Թուրքիայի քրդամետ կուսակցությունը որպես նախագահի թեկնածու կառաջադրի բանտում գտնվող Դեմիրթաշին

09:56 • 27.04.18

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը որոշել է հունիսի 24-ին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրել Սելահաթթին Դեմիրթաշին, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրելու առաջարկն արվել է ԺԴԿ-ի խմբակցության նիստում: Հայտնի է, որ 2016թ. նոյեմբերից կալանավորված քուրդ քաղաքական գործիչն արդեն դրական պատասխան է տվել։

Նշվում է, որ Թուրքիայում գործող կուսակցություններն իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 1-ը։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե թուրքական իշխանությունները Դեմիրթաշի՝ բանտում գտնվելու պատճառով խոչընդոտեն նախագահական ընտրություններին մասնակցությանը, կուսակցությունը նախատեսել է Դեմիրթաշին փոխարինող երկրորդ թեկնածուի տարբերակը: