Էդ համալիրը չի զարգանում: Գիտե՞ք ինչու, զենքի առևտուրը, որ տեղի է ունում միլիարդավոր դոլարների կոռուպցիայի արդյունքում, կոռումպացված պաշտոնյաներն են, որ թույլ չեն տալիս, որ Հայաստանում զարգանա մեր ռազմարդյունաբերությունը, որոնք տանուլ են տվել կոռումպացված պաշտոնյաները»:
Պատգամավորը հավելվեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի գները պետք է առնվազն 20 տոկոսով իջնեն, թոշակները ի հեճուկս 21 տոկոսանոց գնաճի, չեն բարձրանում, պետք է բարձրանան: Իսկ ժողովրդին թշվառության մատնելը՝ ըստ Փաշինյանի՝ պետական քաղաքականություն է: Բոլորը վերը թվարկվված հարցերը, ըստ նրա, համազգային օրակարգ է:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը, «մի-ա-ցում» վանկարկումների ներքո հայտարարեց, որ քաղաքական ուժերը պետք է միավորվեն, ներեն միմյանց, և առաջինը տրվեց «Հանուն Հայաստան պետության ճակատ»–ի անունը, թեև Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակից անձամբ իր անունից համերաշխության ձեռք մեկնեց Հայաստանի Հանրապետության բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հատուկ ուղերձ հղեց «Ելք» դաշինքի և գործընկերներին. «ԼՀԿ-ին ու Հանրապետությանը, որպեսզի հանուն միասնական ու երջանիկ Հայաստանի՝ լինեն Ազատության հրապարակում»:
19.38
Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքի նախաձեռնողները միացրեցին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014-ի ապրիլին արված հայտարարության ձայնագրությունը, որում Սերժ Սարգսյանն ասում է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին և որ մեկ անձը 2 անգամից ավելի չի կարող հավակնել իշխանության:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակին և անվտանգության ոլորտին՝ նշելով, որ իշխանությունները տանուլ են տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը:
«2015-ի ապրիլից հետո առաջնագծում որոշակի տեխնիկական հագեցվածություն է եղել, տեսախցիկներ են դրվել և այլն, բայց դա արվել է ոչ թե պետական փողերով, այլ անհայտ մարդկանց նվիրատվություններով: Ուրիշ ողբերգություն կա, դրանք արդեն իսկ հնացած են Ադրբեջանի կողմից օգտագործվողների համեմատությամբ: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ավելացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2016-ի ապրիլին հայ-ադրբեջանական սահմանին մարտական հենակետերից ոչ մեկում գիշերային նշանոցով ինքնաձիգ չի եղել, երբ հակառակորդը համատարած զինված է եղել դրանցով:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հասկանալի պատճառներով չի ցանկանում շատ փակագծեր բացել առաջնագծի վերաբերյալ, բայց բավ է արդեն, չի կարող չասել, որ հայ զինվորի նվազագույն կարիքների մասին հոգ է տանում բանակը, այլ՝ նրա չքավոր ծնողները։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հանրապետականը չէ և երբեք չի եղել ժողովրդի կողմից վստահություն վայելող։ «Մեր խնդիրն է, ոչ միայն Սերժ Սարգսյանին թույլ չտալը, որ վերադառնա իշխանության կամ ուղղակի Հանրապետական կուսակցությանն իշխանությունից զրկելը, այլ նաև՝ մեր երկրում քաղաքական, հանրային, տնտեսական, իրավական հարաբերությունների այս ստահոդ համակարգը փոխելը: ՀՀ-ում որևէ ընտրության արդյունքները չպետք է կասկած հարուցեն օրինականության և ազատության մասով,- ասաց նա՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ինքն է քվեարկել,- Մենք պետք է այնպիսի փոփոխություններ իրականացնենք, որ ընտրությունների արդյունքներն այլևս որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն: Դա՛ պետք է լինի մեր համակարգային փոփոխությունը»:
19.21
Նիկոլ Փաշինյան. Սա արշավ է ընդդեմ հուսահատության և հանուն արժանապատվության․ Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք
Սա արշավ է՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի և ընդդեմ Հանրապետական կուսակցության, հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի, ընդդեմ հուսահատության, սա արշավ է հանուն արժանապատվության, ընդդեմ արտագաղթի և արշավ է հանուն նոր կյանքի: «Ազատության հրապարակում» մեկնարկած հանրահավաքին իր ելույթն այսպես սկսեց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
«Տանսչորս օրվա ընթացքում մենք կտրեցինք 212 կիլոմետր ճանապարհ և կատարեցինք շուրջ 320 000 քայլ: Եվ մենք այդ քայլն արեցինք այսօր այստեղ ձեզ տեսնելու, ձեզ ողջունելու, ձեզ հանդիպելու համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց քայլարշավի 14 օրերի ընթացքում տեսել են կիսավեր և կիասադատարկված հողեր, չմշակված հողեր, աղբի մեջ կորած տարածքներ, տոկոսի տակ ճռռացող քաղաքացիներ, Հայաստանը դատարկող միկրոավտոբուսներ և այլն:
«Քայլարշավի նպատակն իմանալով՝ մարդիկ մեզ ողջունում էին, երբեմն նույնիսկ աղաչում, իսկ ավելի շատ պահանջում Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կեղեքիչ իշխանությունից»,- ասաց նա:
Ժողովրդի համատարած ատելությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բացատրության կարիք ունի․«Մենք ամենաընդդիմադիր տրամադրված քաղաքական գործիչներս փաստորեն չենք կարողացել գնահատել մեր ժողովրդի անպաշտպանության և գերության իրական մակարդակը, որովհետև ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունների արդյունքներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես պատեհ է վերաբերվել նացիստական համակենտրոնացման ճամբարներում տեղի ունեցող քվեարկությանը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ին հաջողվել է հայ ժողովրդին հասցնել անպաշտպանության ու հուսահատության այնպիսի մակարդակին, ինչպիսին հարիր է նացիստական համակենտրոնացման ճամբարի գերիներին։
Ըստ նրա՝ այսօր մեր ժողովուրդը պարզապես պետք է ազատվի դրանից: Նա նաև Ազատության հրապարակից ներողություն խնդրեց ժողովրդից, որ ի վիճակի չի եղել գնահատել նրանց հուսահատությունը:
«Մենք անմնացորդ նվիրված ենք Հայաստանի ժողովրդին ազատագրման նպատակին, և այո, սա ազատագրման ժամ է: Սա Հայաստանի ժողովրդի ազատագրման ժամ է: Եվ հիմա մենք մեր ժողովրդից ակնկալում ենք, որ նա դուրս կգա փողոց և կհեղեղի Երևանի, բոլոր բնակավայրերի, գյուղերի փողոցները»,- ասաց նա՝ հավատացնելով, որ իրենք անպայմանորեն իրենց ժողովրդին հասցնելու են հաղթանակի:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մեկտեղ քայլերթով հասել է Ազատության հրապարակ՝ այնտեղ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքը սկսելու:
Մինչ Ազատության հրապարակ հասնելը Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, հրավիրեց նրանց հրապարակ՝ իրենց իրավունքներին տեր կանգնելու համար: Նշենք, որ հանրահավաքին ներկա գտնվելու համար Նիկոլ Փաշինյանին միացավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը նշեց, որ ինքը մշտապես պայքարի մեջ է, քանի որ ցանկանում է, որ ինչ-որ բան փոխվի:
Նշենք, որ հանրահավաքին միացել են նաև այլ ընդդիմադիր ուժեր, որոնցից է «Հանուն Հայաստան» ճակատի նախաձեռնությունը, որը ևս քայլերթով Արաբկիր վարչական շրջանից է հասել «Ազատության» հրապարակ և սպասում է Նիկոլ Փաշինյանին և նրան միացածներին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ քայլարշավ էր սկսել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ Նրանք քայլել են 214 կմ և անցել Հայաստանի խոշոր քաղաքներով՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Աբովյան, Հրազդան: Նրանք Երևան են հասել այսօր առավոտյան:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
«Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 22:26 • 24.05.24 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
- 22:25 • 24.05.24 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
