ԼՐԱՀՈՍ
-
    19:45 • 24.04.18 Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների:
-
    19:32 • 24.04.18 Ադրբեջանի իշխող ընտանիքները ներգրավված են մալթիական բանկի միջոցով տարբեր երկրներում գաղտնի ներդրումներ անելու գործում Անցյալ երեք տարում վերոնշյալ ընկերությունների ցանցերը Մալթայի մասնավոր բանկի միջոցով գաղտնի ներդրումներ են կատարել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և Մոնտենեգրոյում:
-
    18:57 • 24.04.18 Ստամբուլի նահանգապետարանն արգելք է սահմանել հիշատակի միջոցառումների ժամանակ ցեղասպանություն բառի կիրառման հետ կապված Հայտնի է, որ միջոցառմանը մասնակցել են մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ....
-
Իրադարձային   18:53 • 24.04.18 Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում (տեսանյութ) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական զինուժի տեղաշարժը առաջնագծում՝ ապրիլի 24-ի դրությամբ: Հիշեցնենք, որ վերջին օրերին դրությունն առաջնագծում բավական լարված է: Ադրբեջանական զինուժն ակտիվորեն տեղաշարժում է իր զինուժն ու զինտեխնիկան առաջնագծի լայն ծավալով:
-
Իրադարձային   18:28 • 24.04.18 Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը անսպասելիորեն արագ լուծվեց. ռուս վերլուծաբանները մեկնաբանել են Հայաստանի իրադարձությունները Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը անսպասելիորեն արագ լուծվեց, ըստ երևույթին, իշխող էլիտայի ներսում պատրաստակամություն չեն ցուցաբերել իրավիճակի սրման և ուժային սցենարի կիրառման առնչությամբ:
-
  17:51 • 24.04.18 Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է, բոլոր լուծումները պետք է լինեն Սահմանադրության և օրենքների շրջանակներում. Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին «Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար: Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է ...»։
-
    17:19 • 24.04.18 «Երբ հայերը ոչնչացվեցին՝ երկիրն էլ անապատի վերածվեց». համշենցի մտավորականի գրառումը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Ինչպես ասում էր Հրանտ Դինքը՝ ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող մի ժողովուրդ 1915-ին ոչնչացվեց իր հայրենիքում՝ իր իսկ մշակույթով հանդերձ: Քրիստոնյա հայերն այս երկրի ամեն անկյունում ու ամեն ոլորտում են ստեղծարար եղել...
-
  17:06 • 24.04.18 Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա «Հայերի համար օրացույցի վրա ապրիլի 24-ը սովորական օր չէ: Այն հայերի համար դարձել է ուխտի, վերանորոգչության սրբազան օր: Ազգային պահանջատիրությունը մեր ազգի ինքնության, գոյության հիմքն է: Հետևաբար` այս օրը իր խորհրդով ու պատգամով մեզ հրավիրում է մեկ անգամ ...
-
  16:53 • 24.04.18 Պատմությունը մեզ տվել է ուժ, որ այսօր խաղաղ անցկացնենք ապրիլի 24-ը. Ռուբեն Վարդանյան Մենք հպարտ ենք, որ 2014 թվականից սկսած` մեր նախաձեռնությունը շարունակվում է, և դրան հետևողները գնալով շատանում են: Մարդիկ այս գաղափարի մեջ տեսնում են իրենց կարևոր դերը հայ ազգի և ընդհանրապես աշխարհի համար. լրագրողների հետ...
-
  Իրադարձային   16:52 • 24.04.18 «Շնորհավորում եմ ՀՀ քաղաքացիներին՝ իրենց ուզածին հասնելու համար». Նավալնին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին:
-
  16:52 • 24.04.18 Կարեն Կարապետյանը Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին:
-
  16:50 • 24.04.18 Ռոստոմի փողոցի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը. ԱԻՆ Իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով ծխահարվել է ավտոկայանատեղը...
-
  16:47 • 24.04.18 «Իմ տատիկը, իմ պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել, պարո՛ն նախագահ, իմ տատիկն ու պապիկը զինվորներ չէին». Փայլանը՝ Էրդողանին «Հարգելի նախագահն արդեն 4-րդ տարին է՝ ցավակցական ուղերձ է հղում հայ ժողովրդին: Իսկապես շնորհակալ եմ նրան դրա համար, դա ցավը մեղմող հանգամանք է, իրոք շնորհակալությունս եմ հայտնում, դա քաջություն պահանջող քայլ է: Սակայն այստեղ...
-
    16:36 • 24.04.18 Հնդկաստանում բժիշկը շփոթել է հիվանդներին ու գլխի վնասվածքը բուժելու փոխարեն վիրահատել հիվանդի ոտքը Բժիշկը շփոթել է 2 հիվանդներին՝ ոտքի վիրահատություն անելով այն հիվանդին, որն իրականում ունեցել է գլխի վնասվածք: Բժիշկ Աջայ Բահլն անցք է բացել հիվանդի ոտքում՝ մետաղական շտիֆտ տեղադրելու նպատակով:
-
    Իրադարձային   16:21 • 24.04.18 Թրամփն ԱՄՆ այն նախագահն է, որը կարող է ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN Հոդվածագիրը նշում է, որ բոլորին է հայտնի, թե ինչու է հարկավոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճանաչման շնորհիվ ԱՄՆ-ն նախ հարգում է պատմական փաստերը և հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին, բացի այդ, դա պաշտպանում է ամերիկյան...
-
  16:15 • 24.04.18 Հայոց ցեղասպանության հարցը պետք է սերնդեսերունդ փոխանցվի՝ մինչև այն դատապարտվի ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից. քաղաքացիներ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ընթացող երթի անդամները նշում են, որ երբեք պետք չէ մոռանալ Հայոց ցեղասպանությունը...