Այս գիշեր հրապարակներում չենք մնա, որովհետև առավոտյան կգանք ու ցանկացած հրապարակ կդարձնենք մերը. Ն. Փաշինյան (թարմացվում է, լուսանկարներ)

08:11 • 17.04.18



00.47

Ֆրանսիայի հրապարակում մի խումբ քաղաքացիներ փակել են Մոսկովյան փողոցը: Նույն վայրում կանգնած են նաև ոստիկաններ, սակայն նրանք չեն մոտենում երթևեկությանը խանգարող քաղաքացիներին:


00.31

Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ մի շարք քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում վնասել են քաղաքային գույքը՝ ջարդել նստարաններ, լուսացույցներ և այլն:


00.15

Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տասնյակ ոստիկաններ են ժամանել տարածք: Ականատեսները պնդում են, որ ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիներին: 

23.54

Այս պահին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում Երևանի Մաշտոցի պողոտայում: 

Բախումներ են տեղի ունենում ժամանած ոստիկանների ու մի խումբ երիտասարդների միջև: 

22.33

Քայլերթն ամփոփվեց վերադարձով Հանրապետության հրապարակ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց նրանց և հիշեցրեց․ «Վաղը ժամը 10-ից սկսվում է տոտալ բլոկադայի գործողությունը»:


21.39

Առաջիկա օրերին մենք կձևավորենք ՀՀ-ում ժողովրդական, թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը:

Հանրահավաքային իր ելույթում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս շարժումը կհասնի հաղթական ավարտի: Նրա խոսքով՝ հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն նաև հանրապետության մյուս մարզերում:

«Մենք ավելի կազմակերպված ձևով կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը, այսօր ասում եմ՝ շատ պարզ ձևով, քանի որ ՀՀ գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի կողմից ձևավորված հեղափոխական կոմիտե, այդ թվում՝ նաև ոստիկանությունը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, թե վաղն առավոտվանից մարզերում և գյուղերում սկսում է  պետական գերատեսչությունների շրջափակումը: Վերջինս հայտարարեց, թե իշխանավորները պետք է անցնեն իրենց սահմանած անցակետերով:

Այժմ Նիկոլ Փաշինյանը երթ է անում մայրաքաղաքի փողոցներով: Նրա խոսքով՝ իրենք երթն իրականացնում են ժամը 21:00-ի շրջակայքում, քանի որ տեղեկություններ կան, թե ՀՀԿ-ականները Երևանից հեռու տեղում նշում են Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը:

«Այսօր ՀՀ-ի և նրա քաղաքացիների ազատագրման օրն է: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ը, կեցցե՛ ՀՀ քաղաքացին, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հայտարարեց, որ այս գիշեր հրապարակներում չեն մնա, որովհետև ցանկացած հրապարակ առավոտյան կգան ու կդարձնեն իրենցը: Իսկ ինչ վերաբերում է քայլերթի մայրուղուն, Նիկոլ Փաշինյանը մանրամասները չներկայացրեց՝ մարտավարությունը չբացահայտելու համատեքստում:

Քայլերթը մեկնարկեց:

 

21.28

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց՝ գուցե այսօր շատերն ասեն, որ ահա, ոչինչ չփոխվեց, Սերժ Սարգսյանը վերստին իշխանության առաջին դեմքն է:

«Բայց ես պատասխանատու հայտարարում եմ, որ ամեն ինչ փոխվել է, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը չունի հպատակ ժողովուրդ, Սերժ Սարգսյանը չունի կառավարելու ժողովուրդ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում ՀՀ անկախության պատմության մեջ տեղի ունեցած ամենաբազմամարդ հանրահավաքը․ «Դուք եք կերտել այս օրը»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց նա:

Նա ներկայացրեց նաև Հանրապետության հրապարակ հանրահավաքը տեղափոխելու պատճառը: «Մենք տեղափոխվել ենք Հանրապետության հրապարակ՝ ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, ՀՀ քաղաքացին գոյություն ունի, և Հանրապետության ամենամեծ հրապարակը լեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ընդդեմ Հանրապետական կուսակցության»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրեն զանգում են շատերը՝ հատկապես Սփյուռքից։ «Զանգում են մարդիկ՝ լացակումած, արտասվելով և ասում են՝ մի ասեք, որ սա շարժում է Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է: Եվ այս զարթոնքը պետք է փոխի Հայաստանը, այս զարթոնքը պետք է փոխի մեր երեխաների ապագան, այս զարթոնքը պետք է փոխի իշխանությունը Հայաստանում»,- ասաց նա:

ԱԺ պատգմավորը պատմեց, որ երեկվանից, երբ հաղթահարեց Բաղրամյան պողոտայի փշալարերը, բազմաթիվ մարդիկ գալիս և ասում են, որ գիտեն մեթոդները փշալարերը հանելու և պոկելու:

«Ես այսօր ամբողջ օրվա ընթացքում մտածում էի այդ մասին, և եկա եզրակացության , որ ընդհակառակը, այդ փշալարերը պետք է ամրացվեն, և այդ փշալարերի հետևում Սերժ Սարգսյանը պիտի գնա գործի և հետո վերադառնա տուն: Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է տեսնի այդ փշալարերի հետևից»,- ասաց նա:

Այսօրվա գործողություներն էլ վերլուծելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատերը գուցե հարցնեն, թե ինչ տեղի ունեցավ, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց: «Տեղի ունեցավ շատ պարզ մի բան: Երբ մենք որդեգրեցինք ցանցային գործելակերպը՝ որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդ, մեզ միացան տասնյակ հազարավոր մարդիկ: Սա նշանակում է, որ մենք գտել ենք այն մեթոդը, որով պետք է ծնկի բերենք Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը»,- ասաց նա:

«ԱԺ» պատգամավորը բացատրեց ցանցային մեթոդի գործելակերպը` պետք է յուրաքանչյուրն ինքնակազմակերպվի և դառնա իր առաջնորդը, քաղաքական ուժերն ու անձերը չեն կառավարելու գործընթացը:

«Ուզում եմ ավելի վստահ, ավելի ամուր հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և այդ հեղափոխությունը հաղթելու է մի պատճառով, որովհետև այդ հեղափոխությունը հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով, որովհետև այս հեղափոխության առաջնորդը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զավակ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իրենց հետագա գործողությունների ծրագիրը, բայց մինչ այդ մատնանշեց, որ իր տեղեկություններով՝ պետական հաստատություններում աշխատողները ստացել են ցուցում չգնալ այնքան ժամանակ աշխատանքի, մինչև չասեն:

«Մենք պետք է շարունակենք մեր գործողությունը մինչև հաղթական ավարտ»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ շատերը մտածում էին, որ Սերժ Սարգսյանից նախ պետք է ազատեին Բաղրամյան 19-ը և Բաղրամյան 26-ը, հետո նոր Հայաստանը: «Բայց գործընթացն այլ ուղղությամբ գնաց: Մենք նախ պետք է ազատագրենք ամբողջ Հայաստանը, հետո նոր Բաղրամյան 26-ը և 19-ը: Եվ այդ ընթացքում Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցության անդամները պետք է վախվորած ապրեն այդ փշալարերի հետևում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վաղն էլ իրենց գործողություները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ․ պետք է շրջափակվեն պետական մարմինների շենքերը, փակվեն ճանապարհները, մայրուղիները: «Ես չեմ ուզում ասել, թե ինչպես պետք է անել, որովհետև դուք ցույց տվեցիք, որ հերոս ժողովրդի համար փակ ճանապարհներ չկան, որ դուք եք տերը այս երկրի»,- ասաց նա:

Վաղն առավոտյան՝ ժամը 10-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը ժողովրդին սպասելու է Ֆրանսիայի հրապարակում, որտեղից էլ նորից կսկսվեն գործողություններ, և իրենց գործողությունները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում:

Նիկոլ Փաշինյանն ամբիոնից դիմեց նաև Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին․ «Սե՛րժ, այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում, դու պարտավոր ես գալ այս հրապարակ և կանգնել այս ժողովրդի կողքին: Արսինե Խանջյա՛ն, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդն անհասանելի է, վե՛ր կաց, արի՛ Երևան: Ես դիմում եմ Շառլ Ազնավուրին, ով նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, ով այսպիսին է դարձրել Երևանի Հանրապետության հրապարակը»,- ասաց նա՝ հավելելով, որ նրա ներկայությունը պարտավոր է իր՝ ժամանակին նշած Հայաստանում եղած «մաֆիային» վերջ տալու համար։

Նա նաև դիմեց Սփյուռքին ընդհանրապես, կոչ արեց վեր կենալ ու գալ Հայաստան: «Ես ուզում եմ Սփյուռքի երևելիներին ասել, որ ձեր երազած ժամանակը եկել է՝ մաֆիոզների վերջը եկել է: Եկե՛ք Հայաստան, եկե՛ք Ձեր հայրենիքը՝ Ձեր հայրենիքում անկախություն, ժողովրդավարություն ստեղծելու համար»,- ասաց նա:

 



20.38

Այս բազմությունը եկել է ապացուցելու, որ իր ժողովուրդը՝ հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և իր սկիզբը վերջի հետ պիտի կապի և տարած հաղթանակները կտեսնի:

Իր ելույթում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելանը ՝շեշտելով, որ հայ ազգը միշտ հաղթել է իր միասնության շնորհիվ, սակայն վերջերս մասնատվել է:

«1988 թվականից հետո հրապարկում այսքան մարդ չէր հավաքվել, 2008 թ.-ին էլ այսքան մարդ չէր հավաքվել: Հրապարակում նման բազմություն է հավաքվել չիրագործված գործերն իրագործելու: Մեր համախմբվածությամբ, ճիշտ մտածելով և խոհեմությամբ պետք է հաղթենք: Սա ազատամարտ է»,- ասաց Միքայելյանը:

Պատգամավորն արձանագրեց, որ նորանկախ Հայաստանի առաջնորդներ հայ ժողովրդին թողել են մենակ, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջինը  գնաց՝ թեկուզ զոհվելու:

«Մենք թողնելու բան չունենք, մենք տարիներ ենք անցկացրել տարբեր տեղերում, բայց այսօր հավատարիմ ենք մեր սկզբունքներին, երդմանը, մեր զոհված ազատամարտիկներին, քառօրյա պատերազմի անմեղ զոհերին: Մենք շարունակում ենք մեր պայքարը»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Վերջինս խոսեց նաև որպես ազատամարտիկ և պնդեց, թե պատերազմ չեն հաղթել, որպեսզի սեփական երկրում օտարի կարգավիճակով ապրեն: Միքայելյանը գտնում է, որ  հաղթանակի արդյունքը կտեսնենք և հայտարարեց, թե ինքը հպարտ է հայ ազգի միասնությամբ:

«Ասում են՝ ինչ ենք անելու, մեզ մենակ փողոցում չթողեք,  բայց ես հիմա ասում եմ, որ ոչ թե մենք ձեզ պետք է չթողենք, այլ մենք իրար չպետք է թողենք, որպեսզի չմնանք փողոցում: Լավ է լինել ազատ, սոված գայլ, քան լինել կուշտ, բայց կապած շուն»,- եզրափակեց Սասուն Միքայելյանը:

Ի պատասխան Սասուն Միքայելյանի ելույթի՝ քաղաքացիները սկսեցին «հաղթանակ» վանկարկել:

 
20.25


Ելույթ ունեցավ նաև Վրաստանի «Ալիք Մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը։ Նա ասաց, որ ամբողջ Սփյուռքն է հետևում այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքին:

«Սերժ Սարգսյանի և նրա տեսակի պատճառով է, որ այսօր մենք ունենք նոր Սփյուռք․ այն մարդիկ, որոնք լքել են և այդ մարդիկ անգամ ցույց են տվել, որ Հայաստանում չլինելով՝ կարող են միանալ այս շարժմանը»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը տաղանդի պակաս չունի: Արսեն Խառատյանը նաև ասաց, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանն իրենց ներկայացնի: «Որովհետև այդ մարդն իրապես չունի իրավունք ներկայացնելու ինձ, այս հրապարակը, ժողովուրդը՝ լինի Հայաստանում, թե՛ դրսում»,- ասաց նա:

Արսեն Խառատյանը նաև նշեց, որ պետք է այսուհետ ժողովուրդն իր անելիքն այնքան լավ կազմակերպի, որ ոստիկանպետությունը փլուզվի: «Դրա վառ ապացույցն այն է, որ ուժային կառույցների, բոլոր պետական կառավարման համակարգերի աշխատակիցները կամ նրանց ճնշող մեծամասնությունն այսօր մեզ հետ է, այսօր՝ հոգով-սրտով, վաղը՝ ֆիզիկապես»,- ասաց նա:

20.17

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը խոսեց Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց բազմազանության մասին և կոչ արեց ՀՀ քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին  տեսնել ու հասկանալ այս քաղաքացիների ուժը:

«Այս հրապարակն է թելադրում: Ես անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբ մենք Գյումրու հրապարկից 10-12 հոգով սկսեցինք քայլել և անցանք 215 կմ, մենք շատ փոքր հույս ունեիք, որ այս հրապարակը հնարավոր է լցնել: Բայց դուք մեզ ապացուցեցիք, որ ՀՀ քաղաքացին արժանապատիվ է, ՀՀ քաղաքացին ազատ է, ՀՀ քաղաքացուն  է պատկանում իշխանությունը»,- ասաց նա:

Ցուցարարները Ավինյանի խոսքին արձագանքեցին «մի–ա–ցում»» վանկարկումներով:  Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ այս հրապարակը թավշյա հեղափոխություն անելու գրավականն է:


20.11

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթի խոսք ասաց նաև ցուցարարներից Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ ինքն իրեն Սերժ Թանկյան է զգում, քանի որ վերջին անգամ Հանրապետության հրապարակը լցվել էր Սերժ Թանկյանի համերգի ժամանակ:

«Մեզ ասում էին, որ ամենաճիշտը փշալարը պոկելն ու առաջ անցելն էր: Սիրելինե՛րս, փշալարերը մեր առաջից պոկելու են ոստիկանները: Իրենք ուզում են, քանի որ հասկանում են, որ այս իրավիճակին չեն տիրապետում, որ ցանցային պայքարի առաջ խոնարհվում են, որ մենք մնանք մի տեղ, որ իրենք սկսեն օգտագործել հատուկ տեխնիկան»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հրապարակում հավաքվածները խիզախության պակաս չունեն: Նա նաև նկատեց, որ ժամանակին իրենց ընտրած մարտավարությունն այնքան էլ ճիշտ չէ, և քանի որ հիմա նկատելի է ցանցային պայքարի հաջողությունը, իրենք պետք է դրանով առաջնորդվեն: «Ցանցային պայքարը հաջողության հիմնական տարբերակն է»,- ասաց նա: 

Այսօր, նրա նկատառմամբ, դպրոցականներն են սկսել միանալ պայքարին: Նա նշեց նաև, որ ժամանակին շատ է խոսվել ուսանողների շարժիչ ուժ լինելու մասին: «Այսօր հազարավոր ուսանողներ դառնում են լոկալ լիդերներ և անում են գործողություններ, որոնք մենք չենք պատկերացնում»,- հավելեց նա: 

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այսօր ոստիկաններից հիմնականում բերման են ենթարկել փոխգնդապետներ և գնդապետներ, որովհետև հասկացել են, որ շարքայինները ժողովրդի հետ են:

«Իրենք մտածում են, որ ուսանողության առաջնորդներին ոստիկանություն տանելով, ուսանողները կգնան տուն: Չեն հասկանում, որ ավելի ակտիվ ուսանողներ կան, ավելի ակտիվ հասարակության անդամներ կան»,- ասաց նա:

Ցուցարարը հիշատակեց՝ երեկ, երբ Բաղրամյան պողոտայում նրանք գրկախառնվեցին ոստիկաններին և խնդրեցին չհարվածել իրենց, հարված չստացան: «Սա՛ է խաղաղ անհնազանդության ուժը»,- ասաց նա՝ ելույթի վերջում համոզմունք հայտնելով, որ պետք է շարունակեն իրենց մարտավարության իրականացումը:

 
19:59


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն էլ, անդրադառնալով իշխանականների դիտարկմանը, թե հասարակությունը չի արձագանքելու, հասարակությունը չի ընդունելու իրենց առաջարկը, նշեց․ «Այս մարդիկ են ասում, որ իշխանությունը Ձերը չի»,- ասաց նա:

Նշեց, որ ինքը բոլորի աչքերում տեսնում է, որ լույսի արեգակն է փայլում:

 
19:57


«Ազատ, անկախ ուսանող» վանկարկումով սկսեց իր ելույթն ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը:

Նա շարունակեց՝ շեշտելով, թե այս մի քանի օրը հերքվեց մի քանի տարածված արտահայտությունների իսկությունը:

«Օրինակ՝ «Եղունգ ունես, գլուխդ քորի՛»,  «Մենք ոչ մի բան չենք կարող փոխել»,  «Հիմա այդպես է լինելու, մեզանից ոչ մի բան կախվված չէ» և այլ նման արտահայտութուններն այլևս մեր ազգին չեն վերաբերում, որովհետև մենք ապացուցեցինք, որ ամեն մեկս կարող է վերցնել պատասխանատվություն և գնալ առաջ»,- ասաց նա: 



19:50

Մենք հազարավորներ ենք, մենք տարբեր գործողություններ ենք իրականացնում, և այդ գործողությունները համակարգը պարալիզացնելու համար են․ այսպես ասաց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ակցիայի մասնակիցներից Արմեն Գրիգորյանը:

«Մենք բոլորս պահում ենք խաղաղ ցույցերի և հանրահավաքների, խաղաղ պրոտեստ անելու սկզբունքները: Մենք երբեք չենք խախտում այդ սկզբունքները»,- ասաց նա՝ նշելով, որ բռնություն իրականացնողներին պետք է մեկուսացնել,- շատ կարևոր է իմանալ, որ այս պայքարը հաջողել է, որ միշտ պահպանվել է խաղաղ անհնազանդության սկզբունքը»:

Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք տեղեկատվություն ունեն, որ ցույցի տարածքում կան մեքենաներ, որոնք կարող են սադրիչ գործողություններ անել և շեշտեց, որ իրենք բացառապես իրականացնում են խաղաղ գործողություններ:

«Այս շարժումից որևէ մեկը բռնության կոչ չի անում, եթե ինչ-որ մեկը նման բան է անում, նա մեզ հետ որևէ կապ չունի»,- ասաց նա:


