Նիկոլ Փաշինյանը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների ծրագիրը (լուսանկարներ, թարմացվում է)
23.12
Ժողովուրդը չի կարող միայնակ մնալ, անգամ այն պարագայում, եթե ինձ ձերբակալեն: Լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ընդդիմության ուրիշ առաջնորդներ կան, մեր ընկերները կան, ովքեր նման իրավիճակում պարտադրված են գալ ու առաջնորդել ժողովրդին: Ժողովուրդը միայնակ մնալ չի կարող: Ընդդիմության մեջ չկան անփոխարինելի մարդիկ՝ ոչ ես, ոչ որևէ մեկը անփոխարինելի չենք: Սա մեր հաղթանակը չէ, սա ժողովրդի հաղթանակն է»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա՝ կան բազմաթիվ թիմեր, մարդիկ, ովքեր կարող են առաջնորդել շարժումը:
Դիտարկմանը, թե 2008թ.-ին մարդկանց բերման էին ենթարկում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ բոլորը գիտեին, թե ով ով է, ով որտեղ է մնում, իսկ հիմա ամեն ինչ անկանխատեսելի է, որևէ մեկը իր զանգին չի սպասելու, ոստիկանությունը չի իմանալու, թե որ փողոցում, որ հատվածում է «մեքենայի անիվը թողնելու, որ մետրոյի կանգառում է մարդը մնալու է դռների առաջ»:
23.10
Ոստիկանությունը ժողովրդի առաջ կբացի ճանապարհը, եթե տեսնի, որ մարդիկ գալիս են: Լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մարդիկ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերեն, գան Բաղրամյան փողոց, բայց այդտեղ լինեն ուժային կառույցի ներկայացուցիչներ:
«Ոստիկանությունը երբ տեսնի, որ իր ժողովուրդը գալիս է, իր ժողովուրդը, կբացի ճանապարհը»,-ասաց Ն. Փաշինյանը: Նա խնդրեց գործարարներին, սեփականատերերին միանալ այս գործընթացին, չգնալ աշխատանքի՝ հանուն հայրենիքի արժանապատիվ ապագայի:
«Մեզ հարկավոր է քաղաքացիների ծով: Մեզ պետք է, որ ամեն քաղաքացի անի իր քայլը: Քաղաքացին չի կարող չհաղթել: Ո՞նց կարա մեր ոստիկանը կրակի: Տեսականորեն կարող էր կրակել, բայց տեսավ, որ եկել է իր ԱԺ պատգամավորը, նա չի կարող կրակել իր պատգամավորի վրա, որովհետև այդ ոստիկանի տանը խոսում են չէ, քննարկում են չէ այս ամենը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
22.53
Վաղը կլինեն նաև որոշակի կազմակերպված գործողություններ. լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քաղաքացիներինն է քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու հնարավորությունը:
«Բոլոր գործողությունները պետք է սկսել ուղիղ 8:15-ին, ոչ մի րոպե շուտ, ոչ մի րոպե ուշ: Մարդն ինքն իրեն պետք է հավատա, մարդ պետք է հավատա, որ կարող է փոխել: Եթե մարդիկ վաղը զանգվածաբար այս գործողությունն անեն, ես երաշխավորում եմ, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու»,- ասաց Ն. Փաշինյանը:
Պատգամավորը նշեց, որ իր կողմից հնչեցրած գործողությունների արդյունքում շատ քիչ հավանական է, որ մարդիկ վնասվեն. «Երբ մարդը մեքենան կանգնեցնի փողոցի վրա, միացնի վթարային ազդանշանները, ոտքով իջնի Բաղրամյան ինչի՞ պետք է վնասվի: Կամ եթե մետրոյի դռների արանքում մի քանի հոգով պառկեն, ինչի՞ պետք է վնասվեն: Մետրոն չի շարժվի, քանի դեռ դռները չեն փակվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ եթե իրեն ձերբակալեն, ապա իր դեմ պետք է սանկցիա կիրառեն, զրկեն անձեռնմխելիությունից, որպեսզի կարողանան ձերբակալել: Իսկ այդ գործընթացը տեղի կունենա խորհրդարանում: «Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, կալանավորելու՝ սանկցիա տալու համար պետք է Ազգային ժողով տանեն: Ժողովրդին խնդրում եմ ու ակնկալում եմ, որ այդ ժամանակ լինեն Ազգային ժողովի մոտ: Նման սցենարի դեպքում գլխավոր զեկուցողը դատախազն է, հարակից զեկուցողը՝ ես: ԱԺ ամբիոնից ես կդիմեմ ժողովրդին, կասեմ, թե ինչ գործողություններ իրականացնեն: Սա այնպիսի գործողություն է, որ չի կարող հաղթանակի չբերել, եթե իրականացվի այն պլանը, որը առաջարկվում է»:
22.30
Ֆրանսիայի հրապարակում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքին մասնակցող շարժման անդամ Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ անհնազանդության գործողությունների պլանին, որը մեկնարկելու է վաղն առավոտյան ժամը 8.15-ին:
Ըստ նրա, քաղաքացիների նաև հնարավորություն ունեն ներգրավելու, բայց հրապարակում հավաքված մարդիկ եթե կատարեն այդ գործողությունները, արդեն բավարար է հասնել նպատակին:
«Դրա համար շատ ջանք պետք չէ, բացի այդ քաղաքացիներն էլ կմոբիլիզանան և իրենց քայլը կանեն: Քաղաքացիները դառնում են գործընթացի կրողը, և իրենք են գործողությունների համար որոշում կայացնողը և եթե քայլ անեն, կհասնենք հաջողության»,-ասաց նա:
Հարցին, որ եթե հարցը հասնի ձերբակալությունների, ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, Արմեն Գրիգորյանն ասաց, որ քայլի հիմնարար և կարևոր մասն այն է, որ եթե բոլոր քաղաքացիներն են կատարում այդ քայլը և անհնազանդության օջախներ ստեղծում, համակարգը կդժվարանա պատասխանել:
«Ամբողջ քաղաքով ոստիկանական ուժերը տարածելը և գործողություններ կատարելը կպարալիզացնի համակարգը: 20 000 ոստիկանական ուժով մարզերը պահել նորմալ վիճակում և ամբողջ Երևանի գործողություններին պատասխանել՝ չեն կարող: Մի կետում եթե գործողություններ լինեն, ինչպես նախկինում էր, ոստիկանությունը կարող է հաջողություն ունենալ քաղաքացիների դեմ, բայց եթե քաղաքով ցրված են, գործողությունները ոստիկաները շանս չունեն»,-ասաց նա:
Ըստ Գրիգորյանի՝ նախ ոստիկանները պետք է հասնեն այդ տեղը, իսկ եթե տրանսպորտը պարալիզացված է, ոստիկանները չեն էլ կարող հասնել այդտեղ:
«Եթե համատարած լինեն գործողությունները՝ նույնիսկ 100 000 ոստիկանները չեն կարող դրա դեմն առնել: Հասարակության ներգրավվածությունը թույլ է տալիս նախ բախումներից խուսափել»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամը նշեց, թե խաղաղ անհնազանդության իմաստն այն է, որ այն քրեական տարր չի ներառում:
«Մեքենան փչացել է փողոցում, դա քրեական պատասխանատվություն չի կարող լինել, նույնիսկ օրենքի խախտում չկա, մեր գործողությունները երբևիցե չպետք է հատեն քրեական օրենսգրքի որևէ սահման»,-ասաց նա:
21.35
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո կազմակերպչական հարցերի շուրջ հայտարարություն արեց և ասաց, որ աշխատանքային քննարկում է սկսում իր կուսակցության և իրենց միացած նախաձեռնությունների անդամների հետ:
Ըստ նրա,խորհրդակցությանը կմասնակցեն միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ճանաչված ներկայացուցիչներ:
«Մեկ սկզբունք կա` ում ինքնությունը ինչ-որ առումով չի ճշտվի, այսինքն՝ մարդ լինի, որին չենք ճանաչում և նրա համար ոչ ոք չի երաշխավորում, քննարկմանը չի մասնակցի»,-ասաց նա:
Բացի այդ, նա հայտարարեց, որ դասադուլ հայտարարող ուսանողները վաղը առավոտյան ժամը 8:00-ին հավաքվում են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց պայքարի առաջին փուլն ավարտված է և սկսում են քաղաքացիական անհնազանդության փուլը:
20.22
Ֆրանսիայի հրապարակում ընթացող՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իրենց հետագա քայլերը, նշեց, թե նրանք, ովքեր իրենց բանկային քարտերում գումար ունեն, առավոտյան ժամը 8:15-ից մինչև 9:00-ն կանխիկացնեն։
«Ձեր գումարն է, ձեր գրպանում եք դնում»,-ասաց նա:
Հաջորդ քայլը՝ հայտարարվում է գործադուլ: «Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, և ոչ ոք չի կարող գնալ: Ոչ ոք չի նեղանա, տրանսպորտ չկա: Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շլանգները իջեցնել, հինգ րոպե ավտոբուսների առաջ պառկել»,-ասաց նա և շեշտեց, որ որևէ մեկը որևէ մեկին չի վիրավորում:
«Եթե կսրտնեղեն, ներողություն խնդրեք, որ այս փոքր անհարմարությունը ձեզ պատճառում ենք ավելի մեծ անհարմարությունից ազատելու համար»,-ասաց նա։
Նա շարունակեց, որ պետք է ուսանողները հայտարարեն դասադուլ, դպրոցականները ևս դասի չգնան: «Խցանում է, երեխեքը դպրոց չեն կարող գնալ, իզուր չհանեք, դպրոցական երեխեքին, թողեք տանը, ուսուցիչներ, միևնույն է՝ դաս չի լինելու, քայլելով գալիս ենք ԱԺ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, եթե նույնիսկ գիշերը հրապարակում իրենց ձերբակալեն, 8:15-ին յուրաքանչյուրը պետք է անի իր գործողությունը:
«Կմտածեք, թե ինչու ենք այս ամեն ինչը բաց ասում, որ նախ մարդիկ տեղեկանան, և երկրորդը՝ այս գործողության արդյունքում ոստիկանությունը ստիպված է լինելու ցրել իր ողջ ուժերը՝ մետրոյի կայաններ, կամուրջներ, և եթե նույն ժամին սկսենք, իրենք խցանվելու են և չեն կարողանալու շարժվել, շարժվելու են նրանք, ովքեր կանեն իրենց քայլը, այսինքն՝ քայլելով գալիս են ԱԺ-ի մոտ: Վաղը մենք իրար հետ համատեղ ուժերով տասնյակ հազարներով պետք է հաղթական մտնենք Բաղրամյան պողոտա: Եկեք արեք այն, ինչ ասացի, չի կանգնելու մեր առաջ ոստիկանական ուժ, արեք այն, ինչ խնդրեցի և մենք հասնելու ենք վաղը ԱԺ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե նույնիսկ իր նկատմամբ գործողություն տեղի ունենա, ինչը թեև չի կարող օրենքով տեղի ունենալ, բայց եթե տեղի ունենա, պետք է կալանքի սանկցիա տալու համար բերեն իրեն ԱԺ: «Ես այդ ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս կասեմ՝ ինչ է պետք անել, դուք միայն եղեք ԱԺ մոտակայքում: Կալանավորված կլինեմ, թե ազատության մեջ, ես ձեզ կխնդրեմ, կպաղատեմ, կասեմ՝ ինչ է պետք անել այս պայքարում հաղթելու համար»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինքը հավատում է ժողովրդին: «Ես հավատում եմ ձեզ ժողովուրդ, դուք պարտավոր չեք ինձ հավատալ, հավատացեք ինքներդ ձեզ, ձեր ուժին ու արժանապատվությանը: Սա չի լինելու իմ հաղթանակը, ոչ մի կուսակցության հաղթանակն էլ չի լինելու։ Վաղը՝ 8:15, դուրս եկեք փողոց և հաղթեք: Բայց այսքանից հետո հավատացեք մեր ծրագրին, հավատացեք մեզ, ինձ, որովհետև ասել եմ՝ իմ կյանքը տրված է հանուն ազատ և երջանիկ Հայաստանի, և ես իմ կյանքը չեմ խնայի հանուն ձեր ազատության»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական անհնազանդության գործողությունը «ցանցային պրոցես է»:
«Այս պահից սկսած այս հարթակը չի որոշում՝ ում ինչ անել, մենք այդ պլանը տվեցինք ձեզ, ամեն մեկդ դուք եք որոշում, դուք եք որոշողը և եթե 8:15-ից որոշեք և սկսեք գործել, անպայման կհաղթեք»,-ասաց նա:
Փաշինյանն իր ելույթը ավարտեց` արտասանելով «Իմ քայլը» երգի բառերը, որոնց հեղինակը ինքն է:
20.02
Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ իրեն ասում են, թե հեռուստատեսությամբ հաղորդում են, որ ոստիկանությունը, դատախազությունն իր դեմ իբր քրեական գործ են հարուցել:
«Ես ասում եմ՝ պայքարի ենք դուրս ենք եկել հանուն ՀՀ քաղաքացու ազատության, թքած ունենք մեր ազատության վրա, հանուն դրա ինչ ասես անելու ենք: Ես 1 տարի 4 ամիս ընդհատակում եմ եղել, 2 տարի բանտում եմ եղել: Ես որևէ պրոբլեմ չունեմ, ՀՀ-ում տեղ չկա, որտեղ ես ինձ վատ գամ, ես 14 օր դաշտերում եմ քնել, Հայաստանն իմ տունն է, իմ հայրենիքը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործողությունների առաջին փուլն ավարտվեց, և արդյունքն այն է, որ համատարած համակրանք կա ՀՀ քաղաքացիների կողմից:
«Մենք չենք կարողացել համակրանքը վերածել կոնկրետ քաղաքական գործողությունների: Մեր խնդիրն է վերածել համակրանքը կոնկրետ քաղաքական գործողությունների: Ես հայտարարում եմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացնեն քաղաքացիները: Պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ: Դրանք պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ: Դրանք որևէ մեկին որևէ վնասի ու ռիսկի տակ չեն դնում»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքն ընդհատվեց, մի կին դուրս եկավ հարթակ ու ասաց, որ 700 միլիոն գումար է տալիս, բայց խնդրում է չսկսել: Կնոջը հեռացրին հարթակից: Փաշինյանն ասաց, որ ճանաչում է նրան, «չարամիտ բան չունի»:
Նա հայտարարեց, որ սկսվում է քաղաքացիական անհնազանդության գործողությունների շարք, պետք է արգելափակել Երևանի կամուրջները։
«Խոսքը Դավիթաշեն, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է: Այն քաղաքացիները, ովքեր այդ կամուրջով երթևեկում են, ու Դավիթաշենի կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է, նրանք պարզապես վթարայինները միացնում են, դռները փակում են ու ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով, դեպի Բաղրամյան: Ճանապարհին ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:
Պատգամավորը հավելեց, որ մետրոյի աշխատանքն էլ պետք է արգելափակել. «Մետրոյի ուղևորները դուրս են գալիս ու ոտքով գալիս են Բաղրամյան: Այս ընթացքում ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ: Բոլորին իրազեկեք, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մոտ»։
19.51
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին օրերին անընդհատ շփվում են տարբեր մարդկանց հետ, քննարկում, և չնայած թվում էր՝ շատ հարցերի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, բայց մի շարք հարցեր են ծագել, ուզում է այդ հարցերին կրկին անդրադառնալ:
Նա նախ անդրադարձավ այն հարցին, թե ըստ նրա՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե ոչ:
«Չգիտեմ որտեղից են վերցրել, բայց մարդիկ մտահոգություն ունեն, որ Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին կամ Անդրիաս Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եմ, թե ոչ: Բոլոր դեպքերում հստակ արձանագրել եմ, որ մեր ընկերները բանտում են հայտնվել ստահոդ դատավճիռների արդյունքում, և մեր պայքարի նպատակներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է»,-ասաց նա:
Հաջորդ հարցը նրան էր վերաբերում, թե ինչ է այս շարժման էությունը, որտեղից է սկսվել, ուր է գնում և ինչ մեթոդներով: Փաշինյանը նշեց, որ այն սկսվել է 2014-ի ապրիլի 10-ին, երբ Սերժ Սարգսյանը սկսեց Սահմանադրական փոփոխությունների գործընթացը և հայտարարեց, որ պաշտոնապես չի հավակնում դառնալ ո՛չ ՀՀ նախագահ, ո՛չ էլ վարչապետ:
Փաշինյանը նշեց, թե այսօր էլ սակայն ասում են, թե Սերժ Սարգսյանը կրկին չի հավակնում, այլ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն է որոշել։
«Խնդիրն այն է, որ երրորդ անգամը վերջին ժամկետը չէ, որովհետև այլևս վերանում է սահմանադրական արգելքը 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ անգամի համար: Ստոպը ես չպետք է անեմ, ստոպը իրար հետ պետք է անենք: Այս է պատճառը, որ այս ողջ քաղաքական գործընթացի անունը դրել ենք Հայաստանի ադրբեջանացում»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ իրենց խնդիրը չէ այս իշխանությունները լավ կամ վատ ապրեն: «Մեր երկիրը Ադրբեջանը չէ, մեր երկիրը Հայաստանն է: Մենք Ադրբեջանի քաղաքացի չենք, մենք ՀՀ քաղաքացի ենք, մենք Հյուսիսային Կորեայի քաղաքացի չենք, մենք ՀՀ-ի քաղաքացի ենք: Սա արժանապատվության պայքար է, նույնիսկ քաղաքական պայքար չէ, բարոյական կերպարի, քաղաքական ու քաղաքացիական արժանապատվության պայքար է»,-ասաց նա:
19.30
Իշխանությունները վերջին 10 տարիների ընթացքում չեն հասկացել, որ երկրում խնդիր կա, որը լուծել է պետք: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Վերջին 10 տարիների ընթացքում մենք դուրս ենք եկել պայքարի ժողովրդի պահանջով: Կա չլուծված խնդիր, որը պետք է լուծել: Մենք չենք ուզում, որ հայ ժողովուրդը գնա քաղաքացիական պատերազմի, ոստիկանության հետ ընդհարման: Իշխանությունները չհասկացան, որ ժողովրդի խնդիրը պետք է լուծվի: Ընդհարում կլինի, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե վաղը չէ, ապա մյուս օրը, եթե խնդիրը խաղաղ ճանապարհով չլուծվի»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Պատգամավորն ասաց, որ Հայաստանն ազատագրեց Արցախը, և այսօր մնայուն արժեքը մեր ազատագրված տարածքներն են, որի հանրագումարում մենք պետք է գիտակցենք մեր համախմբվածությունն ու տնտեսությունը, որը չունենք:
«Մենք պետք է կարողանանք համախմբվել, պայքարել, որ իշխանությունները հասկանան, որ չեն կարողացել այս 10 տարիներին անել հայ ժողովրդի կողմից պահանջվածը»,- ասաց Ս. Միքայելյանը:
«Մենք պետք է հզոր լինենք, համախմբված: Մենք հող ենք ազատագրել, մենք թուրքի մաման ենք լացացրել, դուրս եկեք փողոց մեր զոհված եղբայրների համար, համախմբվեք, վերջ դրեք դրան, հետո ուշ է լինելու: Պահանջարկը եղել է տարիների ընթացքում, մենք չենք եկել դափնիներ վերցնենք, իշխանություն վերցնենք, ինձ դա պետք չէ: Մենք գիտակցաբար պետք է հասկանանք, որ համախմբվել է պետք»,- նշեց նա:
Ըստ նրա՝ պետք է ձևավորել մեկ այլ համակարգ, որը ավելի հզոր կլինի, քան գործող համակարգը, այն պետք է ձևավորվի հրապարակում, իսկ դա հնարավոր է, եթե շատերը գան, դուրս գան տներից:
19.25
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանն իր ելույթում հայտարարեց, որ 2008 - 2018 թթ. Հայաստանի արտաքին պարտքը 1,7 մլրդ-ից հասել է 7 մլրդ դոլարի:
«Ի՞նչ է սա նշանակում. նշանակում է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա կա 2 500 դոլարի պարտք՝ մենք բոլորս այդքան պարտք ենք միջազգային կառույցներին: Ինչի՞ համար են այս գումարները վերցրել, որ տնտեսություն զարգացնեն, իսկ ի՞նչ է եղել 10 տարում՝ 2008թ. մենք յուրաքանչյուրս արտադրում էինք 3500 դոլարի ապրանք և ծառայություն, 10 տարում տնտեսությունն աճ չի գրանցել, այժմ նույնքան ենք արտադրում, ինչքան 10 տարի առաջ»,-ասաց նա:
Նա նշեց, որ 1994թ.-ից ի վեր առաջին անգամ Հայաստանը 2016թ. ապրիլին ունեցել է տարածքային կորուստներ, զոհեր, Ադրբեջանը Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ից գնել է մեծաքանակ զենքեր և հավելեց, թե չի ցանկանում մեղադրել որևէ այլ պետության՝ մեր սեփական ղեկավարության թուլության համար:
ՔՊ անդամը հիշեցրեց, որ 14 օր 200 կմ-ից ավելի քայլել են, որպեսզի հրապարակում տեսնեն քաղաքացիներին: «Որպեսզի տեսնենք ձեր վառվող աչքերը այս հրապարակում՝ ի տարբերություն այն հուսահատ ու գլխիկոր մարդկանց, ովքեր պարտադրված, նույնիսկ որոշ դեպքերում չգիտակցելով՝ 2017թ.-ին ընտրել են ՀՀԿ-ին: Այս վառվող աչքերը պետք է ՀՀ-ի օրակարգը ձևավորեն, առաջարկեն լուծումներ և կազմակերպեն այն շարժումը, որը մարդկանց դուրս կբերի, ովքեր հուսահատված են, գլխիկոր: Մենք ունենք հույսի վերականգնման խնդիր և պետք լուծենք այս խնդիրը»,-ասաց նա:
19.15
Ելույթի խոսք ասաց շարժման անդամ Դավիթ Սանասարյանը, ով ողջունեց ավտոերթով իրենց միացած քաղաքացիներին և տեղեկացրեց, որ քիչ հետո էլ Գյումրիից կմիանան:
Այնուհետև նա շարունակեց, թե իշխանությունները ՀՀԿ-ի նիստը տեղափոխեցին և հիմա էլ վայր են փնտրում վարչապետի ընտրության հատուկ նիստի համար:
«Հիմա Նոյեմբերյանում են տեղ ման գալիս, Հրազդանի մասին են խոսում»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, թե երեկ գործադուլից խոսեց և այսօր արձագանքները ստացել են: «Մի քանի տասնյակ հայրենակիցներ մոտեցել և տեղեկացրել են, որ գործադուլի մեջ են, վաղվանից չեն գնալու և միանալու են այստեղ: Շատ կարևոր է, որ հասկանանք, որ եթե գնալու ենք աշխատանքի ոչ մի բան չի փոխվելու»,-ասաց նա:
19.05
Հայաստանում ու սփյուռքում բացասական երևույթներն արմատախիլ անելու ժամանակն է: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած շուրջօրյա հանրահավաքի ժամանակ հայտարարեց սփյուռքահայ գործարար, հասարակական քաղաքական գործիչ Զարեհ Պալյանը:
«Ես մի պարզ հայ եմ, կուզեի խոսել ոչ թե տնտեսական, այլ՝ բարոյական հարցերի մասին: Շատ կարևոր է այս պահին վերահաստատել մեր հոգեբարոյական արժեքները Հայաստանում ու սփյուռքում, արմատախիլ անել բացասական երևույթները»,- ասաց Զարեհ Պալյանը:
Գործարարն ասաց, որ ապրելով ԱՄՆ-ում՝ 20.000 կիլոմետրից տեսնում է, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը: Նա կոչ արեց հանրությանը դուրս գալ տներից, քանակ ապահովել հրապարակում: «Որ այստեղ չեկաք, խոպան էլ չեք գնալու, ձեր կնոջ անտեր թողնելով, ձեր երեխաներին անտեր թողնելով, որը տղամարդուն վայել չէ՝ Ռուսաստան չեք գնալու, ուրեմն եկեք փրկենք մեր Հայաստանը»,- նշեց Զ. Պալյանը:
19.03
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթի խոսք ասաց գործարար Սուրեն Գևորգյանը, ով միայն տնտեսական հարցերին անդրադարձավ: Նա նշեց, որ գործարան ունի, արտադրական 30 հա տարածքով, բայց լիարժեք չի աշխատում:
Նա հարց ուղղեց` արդյոք այսօր ՀՀ-ն ունի՞ տնտեսություն, որը կարող է անկախ ու ինքնաբավ լինել և ինքն էլ պատասխանեց, որ, միանշանակ, կարող է։ «Տնտեսությունը կանխամտածված ոչնչացրեցին»,-ասաց նա:
Ըստ գործարարի՝ ՀՀ-ում քարի վերամշակումից շահութաբերությունը հինգ, վեց անգամ ավելին է, քան նավթից ու բենզինից: «Մենք չենք արել դա, ոչնչացրել ենք, կարևոր հանգամանք է դա: Ըմբռնեք, որ ՀՀ-ն ունի այդ պոտենցիալը, վստահ, պատասխանատու հայտարարում եմ, ՀՀ-ն պատրաստ է իր ունեցած հնարավորություններով միջազգային նշանակության, ինքնաբավ, ինքնիշխան պետություն դառնալ»,-ասաց նա և նշեց, որ դրա համար անհրաժեշտ է միայն ճիշտ ղեկավարում:
18.53
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է երեկոյան հանրահավաքը: Շարժման անդամ Արմեն Գրիգորյանը հանրահավաքի սկզբում նշեց, որ մի քանի ելույթ կլինի, մանրամասն գործողությունների մասին կխոսեն: Նա տեղեկացրեց, որ հստակություն կլինի մոտակա օրերին, թե ով ինչով կզբավի, նույնիսկ նրանք, ովքեր հրապարակում չեն:
15.45
Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ գործողություների ծրագիր են մշակել, որը պետք է մեկնարկի վաղն առավոտյան: Նա նշեց, որ դա ծրագրվել է հրապարակում եղած մարդկանց հետ քննարկումների շնորհիվ:
«Դա որևէ առանձին քաղաքական ուժի, որևէ քաղաքական գործչի նախաձեռնության առանձին քաղաքական պլան չէ: Դա մի պլան է, որը պետք է տեղի ունենա վաղվանից՝ ցանցային՝ ըստ էության առանց կենտրոնական կառավարման և համատարած կամավորության պայմաններում»,- ասաց նա՝ նշելով, որ մնացած բոլոր մանրամասնություններն ինքը կներկայացնի այսօր ժամը 18:30-ին մեկնարկելիք հանրահավաքի ժամանակ։
Պատգամավորը տեղեկացրեց, որ այդ գործողությունները չեն հատելու Քրեական օրենսդրության սահմանները, դրանք լինելու են խաղաղ անհնազանդության շրջանակներում:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս պահից սկսած մինչև երեկոյան կլինի կամավորների ցուցակագրում երկու ուղղությամբ․ առաջինը՝ ովքեր պատրաստ են մասնակցել ավտոմեքենաներով, երկրորդում՝ ներգրավված են լինելու մարդիկ, որոնք պատրաստ են քաղաքացիական անհնազանդության գործողություններին մասնակցել անհատապես՝ մերկ ձեռքերով:
Նա ներկայացրեց՝ վաղն առավոտվանից սկսելու են քաղաքացիական անհնազանդության գործողությունները:
«Պետք է այնպես անենք, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը տեղի չունենա: Ազգային ժողովում է տեղի ունենալու վարչապետի ընտրությունը, նիստը մեկնարկելու է ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, պետք է այնպես անենք, որ նիստը տեղի չունենա: Մեր խնդիրն է, ոչ թե այնպես անել, որ նիստը տեղի ունենա, և մենք հորդորենք, որ Սերժ Սարգսյանի օգտին չքվեարկեն, այլ մեր խնդիրն է այնպես անենք, որ նիստը չկայանա,- ասաց նա՝ դիմելով հրապարակում հավաքվածներին,- ուզում եմ անկեղծ լինել․ եթե վաղը մենք լինենք այսքանով, մենք դա չենք կարող անել: Բայց մենք այսքանով ի վիճակի ենք կազմակերպել գործողություններ, որոնք իրենց հետ ալիքաձև կբերեն այլ գործողություններ, որոնք կկարողանան կանխել այն, ինչ մենք ցանկանում ենք կանխել»:
Նիկոլ Փաշինյանի շեշտադրմամբ՝ իրենց գործողության նպատակը Ազգային ժողովի նիստի կայացումը խոչընդոտելն է: «Մեր գործողությունների առաջին փուլն ավարտվել է այսօր: Այսօր մենք զբաղվելու ենք հաջորդ երկու օրերի կազմակերպչական աշխատանքներով»,- ասաց նա:
15.29
Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ հայտարարել էին գործողությունների ծրագիր՝ «14+4», 14-ը քայլարշավն էր, իսկ 4-ը՝ Երևանում իրենց օրերը, արդեն 3 օր է՝ Երևանում են: «Երեկ ավարտվեց մեր գործողությունների առաջին փուլը, և ես կարծում եմ, որ այն ավարտվեց լրջագույն հաջողությամբ»,- ասաց նա:
Նա նկատեց, որ հնարավոր է հարց առաջանա, թե ինչ հաջողության մասին է խոսում՝ երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ հրապարակում ներկա չեն: «Հաջողությունը հետևյալն է: «14+4»-ի ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ մենք ունենք համատարած աջակցություն ու համակրանք Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ այդ համակրանքն արտահայտվում է հրապարակում ներկա լինող ամենատարբեր տարիքի, զբաղմունքի, սոցիալական կարգավիճակի, տարբեր մարզերի մարդկանց ներկայությամբ: Ըստ նրա՝ դա նկատվել է նաև սոցիալական ցանցերում՝ իրենց մոնիտորինգի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանից և Սփյուռքից: «Մենք ունենք հանրության լրջագույն համակրանք, պետք է արձանագրենք և անենք հետևյալը՝ հանրային համընդհանուր համակրանքը պետք է վերածենք հանրային համընդհանուր գործողության»,- ասաց նա:
15.20
Հաջորդ կարևոր համակարգային խնդիրը, որ պետք է լուծվի, ըստ Փաշինյանի՝ պետության կողմից ներքին արտադրողի՝ հատկապես գյուղացու պաշտպանության պատշաճ իրականացումն է:
«Քայլարշավի ընթացքում մեզ բոլորը ասում էին, որ խոշոր եղջերավոր անասուն պետք է պահենք, վարկեր ենք վերցնում: Եվ պետք է կաթի մթերումներով մեր վարկերը փակենք: Երբ պահը գալիս է կաթը մթերման տալու, պետք է վարկը փակեն, մեկ էլ կաթի գները կտրուկ ընկնում են: Մեկ էլ մեկը կաթի փոշի է բերում ու սկսում է դրանով կաթ արտադրել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի բարձրացրած մյուս խնդիրը վերաբերում էր բուհերին: Նրա կարծիքով՝ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն 100 տոկոս ինքնակառավարման:
«Այսօր ինչ է կատարվում, բուհի ուսանողը գնում է հանրահավաքի թռուցիկ բաժանելու, ասում են՝ բուհերը չքաղաքականացնենք, բայց ոչ մեկ չի ասում, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:Եթե չենք քաղաքականացնում, եկեք չքաղաքականացնենք: Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո»,- նշեց նա:
Վերջին ծրագրային թեման երկրում կոռուպցիայի կանխարգելման մասին էր: Պաշտոնյաների հայտարարագրերի ներկայացում և ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում։
15.10
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք պայքարելու են կեղծված ընտրությունների դեմ՝ կատարելագործելով ընտրական համակարգը: Նա գտնում է, որ ԵՄ ճնշման տակ ՀՀ ընտրական համակարգում ներդրվեց մատնահետքով ընտրությունը: Սակայն Փաշինյանը կարծում է, որ այս համակարգը խնդրահարույց է և լրացման կարիք ունի:
«Այս համակարգի թերությունն այն է, որ այդ համակարգերը միացված չեն ընդհանուր բազայով, այսինքն՝ համակարգում մատնահետք, որ դնում ես, միայն այդ տեղամասի համակարգն է իրեն գրանցում: Եթե նույն մարդը գնա կողքի տեղամաս, ապա կլինի չքվեարկած, կարող է գնալ 4-րդ, 5-րդ…. տեղամաս, տեսականորեն բոլոր տեղամասերում էլ կարող է քվեարակել»,- ասաց նա:
Փաշինյանի հաջորդ փոփոխությունը վերաբերում է ընտրացուցակներին: Նրա խոսքով, եթե իրենց հաջողվի անել այս պահին պատկերացրած փոփոխությունները, ապա իրեն ընտրական ցուցակների մոբիլիզացում կիրականացնեն:
«ՀՀ քաղաքացիների ելքն ու մուտքն արձանագրվում է սահմանի վրա: Եթե որևէ քաղաքացի ՀՀ-ն լքեց և չվերադարձավ, օրինակ՝ 24 ժամ կամ մեկ շաբաթ, ապա համակարգն ավտոմատ հանում է իրեն ցուցակից: Եթե մարդը վերդարձավ, մի րոպեում վերադառնում է ցուցակ: Եթե նույնիսկ մարդը 10 տարի չի եղել ՀՀ-ում, բայց գալիս է, ապա նա ընտրության կարող է մասնակցել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հայտարարեց, թե ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա, որի ղեկավարի թեկնածուին պետք է նշանակի ընդդիմությունը: «Ունենանք ժողովրդի վստահություն վայելող իշխանություն, կունենանք այլ Հայաստան»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացիները գերի են և ճկռում են բանկային ժամկետանց վարկերի տակ, և ինքը մտադիր է կարգավորել նաև այս հարցը:
14.46
Շարժման անդամ Արմեն Գրիգորյանը հանրահավաքի սկզբում նշեց, որ աշխարհահռչակ հայազգի երգիչ Սերժ Թանկյանն ուղերձ է հղել Երևանում կատարվելիք գործողությունների մասին: Ներկայացնելով Սերժ Թանկյանի ուղերձը՝ նա նշեց, որ վերջինս կարևորել է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, որը կարող է հրաշքներ գործել:
«Շատ կարևոր է, որ այս գործընթացին իր խոսքն է ասել Սերժ Թանկյանը: Նա ասել է, որ խաղաղ անհնազանդությունը պատմության ընթացքում ամենազորեղ գործիքներից է «իմ սիրտն ու սերը բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն Հայաստանի լավ ապագայի»»,- հայտնեց Արմեն Գրիգորյանը:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, տեղեկացրեց, որ շարժման աջակից Հայկ Բարսեղյանը Գյումրիում զուգահեռ հավաք է անցկացնում և ավտոերթով գալիս է Երևան: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր մարզկենտրոններից ավտոերթով գալ մայրաքաղաք:
14.33
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը։
–––––––––
Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները գիշերել են հրապարակում։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հրապարակում գիշերել է մոտ 250 մարդ: Նրանց խոսքով՝ ժամը 12.00-ից հետո խաղաղ է անցել, որևէ միջադեպ չի գրանցվել:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում Tert.am–ի հետ զրույցում ասացին, որ գիշերը ցուրտ է եղել, սակայն դա իրենց չի խանգարի պայքարը շարունակելու համար:
Հրապարակը շարունակում է շրջապատված մնալ նստարաններով, աղբամաններով, որոնք այդտեղ են բերվել հարակից փողոցներից։ Ցուցարարները նաև բերել են վառարան, խմելու ջուր, սնունդ։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ երթևեկության համար։
Նշենք, որ Նիկոլ Փաշինանը երեկ հայտարարել էր, որ գիշերը հրապարակում մնացել է 190 հոգի և շեշտել, որ սրանով վտանգվում է, ինչպես ինքն է որակել, ոգեղեն շարժումը:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյան ու իր թիմակիցները ներխուժել էին Հանրային ռադիո և ուղիղ եթեր էին պահանջում:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ քայլարշավը սկսել էր Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ Նրանք քայլել են 214 կմ և անցել Հայաստանի խոշոր քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»