Ստամբուլում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նստացույցը (տեսանյութ)

20:45 • 24.04.18

Ստամբուլում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նստացույց, ակտիվիստները, ինչպես և ամենտարի, հավաքվելեն քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, հայտնում է Tert.am-ի ստամբուլյան աղբյուրը:

Հայտնի է, որ միջոցառմանը մասնակցում են մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ:

Հիշեցնենք, որ այսօր ցերեկը Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերիհ իշատակին նվիրված միջոցառման ժամանակ երեք մարդ է ձերբակալվել՝ պաստառների վրա գրված ցեղասպանություն բառի պատճառով:

Միջոցառումն իրականացվել է Հայդար փաշա նավի կայանի մոտ, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին բազմաթիվ հայ մտավորականներ ուղարկվեցին սպանվելու: 

Այս առավոտ հայ համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Ստամբուլի հայաշատ Շիշիլի թաղամասի հայկական գերեզմանատանը՝  2011 թվականիապրիլի 24-ին թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելիս թուրք զինակից ընկերոջ կողմից սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ:

 

Ստամբուլում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նստացույցը (տեսանյութ)