ԵԱՏՄ-ն ու Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ

09:58 • 17.05.18

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ փաստաթուղթը ստորագրվել է Աստանայում կայացած տնտեսական համաժողովի շրջանակում:

Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլը: Այն ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում կամ զրոյացում:

Նշվում է, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալը, որը նախորդ տարի կազմել է 2.7 մլրդ դոլար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարով և որ այս ընթացքում կողմերը պետք է պայմանավորվեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ լիարժեք ձևաչափով համաձայնագրի կնքման շուրջ:

ԵԱՏՄ-ն ու Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