Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին. խոսնակ

10:54 • 09.05.18

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ կմասնակցի առաջիկայում տեղի ունենալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս վերջնական որոշում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ, բայց դրան ոչինչ չի խանգարում, ամենայն հավանականությամբ, նա կմասնակցի»,- ասաց Տիգրան Ավինյանը:

ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին Սոչիում: Օրակարգն ամբողջությամբ հայտնի չէ, բայց ռուսական մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ օրը նախատեսվում է Իրանի և ԵԱՏՄ միջև ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր և Չինաստանի հետ համագործակցության մասին փաստաթուղթ: