Պուտինը 4-րդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը. նրա ելույթը Կրեմլում (ուղիղ միացում)
13.10 Վլադիմիր Պուտինն արդեն 4-րդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը։ Նա պաշտոնը ստանձնել է 6 տարի ժամկետով։
12.53 Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Սա Պուտինի քաղաքական կարիերայում չորրորդ երդմնակալության արարողությունն է, նա կղեկավարի երկիրն առաջիկա վեց տարիներին:
Պուտինն առաջին անգամ նախագահ է դարձել 2000 թվականին, իսկ 2004 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում: 2008 թվականի մայիսին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, ապա կրկին երկրի ղեկավար է դարձել 2012 թվականին:
2018 թվականին նա հաղթել է նախագահական ընտրություններում ռեկորդային աջակցությամբ. նրա օգտին է քվեարկել ավելի քան 56,4 միլիոն ընտրող:
Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում Կրեմլի Մեծ պալատում:
Արարողությանը հրավիրվածների թվում են Պուտինի նախընտրական շտաբի բոլոր համանախագահները, Կառավարության անդամները, Պետդումայի և Դաշնային խորհրդի պատգամավորները, դիվանագիտական կորպուսը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, երաժիշտ Յուրի Բաշմետը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, Ռուսաստանի առաջին նախագահի կին Նաինա Ելցինան, այլք։










