Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց դրա համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ. Կարեն Կարապետյան
Չեմ կարծում, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Սերժ Սարգսյանի կողմից մարտի 1-ի դեպքերի մասին հիշեցումը սպառնալիք է եղել: Ուղղակի եղել է հիշեցում մեր պատմության շատ դառը, դաժան օրվա մասին, և վստահ եմ, որ բոլորը դրանից պետք է եզրակացություն անեն: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
- Պարոն Կարապետյան, առավոտյան տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հիշեցրեց մարտի 1-ի դեպքերի մասին: Ընդդիմադիր դաշտում հնչում է կարծիք, որ այդպիսով նա սպառնաց մարտի 1-ի դեպքերի կրկնությամբ: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, և ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքներ ունեցավ այդ հանդիպումը:
- Նախ և առաջ ես այդպես չեմ գնահատում, որ սպառնալիք է եղել: Ուղղակի եղել է հիշեցում մեր պատմության շատ դառը, դաժան օրվա մասին, և վստահ եմ, որ բոլորը դրանից պետք է եզրակացություն անեն: Ինչ վերաբերում է առավոտվա հանդիպմանը, ես հստակ ձևակերպել եմ իմ վերաբերմունքը, որ մենք բոլորս, այդ թվում՝ ես, ակնկալում էինք, որ այդ հանդիպումը կտա որոշակի տարբերակներ, որոշակի քարտեզ, թե ոնց ենք մենք այս իրավիճակից դուրս գալիս: Եվ բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ բանակցող կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում է ցանկանում գտնել: Իմ վերաբերմունքն այդպիսին է:
- Պարոն փոխվարչապետ, մի քանի ժամ առաջ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորներն անձեռնմխելի են, ի՞նչ իրավական հիմքերով են նրանք ձերբակալվել:
- Ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները կհիմնավորեն, և որ իրավական հիմքեր կան: Եվ ես կցանկանայի, որ այսօրվա մեր հանդիպմանը խոսենք այն պրոբլեմների մասին, որոնք մեզ անհանգստացնում են: Ես շատ կուզենամ արտահայտել իմ վերաբերմունքը: Տեսեք, մենք ունեցել ենք ընտրություններ: Լա՞վն են, իդեալակա՞ն են, իդեալական չեն, բայց ընտրություններից հետո ալիք չի եղել: Վստահ եմ, որ իդեալական ընտրություններ չէին, և որևիցէ երկիր գոյություն չունի, որտեղ ընտրություններից բոլորը գոհ են: Եվ կան զանգվածներ, որոնք կարող են ընտրությունների դժգոհ լինել: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք ռեգուլյար պետք է ռեվիզիա անե՞նք ընտրությունները: Մենք այդպես անընդհատ կընկնենք մի վիճակի մեջ, որ երկրի շինարարությամբ, կառուցմամբ չենք զբաղվելու: Տեսականորեն՝ արտահերթ ընտրություններ: Կա մի զանգված, որ դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իրենք եթե նորից պահանջեն, մենք այս վիճակից դո՞ւրս ենք գալու, թե՞ չէ: Մենք ունենք որոշակի քաղաքական մշակույթ՝ շատերս դժգոհ ենք: Շատերս դժգոհ ենք էլիտաներից, էլիտաներից բոլոր կուսակցություններում: Եվ մենք մեր տան մեջ պետք է հստակ հասկանանք, որ ունենք այն, ինչ ունենք և քայլ առ քայլ պետք է գնանք այն վիճակին, որին ձգտում ենք: Դուք վստահ եք, չէ՞, որ մեկ օրվա մեջ մեր բոլոր էլիտաները չեն կարող լավը լինել, շատ ավելի պետական մտածող լինել: Հասկանո՞ւմ եք: Մենք ի՞նչ անենք, անընդհատ ընտրությունից ընտրություն այսպիսի վիճակում լինե՞նք: Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ չի լինի մեկին 100 տոկոսանոց ձայն տալ: Լինելու են ուժեր, որոնք դժգոհ են: Եվ իրենք ազնիվ, հայրենասեր, երկրի բարգավաճումն ու զարգացումը ցանկացող մարդիկ են: Եվ ո՞նց անենք, լավ: Ո՞րն է այն հայտանիշը, որով ասենք՝ այ հիմա հասարակությունը պետք է բավարարված լինի: Դա ընտրությունն է: Հիմա ընտրությունը եղել է: Ստեղծել ենք հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսենք: Եթե այդ հարթակում խնդիրներ ունենք, եթե կուսակցությությունների ներկայացուցչությունը բավարար չէ, եկեք խոսենք դրա մասին, որպեսզի մենք ոչ թե ընտրություններից ընտրություն գնանք կուտակված պրոբլեմներով, նեղվածությամբ, այլ ռեգուլյար դրա մասին խոսենք: Մենք կարո՞ղ ենք անընդհատ մեր ընդունած որոշումները, մեր ընտրությունները ռեվիզիայի ենթարկել, ասենք՝ իմ դուրը չի գալիս: Հետո մենք պիտի մի քիչ էլ այլ մշակույթ ձևավորենք՝ մեկս մյուսին լսելու: Ես իմ ճիշտը ուզում եմ ապացուցել, բայց ոչ ի հաշիվ ուրիշի նեղության: Բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր դժգոհ են այս իրավիճակից, ովքեր հիվանդանոցներ են ընկնում, երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ հասցնել: Մենք այդ մշակույթը պե՞տք է ձևավորենք մի օր, թե՞ չէ: Ւնչքա՞ն կարող ենք այսպես ապրել ու պահանջել մի ստերիլ վիճակ, երբ մեր հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի:
- Ամեն դեպքում խնդրում եմ ներկայացնել Ձեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Դուք ասում եք պետք է նստենք և երկխոսենք: Երկխոսել ասելով ի՞նչ նկատի ունե՞իք: Երկխոսության ի՞նչ հնարավորություն եք տեսնում:
- Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց դրա համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ: Ունենք քաղաքական ուժեր: Ես կարծում եմ, որ վատ չէր լինի՝ քաղաքական ուժերը հավաքվեն: Այսօր մեր հայրենակիցները, ցուցարարները կարող են ունենալ իրենց պահանջները ձևակերպող մարդիկ, և պետք է նստել իրենց հետ խոսել: Բա այսպես ո՞ւր ենք գնալու: Ռեպուտացիոն ռիսկեր ունենք, երկրի կանխատեսելիություն:
Հիմա մարդիկ ասում են՝ մենք պահանջում ենք սա: Բայց շատ մարդ էլ դա չի պահանջում: Այդ պատճառով էլ մենք ստեղծում ենք այդ հարթակները՝ խորհրդարանական հարթակ, ընտրություններ: Մենք պիտի ֆիքսենք, որ մեր այս ընտրությունը եղել է ավելի լավը, քան նախորդը: Եվ մեր նպատակային ֆունկցիան այն է, որ հաջորդ ընտրությունները լինեն ավելի լավը, քան այսօրվանը: Եվ այնպես չի լինելու, որ հաջորդ ընտրությունները լինելու են իդեալական: Մենք բոլորս միանշանակ այդքան արագ չենք փոխվելու: Մենք խոսում ենք ընտրակաշառքի մասին: Բացասական եմ վերաբերվում դրան, բայց քաղաքացիական կյանքում կաշառք վերցնողին են դատում, իսկ քաղաքական դաշտում՝ կաշառք տվողին: Այդ կաշառք տվողը, որ տալիս է, լավ չի անում, վատ է անում, բայց վերցնող էլ կա, չէ՞: Բա այս դեպքում ինչո՞ւ վերցնողին չենք ասում: Մենք պետք է ընդունենք, որ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա այդ մարդիկ էլ են այդպիսին: Եվ մենք՝ հայերս, պետք է իլուզիաներից դուրս գանք: Մենք պետք է հասկանանք, թե մեր իրավիճակն ինչպիսին է, մեր արտաքին թշնամիներն ինչպիսին են:
Մենք կարիք ունենք մեկս մյուսին մեր կամքը հասկացնելու, համոզելու, հանդուրժող լինելու: Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ մեզ սիրեն, մեզանով հիանան, որովհետև մենք հայ ենք, սակայն դրա համար մենք ոչ մի բան չենք անում: Բա մենք ուզում ենք լավ երկիր սարքել, այսպե՞ս ենք լավ երկիր սարքելու՝ ռեգուլյար կատակլիզմերի մեջ ընկնելով, ինչ է թե մարդկանց մի խումբ, մեծ խումբ, լավ մղումներից ելնելով: Ես չեմ ասում մենք ամեն ինչ լավ ենք արել, բայց պետք է լսել մեկս մյուսին, ոչ թե թելադրչել, ոչ թե բռնանալ: Մենք ստեղծել ենք խորհրդարանական հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսել: Խորհրդարանական հարթակում մեր կուսակցական գործընկերները կարող են ասել կուսակցությունների ներկայացուցուչությունը լավ չէ, եկեք նստենք խոսենք: Պետք է այդ մշակույթը ձևավորել, ոչ թե մեկը մյուսին բռնանալ՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Ով մյուսին բռնանում է, կամքը թելադրում է, պարտադրում է, սխալ է անում: Դա կատեգորիկ սխալ է: Եվ, եթե մեկն արել է, մյուսը իրավունք չունի ասել՝ դե դու արել ես՝ ես էլ պիտի անեմ:
- Օրվա մյուս լուրերը Ղարաբաղից են, Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակման մասին, եթե ունեք ավելի տեղեկատվություն և հրապարակման եթակա է, կխնդրենք ներկայացնել, ինչ զարգացումներ կարող են լինել այստեղ:
- Ես կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու, այսօր հաղորդումներից մեկի ժամանակ վերջում ավարտում է՝ «դե սա Հայաստանն է», մեր դուրը գալի՞ս է դա, որ բոլորը մեր երկրին վերաբերվում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու մշակույթ ձևարվորվի: Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: Սև ու սպիտակ չէ, հասկանո՞ւմ եք: Հիմա ովքեր այլ կարծիքի են և գուցե հավաքված չեն, համախմբված չեն, որպեսզի ձևավորվեն, որ իրենք այլ կարծիքի են, իրենց մեղադրում են, որ նրանք սև են: Ո՞ւր ենք հասնելու:
-Պարոն Կարապետյան, այս ընդհանուր իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:
-Նախ և առաջ օգտվելով հնարավորությունից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կուզենա՞ք ձեր 12 տարեկան երեխաները այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է: Սթափ և զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Երբ մեծ զանգված է հավաքվում, այդ զանգվածը կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, այդ զանգվածի մեջ կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այնտեղ: Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, որն իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է և երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ: Այսինքն, կարող են լինել նաև կրիմինալ էլեմենտներ: Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել և մենք բոլորս, ովքեր որոշումներ են կայացնում, պետք է բացի համարձակությունից և վճառականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության և հետո ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու, ո՞նց ենք մեկս մյուսի աչքերի մեջ նայելու:
- Լրագրողներից շատերը ներկայացնում են, որ ոստիկանները բացարձակ անգործության են մատնված տարբեր իրավիճակներում և քանի որ ուժային կառույցներն ըստ էության վարչապետի հսկողության տակ են, ինչպե՞ս եք գնահատում այդ վիճակը, որովհետև լրագրողներն ընդամենը աշխատում են ինչպես ոստիկանները:
- Իհարկե, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի քայլեր են ձեռնարկել, ես դա չեմ ողջունում: Բայց ես անպայման ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ: Այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով: Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է ասենք: Այս նյարդային, սթրեսային վիճակում, երբ ամեն տեղ չեն հասցնում, ես չեմ բացառում, որ հնարավոր է, որ եղել են նաև խախտումներ, չարաշահումներ, մենք պե՞տք է դրա հետևից գնանք՝ այո: Սակայն այնքան համբերատար, որքան հայ ոստիկանն է եղել այս օրերի ընթացքում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, կամայական այլ երկրում կարող եք չհանդիպել, այսքան հանդուրժող ոստիկանի, երբ դիմացը կանգնած ինչ ասես ասում է, արժանապատվությունն է վիրավորում: Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդ ունեն և իրենք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք, եթե վաղը մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզնից շուտ: Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, բա մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում:
Ոստիկանը խաղաղ քաղաքացուն իրավունք չունի, պնդում եմ, նեղացնելու, իսկ խաղաղ քաղաքացին ոստիկանին իրավունք ո՞ւնի նեղացնելու:
Մենք իրականում շատ հպարտ ենք, որ հայ ենք: Եվ մենք դրանով հիանում ենք ու պարտադրում ենք, որ ամբողջ աշխարհը դրանով հիանա: Մենք ասում ենք, որ եթե մենք հայ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այդպես չէ: Մենք աշխարհի հետ խոսելու մշակույթ պետք է ունենանք: Մենք աշխարհին պետք է կարողանանք բացատրել՝ մենք ով ենք, որպեսզի մեզ հարգեն: Այդ թվում՝ այս մշակույթով նույնպես:
- Պարոն Կարապետյան, օրինակ բերեցիք, որ արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, թե սա Հայաստանն է, այստեղ հնարավոր են նման իրավիճակներ: Ինչո՞ւ է պարբերաբար հնարավոր և արդյոք հետևություններ արվում են:
- Հետևություններ պետք է անել: Ես հեռու եմ մտքից, որ մեղադրեմ բոլորին, մեզ չմեղադրեմ: Մենք բոլորս ռեվիզիա անելու, ռեսթարտ անելու, նորովի մտածելու խնդիր պետք է ունենանք: Բայց մենք անպայման, բոլորս, ինչ որ ուզում ենք անել, օրենքի դաշտում պետք է անենք: Չի կարելի ինքդ քեզ ասես՝ ես լավ բան եմ ուզում անել, եկեք օրենքը խախտենք, բայց լավ բան կանեմ: Դա շատ վտանգավոր է: Դա դառնում է ռեգուլյար ավանդույթ: Մենք բոլորս պետք է շատ խորը ու սթափ մտածենք՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքական լիդերները, և՛ որոշում կայացնողները, և՛ քաղացիները, բոլորս: Նայեք, հայերն այլ երկրներում չափազանց հանդուրժող են, չափազանց օրինապաշտ են: Հենց գալիս ենք մեր տուն, ագրեսիվ ենք, անհանդուրժող ենք: Մտածելու բան է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
19:49 • 24.04.24 Նադալը հաստատել է, որ վերջին անգամ է խաղալու Մադրիդի Մասթերսում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
18:41 • 24.04.24 Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի