Երևանում և մարզերում ընթանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ (թարմացվող, լուսանկարներ)
19:18
«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի 2-րդ ընտրությանը կրկին կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններից հետո հայտարարվեց, որ «Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը նույնպես կքվեարկի ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Քիչ առաջ քննարկեցինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը ամսի 9-ին ընտրություններին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ քննարկումներն եղել են առանց պայմանների:
«Այսօր ես այստեղ եմ ևս մեկ անգամ ասելու, որ հաղթանակը ժողովրդինն է: Մենք քվեարկելու ենք կողմ ժողովրդի թեկնածուին: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- նշեց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին նշանակված է վարչապետի ընտրություն օրը: Ըստ Սահմանադրության՝ «Ելք»-ը միայնակ չէր կարող առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ստորագրություններ են պետք այլ խմբակցություններից՝ 35 ստորագրություն։
17:29
Ցուցարարները ժամը 17.00-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները ուղևորվում են Հանրապետության հրապարակ։ Փողոցները բացվում են նաև մարզերում:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարվեն կարևոր հայտարարություններ:
16:30
Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի դիմաց, բեռնատար մեքենաներ են երթևեկում՝ թափքերում քաղաքացիական անհնազանդություն իրականացնող քաղաքացիներ: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորներից՝ վայր դնել մանդատները:
Նշենք, որ Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում երեկ խորհրդարանում Հանրապետական կուսակցության հնչեցրած հայտարարությունների և քվեարկության վերաբերյալ:
Քաղաքացիների տարբեր խմբեր իրենց դժգոհությունն արտահայտում են նաև պատգամավորների շենքերը շրջափակելով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ փողոցները կբացվեն 17:00-ից, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել Հանրապետության հրապարակ՝ ժամը 19:00 մեկնարկող հանրահավաքին մասնակցելու համար:
16:28
Ժամը 17.00 բացում ենք ճանապարհները և շարժվում դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19.00 տեղի կունենա հանրահավաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա մեր ակցիաներն աննախադեպ ծավալ են ունեցել: Ըստ էության՝ Հանրապետությունում ու Երևանում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ կարևոր հայտարարություն ենք անելու: Կոչ եմ անում ժամը 17:00-ին բացել բոլոր ճանապարհները և շարժվել Հրապարակ, բացում ենք ճանապարհները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հասնել Հրապարակ: Ամեն ինչ շատ լավ է, լավ եղեք»,-ասաց Փաշինյանը:
14:35
Մի խումբ փաստաբաններ ցանկանում են մուտք գործել Արդարադատության նախարարություն, սակայն նրանց թույլ չեն տալիս, և փաստաբանները ցանկանում են իմանալ, թե ինչու թույլ չեն տալիս:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակցիա են կազմակերպել՝ պարզելու, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ գործո՞ւմ է արդարադատություն, թե ոչ: «Ոստիկանության գործողությունները՝ արդարադատության նախարարության մուտքը փակելուն ուղղված, ոչ օրինաչափ են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Արդարադատության նախարարությունից դուրս եկավ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նշեց, թե տեղյակ է, որ առավոտյան մուտքը փակվել էր և աշխատողների ազատ տեղաշարժը խափանվել էր:
«Արձանագրություն կազմողը Արդարադատության նախարարությունը չէ, և մենք չենք արձանագրել, թե ոստիկանությունը ինչ գործողություններ է կատարել, և դրա իրավաչափության հետ կապված մենք չէ, որ պետք է պատասխան տանք: Դուք կարող եք ոստիկանության ղեկավարությանը դիմել, եթե գտնում եք, որ ոստիկանության ծառայողների գործողություններում գեթ մեկ խախտում տեղի է ունեցել»,-ասաց նա փաստաբաններին:
14:30
Հրազդան քաղաքում վաղ առավոտյանից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հրազդանի քաղաքապետարանի դիմաց: Հրազդանի բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը:
13:30
Մի խումբ դերասաններ միացել են գործադուլին և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք նշեցին, որ նկարահանումները կասեցվել են և կոչ արեցին միանալ իրենց:
Հարցին, թե չեն վախենում աշխատանքը կորցնելուց, նրանք ասացին, որ վաղուց ոչնչից չեն վախենում և հայրենիքից ավելի ոչինչ հնարավոր չէ կորցնել: Դերասաններն իրենց միանալու կոչ արեցին նաև Շուշան Պետրոսյանին, ինչպես նաև բոլոր պետական գործիչներին ու նախարարներին:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը համաձայնեց հանդիպել դերասանների հետ, սակայն դերասանները պահանջեցին Արմեն Ամիրյանին միանալ իրենց:
13։13
Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են. այս մասին քայլերթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ակցիաները տանո՞ւմ են վարչապետի արտահերթ ընտրություն, թե՞ մինչ այդ այլ հանգուցալուծում կլինի, Փաշինյանն ասաց, որ դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա, իսկ վարչապետ չընտրվելու դեպքում պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ:
«Վերլուծում ենք սցենարները և համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Տեսնում եք, թե ինչ է կատարվում, և ժողովուրդը, որը զգացել է հաղթանակի շունչը, այդ ժողովուրդը հաղթանակը բաց չի թողնի»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ էական չէ, թե ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ականների աշխատասենյակներում. «Էական այն է, որ իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունները չեն լինելու, էական չի՝ ե՞ս կլինեմ, թե ուրիշը: Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, սա երաշխիք է, որ ոչ թե տասը տարի կամ քսան տարի, այլ հարյուր տարի այդպես չի լինելու: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում, ես դրանում համոզված եմ: Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի «կողմ» քվեին վարչապետի ընտրության ժամանակ, Փաշինյանն ասաց, որ երեկ ճիշտ բան են գրել. «Ասում են՝ այն, որ Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է բոլոր իբր այն մտահոգությունների պատասխանները, թե իմ վարչապետ ընտրվելը ՀՀ անվտանգությանը սպառնալիք է ստեղծում: ԱԱԾ գեներալ-լեյտենանտը այդպես չի մտածում, բա ո՞վ է այդպես մտածում, Շարմազանո՞վը: Ես բարձր եմ գնահատում Ցոլակյանի քայլը»:
12:50
Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուից: Երկաթուղու մուտքը արգելափակել են քաղաքացիական անհնազանդություն իրականացնող քաղաքացիները:
Հիշեցնենք, որ Գյումրիում արգելափակված է նաև քաղաքապետարանի, մարզպետարանի շենքը:
Հիշեցնենք, որ այլ համայնքներում ևս մայրաքաղաքին զուգընթաց ընթանում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ:
Փակ է Արմավիր-Երևան ճանապարհը: Այն փակվել է Մրգաշատ Հայանիստ, գյուղերի բնակիչների կողմից: Ակցիային միացել են նաև համայնքների դպրոցների ուսուցիչները:
12։21
Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրապետության հրապարակում Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունը «հուսահատեցրել էր» իրեն:
«Այս իրավիճակը պետք է հանգուցալուծում ունենա»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր էր խորհրդարանում բուռն քննարկումը, նախադեպ էր, բայց ինքը դժգոհ է քվեարկության արդյունքներից։
Թե ինչպես պետք է լինի հանգուցալուծումը, գործարարը պատասխանեց. «Պետք է կոնսենսուս լինի: Աշխարհում եղել են դեպքեր, երբ իշխանությունը հանձնել են,բայց մինչև իշխանությունների հանձնումը պետք է շահագրգիռ կողմերը հանդիպեն, նստեն, քննարկեն առաջնորդի հետ: Սա է իրական լուծումը, այլ ֆորմուլա չկա»,- ասաց նա:
12:07
Վանաձորում ևս իրականացվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, քաղաքացիական ակտիվիստների խոսքով՝ դասադուլ է իրականացվում բոլոր դպրոցներում:
Քաղաքացիները շարժվում են դեպի «Հայքի» հրապարակ: Այս պահին արգելափակված են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։ Վանաձորի բնակիչները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պահանջում են վայր դնել մանդատը:
11:29
Գյումրիում քաղաքացիական անհնազանդության մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը՝ պահանջելով որպեսզի քաղաքապետը և աշխատակիցները գործադուլ իրականացնեն, միանան անհնազանդության գործողություններին: Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Պետրոսյանը նշեց, որ Գյումրիում քաղաքապետին շուրջ կես ժամ ժամանակ են տալիս, որպեսզի լքի ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը, որով քաղաքապետն է ընտրվել, այլապես կպահանաջեն նրա հարժարականը:
Շիրակի մարզապետարանի շենքը ևս այս պահին փակ է:
11:20
Քաղաքացիական անհնազանդությունների ակցիաներին միացել են նաև Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները, նրանք գործադուլ են հայտարարել:
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմեց քաղաքացիներին, որպեսզի Շտապօգնության, Արտակարգ իրավիճակի և Պաշտպանության նախարարության մեքենաների համար ճանապարհները չփակվեն, չխոչընդոտվեն Արցախ պաշտպանության բանակին մատակարարող երկու ճանապարհները:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ այսուհետ էլ չեն լինելու ժողովուրդ-իշխանություն հին հարաբերությունները, որոնք մինչ այժմ եղել են, անկախ նրանից՝ ինքը կլինի վարչապետ, թե ոչ, Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում:
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ Աժ պատգամավորն ասաց, որ բոլոր սցենարներին պատրաստ են, ունեն գործողությունների ծրագիր:
«Եթե պրոցեսն այս ծավալով է տեղի ունենում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենալու, վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում անընդհատ իրավիճակը փոխվում է: Իսկ մեր մարտավարությունը՝ մինչև իշխանափոխություն մեծացնել ճնշումը»,-ասել է նա:
10:40
Արշակունյանց փողոցի սկզբնամասում գործողություններին միացավ «Իմ քայլը» շարժման առաջանորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ փողոցները պետք է փակ մնան միչև 17:00-ն որից հետո քաղաքացիները պետք հնարավորություն ունեն գալ Հանրապետության հրապարակ:
«Ուրիշ տարբերակ չկա, հանրապետականները պետք է հանձնվեն, շնորհակալ եմ, հպարտանում եմ բոլորովդ: Ժողովրդական շարժումը չի կարող չհաղթել, ժողվուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, այն չի կարող ձեռքերից բաց թողնել»,-շեշտեց նա:
10:21
Այսօր վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներին:
Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում փաստաբաններ, փակել են ՀՀ արդարադատության նախարարության մուտքը: Չի գործում մետրոպոլիտենը:
Գործադուլի և դասադուլի ակցիաներ են իրականացվում Հանրապետության տարբեր բնակավայրերում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հատուկ նիստի ընթացքում քննարկվել էր վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել էին 45 պատգամավորներ՝ «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցություններից: Դեմ էին քվեարկել ՀՀԿ-ն ներկայացնող 56 պատգամավորներ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
Իրավունք
-
22:30 • 30.04.24 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Տնտեսություն
-
09:33 • 01.05.24 ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
-
18:22 • 30.04.24 Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Մամուլի տեսություն
-
09:26 • 01.05.24 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ»
-
08:50 • 01.05.24 Տավուշում պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:54 • 01.05.24 Ուկրաինայում միայն երեք դպրոցում են դեռ ռուսերեն դասավանդում
-
19:49 • 01.05.24 Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում