ԼՐԱՀՈՍ
-
  23:57 • 20.04.18 Ժողովրդի ճնշումը պետք է հանգեցնի նրան, որ գործող ԱԺ-ն ընտրի վարչապետի ժողովրդական թեկնածուին՝ անցնցում իշխանափոխության համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն ասաց, որ մաքսիմալ անցնցում պետք է լինի այդ փոփոխությունը, և եթե նոր վարչապետին ընտրի գործող խորհրդարանը, «այդ պարագայում ՀՀԿ-ն կշարունակի մնալ ժամանակավոր կառավարության կարգավիճակում»:
-
Իրադարձային   23:23 • 20.04.18 Սխալվում էինք, հնարավոր եղավ ժողովրդին մոբիլիզացնել. ՀԱԿ փոխնախագահները մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին «Երբ մենք էինք կազմակերպում որևէ հանրահավաք, երթ, դա մեր կազմակերպածն էր: Մենք որ այստեղ ենք, մենք չենք հավակնում առաջնորդել այս պայքարը, մենք եկել ենք ժողովրդի հետ կանգնենք, զրուցենք»,- ասաց Լ. Զուրաբյանը:
-
  Իրադարձային   23:12 • 20.04.18 Շնորհավորում և աջակցություն ենք հայտնում Սերժ Սարգսյանին ու կողմերին կոչ ենք անում մնալ ողջամտության դաշտում. շախմատիստների հայտարարությունը Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը:
-
  22:51 • 20.04.18 Խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են. Էդվարդ Նալբանդյանը` արտերկրում ՀՀ դեսպանատների մոտ իրականացվող ակցիաների մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի հարցերին` խոսելով արտերկրում ՀՀ դեսպանատների մոտ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին։
-
  22:32 • 20.04.18 Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը պետք է փոխվի. ԱՄՆ կոնգրեսական ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատում կայացել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա միջոցառումը, որի շրջանակներում ելույթով հանդես են եկել մի շարք կոնգրեսականներ:
-
  22:23 • 20.04.18 ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մասնավորապես Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
-
  21:30 • 20.04.18 ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Ռուսաստանին, Դոնալդ Թրամփի ընտրական շտաբին և WikiLeaks-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դաշնության, Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի և WikiLeaks-ի դեմ՝ մեղադրելով նրանց 2016 թվականի ընտրություններին միջամտելու նպատակով դավադրության համար:
-
Իրադարձային   21:18 • 20.04.18 2018թ.-ը պետք է ստեղծի հնարավորություններ թոշակների բարձրացման համար. Խ. Հարությունյանը՝ վարչապետի հայտարարության մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վարչապետ Սերժ Սարգսյանի՝ թոշակների բարձրացման մասին հայտարարության և նախկին կառավարության հայտարարությունների մեջ...
-
Մշակույթ   21:11 • 20.04.18 Նատալի Պորտմանը տապալել է «հրեական Նոբելյան» մրցանակաբաշխությանը՝ հրաժարվելով մասնակցել Մրցանակի ղեկավարությունը ներողություն է խնդրել արարողության չեղարկման համար ու հայտնել, որ հարգում է Պորտմանի՝ Իսրայելի իշխանությունների քաղաքականության հետ չհամաձայնելու իրավունքը:
-
  20:51 • 20.04.18 «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում սկզբունքորեն չէր կարող լինել գործադուլ, քանի որ վերազգային կազմակերպություն է. Հովիկ Մուսայելյան Նա նշեց, որ իրենց ընկերությունը որևէ տեսակի քաղաքականությունից դուրս է, և անհեթեթ կլիներ, եթե քաղաքական նկատառումներով ինչ-որ մարդկանց առանձին նկարներ փակցնեին ընկերության պատերին:
-
  20:49 • 20.04.18 Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար. Կ. Կարապետյան (տեսանյութ) ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանին` անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին։
-
  20:43 • 20.04.18 ՄԻՊ ներկայացուցիչները ողջ օրվա ընթացքում շարունակել են այցելել ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին առնչվող 52 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի …
-
  20:36 • 20.04.18 Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու ընթացքում դրսևորվում է ոչ իրավաչափ, ակնհայտ բռնի վերաբերմունք. «Ելք» խմբակցության հայտարարությունը Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ:
-
  20:10 • 20.04.18 Խաղաղ հավաքների սկզբունքին հավատարիմ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, զերծ մնալ հակաիրավական գործողություններից. Ոստիկանություն Ընդ որում, բոլորի համար ակնհայտ են կազմակերպիչների քողարկված կոչերը կամ քայլերը, առանձին դեպքերում ընդհատակից գործելը, և այդ պարզունակ տակտիկական մանևրումները կազմակերպիչներին չեն ազատում պատասխանատվությունից: