Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 13 մարդ (լուսանկարներ)

09:31 • 24.04.18

Թուրքիայի Ադըյաման նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ տուժել է 13 մարդ, գրում է թուրքական T24 կայքը:

Նշվում է, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ցնցումները զգացվել են նաև Այնթապում, Ուրֆայում և Մալաթիայում:

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5.3 մագնիտուդ: Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Նշենք, որ ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC)՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 մագնիտուդ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա գարնանն Ադըյաման նահանգի Սամսաթ շրջանում մեկ օրում գրանցվել էր երկու երկրաշարժ՝ 4.4 և 5.5 (ըստ որոշ աղբյուրների՝ 5.8) մագնիտուդ ուժգնությամբ:

 

 



Картинки по запросу Adıyaman'da deprem 13 yarali

Картинки по запросу Adıyaman'da deprem 13 yarali

Картинки по запросу Adıyaman’da 5.1’lik deprem: 13 yaralı

Картинки по запросу Adıyaman'da deprem 13 yarali

Картинки по запросу Adıyaman'da deprem 13 yarali