- 20:46 • 24.05.24 Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 11:17 • 21.05.24 Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան
- 11:16 • 21.05.24 «Ասում եք՝ սահմանի վերարտադրություն, ոտնահարել եք ամեն ինչ», «Հիմա որ հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու»․ բանավեճ` ԱԺ-ում
- 10:54 • 21.05.24 Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված․ Աղվան Վարդանյան
- 10:53 • 21.05.24 Անունը դրել են սրբազան շարժում, առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ Ալեքսանյան
- 10:53 • 21.05.24 Այն ինչ երեկ տեղի ունեցավ, սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
- 20:43 • 20.05.24 Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան
- 18:50 • 20.05.24 Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր. Սերգեյ Մելքոնյան
- 10:57 • 20.05.24 Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 19:08 • 26/05 Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, չափազանց մտերիմ եմ եղել իր ընտանիքի հետ, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
-
Իրադարձային 13:31 • 26/05 Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կառուցած Սանահինի կամրջի. Մեսրոպ Առաքելյան Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամուրջի այս մասին ֆեյբուքյան էջում գրել է «Ապրելու ե
-
Իրադարձային 10:46 • 26/05 Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդ գետն իր ճանապարհին քշել-տարել է ամեն բան (լուսանկարներ, տեսանյութեր) Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
-
Իրադարձային 13:01 • 26/05 Վտանգավnր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի (լուսանկարներ) Նախնական տվյալներով` վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես՝ 28-ը՝ Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիրում, 22-ը՝ Ալավերդիում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջանում, 7-ը՝ Այրումում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
-
Իրադարձային 14:49 • 26/05 Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել տղամարդու մարմին Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում, հայտնում է ՆԳՆ-ն:
-
Քաղաքականություն 12:41 • 26/05 Վրաստանը կարողացել է պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած նախագահի դավաճանnւթյանը. Կոբախիձե «Ժողովրդի և նրա ընտրած իշխանությունների միասնությունը և մտածված քայլերը վերջին 2 տարվա ընթացքում մեզ հնարավորություն են տվել պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած գոյաբանական սպառնալիքներին և տարբեր դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը»,- ասել է վարչապետը:
-
Տնտեսություն 12:47 • 26/05 ՏԿԵՆ-ը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիներ Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ առաջացնելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար, հայտնում է ՏԿԵ նախարարությունը:
-
Իրադարձային 11:32 • 26/05 Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զnhերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ. ՆԳՆ ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
-
Քաղաքականություն 20:46 • 26/05 Նիկոլ Փաշինյան, հիմա դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման․ ժամը հասել է, որ խաղաղ, հանգիստ հեռանաք․ Բագրատ Սրբազան Մեք չենք եկել ձեր ընտանիքի վրա, քավ լիցի, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, մենք եկել ենք պարզ խոսակցության մեկ թեմայով՝ ձեր խաղաղ, անցնցում հեռանալու թեմայով։
-
Տնտեսություն 12:09 • 26/05 Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունը (տեսանյութեր) «Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել»,- ասված է...
-
Իրադարձային 19:08 • 26/05 Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, չափազանց մտերիմ եմ եղել իր ընտանիքի հետ, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
-
Իրադարձային 13:31 • 26/05 Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կառուցած Սանահինի կամրջի. Մեսրոպ Առաքելյան Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամուրջի այս մասին ֆեյբուքյան էջում գրել է «Ապրելու ե
-
Իրադարձային 10:46 • 26/05 Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդ գետն իր ճանապարհին քշել-տարել է ամեն բան (լուսանկարներ, տեսանյութեր) Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
-
Իրադարձային 13:01 • 26/05 Վտանգավnր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի (լուսանկարներ) Նախնական տվյալներով` վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես՝ 28-ը՝ Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիրում, 22-ը՝ Ալավերդիում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջանում, 7-ը՝ Այրումում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
-
Իրադարձային 14:49 • 26/05 Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել տղամարդու մարմին Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում, հայտնում է ՆԳՆ-ն:
-
Քաղաքականություն 12:41 • 26/05 Վրաստանը կարողացել է պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած նախագահի դավաճանnւթյանը. Կոբախիձե «Ժողովրդի և նրա ընտրած իշխանությունների միասնությունը և մտածված քայլերը վերջին 2 տարվա ընթացքում մեզ հնարավորություն են տվել պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած գոյաբանական սպառնալիքներին և տարբեր դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը»,- ասել է վարչապետը:
-
Տնտեսություն 12:47 • 26/05 ՏԿԵՆ-ը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիներ Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ առաջացնելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար, հայտնում է ՏԿԵ նախարարությունը:
-
Իրադարձային 11:32 • 26/05 Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զnhերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ. ՆԳՆ ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
-
Քաղաքականություն 20:46 • 26/05 Նիկոլ Փաշինյան, հիմա դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման․ ժամը հասել է, որ խաղաղ, հանգիստ հեռանաք․ Բագրատ Սրբազան Մեք չենք եկել ձեր ընտանիքի վրա, քավ լիցի, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, մենք եկել ենք պարզ խոսակցության մեկ թեմայով՝ ձեր խաղաղ, անցնցում հեռանալու թեմայով։
-
Տնտեսություն 12:09 • 26/05 Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունը (տեսանյութեր) «Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել»,- ասված է...
-
Իրադարձային 21:31 • 23/05 Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր մի քանի ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է (տեսանյութ) Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
-
Իրադարձային 17:10 • 23/05 Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքը արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։
-
Իրադարձային 11:50 • 20/05 Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ) Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
-
Իրադարձային 12:44 • 21/05 Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
-
Իրադարձային 15:08 • 25/05 «Ով իմ հայրենիքից մեկ սմ տա, կյանքով է պատասխան տալու, խոստանում եմ», «Համաձայն եմ»․ կիրանցի-Փաշինյան բանավեճ՝ Կիրանցում Փաշինյանը կրկին քարտեզ ցույց տվեց և ասաց, որ այս սահմանազատումն իրականցնում են իրավական հիմքերով։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ընդամենը 5 հա հող պետք էր պահել։
-
Տնտեսություն 10:35 • 22/05 Ղեկը չինակա՞ն է. ՌԴ վարչապետը կշտամբել է նոր «Վոլգա»-ն արտադրողներին (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիժնի Նովգորոդում արդյունաբերական ցուցահանդեսում ուսումնասիրել է «Վոլգա» մակնիշի նոր մեքենաները և դրանք արտադրողներին կշտամբել մեծ քանակությամբ չինա
-
Իրադարձային 11:12 • 20/05 Եթե պարզվեց, որ սա աhաբեկչnւթյուն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։
-
Իրավունք 19:19 • 22/05 Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն Աննա Հակոբյանի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է. նախկինում էլ 200 մլն դրամ է նվիրաբերել ու դա կոռուպցիոն ռիսկ է. Ղազարյան Ընդհանրապես, եթե նայենք «Իմ քայլ»-ը հիմնադրամի նվիրատուներին, դա մի մաքուր կոռուպցիոն օջախ է։ 2021 թվին այդ հիմնադրամն ունեցել է ընդամենը 301 հազար դոլարի նվիրատվություն, որից 300 հազարը մեկ հոգի է եղել, այն էլ՝ անանուն»,- ասաց Ղազարյանը։
Իրավունք
-
20:55 • 25.05.24 Մարտակերտի քաղաքապետը կալանավորվել է
Սպորտ
-
20:13 • 25.05.24 Փյունիկը հաղթեց Շիրակին և դարձավ Հայաստանի 16-ակի չեմպիոն
-
18:40 • 25.05.24 Վիսամ Բեն Յեդերը կհեռանա «Մոնակո»-ից. պաշտոնական
Մամուլի տեսություն
-
10:54 • 25.05.24 Փաշինյանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
-
10:51 • 25.05.24 Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Իրադարձային
-
20:54 • 26.05.24 19:30 դրությամբ աղետի գոտում կա 3 զnh. ՆԳՆ
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Ժամանց
-
12:57 • 20.05.24 Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել