Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել

14:52 • 12.05.18

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Tert.am-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ մամուլի հրապարկումների հիման վրա հարուցվել է քրեական գործ:

«Մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն»:

Նշենք, որ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից-երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:


Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը: Մայիսի 5-ին Ռուզան Ազիզյանը դպրոցի տնօրենի աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:

Նրա հրաժարականը պահանջողներից շատերն ասում էին, որ Ռուզան Ազիզյանը մի շարք օրինախախտումներ է թույլ տվել: Դպրոցի գրադարանավարուհին հայտարարել էր, որ վերջինս պարգևավճարներ էր փոխանցում ուսուցիչներին, բայց դրանք հետ էր վերցնում, գումարներ էր հավաքագրում աշակերտներից, ակտիվ մասնակցում ընտրական գործընթացում Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքելու գործընթացին:Ն