Ազգային ժողովում ընթանում է «Ելք»-ի հանդիպումը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այս պահին հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և « Ելք» խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Բաբայանը:
Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց այսօրվա անելիքները.«Ես կոչ եմ անում ուղիղ 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ, 16.00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել հրապարակ, 17.00-ին Ֆրանսիայի հրապարակից իրականացնելու են երթ դեպի Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19.00-ին տեղի է ունենալու հանրահավաք»:










