Սերենա Ուիլյամսը «Լինելով Սերենա» վավերագրական ֆիլմում պատմել է իր և Ալեքսիս Օհանյանի հարաբերությունների և դստեր ծննդյան մասին
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը HBO հոռուստաընկերության «Լինելով Սերենա» վավերագրական հաղորդաշարի սերիաներում երկրպագուներին ներկայացնելու է իր կյանքի մանրամասները որպես մարզուհի, որպես կին և որպես նորաթուխ մայրիկ:
Ինչպես հայտնում է CNN-ը, վավերագրական հաղորդաշարը մեկնարկել է չորեքշաբթի երեկոյան: Հինգ մասին կազմված ֆիլմը մեկնարկում է այն բացահայտմամբ, որ անցյալ տարի ինքն արդեն հղի էր, երբ հաղթեց Մեծ սաղավարտի 23-րդ մրցաշարում:
Նրա ամուսինը՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը, պատմել է, որ թենիսիստուհին ոչ մի խաղ բաց չի թողել Ավստրալիայի բաց առաջնության շրջանակներում:
Ֆիլմաշարը ներկայացնում է Ուիլյամսի ամուսնանալու, մայրանալու պատմությունը, ինչպես նաև խնդիրները, որոնք նա հաղթահարել է դստեր՝ Օլիմպիային լույս աշխարհ գալու ժամանակ: 36-ամյա Սերենան ծննդաբերել է 2017-ի սեպտեմբերին:
«Երկար տարիներ ես ինձ բնորոշում էի միայն մեկ ուղով՝ հաջողությամբ, առաջնություններով, պատմություն կերտելով: Եվ հետո հանկարածակիորեն կյանքս ընդմիշտ փոխվեց: Երկու տարի առաջ ես հանդիպեցի այս մարդուն, գրեթե պատահաբար, և մենք սիրահարվեցինք», - նշել է Սերանան:
Խոսելով Օլիմպիայի ծնունդին պատրաստվելու մասին՝ Սերենան խոստովանել է. «Մի պահ ամեն ինչ ընթանում էր ըստ ծրագրի, սակայն հաջորդ պահին ինձ արդեն տանում էին վիրահատության: Ես վախեցած էի: Դա նոր տեսակի վախ էր»:










