Մեր հասարակության հետ իշխանության երկխոսության անկարողությունը հաստատվել է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև ընդհանրապես. Հրանուշ Խառատյան

19:31 • 22.04.18



Մեր հասարակության հետ իշխանության երկխոսության անկարողությունը հաստատվել է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև ընդհանրապես. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցություններին՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։  

Հարցին, թե ի՞նչ մեթոդներով ու ինչպես էին կողմերը մեկնել հանդիպման, քանի որ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն այն բնութագրեց որպես երկխոսություն, իսկ Փաշինյանն ասաց, որ կա թյուրըմբռնում՝ դա երկխոսություն չէ, բանակցություն է հրաժարականի վերաբերյալ, Խառատյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան մի շարք անգամներ հայտարարեց, որ իր կողմից հանդիպումը միայն մի նպատակ կարող է ունենալ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը իշխանությունից: Խոսելու, քննարկելու, բանակցելու այլ թեմա, այլ խնդիր, այլ բովանդակություն, այլ տարբերակ նա չէր ընդունում, և սա, անկասկած, հայտնի էր Սերժ Սարգսյանին: Նույն բանը նա ասել էր նաև հանդիպման միջնորդին՝ Արմեն Սարգսյանին: 

Հանդիպման որոշումը Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվել է երեկ գիշեր՝ ժամը 10-ի մոտ, երբ արդեն հանդիպման իմաստի մասին Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը բազմիցս հանրայնացվել էր, և իհարկե առնվազն ենթադրելի էր, որ Սերժ Սարգսյանը հանդիպման պիտի գնար ա՛յս խոսակցության համար: Համենայն դեպս մեր քաղաքացիների սպասումները սրանց շուրջն էին:  

Սերժ Սարգսյանը սկզբից ևեթ կարող էր անընդունելի հայտարարել այս թեմայի շուրջ երկխոսությունը, բայց չհայտարարեց և գնաց հանդիպելու: Գնաց հանդիպմանն ասելու այն, ինչ կարող էր երեկ ասել՝ «Սա բանակցություն չէ, սա երկխոսություն չէ, սա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին»: Սա կարող էր երեկ ասել, և չգնալ հանդիպմանը: Բայց չասաց, գնաց հանդիպմանը, որպեսզի, հավանաբար, երկխոսության իր պատրաստակամության իմիտացիա ստեղծի: Բայց այդ իմիտացիան չստացվեց»:  

Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ մի կողմից զինված, դիմակներով ոստիկանությամբ և բանակով պաշտպանված Սերժ Սարգսյանն է, մյուս կողմից՝ բազմահազար քաղաքացիների հույզերի կամարտահայտմամբ պաշտպանված, խորհրդանշական զինվորական շապիկով և ուսապարկով Նիկոլ Փաշինյանը: 

«Բազմահազար քաղաքացիների հույզերի կամարտահայտումը և խորհրդանշական զինվորական շապիկը բախվում են բիրտ ուժին: Ցուցադրվեց վաղուց հայտնին՝ բազմահազար քաղաքացիների հույզերի կամարտահայտումը պաշտպանություն չէ, ինչպես, ի դեպ, պաշտպանություն չէ օրենքը: Ներքաղաքական պաշտպանությունը ուժն է՝ ոստիկանությունը և բանակը: Սա, ձևի և բովանդակության իմաստով, կարելի է ասել, մեր հասարակության «երկու կողմերի» խորհրդանշական հանդիպում էր»,-հավելեց նա։ 

Այն հարցին թե երկխոսության կոչեր իշխանության ու նաև այլ քաղաքական ուժերի կողմից եղան, սակայն այն չկայացավ, ո՞րն է չկայացման հիմնական պատճառը, Խառատյանը պատասխանեց. ««Իշխանության և այլ քաղաքական ուժերի» երկխոսության կոչերը ստեղծված ճգնաժամային իրավիճակի բովանդակային կողմին որևէ անդրադարձ չունեին, դրանք դատարկ, անբովանդակ, ըստ էության ոչինչ չասող տեքստեր էին: Տեքստեր, որոնք հրապարակ էին նետվել ենթադրաբար այս չհաջողված հանդիպման կայացումը նախապատրաստելու համար: Մեր հասարակության հետ իշխանության երկխոսության անկարողությունը հաստատվել է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև առհասարակ»:

Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում ի՞նչ տարբերակով գտնել ելքը, եթե բանակցություն չկա, եթե կողմերը չեն զիջում, եթե պատգամավորները ոստիկանությունում են, Խառատյանն ասաց. «Ե՞լքը: Ելքը իշխանության համար միշտ նույնն է՝ բռնություն, ուժի գործադրում, վարչական և դատաիրավական իշխանության կողմից ճնշում: Քանի որ մեր երկրում իրականում քաղաքական իշխանությունը առասպել է, վաղուց արդեն քաղաքական լուծումներ չկան, այն սերտաճել է վարչականի և դատականի մեջ կամ, ընդհակառակն, վարչական և դատական իշխանությունները ոչ թե օրենքն իրականացնող մարմիններ են, այլ Սերժ Սարգսյանի «քաղաքական կամքի» ենթակա մարմիններ, եթե իհարկե միանձնյա կառավարումը կարելի է «քաղաքական կամք» անվանել: Այդ պատճառով էլ պատգամավորները ոստիկանությունում են: Այդ պատճառով էլ հուզված քաղաքացիները մերկ ձեռքերով փորձում են ետ մղել ոստիկանական վահանները, ծեծվում են և «բերման» են ենթարկվում, իսկ քաղաքական անունը կրող հատկապես պառլամենտական կուսակցությունները դիտորդի կարգավիճակում սղալված անբովանդակ կոչերից այն կողմ չեն անցնում: Սակայն մերկ ձեռքերով ժողովուրդը երկար չի կարողանա դիմադրել զինված հրաման կատարողներին»:  

Իսկ ի՞նչ հետևանքների սպասել. երբ իշխանությունը չի զիջում, ի՞նչ պետք է անի ցույցի առաջնորդը և հակառակը, եթե չի զիջում ընդդիմության առաջնորդը, ի՞նչ անի իշխանությունը. ի պատասխան այս հարցի՝ Խառատյանն ասաց. «Ակնհայտ է մի բան՝ հենց այսօր, հենց հիմա Սերժ Սարգսյանի ձեռքով մեր երկիրը, մեր հասարակությունը ետ է տարվում ետքաղաքակրթական հարթակ։ Պատասխանատվությունն ամբողջովին Արա Բաբլոյանի գլխավորած մարդկանց միավորումն է, որը այս պահին իշխանության միակ ընտրովի մարմինն է, և որը թյուրիմացաբար Ազգային ժողով է կոչվում: Այս մարմինը հենց այս պահին դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես են ջարդվում իրենց ընտրողները: Ֆիզիկապես, բարոյապես և հոգեպես»:  

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հանրապետության Հրապարակ այցելել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը։ Հարցին, թե արդյո՞ք սա նոր ձեռագիր չէ և միգուցե այն իրավիճա՞կ փոխի, Խառատյանը հակիրճ արձագանքեց. «Չպատասխանեմ Ձեր այս հարցին: Ես, ճիշտն ասած, թատրոնի մեկնաբան չեմ»:  





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:24 • 20/08

ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդները

17:22 • 20/08

Կառավարությունը կազմակերպում է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկում

17:14 • 20/08

Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղում թանգարան կբացվի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփյուռ մուսալեռցիներին աջակցել նախագծին

17:07 • 20/08

Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի դուստրերն ընդունել են մեղքը, դատարանն օրինական է ճանաչել նրանց կալանքը

16:56 • 20/08

Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին

16:54 • 20/08

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունն ապօրինի շինությունների և հողազավթումների հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ

16:37 • 20/08

Մասիս քաղաքում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

16:35 • 20/08

ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

16:33 • 20/08

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

16:31 • 20/08

Գերմանիայի կառավարությունը Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու հարց օրակարգում չունի․ Շտեֆեն Զայբերտ

16:25 • 20/08

ATP. Փոփոխություններ վարկանիշային և չեմպիոնական աղյուսակներում

16:25 • 20/08

68 տարի իրարից հեռու. Հս. և Հրվ. Կորեաների բաժանված բնակիչները հուզիչ հանդիպում են ունեցել պատերազմի ավարտից տասնամյակներ անց (լուսանկարներ)

16:23 • 20/08

Օդանավակայանում ոստիկանները հայտնաբերել են 2014թ. հետախուզվող քաղաքացուն

16:22 • 20/08

Քրեական գործերի վերանայումն իրենից ներկայացնում է օրենքով սահմանված որոշակի հստակ ընթացակարգ. Արտակ Զեյնալյան

16:20 • 20/08

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, կան վիրավորներ

16:15 • 20/08

Օգոստոսի 17-ից 20-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք

16:09 • 20/08

Ռ. Քոչարյանի տարածքներում խուզարկություն արվել է 2 շաբաթ առաջ. ես իրավունք չունեմ, այլապես կհայտնեի՝ գտածն ինչ արժեք ունի. Վ. Սողոմոնյան

16:03 • 20/08

«Սևան» ՔԿՀ դատապարտյալին տեսակցության այցելած քաղաքացու կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ

15:57 • 20/08

«ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած երկիր, որը կիսում է կազմակերպության սկզբունքները»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

15:48 • 20/08

1 կգ գազարը՝ 3 մլն բոլիվար. Վենեսուելայում hիպերարժեզրկման պատճառով մարդիկ միլիոններ են ծախսում ամենօրյա ապրանքների գնման համար (լուսանկարներ)

15:42 • 20/08

«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցները բաց նամակ են հղել ՄԻՊ-ին և ոստիկանությանը

15:20 • 20/08

«Դա բացահայտ սադրանք է»․ Թուրքիայում մեկնաբանել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հնչած կրակոցները

15:04 • 20/08

18-ամյա վրացին ջրում «Ռուբիկ-կուբիկի» հավաքման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

14:57 • 20/08

«Ռեալն» առաջընթացի տեղ ունի. Լոպետեգի

14:55 • 20/08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

14:48 • 20/08

Արարատի մարզի գյուղացիները Կառավարության դիմաց բողոքում են ոռոգման ջրի մատակարարումից (տեսանյութ)

14:47 • 20/08

Ա. Զեյնալյանը և Դ.Լիեգմն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և իրավունքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի

14:46 • 20/08

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

14:38 • 20/08

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ

14:36 • 20/08

Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում. վարչապետը նոր ներդրումներ անելու կոչ է անում

14:31 • 20/08

Էրդողանի կուսակցության փոխնախագահը դավաճան է անվանել Աբդուլլահ Գյուլին

14:28 • 20/08

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

14:25 • 20/08

Թրամփն իր վարած քաղաքականությամբ մերձեցնում է Մերկելին ու Պուտինին. La Vanguardia-ի անդրադարձը

13:59 • 20/08

«Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա»․ Բաքվում ՌԴ դեսպան

13:53 • 20/08

Չէի ցանկանա ֆետիշացնել 2-րդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բևեռի ստեղծում. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

13:49 • 20/08

Ամերիկացի ծնողները պնդում են, որ Հռոմի պապի «հրաշագործ» համբույրն «ապաքինել» է մահացու հիվանդ երեխային (լուսանկարներ)

13:49 • 20/08

Ներառական տնտեսության միտքը շատ լավն է, բայց այն իրականացնելը դժվար է. ՀՀ-ում եկամուտները կուտակվում են քչերի ձեռքում. Հ. Միքայելյան (տեսանյութ)

13:42 • 20/08

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն (տեսանյութ)

13:42 • 20/08

«Ալաշկերտի» նպատակը հերթական չեմպիոնությունն է. Արտակ Դաշյան

13:39 • 20/08

Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում

13:32 • 20/08

«Նրանց նպատակն է ծնկի բերել Թուրքիան և թուրք ժողովրդին»․ Էրդողանը՝ տնտեսական ճնշումների մասին

13:20 • 20/08

Մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը

13:08 • 20/08

Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

13:08 • 20/08

«Նրան պետք էին ստրուկներ՝ միշտ պատրաստ կատարելու նրա հրամանները»․ Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի կրտսեր դուստր

13:03 • 20/08

ՎիվաՍել-ՄՏՍ. զեղչեր բոլոր «iPhone» մոդելների համար

12:59 • 20/08

«AS». Մոդրիչը թույլ չի տվել, որ «Ռեալն» «Ինտերի» դեմ բողոք ներկայացնի ՖԻՖԱ

12:49 • 20/08

Գլխավոր դատախազությունն այսօր բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

12:44 • 20/08

Քննարկվում են իմ, Ա. Մարտիրոսյանի և 3-րդ անձի անունները. Ր. Հովհաննիսյանը՝ ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը գլխավորելու մասին (տեսանյութ)

12:33 • 20/08

Հյուսիսային Իռլանդիայում արշավի ժամանակ երեխայի գլխին ոչխար է ընկել

12:29 • 20/08

Հրդեհ է բռնկվել Երևանի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկում

12:27 • 20/08

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

12:23 • 20/08

Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը մեկնեց Մոլդովա

12:18 • 20/08

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են

12:12 • 20/08

Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին

12:09 • 20/08

Նոր իշխանության 100 օրվա ընթացքում իրականացրած գործողություններն իրավական առումով ավելի ճիշտ են, քան այն, ինչ ասվում է, որ պետք է արվի. Ն. Նորիկյան (տեսանյութ)

11:55 • 20/08

Հարկադիր կատարման ծառայությունը օգոստոսի 13-17-ը ստացել է 2667 դիմում և գրություն

11:52 • 20/08

Գառնի գյուղում դանակարել են 54-ամյա հորն ու 20-ամյա որդուն. Shamshyan.com

11:48 • 20/08

Պակիստանի նորընտիր վարչապետը հրաժարվել է հարյուրավոր սպասավորներից, շքեղ նստավայրից ու թանկարժեք մեքենաներից

11:31 • 20/08

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

11:09 • 20/08

«Ես մտածում էի՝ ԱՄՆ-ն արդեն յուրացրել է Իրանի հետ կապված դասը, ցավոք՝ սխալվել եմ»․ Իրանի արտգործնախարար

11:08 • 20/08

Ցինցինատիի մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթել է Ֆեդերերին

10:58 • 20/08

«Հս․Կորեայում ամենաբարդ պայմաններում գրվում է հրաշքների պատմություն»․ Կիմ Չեն Ըն

10:50 • 20/08

Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Վարդարին» (տեսանյութ)

10:45 • 20/08

Վիլնյուսի բնակիչը նոր գնված բնակարանում հայտնաբերել է նախկին տիրոջ դին

10:42 • 20/08

«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետությանը

10:35 • 20/08

Նորզելանդացի նախարարը հեծանվով ինքնուրույն հիվանդանոց է հասել՝ ծննդաբերելու

10:35 • 20/08

ՃՏՊ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

10:02 • 20/08

Քայլի Ջեները զարմացրել է երկրպագուներին՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)

09:58 • 20/08

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը. Աշոտյանը դիմելու է Փաշինյանին

09:53 • 20/08

Թուրքական լիրայի շուրջ ճգնաժամը ռիսկային է Գերմանիայի տնտեսության համար. Գերմանիայի ֆինանսների նախարարություն

09:53 • 20/08

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը կգլխավորի Մանուել Գասպարյանը

09:27 • 20/08

Թուրքիայում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

09:22 • 20/08

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում

09:14 • 20/08

Ամբողջությամբ այրվել են մեքենայի բեռնախցիկն ու սրահը

08:56 • 20/08

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. ուղևորները հոսպիտալացվեն են

08:41 • 20/08

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է, մի քանիսը գտնվում են ծանր վիճակում (թարմացված)

08:28 • 20/08

Թրամփի նախկին փաստաբանը կասկածվում է անօրինական ճանապարհով $20 մլն ստանալու մեջ

07:46 • 20/08

Կոնգոյում հաստատվել է Էբոլայի վիրուսով վարակման 63 դեպք

07:09 • 20/08

Տասնյակ տարեց հարավկորեացիներ մեկնել են ԿԺԴՀ՝ հանդիպելու իրենց հյուսիսկորեացի հարազատներին

06:18 • 20/08

Կանադայի վարչապետը մտադիր է մասնակցել 2019-ի խորհրդարանական ընտրություններին

05:43 • 20/08

Իրանի ԱԳՆ ղեկավարը բացատրել է, թե ինչու է Ռոհանին հրաժարվում հանդիպել Թրամփի հետ

04:58 • 20/08

Վենեսուելայում անցկացվում է ազգային արժույթի դենոմինացիա

04:02 • 20/08

Քևին Սփեյսիի վերջին ֆիլմը պրեմիերայի օրն ընդամենը 126 դոլար է հավաքել

02:40 • 20/08

Ֆրանսիայում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է ավելի քան 20 մարդ

02:36 • 20/08

«Ռեալը» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի առաջնությունում (տեսանյութ)

02:07 • 20/08

Պոմպեոն մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

01:08 • 20/08

Լոնդոնում տղամարդը մուրճով հարձակվել է երկու կնոջ վրա

23:58 • 19/08

Թուրքիայում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

23:51 • 19/08

Գիտնականները պարզել են՝ ով է հուղարկավորված եղել Ալեքսանդրիայում հայտնաբերված սև սարկոֆագում

23:51 • 19/08

Թալիբներն ազատ կարձակեն իրենց մոտ գտնվող մարդկանց՝ Կուրբան Բայրամ տոնին ընդառաջ

23:47 • 19/08

Ինդոնեզիայում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում

23:44 • 19/08

«Փյունիկը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (տեսանյութ)

23:21 • 19/08

Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը (լուսանկարներ)

22:58 • 19/08

ԱՄՆ-ում գարեջրի առաքիչները փրկել են ինքնասպանություն գործել պատրաստվող տղամարդուն՝ նրան հասարակ մի բան առաջարկելով

22:39 • 19/08

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ. «Ալավեսի» դեմ մեր լավագույն խաղը չցուցադրեցինք

22:32 • 19/08

Ղազախստանում ակրոբատուհին ընկել է բարձրությունից ելույթի ժամանակ (տեսանյութ)

22:09 • 19/08

Ռոման հանդիպման նախավերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց

21:50 • 19/08

Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադար կնքելու մասին

21:36 • 19/08

Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարար

21:27 • 19/08

Իսրայելը փակել է Գազայի հետ սահմանի միակ անցակետը