Սլովակիայի միջոցով չեխական զենքն ապօրինի տեղափոխվում է Ադրբեջան. չեխ լրագրողների բացահայտումը

15:30 • 18.04.18



Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Slovak Spectator-ը, այս մասին բացահայտում են արել չեխ լրագրողները՝ ընդգծելով, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է:

Նշվում է, որ զենքերն արտադրվում են չեխական Czechoslovak Group հոլդինգի կողմից, որի սեփականատերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է:

Ընկերությունը թեպետ հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն այդ մասին տեղեկության հրապարակումից հետո սլովակյան MSM զինագործական ընկերության աշխատակիցը խոսել է և պատմել, թե ինչպես են հին զենքերը Սլովակիայի Տրենչին քաղաքում գործող ընկերությունում վերապատրաստվել, իսկ այնուհետև Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան:

Տեղեկությունը տարածվեց, երբ ադրբեջանական բանակը վերջերս գովազդներից մեկում պարծեցավ չեխական արտադրության զենքերով: Մասնավորապես, նրանք ի ցույց էին դրել հրետանային ինքնագնաց կայանք, 18 կիլոմետր հեռահարություն ունեցող «Դանա» տեսակի հաուբից, ինչպես նաև 20 կիլոմետր հեռահարություն ունեցող «Վամպիր» համազարկային կրակի համակարգ:

«Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում»,- Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է MSM ընկերության աշխատակիցը: Մասերի բաժանված զենքի շասսին ուղարկվում է Չեխիայի Շտերնբերկ քաղաքում տեղակայված գործարան, որը ևս պատկանում է Յարոսլավ Ստրնադին: Շասսիի վերապատրաստումը տևում է 2-3 շաբաթ, այնուհետև այն ուղարկվում է հետ՝ Սլովակիա: Հաուբիցի մնացած մասերի վերապատրաստումից հետո այն կրկին հավաքվում է և անցնում բալիստիկ փորձարկում:

Աշխատակիցը հայտնել է նաև, որ սարքերը, այդ թվում և նավիգացիոն, տեսախցիկի ու կապի համակարգերն ուղարկվում են Իսրայելից: Նա տեղեկացրել է, որ իրենք ստորագրել են պայմանագիր 2018 թվականին 18 հաուբից և 15 հրթռիային կայանք մատակարարելու վերաբերյալ: Նույն քանակությամբ դրանք մատակարարվելու են նաև 2019-ին:

Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտնել է, որ հետախուզական ծառայությունն ուսումնասիրում է զենքի արտահանման մասին տվյալները:

Չեխական լրատվամիջոցները կապվել են MSM հոլդինգի հետ, որը հաստատել է «Դանա» տեսակի հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքի մատակարարումն Իսրայելին: Մարկետինգային տնօրենը, սակայն, հրաժարվել է տրամադրել այլ տեղեկություններ՝ հաշվի առնելով դրանց գաղտնիությունը: Այդուհանդերձ, նա հերքել է զենքերի վերաբերյալ որևէ գործարքի առկայությունը Ադրբեջանի հետ:

Սակայն լրագրողները զենքի նման տեղափոխում արձանագրել են տեսախցիկների միջոցով: 2017 թվականի դեկտեմբերի 27-ին Բրատիսլավայի օդանավակայանից հրթիռային կայանքը ադրբեջանական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով տեղափոխվել է Իսրայել՝ Թել Ավիվ, որտեղ պետք է զենքը փոխանցվեր որպես հաճախորդ գրանցված Elbit ընկերությանը: Թել Ավիվից ինքնաթիռն ուղևորվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

«Իսրայելում ոչինչ ինքնաթիռից չի իջեցվել, օդանավը միայն կանգառ է արել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են: Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայնից ուղիղ թռիչք է արել Ադրբեջան»,- MSM-ի աշխատակիցն ասել է Չեխական հեռուստաընկերությանը:

The Slovak Spectator-ը նշում է, որ գործող օրենքներով զենքի վաճառքով զբաղվող կազմակերպությունները կարող են դրանք վաճառել միայն այն երկրներին, որոնք ապահով են համարվում և այն գնորդներին, ովքեր ունեն համապատասխան հավաստագիր: Իսրայելը համապատասխանում է այդ չափորոշիչներին, մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ:

TASR գործակալությունը հայտնում է, որ Czechoslovak Group-ին պատկանող ընկերությունները փորձել են զենքն Ադրբեջանին մատակարարելու թույլտվություն ստանալ, սակայն ձախողել են դա թե Չեխիայում, թե Սլովակիայում:

Ոչ MSM-ը, ոչ Czechoslovak Group-ը չեն հաստատել, որ զենքը տեղափոխվել է Ադրբեջան: Ի պատասխան Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության հարցադրմանը՝ ընկերությունն ասել է, որ իրենք գործարքի մեջ են իսրայելական ընկերության հետ: Այդուհանդերձ, նախարարության խոսնակ Մարոշ Ստանոն հայտնել է, որ ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունները ուսումնասիրում են իրադրությունը:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

08:20 • 16/08

«Ժողովուրդ». Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր

08:15 • 16/08

Վենեսուելան Պերուին  է ներկայացրել Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալների անունները

07:45 • 16/08

Փոլ Ուոքերի եղբայրները պատրաստ են կրկին փոխարինել հանգուցյալ եղբորը «Ֆորսաժում»

06:48 • 16/08

Չինական պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ՝ առևտրային բանակցություններ վարելու համար

06:17 • 16/08

Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը. Չավուշօղլու

05:42 • 16/08

ԱՄՆ-ի Նյու Հեյվեն քաղաքում թմրանյութերի գերդոզավորումից շուրջ 50 մարդ է տուժել

04:49 • 16/08

Իտալիայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ (լուսանկարներ)

04:05 • 16/08

Մեքսիկայում ձերբակալվել է երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկը

03:32 • 16/08

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Թուրքիային «չփորձել Թրամփի համբերությունը»

02:29 • 16/08

Լիբիայում 45 ոստիկան գնդակահարության է դատապարտվել՝ Քադաֆիի դեմ բողոքող ցուցարարներին սպանելու համար

01:40 • 16/08

«Աթլետիկոն» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալին»՝ դառնալով ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)

01:34 • 16/08

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

23:58 • 15/08

Աֆրիկայում փիղը, չդիմանալով սաստիկ շոգին, միացել է լողավազանում լողացող զբոսաշրջիկների ընտանիքին (տեսանյութ)

23:47 • 15/08

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի

23:46 • 15/08

Թուրք պատգամավորը կոտրել է իր Iphone-ը՝ ի նշան ամերիկյան պատժամիջոցների դեմ բողոքի

23:39 • 15/08

Պարող, երգող, հրդեհներ մարող ու բուժօգնություն ցույց տվող ռոբոտներ․ Պեկինում բացվել է Ռոբոտատեխնիկայի ամենամյա կոնֆերանսը (տեսանյութ, լուսանկարներ)

23:20 • 15/08

Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում

23:00 • 15/08

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Աթլետիկո». ուղիղ հեռարձակում

22:43 • 15/08

Բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են. առարկաների մի մասը դուրս կգա, և նորերը կավելանան. կրթության նախարար

22:42 • 15/08

«Բարսելոնան» դարձավ ակումբի հիմնադրի անվան գավաթի հաղթող (տեսանյութ)

22:37 • 15/08

«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. փրկարարները ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են 120 մարդու (թարմացված)

22:21 • 15/08

Իտալիայում կամրջի փլուզումից հետո Լիգուրիա շրջանում մեկ տարով արտակարգ իրավիճակի ռեժիմ կմտցվի

22:17 • 15/08

Առաջարկվում է հոկտեմբերի 21-ին Հովտաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել

22:03 • 15/08

Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ

22:00 • 15/08

Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականը պարտվեց՝ գոլ ընդունելով 90+3-րդ րոպեին

21:44 • 15/08

Արթիկում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

21:35 • 15/08

Տրանսպորտի նախարարությունը մտադիր է աջ ղեկով մեքենաների ղեկի տեղափոխման 1-2 կետ բացել և լիցենզիա տրամադրել Կառավարության անդամներից մեկին. Վ. Սահակյան

21:30 • 15/08

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը. ՔՊ խոսնակ

21:23 • 15/08

Գամպերի գավաթ. Բարսելոնան առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով (տեսանյութ)

21:08 • 15/08

Renaissance Foundation Armenia-ն և Quest Tour ընկերությունը հայտարարում են QUEST Saroyan 110 մրցույթը (տեսանյութ)

20:53 • 15/08

Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով 48 մարդ է զոհվել

20:50 • 15/08

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին

20:46 • 15/08

Հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա. Ռուբեն Ռուբինյան

20:21 • 15/08

Ֆրանսիայի լողափերից մեկում զբոսաշրջիկը մնացել է իր իսկ փորած փոսի մեջ

20:01 • 15/08

Իրականացվել է Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն

19:45 • 15/08

Թուրքական դատարանը կրկին մերժել է ամերիկացի քահանայի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

19:34 • 15/08

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից

19:28 • 15/08

Կալիֆոռնիայում արջը ներխուժել է տեղի բնակչի մեքենա, ոստիկանները ստիպված են եղել դուրս բերել նրան կրակոցներով (տեսանյութ)

19:25 • 15/08

Պաշտոնական. Արաս Օզբիլիսը տեղափոխվեց Վիլլեմ II

19:22 • 15/08

«Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի

19:13 • 15/08

ՀՀ–ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների տուգանքները չեղարկվել են. Շ. Թորոսյան

19:00 • 15/08

Հեղափոխությունը դեռ չի հաղթել, հաղթական մի շնչով ամեն ինչ հնարավոր չէ սրբել. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)

18:55 • 15/08

Թուրքիան խոստացել է ԵՄ-ին նոր բարեփոխումների գնալ․ Չավուշօղլուի նոր հայտարարությունը

18:36 • 15/08

ՀՀ կառավարությունը շահագրգռված է Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ. Նիկոլ Փաշինյան

18:33 • 15/08

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:32 • 15/08

ՏԿՏՏ նախարարությունում քննարկվել են «World WiFi» նախագիծը Հայաստանում ներդնելու հնարավորությունները

18:29 • 15/08

Ոստիկանությունը որպես վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել (տեսանյութ)

18:24 • 15/08

NBA-ում այժմ հավատարմություն չկա. Պոլ Պիրս

18:16 • 15/08

Արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները. Արտակ Զեյնալյան

17:55 • 15/08

Նուրմագոմեդովը կսպանի Մաքգրեգորին. Վերդում

17:38 • 15/08

Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են. ՀՀ տրանսպորտի փոխնախարար

17:38 • 15/08

Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը

17:25 • 15/08

Ա. Հարությունյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդմանը

17:22 • 15/08

Բացահայտվել են երթուղային ավտոբուսներում ուղևորներից կատարված մի շարք գողություններ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

17:21 • 15/08

Բակո Սահակյանը Մարտունիում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:18 • 15/08

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 6-13-ը ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

17:14 • 15/08

Վերադարձիս ճանապարհը երկար է լինելու. Սերենա Ուիլյամս

17:10 • 15/08

Ոստիկանության բացահայտումը․ Բաղրամյան համայնքի ղեկավարը չարաշահումներ է կատարել (տեսանյութ)

16:58 • 15/08

Այնպիսի լուծում չի լինելու, որ իրական շահառուն զրկվի նպաստից, միայն որովհետև վարկ կամ ավանդ ունի. Մ. Թանդիլյանը՝ նպաստների նոր համակարգի մասին

16:53 • 15/08

Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից

16:46 • 15/08

«Նոր սերունդ» ՀԿ-ն դիմելու է ՀՔԾ և ոստիկանապետին՝ ենթադրյալ միասեռականների հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ

16:14 • 15/08

Պրեմիեր լիգան կարող է վերադառնալ տրանսֆերային պատուհանի նախկին ձևաչափին

16:11 • 15/08

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000  դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է

15:59 • 15/08

ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան

15:55 • 15/08

Գենդերային ինքնության դիսկուրսը հակահեղափոխական և քաղաքական այլ նպատակներ հետապնդող ուժերի գործելակերպի մեջ է. իրավապաշտպան

15:47 • 15/08

Հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակի բնակչուհու մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

15:19 • 15/08

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորուհին մահացել է

15:17 • 15/08

Ժիրինովսկին ասել է, որ ԽՍՀՄ-ի վերականգնումը պետք է սկսել Ուկրաինայի «ազատագրումից», ինչից հետո անցնել Հարավային Կովկասին

15:09 • 15/08

Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը

14:59 • 15/08

Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին

14:56 • 15/08

Ոստիկանության բաժին միասեռականների մուտք գործելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ խուլիգանության հատկանիշներով. մեկ անձ ձերբակալված է

14:50 • 15/08

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, ապա նորից կնվազի

14:36 • 15/08

Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը՝ շարժելով ադրբեջանցիների զայրույթը (տեսանյութ)

13:54 • 15/08

ՊՊԾ գնդի գործով դատական նիստը տեղի չունեցավ, Պավել Մանուկյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան

13:52 • 15/08

Վրաերթ Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

13:48 • 15/08

ՌԴ քաղաքացին, ով  հետախուզվում էր զինծառայությունից խուսափելու համար, կամավոր ներկայացել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին

13:45 • 15/08

Գողության մեղադրանքով հետախուզվող 32-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել

13:43 • 15/08

Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերը զղջում է արածի համար. ռուս իրավապաշտպան

13:42 • 15/08

Երևանի Իսահակյան փողոցում գտնվող սրճեփ սարքից առևանգել են մանրը վերադարձնող սարքը (լուսանկարներ)

13:41 • 15/08

Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (լուսանկար)

13:39 • 15/08

Անցած 1 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է. օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

13:17 • 15/08

Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում. ՏԿՏՏ նախարարություն

13:13 • 15/08

Նախարար Վահրադյանը դիմավորել է ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներին հայրենիքում (լուսանկար)

13:10 • 15/08

Համացանցի շնորհիվ հայտնի դարձած հայ պղնձագործը պատմել է հալված մետաղի մեջ ձեռքը մտցնելու հնարքի մասին (տեսանյութ)

13:09 • 15/08

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ տեղադրելու մտադրության մասին ահազանգողի ինքնությունը հայտնի է. Ոստիկանություն

13:06 • 15/08

Զորակոչի հարցերով 142 դիմում-բողոքից 80-ին ընթացք է տրվել. ՊՆ

13:03 • 15/08

Արտահերթ ընտրությունների համար չպետք է սպասել մինչև գարուն. Արա Պապյան (տեսանյութ)

12:58 • 15/08

Սերենա Ուիլյամսը պարտվել է Կվիտովային Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում

12:47 • 15/08

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 120 մլն դրամ

12:44 • 15/08

Բաքվում դոլարներ են այրել հաջակցություն Թուրքիայի (տեսանյութ)

12:26 • 15/08

Մաքսատուրք՝ մաքսատուրքի հետևից. Թուրքիան ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմի» մեջ է ներքաշվել. «Газета»-ի անդրադարձը

12:25 • 15/08

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձին

12:05 • 15/08

«Նուբարաշենի» կալանավորը փախուստի փորձ է կատարել

11:58 • 15/08

Վերջին պահին կնքված գործարքն իրավունք է տվել Իսրայելին հյուրընկալել «Եվրատեսիլ-2019»-ը

11:56 • 15/08

ԱԺ չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ հեղափոխություն. Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խումբ (տեսանյութ)

11:55 • 15/08

Գաբի. Ցավալի ու շատ տարօրինակ է Կուրտուային տեսնել Ռեալի մարզաշապիկով

11:40 • 15/08

Apple-ը մտադիր է օգտատերերի առողջությանը հետևող անհատական չիպեր ստեղծել

11:38 • 15/08

Լոռու մարզի մի քանի բնակավայրերում դադարեցվել է ջրամատակարարումը

11:35 • 15/08

«Ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կապված է թուրքական տնտեսության վրա ԱՄՆ-ի հարձակման հետ». Թուրքիայի փոխնախագահ

11:22 • 15/08

Հրազդանի 2 բնակչի սպանության քրգործի նախաքննությունն ավարտվել է.  մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 33-ամյա բնակչին