19:46

Այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մի կողմից շատ զայրացնում է,  մյուս կողմից՝ ահավոր ծիծաղելի է: Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում և Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ:

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքում առաջինը ելույթ ունենալով՝ այսպես ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ դիմելով հրապարակում հավաքվածներին:

«Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չկա: Հայաստանի Հանրապետությունում ՀՀԿ-ի իշխանություն այս պահից չկա: Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, և այդ իշխանությունը հենց հիմա այստեղ է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այդ իշխանությունը դուք եք»,- ասաց նա հավաքվածներին:

Միրզոյանը նկատեց, որ իշխանությունները հրաժարվում են ճանաչել ժողովրդի իշխանությունը, նշեց, որ զինվորներին հավաքել են իրենց շուրջ  և սպասում են, որ ցուցարարները գնալու են նրանց դեմ կռվելու։

«Ժողովո՛ւրդ, մենք շարունակում ենք հաստատել մեր իշխանությունը և թույլ չտալ նրանց, ովքեր մեր անունից չեն իշխում, իրականացնել իրենց գործունեությունը: Մենք մտնում ենք այն շենքերը, որոնք ուզում ենք, մենք չենք մտնում այն  շենքերը, որոնք չենք ցանկանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք անում են այն, ինչ ուզում են:

Միրզոյանը մատնանշեց, որ մի քանի օրվա ընթացքում համոզում էին, որ «իշխանությունը» իրենք են: «Սիրելի՛ ժողովուրդ, մենք ուզում ենք շատ հստակ արձանագրել, որ այն, ինչ կատարվում է  այս հրապարակում, աննախադեպ է: Այստեղ են ուսանողները, որոնց ի դեպ տարել, պահել էին քաղմասերում: Բայց ի՞նչ են արել․ բաց են թողել: Բա ի՞նչ պետք է անեին, դուք եք իշխանությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վաղն էլ բոլորը պետք է դուրս գան փողոց․ «Որովհետև Ձեր հաղթանակն անկասելի է»,- ասաց նա:

 

 

 



19:33


Հանրապետության հրապարակում արդեն մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հրապարակը:

 

18:17

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ցանկացավ խոսել համացանցում տարածվող մի տեսանյութի մասին, ըստ որի՝ ինքը ինչ-որ թռուցիկ է փոխանցում ոստիկանության ներկայացուցչի:

«Իհարկե, դա կատարյալ անհեթեթություն է»,- ասաց նա՝ ցույց տալով հավաքվածների օգնությամբ, թե ինչ է տեղի ունեցել: Նա ներկայացրեց, որ պարզապես փորձել է, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հենվելով, անցնել բարիկադները Բաղրամյան պողոտայում:

«Ես այս պարզաբանումը չէի անի, եթե մեր դյուրահավատ և բազմիցս խաբված ժողովուրդը մտահոգված չլիներ դրա հետ կապված»,- ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը սադրիչ քայլ է որակում նրա հայտարարությունները, թե երկրում հեղափոխական իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցադրմամբ, թե ոստիկանությունը երբվանից է համարվում քաղաքական գնահատականներ տվող կառույց:

  
18:03 


Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը՝ նրանց թույլ չտալով մտնել Մելիք Ադամյան փողոց: Նիկոլ Փաշինյանը սկսեց բանակցել ոստիկանների հետ: Նա ոստիկաններից մեկին բացատրեց իրենց այստեղ գալու նպատակը.

«Մենք եկանք այստեղ, որովհետև տեղեկություն ունենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սադրիչների խմբեր են ձևավորում, որ մտցնեն ժողովրդի մեջ, որ Ձեզ հետ բախումներ լինեն»,- ասաց նա:

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ նման բան չկա: ԱԺ պատգամավորը խնդրեց ոստիկաններին ստուգել փաստը և հիշեցրեց, որ իրենք բազմիցս իրենց շարժման մասնակիցներին ասել են, որ իրենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներ են, և որևէ մեկի նկատմամբ, այդ՝ թվում ոստիկանների նկատմամբ ո՛չ բռնություն են գործադրելու, ո՛չ էլ բռնությանը պատասխանելու են:

«Հետևաբար, ով նման գործողություն ձեռնարկի, մեզ հետ գործ չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ մարդու անուն էլ է նշվում, մասնավորապես՝ Առաքել Մովսիսյանի անունն է մատնանշվում, որը հայտնի է «Շմայս» մականունով:

Ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերադարձան Հանրապետության հրապարակ:

 



17:46


Այս պահին ցուցարարները քայլերթով շարժվում են դեպի Մելիք Ադամյան փողոց՝ չնայած որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում է գտնվում Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը:

17:08

Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի: Այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներից տեղեկանալով, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է ընտրվել 77 կողմ, 17 դեմ ձայներով:  

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ահազանգեր ունի, որ իշխանությունները սադրիչներ են գործուղել իրենց շարքեր՝ ցույցը ցրելու հիմքեր ստեղծելու համար: 

16:53 

Նիկոլ Փաշինյանը, ով այժմ գտնվում է Գլխավոր դատախազության մոտ, համակիրներին հրահանգեց հեռացնել շարքերում հայտնված՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդուն:  

Նրան մոտեցավ մի քաղաքացի՝ Վարդգես Հայրապետյանը,  և տեղեկացրեց, որ իր ավտոմեքենան 2 օր է՝ տեսուչները չեն վերադարձնում: Ըստ որում, նա ասաց, որ ո՛չ շարժման համակիր է, ո՛չ ակտիվ մասնակից: Վերջին անգամ ակտիվ քաղաքական պայքար է մղել 2008-ին, իսկ հայրը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում:

«Ասում եմ՝ լսե՛ք, ինձ արձանագրություն տվեք, որ իմ մեքենան ձեզ մոտ է, ասում է՝ ես քեզ արձանագրություն չեմ տա,-պատմեց քաղաքացին: Նա դիմել է Դատախազություն՝ բռնի ուժով իր սեփականությանը տիրանալու, իր ազատ իրավունքը խոչընդոտելու ահազանգով, որտեղից հայտնել են, թե հայտարարություններ չեն ընդունում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց նման հարցերի պատճառով են ելել պայքարի ու ավելացրեց. «Միացեք մեր պայքարին»։

Նշենք, որ դատախազության մուտքը մնում է շրջափակված:

16.11


Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ժամը 14.00-ի դրությամբ հասել է 80-ի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: 


16.08

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը նախաձեռնած ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկժամյա հանգստից հետո այժմ շրջայց է կատարում Երևանի փողոցներում և կառավարական շենքերի մոտակայքում, որտեղ հավաքված են ակտիվիստները:

Նա ևս մեկ անգամ բոլորին հիշեցնում է ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին:

15.25

Լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում: Ոստիկանության հատուկ ջոկատայինները Գրիգոր Լուսավորիչ փողոցից հանեցին այնտեղ տեղադրված աղբամանները և հեռացրին ցուցարարներին փողոցից: 

Հատուկ ջոկատայինները փորձում էին բերման ենթարկել մի քանի ակտիվիստի, սակայն ցուցարարների ճնշման տակ բաց թողեցին նրանց: 

Տարածքից հատուկ ջոկատայինների հեռանալուց հետո ցուցարարները կրկին փակեցին փողոցը: 

15.00 

Ցուցարարները շարունակում են փակ պահել պետական կառույցների շենքերի մուտքերը:

Մասնավորապես՝ այժմ փակ են Արտաքին գործերին նախարարության, Արդարադատության նախարարության, Դատախազության, քաղաքապետարանի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքերի մուտքերը։ 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ ժամով գնում է հանգստանալու։ «Երկիրն էլ կիսվի, ժողովուրդ ջան, ես մեկ ժամ պետք է գնամ հանգստանամ»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:30-ին նախատեսված է մեծ հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում: Իսկ մինչ այդ ցուցարարները մտադիր են նստացույց անել կառավարական շենքերի մոտ:

14.08 

Հաղթանակի կամուրջ փակած ցուցարարները երթով շարժվում են դեպի քաղաքապետարան: Ոտքով շարժվող ցուցարարների հետ միասին նաև մեքենաներով ակտիվիստներ կան:





14.00 

Հարյուրից ավելի ցուցարարների խումբ փակել է Հաղթանակի կամուրջը: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը և նրա աջակիցները շարունակում են նստացույցերը պետական շենքերի մուտքերի մոտ:

13.45 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 4-ական ակտիվիստ է նշանակում պետական կառույցների շենքի մոտ՝  Գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի և այլն: Այժմ ցուցարարներն ԱԳՆ շենքի մոտ են, որտեղ Փաշինյանը 20 ակտիվիստի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում: 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն իր աջակիցների հետ վերադարձավ Դատախազության շենք, և այժմ այնտեղ նստացույց է:




13.31

Այսօր 18:30 Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք. այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվայում հայերը մուտք են գործել Հայաստանի դեսպանատուն և ներսում նստացույց են սկսել: Ինչպես նաև Ծիծեռնակաբերդի խճուղով մոտ 1000 հոգի երթով միանում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին:

Ցուցարարներն այժմ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց են հավաքված:

13.21


Գլխավոր դատախազության մոտից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարանի շենք՝ «Ազատ, անկախ, Հայաստան» և «միացում» վանկարկումներով, ապա՝ Պետական եկամուտների կոմիտե, որի մուտքը շրջափակելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ են կամավորներ:  

Նա առաջարկեց մտնել ներս և առանց որևէ բռնության նստացույց անել:


13.10


Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները Շահումյան հրապարակում են:  Նրանք բարիկադներ են տեղադրում Գլխավոր դատախազության դիմաց՝ աղբամաններով, նստարաններով  փորձելով շրջափակել փողոցը:


Ակցիայի մասնակիցները Դատախազության հարակից տարածքում կայանված մեքենաների անիվներն իջեցրին` օդը հանելով:


Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ իրենք գործողություններ կանեն բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ:


12.42 

Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները սկսեցին երթը՝ Աբովյան փողոցում, որպեսզի, ինչպես հայտարարվել էր, շրջափակեն կառավարական շենքերը: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն տեղեկացնելու, թե որ շենքն են առաջինը շրջափակելու. «Հիմա շարժվում ենք, բայց մենք չենք ասելու, թե որ շենքն ենք շրջափակելու: Գնանք, տեսնենք` ինչ հարմար շենք կա»: 

Նա ասաց, որ սրանք բողոքի խաղաղ գործողություններ են, շենքերի շրջափակման գործընթաց է, ոչ թե գրավման կամ այլ: 

«Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելի Հայաստան, կառավարելի ժողովուրդ: Կեցցե՛ ժողովրդական թավշյա հեղափոխությունը»,- հայտարարեց նա: 

Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ: 

12.37 

Մենք գործողություններ կանենք բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Մենք հիմա գործողություններ կանենք բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ: Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա պետք է ճկուն գտնվենք: Նրանք հիմա ՀՀ-ի ամբողջ ուժային կառույցները հավաքել են այնտեղ և մեզ են սպասում, բայց մենք ուրիշ բան կանենք: Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ և գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը շարունակում է լինել ոչ բռնի, բաց ձեռքերի պայքար:

«Մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք, ներսում նստացույց կանենք: Այնտեղ, որտեղ չի հաջողվի ներս մտնել, նստացույց կանենք մուտքերի դիմաց և թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին էլ միայն մեզ միանալու պայմանով կթողնենք: ԱԺ-ում կատարվող իրադարձություններն այլևս չպետք է ազդեցություն ունենան Հայաստանի քաղաքական կյանքի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

12.33

Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկը. Նիկոլ Փաշինյան 

Պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը. այս մասին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հավաքին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խոստացել էր ժամը 12-ին հանդես գալ հատուկ, կարևոր հայտարարությամբ։ 

«Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, ի՞նչ իրավիճակ է այսօր. այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում արդեն իսկ սկսվել է այդ խամաճիկային նիստը: Իսկ ՀՀ-ում զանգվածային ցույցեր են, Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակ է Իջևան-Երևան ճանապարհը, Երևանում դասադուլ է, և ճանապարհներ են արգելափակված, Կապանում և Մեծամորում դասադուլ է, այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են ՀՀ արտաքին գործերի նախարարի մեքենան: Ի՞նչ իրավիճակ է սա. ՀՀ-ում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանում ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը: Հիշեցնենք նաև, որ Ոստիկանությունն առավոտյան զգուշացրել էր, որ լիազորված է հատուկ միջոցներով ցրել հավաքը, սակայն Նիկոլ Փաշինյանն այն ցուցադրաբար պատռել էր։ 

Նախքան Նիկոլ Փաշինյանի ձայն տալը, շարժման ակտիվիստ Արմեն Գրիգորյանը նկատեց, որ իզուր է իշխանությունը գտնում, որ ուժ կիրառելով՝ ժողովուրդը կարող է պակասել: 

«Այս իշխանությունն իրեն ուժեղ է զգում պաշարված ամրոցում, և իրենք ոչ մի քայլ չեն կարող կատարել: Ուստի մենք ընտրում ենք լրիվ այլ տարբերակ՝ մենք գնում ենք ցանցային պայքարի»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

11.31

Ֆրանսիայի հրապարակ հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 12։00–ին հանդես են գալու հատուկ հայտարարությամբ։

11.10

Աբովյան–Կորյուն փողոցների խաչմերուկը փակած դասադուլ անող ուսանողները միացան Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին:

Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ցուցարարները վանկարկում են՝ «միացե՛ք, միացե՛ք»:

10.41

Ցուցարարներին հաջողվեց փակել Հալաբյան փողոցից դեպի Հանրապետական հիվանդանոց տանող ճանապարհը: Նրանք ձեռքերը վեր պարզած մուտք գործեցին փողոց և այժմ նստացույց են անում: Ոստիկանությունը փորձում է փողոցից դուրս բերել ակցիայի մասնակիցներին:

10.35

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտ կուտակված ոստիկանական ուժերն այս պահին պատնեշված են երկշար փշալարերով, որոնցից մեկին էլեկտրական հոսանքի լարեր են միացված։

Tert-ի թղթակիցը արձանագրել է, որ տեղում է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:

Նշենք, որ պատգամավորներն աստիճանաբար մուտք են գործում Ազգային ժողով՝ հիմնականում Դեմիրճյան փողոցի վրա գտնվող մուտքից:



10.10


Հալաբյան–Արզումանյան խաչմերուկում լարված իրավիճակ է. բախումներ են ոստիկանների և ցուցարարների միջև: Վերջիններս փորձում են փողոցը փակել, բայց ոստիկանական պատը թույլ չի տալիս:

Այստեղ է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:

9.41

«Ոստիկանները փակել են Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհը, բայց դա չի խանգարում քաղաքացիներին միանալ մեզ, նրանք ոտքով են գալիս Երևան»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նրա գլխավորությամբ Երևան քաղաքում ընթացող երթն այժմ հասել է Պուշկին – Աբովյան փողոցների խաչմերուկ: Երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է:


09.35

Մեր երթը ընթանում է անկանխատեսելի երթուղիներով: Չենք ասում, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, ուղղակի քայլում ենք Երևան քաղաքով: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մեկ հրապարակում չի մնում, գնում ենք տարբեր տեղեր, բայց ոչ փոքր խմբերով, որպեսզի ժողովրդին բերման չենթարկեն: Հիմա մեր հաշվարկով 30 հոգու բերման են ենթարկել: Մեր զորակցությունը բերման ենթարկված ընկերներին պետք է լինի տասնյակ հազարանոց քաղաքացիների մասնակցությամբ երթը և ցույցը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հրապարակում կանգնած բոլոր ցուցարարներին կոչ արեց միանալ երթին:

Այժմ ցուցարարները Մաշտոցի պողոտայով երթով շարժվում են: Նրանք փակեցին Մաշտոցի պողոտա – Պուշկինի փողոց խաչմերուկը:


08.43 

Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, բերման ենթարկեն, կրկնապատկեք, կեռապատկեք ձեր ջանքեը: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կոչ անելով ցուցարարաներին չդադարեցնել փողոցները փակելու գործողությունները:

Նա ցուցարարների հետ նստեց Աբովյան փողոցում, որտեղից բերման են բերել ուսանողներին: Ցուցարարաները թույլ չէին տալիս ավտոբուսներին, երթուղային տաքսիներին անցնել և կոչ էին անում ուղևորներին միանալ իրենց:

08.29

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց բոլոր բարձրախոսները կոտրվել են, անհետացել են և նշեց, թե ով կարող է ձեռք բերել նման բարձրախոս, թող արագ փոխանցի իրենց, պատրաստ են նաև գնել: Նա կոչ արեց Գյումրիում և բոլոր մարզերում կատարել նույնը՝ շրջափակել բոլոր պետական կառույցների մուտքերը, քաղաքացիական անհնազանդություն իրականացնել:

Նիկոլ Փաշինյանին իր թիմակիցները հայտնեցին, որ երեք հոգի բերման են ենթարկվել, նա ասաց, թե «ոչինչ, որ բերման են ենթարկել, երեք ժամ հետո բաց կթողնեն»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ որոշվել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը և խնդրեց, որպեսզի նա այդ մասին տեղեկացնի հավաքի մասնակիցներին, սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից պատռեց այն:

Պատգամավորը կոչ արեց ոստիկաններին լուսաձայնային նռնակներ ընդհանրապես չգործադրել, քանի որ դեպքեր եղել են, որ դրանց հետևանքով մարդիկ են զոհվել։ 

Ինչ վերաբերում է լուրերին, թե Արցախից զորք են բերում, նա պատասխանեց.«Արցախի զորքն ի՞նչ գործ ունի Հայաստանում, նրանք առաջնագծի պահպանությամբ են զբաղվում, ես համոզված եմ, որ Արցախի իշխանությունները նման որոշում չեն կարող կայացնել, քանի որ դա նշանակում է առաջնագիծը թուլացնել»,-ասաց նա:


 



Երևանի կենտրոնում այսօր՝ առավոտյան ժամը 07.50-ի սահմաններում, երբ ոստիկանները փորձում էին բացել Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։  

Միջադեպի վայր շտապեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ոստիկանությանն ասաց, որ ոստիկանության նկատմամբ իրենք բռնություն չեն գործադրում: Ոստիկաններից մեկը Փաշինյանին կոչ արեց երիտասարդներն ասել, որպեսզի հանգիստ մնան:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին փակել փողոցները, պետական գերատեսչություններում հայտարարել նստացույց, թույլ չտալ որևէ մեկին աշխատանքի գնալ, սակայն այդ ամենն անել առանց բնության, որևէ գույք վնասելու: Նա նաև կոչ արեց դեսպանատները շրջափակել:

Ի վերջո, ցուցարարները փակեցին Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։ 

Լրագրողների հարցին, թե ինչու են բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ կարող են դիմել ոստիկանության լրատվական ծառայություն։











 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:59 • 22/05

Ինդոնեզիայում 16-ամյա դեռահասը կրակի է տվել հայրական տունն այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար նոր հեռախոս գնել

11:57 • 22/05

Վահագն Մելիքյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

11:57 • 22/05

Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի պաշտոնից

11:56 • 22/05

Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին (լուսանկարներ)

11:55 • 22/05

Արտաքին գործերի նախարարությունում պարբերաբար լինելու են ճեպազրույցներ. Տիգրան Բալայան

11:55 • 22/05

ՊԵԿ նախագահի 4 տեղակալ ազատվել է աշխատանքից

11:52 • 22/05

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանասարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

11:49 • 22/05

«Լեոն» դուրս է եկել ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ

11:40 • 22/05

Սիրիահայերի մասին պատմող «Վերջին ցանկություն»-ը Սևաստոպոլի միջազգային փառատոնում լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել

11:37 • 22/05

Տեղի է ունեցել ԱՆ Հասարակական խորհրդի նիստ՝ ՀԿ-ների առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու նպատակով

11:31 • 22/05

227 փաստաբան դիմել է ՀՀ նախագահին՝ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում քննարկելու առաջարկով

11:27 • 22/05

Էդմոն Մարուքյանը փոխնախարարին առաջարկեց ուսումնասիրել համաներման հարցը

11:23 • 22/05

Ոչնչից չեմ վախենում․ Միհրան Պողոսյանը՝ օֆշորի գործի հնարավոր վերաբացման մասին (տեսանյութ)

11:21 • 22/05

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործիքակազմի հետ խնդիրներ կան. Սուրեն Քրմոյան

11:19 • 22/05

Նայինգոլանն աշխարհի առաջնությանը չմասնակցելու մասին. Ես միակ թոփ-ֆուտբոլիստն եմ, ով մնացել է տանը

11:19 • 22/05

Ձեր կյանքի ու գործունեության պատմությունն առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է Ազնավուրին

11:16 • 22/05

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը ցանկանում է տարեվերջին նոր նախագահական ընտրություններ անցկացնել

11:14 • 22/05

Այս պահին վտանգ չկա, քանի որ ճնշումը ստաբիլ է. Թագուհի Ստեփանյանը` Գարեգին Չուգասզյանի առողջական վիճակի մասին

11:08 • 22/05

Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի մոտ. պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներին

11:04 • 22/05

Թրամփը սահմանափակ գործառույթներով երկու iPhone է օգտագործում. Politico

10:49 • 22/05

Իբրահիմովիչը կարմիր քարտ է ստացել մրցակցին թիկունքից ապտակելու համար (տեսանյութ)

10:49 • 22/05

«АвтоВАЗ»-ն արտադրությունից որոշել է հանել Lada Priora, Granta և Kalina մեքենաները

10:45 • 22/05

Կերևա՝ պետությունից ով, ինչ է գողացել. Սեյրան Սարոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին (տեսանյութ)

10:40 • 22/05

«Հրապարակ». «Ելք»-ն արհամարհում է ՏԻՄ ընտրությունները

10:36 • 22/05

Արա Բաբլոյանը ներկայացրեց ԱԺ նոր պատգամավորներին. նրանք երդվեցին

10:36 • 22/05

«Թրամփի վարած քաղաքականությունը ճիշտ է». Նեթանյահուն կոչ է արել աշխարհին միանալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը

10:33 • 22/05

Պիրլոյի հրաժեշտի խաղում լեգենդները ոչ-ոքի են խաղացել` 7:7 (տեսանյութ)

10:21 • 22/05

«Ժամանակ». Գանձագողերը՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ

10:18 • 22/05

Վարույթ է ընդունվել Ավանում  ապրիլի 20-22-ին դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված 6 քրգործ. ՔԿ

10:10 • 22/05

Ամերիկյան հեռուստաալիքը հայտնել է ռուսական նոր հրթիռի անհաջող փորձարկումների մասին

10:07 • 22/05

«168 ժամ». Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է ՀՀ-ի համար վտանգ պատկերացնել Նախիջևանի հատվածից. Վլ. Եվսեև

09:57 • 22/05

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում են նաև ՀՀ 2017–ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ՄԻՊ և ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

09:49 • 22/05

Հրապարակվել են արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանյաց արարողության պաշտոնական լուսանկարները (լուսանկարներ)

09:46 • 22/05

Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական

09:43 • 22/05

ՀՀ արդարադատության նախարարը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

09:41 • 22/05

«Ժողովուրդ». Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել

09:41 • 22/05

Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ և Շենգավիթ վարչական շրջաններում մինչև 10 ժամով վթարային ջրանջատում կիրականացվի

09:27 • 22/05

«Ժողովուրդ». ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում հետընթաց է գրանցել, այն էլ՝ բոլոր ոլորտներում

09:26 • 22/05

Մեծ Բրիտանիան պարտավորեցրել է Ռոման Աբրամովիչին բացատրել կուտակած կարողության ծագումը. լրատվամիջոցներ

09:24 • 22/05

Երևանում և 9 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

09:22 • 22/05

«Հրապարակ». Գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում

09:15 • 22/05

«Իրատես». Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ

09:12 • 22/05

Լեռնագոգում վնասված սելավատարի ջուրը լցվել է տները և կառույցները, սատկել են մեծ թվով թռչուններ, փլուզվել է պարիսպ

09:11 • 22/05

Ավտովթար Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

09:05 • 22/05

Սելինա Դողանի անունը Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության նախընտրական ցուցակում չկա, Մեջլիսում տեղի համար կպայքարի Կարո Փայլանը

08:56 • 22/05

«Ժողովուրդ». Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ  

08:41 • 22/05

«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին

08:20 • 22/05

«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայում մենաշնորհային դիրքը պահպանելու համար նոր բան է մտածել

23:58 • 21/05

Մեքսիկայի բնակչուհին հղիացել է 70 տարեկանում (լուսանկարներ)

23:50 • 21/05

Երեք երեխաների մայրը լուսանկարների միջոցով պատմում է իր առօրյայի մասին (լուսանկարներ)

23:39 • 21/05

BBC. Հայտնի է, թե ում «Արսենալը» կնշանակի գլխավոր մարզչի պաշտոնում

23:37 • 21/05

Ճապոնացի լեռնագնացը մահացել է Էվերեստը գրավելու ութերորդ փորձի ժամանակ

23:20 • 21/05

Յուրգեն Կլոպ. «Ռեալը» կարող է հարստանալ փորձ վաճառելու միջոցով

23:19 • 21/05

Սիրիան դուրս է մղել ԻՊ-ը և վերադարձրել Դամասկոսի վերահսկողությունը

23:01 • 21/05

Կրթության նախարարը կոչ է անում ոլորտի հետ կապված հրատապ խնդիրներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին

22:55 • 21/05

57-ամյա կինոաստղ Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա

22:52 • 21/05

«Չելսին» առաջիկա օրերին պաշտոնանկ կանի Անտոնիո Կոնտեին

22:36 • 21/05

Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը և Սփյուռքի նախարարի տեղակալը

22:24 • 21/05

Marca. Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»

22:23 • 21/05

Փաշինյանի՝ Բաղրամյան 26-ից ցուցումներ չսպասելու հայտարարությունից հետո դատավորները կանգնելու են մեծագույն փորձության առաջ. Տ. Աթանեսյան

22:08 • 21/05

Կանանց սիրելի կոշիկը կմնա անցյալում. հետազոտություն

21:54 • 21/05

«Արսենալը» հայտնել է Սանտի Կասորլայի հեռանալու մասին

21:51 • 21/05

Մեքսիկան հետ է կանչում Վենեսուելայից իր դեսպանին

21:40 • 21/05

Չկա մի հարց, որ պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք. Է. Շարմազանովը՝ ռեյտինգային համակարգի փոփոխության մասին

21:28 • 21/05

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 11 մետրանոցի մրցույթի (տեսանյութ)

21:21 • 21/05

Մարսելում հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ տուժած

21:16 • 21/05

Ավելի ինքնիշխան լինելու հարցերում ՀՀ-ը պետք է ցուցաբերի որոշակի զգուշավորություն, պարտադիր չէ կոնֆլիկտ հրահրել ՌԴ-ի հետ. Ռ. Կիրակոսյան

21:09 • 21/05

Մադուրոն մոտ 6.2 մլն ձայն է հավաքել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

21:04 • 21/05

Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան են, այլ իրական աշխատանքը. Ա. Գրիգորյանը պատասխանել է Վ.Սարգսյանին

20:48 • 21/05

Մոնչի. Ալիսոնը կհեռանա «Ռոմայից», միայն եթե ես նորից դառնամ դարպասապահ

20:45 • 21/05

Գեղարքունիքի մարզում գայլերը 100 ոչխար են հոշոտել

20:40 • 21/05

ՀՀ փաստաբանների պալատը Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման հարցազրույց է անցկացնելու

20:31 • 21/05

Ալեքսիս Սանչես. Ինձ համար բարդ էր հարմարվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճին

20:27 • 21/05

Հայտնի է դարձել՝ ինչ հարսանեկան նվեր է արել արքայազն Հարրին Մեգան Մարքլին

20:17 • 21/05

Բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի. Քննչական կոմիտե

20:07 • 21/05

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է CNF-ի գործադիր տնօրենին

20:03 • 21/05

Այլ քաղաքացու բանկային քարտով գումար են կանխիկացրել. Քննչական կոմիտե (լուսանկարներ, տեսանյութ)

19:49 • 21/05

Հյուսիսային Օսիան հետաքրքրված է Ռուսաստանից Հայաստան և Վրաստան «առևտրային միջանցքների» բացմամբ. քաղաքագետ

19:42 • 21/05

ՊՍԺ-ի նախագահ. Չեմ վաճառի Մբապեին, նույնիսկ եթե նրա համար առաջարկեն 1 միլիարդ եվրո

19:36 • 21/05

Samsung-ը ներկայացրել է Galaxy S8-ի բյուջետային տարբերակը (լուսանկարներ)

19:12 • 21/05

2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելը էական ազդեցություն չի ունենա ծնունդների թվի աճի վրա. ժողովրդագիր

19:09 • 21/05

Ռաֆայել Նադալը գերազանցել է լեգենդար Ջոն Մակինռոյի ռեկորդը

19:09 • 21/05

Ես կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:58 • 21/05

«Լոռին»՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

18:58 • 21/05

Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները  

18:55 • 21/05

Հիմա մեր խնդիրն է, որ համակարգն այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն. Ա. Մինասյան

18:48 • 21/05

Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը

18:30 • 21/05

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

18:27 • 21/05

Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց. Արայիկ Հարությունյան

18:12 • 21/05

ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել

17:41 • 21/05

Ինչպես է Պուտինը ցանկանում բարձրացնել Ռուսաստանի կարգավիճակը՝ հասցնելով մեծ գերտերության. Tagesspiegel

17:39 • 21/05

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը. մի շարք մանրամասներ

17:29 • 21/05

Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, մենք այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան. Արայիկ Հարությունյան

17:24 • 21/05

Վարչապետը, փոխվարչապետները և նախարարները երդվեցին (տեսանյութ)

17:10 • 21/05

Նյու Յորքում Playboy-ի նախկին մոդելը 7-ամյա որդու հետ ընկել է հյուրանոցի պատուհանից, երկուսն էլ տեղում մահացել են

17:00 • 21/05

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է․ ՔԿ

16:57 • 21/05

Ucom-ն իջեցրել է 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

16:49 • 21/05

Վերջին զանգին ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել. Արայիկ Հարությունյանը՝ դրամահավաքների մասին

16:49 • 21/05

Աղբյուր. ՊՍԺ-ն մայիսի 23-ին կհայտարարի Բուֆֆոնի հետ պայմանագիր կնքելու մասին

16:38 • 21/05

Իրանում սնկից թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել