ԱՄՆ-ՌԴ հակամարտությունն ավելի սուր է, քան Կարիբյան ճգնաժամը, բայց Վաշինգթոնն ու Մոսկվան «կարմիր գծերը» չեն հատի. Դ. Շահնազարյան
Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի առաջին նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԱՄՆ-ՌԴ հնարավոր հարվածներին ու պատասխան հարվածին, նշեց, որ իրավիճակը խիստ լարված է, այնքան, ինչքան չի եղել Կարիբյան ճգնաժամի ու «Սառը պատերազմի» տարիներին: Նրա խոսքով, որքան էլ Սպիտակ տանը Թրամփին շրջապատեն «բազեներ», միևնույն է՝ երկու կողմում էլ կան ողջախոհ մարդիկ, որոնք հասկանում են, որ չի կարելի անցնել «կարմիր գծերը»: Նրա խոսքով, ավելին՝ չնայած այն բանին, որ հռետորաբանությունն էլ ավելի է թեժանելու, վաղ թե ուշ գալու է օրը, երբ կողմերը փորձելու են իրար հետ «լեզու գտնել» և գնալ «Ռեյկյավիկ-2-ի» (1986 թ. Ռեյգան-Գորբաչև հանդիպումը), որից հետո դադարեց սպառազինությունների մրցավազքը և ավարտվեց Սառը պատերազմը:
-Պարո՛ն Շահնազարյան, ԱՄՆ-ը հետաձգել է, բայց չի չեղարկել խոստացած հրթիռային հարվածները, վերջնական որոշում կայացնելու 48 ժամը լրացել է, նաև բավականին ժամանակ է անցել է Թրամփի թվիթերյան վերջին գրառումից, որից տեղեկացանք, որ ԱՄՆ հարվածը կարող է լինել շուտ, կարող է՝ ոչ այնքան: Իսկ ռուսական կողմն էլ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի՝ հակահարված հասցնելու հայտարարությունից հետո իր վճռականության մասին վկայող հայտարարությունների պակաս չունի: Հիշենք, որ ռուսական մեդիադաշտում տարբեր քաղաքագետների կողմից ասվում է՝ խորհուրդ չէինք տա փորձարկել մեր վճռականությունը, կամ՝ թող թռչեն ամերիկյան այդ գեղեցիկ, խելացի հրթիռները, իսկ մենք նրանց կպատասխանենք հին, բայց տոննայանոց միջուկային գլխիկներով: Ի՞նչ հնարավոր քայլեր ու սցենարներ եք կանխատեսում այս իրավիճակում:
- Նախ, արձանագրենք, որ լարվածությունն այն աստիճանի է, որ իսկապես կա ԱՄՆ և ՌԴ զինվորականների բախման հնարավորություն՝ Սիրիայում: Ավելին՝ իմ գնահատմամբ՝ լարվածությունը շատ ավելի բարձր է, քան եղել է Սառը պատերազմի ողջ ընթացքում և անգամ Կարիբյան ճգնաժամի: Նման զուգահեռ անցկացնելու դեպքում կարելի է արձանագրել, որ Կարիբյանի ժամանակ, ըստ էության, կային 2 բևեռներ՝ ԱՄՆ և Խորհրդային Միություն, իսկ հիմա խաղացողները շատ ավելին են՝ այդ նույն պահպանվող հիմնական երկու բևեռների ֆոնին: Այո, 48 ժամը լրացել է, և Թրամփի թվիթերյան գրրառումից բացի, հավելեմ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի հայտարարությունը, ըստ որի՝ վերջնական որոշում ընդունված չէ: Դրանից մեկ օր առաջ նույն բանն ասաց Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Վստահ եմ՝ «կարմիր գծերը» չեն խախտվելու: Այսինքն՝ համարում եմ, որ հարվածներ կլինեն, բայց քանի որ երկու կողմն էլ հստակ հասկանում է վտանգի իրական չափը, ու քանի որ երկու կողմում էլ կան բավական խելամիտ ու իրատես գործիչներ, ապա, ըստ իս, այդ հարվածներն ուղղված կլինեն բացառապես, Ասադի զորամիավորումներին և օբյեկտներին, ինչպես նաև Իրանի կողմից վերահսկվող ուժերին, իսկ վայրերում, ուր տեղակայված են ռուսաստանյան զինվորականներ, հարվածներ չեն լինելու: Միաժամանակ վստահ եմ, որ ինչպես դիվանագիտական, այնպես էլ հատուկ ծառայությունների խողովակներով հիմա շատ ինտենսիվ շփումներ են ընթանում կողմերի միջև: Եվ այս առումով բավականին հետաքրքիր էին այն կադրերը, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան և ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին ի ցույց են դնում իրենց անձնական ջերմ հարաբերությունները: Այստեղ կա ռազմատեխնիկական առումով մի հետաքրքիր հարց, որը նաև քաղաքական է. այն, թե S-300-ներն ու S-400-ները որքանո՞վ արդյունավետ կկգործեն ամերիկյան թևավոր հրթիռների դեմ:
- Հնարավոր սցենարներ, այնուամենայնիվ:
- Կարծում եմ, որ առաջին 48 ժամում էլ հարձակումներ չեն լինի՝ 2 պատճառով, որոնցից առաջինն այն է, որ վաղը՝ ապրիլի 14-ին Սիրիա են ժամանելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամները, որոնք պետք է տեղում փորձագիտական քննություն իրականացնեն: Երկրորդ պատճառը. կարծում եմ՝ ԱՄՆ-ը կսպասի, որ Նորֆոլկից դուրս եկած «Հարրի Թրումեն» ծովային էսկադրան միանա ամերիկյան 6-րդ՝ Միջերկրական ծովում տեղակայված նավատորմին:
Հիմա անդրադառնանք նրան, թե ինչ իրավիճակ է ստեղծված Սիրիայում: Հիմա, երբ ըստ էության «Իսլամական պետությունը» դուրս է մղված Սիրիայից, ԴԱԻՇ-ի դերը Արևմուտքի աչքերում կատարում է Ասադը, որը դարձել է Արևմուտքի համար թիվ 1 չարիք Սիրիայում:
- Ունենալո՞ւ է ԱՄՆ դաշնակիցներ, քանի որ առայժմ հայտնի է, որ Գերմանիան հրաժարվել է, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հարցում էլ իրարամերժ տեղեկություններ կան:
-Կարծում եմ՝ գործողություններին կմասնակցեն ԱՄՆ-ը, Բրիտանիան, թեև այստեղից էլ երեկ երկիմաստ հայտարարություններ հնչեցին... անկասկած՝ Իսրայելը, և ենթադրաբար՝ Ֆրանսիան, որը, ըստ նախագահ Մակրոնի հայտարարության, հրթիռակոծման թիրախ է համարում այն կետերը, որտեղ տեղակայված են քիմիական զենքի որոշակի պաշարներ: Ինչ վերաբերում է Իսրայելին, այս երկրի մտահոգությունները չափազանց մեծ են, և սա պայմանավորված է ոչ միայն քիմիական զենքի կիրառման մասին տեղեկություններով, այլև գուցե հիմնականում Սիրիայում այս բոլոր գործողություններից հետո ստեղծված իրավիճակով, որից ամենամեծ փաստացի արդյունքները ստացել է Իրանը: Նկատենք, որ փաստացի ստեղծված է Իրանի ազդեցության տակ գտնվող շիական գոտի՝ Իրանից ընդհուպ մինչև Իսրայելի սահմաններ, ինչն այս երկրի համար անընդունելի է: Հիշեցնեմ, որ Իսրայելը պաշտոնապես հայտարարեց, որ չի հանդուրժի այն, որ Իրանն ամրապնդվի Սիրիայում: Եվ, հետևաբար, արևմտյան կոալիցիայի հարվածները կլինեն նաև այն թիրախներում, որտեղ տեղակայված են Իրանի ազդեցության տակ գտնվող զորամիավորումներ:
- ՌԴ-ում սպասում են 2 սցենար՝ կոշտ և թեթև, Դուք հնարավոր եք համարում թեթև՞ը:
- Եթե հարվածներ լինեն, ու կոշտը համարում ենք «կարմիր գծերի» անցումը, ապա այո՝ ավելի թեթև, որովհետև վստահ եմ, որ ռուսական զինվորականությունը չի լինի թիրախ:
- Իսկ այդ տարբերակը որքանո՞վ ընդունելի կլինի ռուսական կողմի համար, քանի որ ռուսաստանյան փորձագիտական կարծիքների մակարդակով, բայց հնչեց նաև այն տեսակետը, որ մենք չենք հանձնի մեր դաշնակիցներին, նրանք ուզում են Ասադի գլուխը, չենք տա:
-Կարծում եմ, որ առայժմ՝ այս փուլում Ասադի հեռացումը թե՛ ֆիզիկական, թե ՛ քաղաքական լրիվ նոր իրավիճակ կստեղծի, թեև ԱՄՆ նախագահ Թրամփին խիստ անհրաժեշտ է այսպիսի հաղթանակ, այսինքն՝ անել այն, ինչ չհաջողվեց իր նախորդին՝ նախագահ Օբամային: Արդեն նշեցի, որ Արևմուտքի աչքում ԴԱԻՇ-ի դերը հիմա ստանձնել է Ասադը՝ որպես համար 1 թշնամի: Վաշինգտոնի գործողություններում, կարծում եմ, շատ մեծ դեր և նշանակություն ունեն ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումները, հիշենք դատախազ Ռոբերթ Մյուլլերի վերջին ակտիվացումները, ինչը նշանակում է, որ այս ֆոնին պատերազմը կարող է ազդել ԱՄՆ ներքաղաքական գործընթացների վրա, ուր առկա է, այսպես կոչված՝ «հակառուսական» կոնսենսուս Ներկայացուցիչների պալատներում և Սենատում, հասարակական շրջանակներում, մամուլում։ Բայց Թրամփն իր քայլերով նաև ցույց է տալիս, որ Պուտինի հետ անձնական մեծ խնդիրներ չունի, և ավելին՝ փորձում է այդ գիծը պաշտպանել: Եվ, հետևաբար, կարծում եմ, որ վաղ թե ուշ գալու է օրը, երբ կողմերը փորձելու են իրար հետ, ինչպես ասում են, լեզու գտնել. սա ես անվանում եմ «Ռեյկյավիկ-2» (1986 թ. Ռեյգան–Գորբաչև հանդիպումը), բայց դա կլինի այն ժամանակ, երբ ԱՄՆ ներքաղաքական իրավիճակը դա թույլ տա:
- Այնուամենայնիվ, ԿՀՎ ղեկավար, ապագա պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, այլ գործիչներ, գոնե ըստ հայտարարությունների, կողմ են կոշտ հանգուցալուծմանը: Նրանց ընդունված է կոչել «բազեներ»: Որքանո՞վ է ուժեղ «բազեների» թևը, և կա՞ արդյոք մյուս թև այս հարցում: Իսկ ճի՞շտ է, որ ամերիկյան զինվորականությունն է ավելի շատ դեմ:
- Միացյալ Նահանգների զինվորականությունը, որը հիմա քաղաքականության մեջ գերիշխող դեր է կատարում, երբեք չի ցանկանա «կարմիր գծերի» հատումը: Անգամ այս «բազեները», որոնցով այսօր շրջապատված է Թրամփը, այնուամենայնիվ, խելամիտ մարդիկ են՝ ներառյալ Պոմպեոն, ներառյալ Թրամփի խորհրդական Բոլտոնը և այլք, որոնք հստակ պատկերացնում են «կարմիր գծերն» անցնելու վտանգները: Հյուսիսային Կորեայի օրինակը շատ հստակ է, ուր հռետորաբանությունը պակաս կոշտ չէր, քան այսօր, բայց արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Այսինքն, որ Թրամփը հանդիպելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդին: Իսկ Ռուսաստանի դեպքում՝առավել ևս: Նորից եմ ասում՝ լինելու է «Ռեյկյավիկ-2», բայց դա չի նշանակում, որ մինչ այդ լարվածությունն ու հռետորաբանությունը չեն կարող էլ ավելի աճել: Եվ այստեղ ոչ պակաս կարևոր են նյարդերի խաղն ու ԱՄՆ ներքաղաքական վիճակը:
-Սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ տարածաշրջանի ու Հայաստանի վրա:
-Մեր տարածաշրջանը միաժամանակ մաս է կազմում երկու տարածաշրջանների՝ հետխորհրդային տարածաշրջանին և Սիրիա-Մերձավոր Արևելքին: Եվ թեկուզ այն պարզ պատճառով, որ Հարավային Կովկասին հարևան երեք երկրները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ակտիվորեն ներգրավված են սիրիական ողջ գործընթացում, սա մեզ վրա չի կարող չանդրադառնալ: Եվ այս գործընթացները բացարձակապես ձեռնտու չեն ո՛չ տարածաշրջանին, ո՛չ առավել ևս Հայաստանին, որը շարունակում է իրականացնել «և, և»-ի քաղաքականությունը: Միակ դրական, լուսավոր կետը, որ տեսնում եմ, այն է, որ, այսուամենայնիվ, իրավիճակի այս աննախադեպ սրացմանը զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբում շարունակվում է ԱՄՆ ու ՌԴ համագործակցությունը, քանի որ երկուսն էլ շահագրգռված են ոչ միայն այս ձևաչափը պահպանելու հարցում, այլև կանխելու նոր լայնածավալ բախումները Ադրբեջանի և Արցախի միջև: Ու սա ոչ միայն հաղորդակցության, այլև համագործակցության ձևաչափ է, և այն հարաբերական ոչ բարձր լարվածությունը, որը հիմա առկա է շփման գծում, եթե համեմատելու լինենք նախորդ տարվա կամ նախորդ մի քանի ամիսների հետ, հիմնականում հենց այս հանգամանքով է պայմանավորված: ՀՀ իշխանությունները, կարծում եմ, շարունակելով այդ քաղաքականությունը, անընդհատ պետք է ճշգրտումներ կատարեն՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին