Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ ցուցարարները փակել են Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը

16:08 • 17.04.18

«Երկիր Ծիրանիի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ վանաձորցիները «Ընդվզիր» կարգախոսով պաստառով երթ իրականացրին Վանաձորի կենտրոնական փողոցներում: Ցուցարարները փակեցին Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը: 

Ցուցարարների մոտ են ժամանել տեղի ոստիկանները և հորդորում են բացել փողոցը: 

Բավականին շատ մեքենաներ են կուտակվել տարածքում, նրանք պահանջում են բացել ճանապարհը: Ցուցարարները չեն պատրաստվում նրանց ճանապարհ տալ:

Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Ի վերջո ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ ցուցարարներին տեղափոխելով մայթ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

 

 

 

Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ ցուցարարները փակել են Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը