Ժողովրդի՝ վարչապետի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը. Հանրապետության հրապարակում ավարտվեց Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը
22:09
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա ծրագրերի օրակարգը:
«Վաղը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, իսկ մինչ այդ քաղաքացիական անհնազանդության գործողությունները սկսում ենք ժամը 12:00-ին»,- ասաց Փաշինյանը:
Հանրահավաքն ավարտվեց, քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի համերգը:
22:07
Որևէ բախում չի լինելու, ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը պետք է ճանաչվի րոպե առաջ:
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր չգիտեմ որ անպատասխանատու պաշտոնյան զրահամեքենա էր մտցրել փողոց: Այդ միջադեպն ավարտվեց զրահամեքենայի աշխատողների և քաղաքացիների միջև գրկախառնությամբ»,-ասաց Փաշինյանը:
22:01
Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում: Այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք, որ հրապարակը և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ, առաջադրեն այդ թեկնածուին ու քվեարկությամբ ընտրեն այդ թեկնածուին»,- նշեց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանն ու հրաժարական տված կառավարությունը Հայաստանում չունեն որևէ իշխանություն:
Փաշինյանը զգուշացրեց, որ Կարեն Կարապետյանը չհամարձակվի մուտք գործել կառավարական շենքեր:
«Ոստիկանության ու ոստիկանության պետի այսօրվա հայտարարությունները ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման»,- ասաց պատգամավորը:
21:52
Մենք պատրաստ ենք բանակցությունների: Դրանք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է վերաբերեն իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցմանը:
Այս մասին Հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ, երբ իմ ու Կարեն Կարապետյանի միջև նշանակված էին բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատին, քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը: Առաջարկել ենք, որովհետև ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ»,- ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, թե այսօր էլ իրեն մոտեցան «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին:
21:47
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ուժային կառույցների հետ և պնդել, թե երկրում պետք է արտակարգ դրություն մտցնել: Այս մասին հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել: Եթե ստից մի թուղթ ստորագրես, մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը: Թե ուզում ես, բախտդ փորձի՛ր»,- ասաց պատգամավորը:
Նա կոչ արեց սադրիչ տեղեկություններ չտարածել, թե իբր Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով արդեն լուծել է վարչապետ դառնալու հարցը: Փաշինյանը նշեց, թե ինքը հանդիպել է Մոսկվայի ներկայացուցիչների հետ, և նրանք պնդել են, որ Ռուսաստանը չի միջամտում երկրի ներքին գործերին:
21:43
Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար է հավաքվել:
«Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ից ու 24-ից հետո՝ 25-ին, այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու, դա է՝ անվերապահ ու առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն նա պետք է չցուցաբերի: Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով այն մասին, թե Կարեն Կարապետյանը ի վերջո տվել է հրաժարական, թե ոչ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս ամենը պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են: Հայաստանում այս պահին չկա կառավարություն»:
Փաշինյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց իրավաբանները արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժպ:
«Կարեն Կարապետյանը չհամարձակվի հանկարծ իրեն վերապահել վարչապետի լիազորություններ: Դա կարող է համարվել քրեական հանցագործություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
21:37
Կարեն Կարապետյանն ուզում է լինել վարչապետ, հասկանում եմ, բայց ժողովուրդն այլ պլաններ ունի, վարչապետի այլ թեկնածու ունի: Այս մասին հայտարարեց պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նա պատմեց, որ երբ իրենք եղել են ձերբակալվածների պահման վայրում, Կարեն Կարապետյանն այցելել է իրենց, ու պայմանավորվել են հետևյալը.
«Մենք պայմանավորվեցինք, որ երկու ժամվա մեջ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, ինչը եղավ, պայմանավորվեցինք, որ ապրիլի 24-ը լինելու է, դա եղավ, պայմանավորվեցինք, որ ապրիլի 25-ի առավոտյան պետք է հանդիպենք՝ բանակցելու: Ժամեր անց, երբ ներկայացրինք մեր բանակցային կամքը, Կարեն Կարապետյանը հրաժարվեց ու դուրս եկավ բանակցություններից: Կարեն Կարապետյանն ուզում էր այդ բանակցություններին գալ մենակ, նա ուզում էր մեզ ցույց տալ, թե իբր վայելում էր ՀՀԿ-ականների աջակցությունը»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Պատգամավորը նշեց, որ բոլորը պետք է հարգեն ժողովրդի կարծիքը: Միրզոյանն ասաց, որ իրենց աջակցություն են հայտնել մի շարք նախարարներ, վարչության պետեր և նշեց, որ պրոֆեսիոնալները կշարունակեն աշխատել՝ պարզապես նոր Հայաստանում, խաղի նոր կանոններով:
21:29
Մեր հաղթարշավը շարունակվում է: Հանրապետության հրապարակում հայտարարեց ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ ժողովուրդը չի բավարարվել հաղթանակի առաջին փուլով, մարդիկ շարունակելու են պայքարել, մինչև ՀՀԿ-ը հեռանա իշխանությունից, ընտրվի ժողովրդի կողմից ընտրված վարչապետի թեկնածուն, կազմավորվի ժամանակավոր կառավարություն, լինեն ազատ ու արդար ընտրություններ:
«Այս կետերը պետք է գիտակցեն բոլորը, սա է օրակարգը, սրանից դուրս որևէ օրակարգ քննարկելի չէ»,- ասաց նա: Ըստ նրա՝ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է լսեն ժողովրդին, կատարեն հայ ժողովրդի կամքը:
21:17
Հաղթանակն ամբողջությամբ դեռ չի կայացել: Բռնապետություններն այդպես հեշտությամբ չեն հանձնվում: Այս մասին հրապարակում հայտարարեց շարժման անդամ Լևոն Բարսեղյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է իմանա, որ մասնակցում է Հայաստանի ազատագրման գործընթացին:
«Այսօր մի քանի անգամ լուր տարածվեց, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: Իր հրաժարականը մեզ ի՞նչ: Մեզ պետք է, որ իրենք ընդունեն մեր առաջարկած օրակարգը: Հարկավոր է, որ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը ազատ, արդար, անկաշառ ընտրություններ անցկացնի»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ըստ նրա՝ Կարապետյանը երկու տարբերակ ունի՝ ընդունել ժողովրդի հաղթանակը կամ միանալ իրենց: «Կարեն՛, միացի՛ր»,- ասաց Լ. Բարսեղյանը:
20:59
Ապրիլի 23-ի հաղթանակը փորձում են մեզնից խլել: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց դերասան Հայկ Մարությանը:
«Երբ 1988թ.-ին ես 12 տարեկան էի, եղբորս հետ փախչում էինք տանից, խաբում էինք ծնողներին, ասում էինք, որ գնում ենք բակ խաղալու, բայց գալիս էինք Ազատության հրապարակ: Մենք չէինք վախենում ոչ մի բանից, որովհետև այդ օրերին օդում կանգնած էր ազատության, համերաշխության և սիրո շունչը: 30 տարի անց՝ 2018թ.-ին, երբ ես 40 տարեկան «եքա» մարդ եմ, խաբում եմ իմ երեխեքին, ասում եմ, թե գնում եմ գործի, բայց գալիս եմ «ստեղ», որովհետև այստեղ էլ օդում կանգնած էր ազատության, համերաշխության և սիրո շունչը»,- ասաց դերասանը:
Մարությանը նշեց, որ այս գործընթացն արվում է այն պատճառով, որ մարդիկ տարիներ ի վեր զրկվել են արդար ընտրություններից: «Հասունացել է այն պահը, երբ մենք ուզում ենք ունենալ արդար ընտրություններ, տեսնել խորհրդարանում նրանց, ում մենք իրոք ընտրել ենք: Մենք արժանի ենք սրան»,- ասաց նա:
Մարությանը նշեց, թե ծիծաղելի են այն կարծիքները, որ «սա պաշտոնի համար կռիվ է»:
20:42
Սփյուռքը պետք է վերադառնա Հայաստան: Այս մասին ասաց շարժման անդամ Դավիթ Սանասարյանը: «Պետք է անենք ամեն ինչ, որ վերադառնաք Հայաստան, ու մենք դառնանք 10 միլիոնանոց Հայաստան»,- ասաց նա:
Սանասարյանը նշեց, որ իրենց Արցախի խնդրով վախեցնել պետք չէ. «Արցախը մենք սիրում ենք, Արցախը մենք պահել ենք ու պահելու ենք: Այս միասնությունը տեսնելով՝ որևէ մեկը չի կարող հարձակվել»,- նշեց Դավիթ Սանասարյանը:
20:33
Բոլորը պետք է հաշվի նստեն հրապարակի հետ: Սա է իրողությունը:
Այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Տարիների ընթացքում այս իրողությունը չէր կայանում, բայց հիմա կայացավ: Օրորոցային խաղաղություն պետք է լինի»,- ասաց նա՝ նշելով, որ սա վերածնունդ է, և ոչ մեկն իրավունք չունի բռնանալ մեր ապագային:
Ըստ պատգամավորի՝ իշխանությունները հոխորտում են, որ իրենք սերնդափոխություն են անելու, բայց հենց հրապարակում է հավաքվել նոր սերունդը, որը պետք է փոխի նրանց:
«Տեղեկություններ կան, որ խաղաղապահ զորքերի զինվորներին են ձերբակալել: Խաղաղապահ զորքերն առաջին անգամ իրենց գործունեությունը ծավալեցին հենց իրենց երկրում: Խնդրում եմ, եթե այդպես է, բա՛ց թողեք նրանց»,- նշեց Սասուն Միքայելյանը:
Նա կոչ արեց համախմբված լինել, որպեսզի իրենց նկատմամբ ոտնձգություններ չլինեն:
20:51
Կարծիքներ կան, որ Կարեն Կարապետյան անունով ժամանակավոր պաշտոնակատարը ցանկանում է գողանալ մեր հաղթանակը: Այս մասին հայտարարեց «SOS» հաղորդման սցենարիստ Արեն Մկրտչյանը:
«Կարեն Կարապետյանը ցանկանում է թարմացնել Սերժ Սարգսյանի ռեկորդը: Սերժ Սարգսյանն այս հրապարակին դիմակայեց 6 օր: Կարեն Կարապետյա՛ն, հրապարակը պատրաստ է խփել նոր ռեկորդ՝ 4 օր, 2 օր, …»,- ասաց նա:
20:24
Այս բոլոր օրերի ընթացքում ընտանիքիս հետ մտածում էի, որ 88թ.-ի շարժումը ճիշտ էր, որովհետև միասնական էր: Իմ սիրելի՛ երիտասարդներ, իմ սիրելի՛ ժողովուրդ, դուք կրկին ապացուցեցիք, որ դուք մեր լեռների կանչն եք:
Այս մասին հայտարարեց երգիչ Արամոն՝ նշելով, որ գարունը հիմա մերն է: Նա իր և կնոջ Էմմա Պետրոսյանի անունից ասաց, որ իրենք հպարտ են:
20:20
Հնարավոր էր սիրով ու համերաշխությամբ հաղթանակի հասնել մեր երկրում: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ՔՊ անդամ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց, որ կոնֆլիկտների կանխման համար երկրում համերաշխություն պետք է լիներ, սեր, և մեր զինվորներն այս պարագայում ավելի ապահով են իրենց զգում:
Բաթոյանն ասաց, որ ժողովրդավար երկիր կառուցելուց հետո, երկրում խաղաղություն ամրապնդելուց հետո պետք է հասնել խաղաղության Արցախում:
20:13
Համաժողովրդական շարժմանն են միացել Քննչական կոմիտեի ավագ քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, Ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը, ձերբակալված անձանց պահման վայրի աշխատակից Միքայել Բաբայանը:
Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ՔՊ անդամ Հայկ Սարգսյանը:
Սուրեն Նավոյանը հայտարարեց, որ ժողովրդի հետ է. «Ես երկար տարիներ է՝ ծառայում եմ քննչական կոմիտեում, իմ հանրությանը, իմ ժողովրդին, ես ձեզ հետ եմ, ձեր ցավները տանեմ»:
Գարիկ Թովմասյանն էլ ասաց, որ ժողովրդի կողքին է: Դիմելով իր նախկին գործընկերներին՝ նա հորդորեց գալ ու միանալ ժողովրդին:
20:08
Այսօր մենք չգիտեինք, թե ինչ վանկարկել, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հեռացել է: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը:
Նա նշեց, որ իրենց պայքարն ի սկզբանե չի եղել անձի դեմ, պայքարը ՀՀԿ-ի ու ՀՀԿ բոլոր անդամների դեմ է:
«Այսօր Կարեն Կարապետյանը հրաժարվեց նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ ո՞ւմ հետ նա պետք է բանակցեր, Նիկոլ Փաշինյանի՞: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀԿ բոլոր անդամներն անխտիր կորցրել են իրականության զգացումը: Նրանք չեն հասկացել, որ նրանք բոլորիս հետ են բանակցում: Նա հրաժարվել է բանակցել Հայաստանի քաղաքացիների հետ»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:
20:02
Ռուբինյանն ասաց, որ Ազգային ժողովի խմբակցություններն առաջիկա նիստում պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներ:
«Հայաստանի ժողովուրդն ակնկալում է, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները կոնսենսուսով ներկայացնելու են վարչապետի մեկ թեկնածու և ընտրելու են նրան՝ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա:
19:59
Եկել է ժամանակը, որ մենք որպես իշխանություն միասին կայացնենք ամենակարևոր որոշումը: Պետք է որոշենք, թե ով է այն մարդը, ով լիազորված է լինելու Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ, կազմակերպել արտահերթ ընտրություններ: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը:
Մարդիկ մի քանի անգամ վանկարկեցին՝ «Նիկոլ, Նիկոլ»: «Ինչպես ասեք, այնպես էլ կլինի:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ-ն ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասեց Ռուբինյանը:
--------------------------
Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Ներկա է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դերասան Հայկ Մարությանը և այլք:
Շարժման ակտիվիստ Արմեն Գրիգորյանն հայտարարեց, որ իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, խուճապի մեջ է և իրենք պետք է դառնան շատ կազմակերպված:
«Պետք է կարողանանք ինքնակազմակերպվել, որպեսզի հեղափոխությունը հասցնենք հանգուցալուծման: Ինչպես ցանկացած հեղափոխություն, այնպես էլ այս հեղափոխությունը, կհամարվեն հաստատված, եթե լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեքենաների սահմանված արագությունը չպետք է գերազանցվի, հրապարակին պետք է վերաբերվել ինչպես տանը՝ տարածքը պահել մաքուր, չաղմկել երեկոյան 23.00-ից:
«Այնպես ենք անում, որ երթևեկությունը խնդիր չլինի այլ մարդկանց համար: Մեզ շատ են ասում, որ կան մեքենաներ, որոնց հանել են մեքենայի համարանիշները, խնդրում եմ, որ նման մեքենաներով ակցիաներին չմասնակցեք»,- նշեց Ա. Գրիգորյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 17:12 • 29.03.24 Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
Սպորտ
-
14:53 • 29.03.24 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:22 • 29.03.24 Փրկարարները Արփա գետից դուրս են բերել «VAZ»-ը