Երևանում և մարզերում ընթանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ (թարմացվող, լուսանկարներ)

10:21 • 02.05.18



19:18

«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի 2-րդ ընտրությանը կրկին կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններից հետո հայտարարվեց, որ «Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը նույնպես կքվեարկի ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Քիչ առաջ քննարկեցինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը ամսի 9-ին ընտրություններին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ քննարկումներն եղել են առանց պայմանների:

«Այսօր ես այստեղ եմ ևս մեկ անգամ ասելու, որ հաղթանակը ժողովրդինն է: Մենք քվեարկելու ենք կողմ ժողովրդի թեկնածուին: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- նշեց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին նշանակված է վարչապետի ընտրություն օրը: Ըստ Սահմանադրության՝ «Ելք»-ը միայնակ չէր կարող առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ստորագրություններ են պետք այլ խմբակցություններից՝ 35 ստորագրություն։

 

17:29

Ցուցարարները ժամը 17.00-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները ուղևորվում են Հանրապետության հրապարակ։ Փողոցները բացվում են նաև մարզերում:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարվեն կարևոր հայտարարություններ:


16:30

Հանրապետության հրապարակում, Բաղրամյան   պողոտայում՝  ԱԺ-ի դիմաց, բեռնատար մեքենաներ են երթևեկում՝ թափքերում քաղաքացիական  անհնազանդություն  իրականացնող  քաղաքացիներ: Նրանք  պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորներից՝ վայր դնել մանդատները:

Նշենք, որ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում երեկ  խորհրդարանում  Հանրապետական կուսակցության հնչեցրած  հայտարարությունների և քվեարկության վերաբերյալ:

Քաղաքացիների տարբեր  խմբեր  իրենց  դժգոհությունն արտահայտում են նաև պատգամավորների շենքերը շրջափակելով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ փողոցները կբացվեն 17:00-ից, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել Հանրապետության հրապարակ՝ ժամը 19:00 մեկնարկող հանրահավաքին մասնակցելու  համար:


16:28

Ժամը 17.00 բացում ենք ճանապարհները և շարժվում դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19.00 տեղի կունենա հանրահավաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա մեր ակցիաներն աննախադեպ ծավալ են ունեցել: Ըստ էության՝ Հանրապետությունում ու Երևանում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ կարևոր հայտարարություն ենք անելու: Կոչ եմ անում ժամը 17:00-ին բացել բոլոր ճանապարհները և շարժվել Հրապարակ, բացում ենք ճանապարհները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան  հասնել Հրապարակ: Ամեն ինչ շատ լավ է, լավ եղեք»,-ասաց Փաշինյանը:

 
14:35

Մի խումբ փաստաբաններ ցանկանում են մուտք գործել Արդարադատության նախարարություն, սակայն նրանց թույլ չեն տալիս, և փաստաբանները ցանկանում են իմանալ, թե ինչու թույլ չեն տալիս:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակցիա են կազմակերպել՝ պարզելու, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ գործո՞ւմ է արդարադատություն, թե ոչ: «Ոստիկանության գործողությունները՝ արդարադատության նախարարության մուտքը փակելուն ուղղված, ոչ օրինաչափ են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Արդարադատության նախարարությունից դուրս եկավ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նշեց, թե տեղյակ է, որ առավոտյան մուտքը փակվել էր և աշխատողների ազատ տեղաշարժը խափանվել էր:

«Արձանագրություն կազմողը Արդարադատության նախարարությունը չէ, և մենք չենք արձանագրել, թե ոստիկանությունը ինչ գործողություններ է կատարել, և դրա իրավաչափության հետ կապված մենք չէ, որ պետք է պատասխան տանք: Դուք կարող եք ոստիկանության ղեկավարությանը դիմել, եթե գտնում եք, որ ոստիկանության ծառայողների գործողություններում գեթ մեկ խախտում տեղի է ունեցել»,-ասաց նա փաստաբաններին:


14:30

Հրազդան քաղաքում վաղ առավոտյանից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հրազդանի քաղաքապետարանի դիմաց: Հրազդանի բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը:

13:30

Մի խումբ դերասաններ միացել են գործադուլին և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք նշեցին, որ նկարահանումները կասեցվել են և կոչ արեցին միանալ իրենց:

Հարցին, թե չեն վախենում աշխատանքը կորցնելուց, նրանք ասացին, որ վաղուց ոչնչից չեն վախենում և հայրենիքից ավելի ոչինչ հնարավոր չէ կորցնել: Դերասաններն իրենց միանալու կոչ արեցին նաև Շուշան Պետրոսյանին, ինչպես նաև բոլոր պետական գործիչներին ու նախարարներին:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը համաձայնեց հանդիպել դերասանների հետ, սակայն դերասանները պահանջեցին Արմեն Ամիրյանին միանալ իրենց:


13։13 

Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են. այս մասին քայլերթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: 

Հարցին, թե ակցիաները տանո՞ւմ են վարչապետի արտահերթ ընտրություն, թե՞ մինչ այդ այլ հանգուցալուծում կլինի, Փաշինյանն ասաց, որ դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա, իսկ վարչապետ չընտրվելու դեպքում պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ: 

«Վերլուծում ենք սցենարները և համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Տեսնում եք, թե ինչ է կատարվում, և ժողովուրդը, որը զգացել է հաղթանակի շունչը, այդ ժողովուրդը հաղթանակը բաց չի թողնի»,-ասաց Փաշինյանը: 

Նա նշեց, որ էական չէ, թե ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ականների աշխատասենյակներում. «Էական այն է, որ իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունները չեն լինելու, էական չի՝ ե՞ս կլինեմ, թե ուրիշը: Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, սա երաշխիք է, որ ոչ թե տասը տարի կամ քսան տարի, այլ հարյուր տարի այդպես չի լինելու: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում, ես դրանում համոզված եմ: Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք»: 


Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի «կողմ» քվեին վարչապետի ընտրության ժամանակ, Փաշինյանն ասաց, որ երեկ ճիշտ բան են գրել. «Ասում են՝ այն, որ Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է բոլոր իբր այն մտահոգությունների պատասխանները, թե իմ վարչապետ ընտրվելը ՀՀ անվտանգությանը սպառնալիք է ստեղծում: ԱԱԾ գեներալ-լեյտենանտը այդպես չի մտածում, բա ո՞վ է այդպես մտածում, Շարմազանո՞վը: Ես բարձր եմ գնահատում Ցոլակյանի քայլը»:

12:50 

Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուից: Երկաթուղու մուտքը արգելափակել են քաղաքացիական անհնազանդություն իրականացնող քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Գյումրիում արգելափակված է նաև քաղաքապետարանի, մարզպետարանի շենքը:

Հիշեցնենք, որ այլ համայնքներում ևս մայրաքաղաքին զուգընթաց ընթանում են քաղաքացիական  անհնազանդության  գործողություններ: 

Փակ է Արմավիր-Երևան ճանապարհը: Այն փակվել է Մրգաշատ Հայանիստ, գյուղերի  բնակիչների  կողմից: Ակցիային միացել են նաև համայնքների դպրոցների ուսուցիչները:

12։21 

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրապետության հրապարակում Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունը «հուսահատեցրել էր» իրեն: 

«Այս իրավիճակը պետք է հանգուցալուծում ունենա»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր էր խորհրդարանում բուռն քննարկումը, նախադեպ էր, բայց ինքը դժգոհ է քվեարկության արդյունքներից։  

Թե ինչպես պետք է լինի հանգուցալուծումը, գործարարը պատասխանեց. «Պետք է կոնսենսուս լինի: Աշխարհում եղել են դեպքեր, երբ իշխանությունը հանձնել են,բայց մինչև իշխանությունների հանձնումը պետք է շահագրգիռ կողմերը հանդիպեն, նստեն, քննարկեն առաջնորդի հետ: Սա է իրական լուծումը, այլ ֆորմուլա չկա»,- ասաց նա:  

12:07 

Վանաձորում ևս իրականացվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, քաղաքացիական ակտիվիստների խոսքով՝ դասադուլ է իրականացվում բոլոր դպրոցներում:

Քաղաքացիները շարժվում են դեպի «Հայքի» հրապարակ: Այս պահին արգելափակված են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։ Վանաձորի բնակիչները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պահանջում են վայր դնել մանդատը:

11:29

Գյումրիում քաղաքացիական անհնազանդության մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը՝ պահանջելով որպեսզի քաղաքապետը և աշխատակիցները գործադուլ իրականացնեն, միանան անհնազանդության գործողություններին: Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Պետրոսյանը նշեց, որ Գյումրիում քաղաքապետին շուրջ կես ժամ ժամանակ են տալիս, որպեսզի լքի ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը, որով քաղաքապետն է ընտրվել, այլապես կպահանաջեն նրա հարժարականը:

Շիրակի մարզապետարանի շենքը ևս այս պահին փակ է:

11:20

Քաղաքացիական  անհնազանդությունների ակցիաներին միացել են նաև  Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները, նրանք  գործադուլ են հայտարարել:

«Իմ քայլը» շարժման  առաջնորդ Նիկոլ  Փաշինյանը  խնդրանքով դիմեց քաղաքացիներին, որպեսզի  Շտապօգնության, Արտակարգ իրավիճակի և Պաշտպանության նախարարության մեքենաների համար ճանապարհները չփակվեն, չխոչընդոտվեն Արցախ պաշտպանության բանակին մատակարարող երկու ճանապարհները:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ  այսուհետ էլ չեն լինելու ժողովուրդ-իշխանություն հին հարաբերությունները, որոնք մինչ այժմ եղել են, անկախ նրանից՝ ինքը կլինի վարչապետ, թե ոչ, Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում:

Անդրադառնալով  հետագա անելիքներին՝ Աժ  պատգամավորն ասաց, որ բոլոր սցենարներին պատրաստ են, ունեն գործողությունների ծրագիր:

«Եթե պրոցեսն այս ծավալով է տեղի ունենում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենալու, վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում անընդհատ իրավիճակը փոխվում է: Իսկ մեր մարտավարությունը՝ մինչև իշխանափոխություն մեծացնել ճնշումը»,-ասել է նա:



10:40

Արշակունյանց  փողոցի սկզբնամասում գործողություններին միացավ  «Իմ քայլը» շարժման  առաջանորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ  Փաշինյանը ասաց, որ փողոցները  պետք է  փակ մնան միչև 17:00-ն որից հետո  քաղաքացիները  պետք հնարավորություն ունեն գալ  Հանրապետության  հրապարակ:

«Ուրիշ տարբերակ չկա, հանրապետականները պետք է հանձնվեն, շնորհակալ եմ, հպարտանում եմ բոլորովդ: Ժողովրդական շարժումը չի կարող չհաղթել, ժողվուրդը, որ զգացել է  հաղթանակի շունչը, այն  չի կարող  ձեռքերից բաց թողնել»,-շեշտեց նա:


10:21
Այսօր վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներին:

Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում փաստաբաններ, փակել են ՀՀ արդարադատության նախարարության մուտքը: Չի գործում մետրոպոլիտենը:

Գործադուլի և դասադուլի ակցիաներ են իրականացվում Հանրապետության տարբեր բնակավայրերում:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հատուկ նիստի ընթացքում քննարկվել էր վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել էին 45 պատգամավորներ՝  «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցություններից: Դեմ էին քվեարկել ՀՀԿ-ն ներկայացնող 56 պատգամավորներ:






Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին (տեսանյութ)

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)

11:17 • 19/09

ԱԺ-ում մեկնարկել է պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը (ուղիղ)