Հունաստանը Աֆրին չէ․ Հունաստանի ԱԳ նախարարը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ Հունաստանի դեմ սադրանքներից

20:09 • 02.05.18

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կաձիասը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ Հունաստանի դեմ սադրանքներից, այս մասին գրում է greece.greekreporter.com-ը։

«Հունաստանի հետ հարաբերություններում Թուրքիան սկսում է հատել թույլատրելիի սահմանը։ Եթե մենք սթափ ու հանգիստ դիրքորոշում չցուցաբերեինք՝ չենք կարող ասել, թե ուր կհասներ այս ամենը»,- ասել է հույն նախարարը՝ նկատի ունենալով Էգեյան ծովում թուրք-հունական լարվածությունը։

Խոսելով այն մասին, թե արդյոք Թուրքիան կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հունաստանի դեմ, Կաձիասն ասել է․

«Նմանատիպ միջոցների ձեռնարկումը շատ վնասներ կբերի իր հետ։ Հունաստանը Աֆրին չէ և այստեղ հարցը ոչ միայն վնաս կրելու, այլ նաև պարտություն կրելու մեջ է»։

Հունաստանը Աֆրին չէ․ Հունաստանի ԱԳ նախարարը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին զերծ մնալ Հունաստանի դեմ սադրանքներից