ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   13:51 • 25.04.18 Վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պետք է 53 ձայն. Է. Մարուքյան «Մենք վարչապետ ենք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և մեզ պետք է 53 ձայն, որ նա ընտրվի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կա նման հնարավորություն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից ...
-
  13:36 • 25.04.18 Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը ոչ թե ընդդիմադիր ուժերի կամ որևէ մեկի, այլ ժողովրդի, պետության հաղթանակն էր. Կայծ Մինասյան «Քաղաքացիական հեղափոխություն էր։ Մարդիկ կարողացան հաղթանակ արձանագրել՝ առանց արյուն թափելու: Սա մեծ դաս էր հայկական բոլոր քաղաքական կառույցներին, որոնք մեզ սովորեցրել էին, որ բախումներով իբր թե խնդիրները պետք է լուծենք»,- ասաց նա:
-
  13:32 • 25.04.18 Նա պետք է կատարյալ տեսք ունենա. Թրամփը լրագրողների մոտ թափ է տվել Մակրոնի ուսի թեփը (տեսանյութ) «Մենք շատ առանձնահատուկ հարաբերությունների մեջ ենք, կարող եմ ուսի թեփը թափ տալ: Պետք է այնպես անենք, որ նա կատարյալ տեսք ունենա. նա կատարյալ է», -ասել է 71-ամյա նախագահն ու ձեռքի մի քանի շարժումով Մակրոնին «ազատել» թեփից:
-
Իրադարձային   13:30 • 25.04.18 Երևանում 2 անձի մահվան ելքով վրաերթի դեպքով քրգործ է հարուցվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:
-
  13:29 • 25.04.18 Ավտոակցիաների մասնակիցներին կոչ ենք անում գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում. ոստիկանություն Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները...
-
  13:14 • 25.04.18 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում «Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով ներկայացում է կազմակերպվել. Երևանի քաղաքապետարան Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում» տեղի է ունեցել «Երբ արհեստները խոսում են ֆրանսերեն» խորագրով բեմականացված միջոցառում:
-
  13:04 • 25.04.18 Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանում է ժողովրդի արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը. հայտարարություն Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը:
-
  12:52 • 25.04.18 Ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի. Երևանի քաղաքապետարան Երևանում ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:
-
  Իրադարձային   12:50 • 25.04.18 Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազան անօդաչուների հարձակման է ենթարկվել. WarJournal Նմանատիպ հարձակում է եղել նաև ձմռանը: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ֆիքսել են ռազմական օբյեկտներին մոտ շարժվել են դեպի «Տարտուս» ավիաբազան:
-
  12:47 • 25.04.18 ՕԵԿ-ը կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը Կոչ է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին:
-
Իրադարձային   12:39 • 25.04.18 Սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է ներկայացրել Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։
-
    12:26 • 25.04.18 Ինչպես են Թուրքիայի տարբեր քաղաքներում ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Հիշատակի միջոցառումներ են ացկացվել Ստամբուլի մի շարք շրջաններում, Անկարայում, Իզմիրում և այլուր: Դրանց մասնակցել են հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգերի ներկայացուցիչ բազմաթիվ ակտիվիստներ:
-
  12:12 • 25.04.18 ANCA-ն պատասխանել է Թրամփի՝ առանց «ցեղասպանություն» եզրույթի հիշատակման ապրիլքսանչորսյան ուղերձին «Իր ամենամյա ապրիլքսանչորսյան հայտարարությունում նախագահը ևս մեկ անգամ աջակցեց Անկարայի հանցավոր ռեժիմին ու արդարացիորեն չդատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը»,-նշել է ANCA-ի ղեկավարը:
-
Սպորտ   11:59 • 25.04.18 Կրոս. Չեմպիոնների լիգայում հաղթանակը հնարավոր չէ գնել, այլապես Ռեալը չէր կարողանա հաղթել «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Բավարիայի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ կարծիք է հայտնել, որ գումարը վճռորոշ դեր չի խաղում եվրագավաթներում հաղթանակի համար:
-
Իրադարձային   11:57 • 25.04.18 «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները միանում են համաժողովրդական շարժմանը ՀՀԿ–ն կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը անընդունելի է. այդ մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։