Հնդկաստանում 77-ամյա գուրուին ցմահ ազատազրկման են դատապարտել դեռահաս աղջկա բռնաբարության համար
Հնդկաստանի Ջոդպուր քաղաքի դատարանը 77-ամյա գուրու Ասարամ Բապուին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 2013-ին դեռահաս աղջկա բռնաբարության մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում է Times of India-ն, հոգևոր առաջնորդի հանցակիցները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Գուրուն իր մեղքը հրապարակավ չի ընդունել:
Տղամարդուն ձերբակալել էին 2013-ի սեպտեմբերի 1-ին Ինդաուր քաղաքում: Դատարանի և հետաքննության տվյալներով՝ գուրուի զոհն է դարձել իր հետևորդներից մեկի դուստրը, որին նա իր մոտ էր կանչել՝ չար ոգիներին քշելու պատրվակով:










