Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը

13:37 • 13.05.18

Ֆրանսիական BFM հեռուստաալիքը հայտնել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ թևի կոտրվածքի պատճառով հոսպիտալացման մասին:

Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ 93-ամյա երգիչը ուսոսկորը վնասել է տանը գտնվելու ժամանակ: Ներկայում Ազնավուրը գտնվում է  Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում:

Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և որ շանսոնյեն մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին, ինչից հետո չեղարկվել էին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգները:

Հավելենք, որ մայիսի 22-ին Ազնավուրը կնշի ծննդյան 94-րդ տարեդարձը:

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը