ԼՐԱՀՈՍ
-
  23:50 • 20.05.18 Էստոնիան և Շվեդիան հայտարարել են համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին Շվեդիայի Զինված ուժերը մայիսի վերջին կանցկացնեն ամենամյա զորավարժությունները, որոնցում առաջին անգամ կմասնակցեն էստոնական ռազմաօդային ուժերը: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի բանակի մամլո ծառայությունը:
-
  23:36 • 20.05.18 ԱՄՆ դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով ավելի շատ մարդիկ են զոհվել, քան զինվորականների շրջանում. հետազոտություն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում ուրբաթ տեղի ունեցած հրաձգությունից հետո հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ Ամերիկայում 2018 թվականին 22 անգամ փոխհրաձգության դեպք է գրանցվել դպրոցներում:
-
  20:09 • 20.05.18 Փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել. 20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել ցած նետվել Մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:
-
Իրադարձային   19:28 • 20.05.18 Ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն...
-
  19:21 • 20.05.18 Անձնական վիրավորանքների ժամանակն անցել է. եթե կան խնդիրներ, պետք է խոսենք դրանցից. Թևան Պողոսյան «Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի հայտնել իր տեսակետը: Այլ խնդիր է, թե մենք ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ հանկարծ չունենանք անհանդուրժողականության իրավիճակ:
-
  19:05 • 20.05.18 ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի ներգրավման պարագայում Հայաստանը չպետք է մենակ թողնի Ղարաբաղին. Վարդգես Բաղրյան «Տարիներ շարունակ մենք միշտ խոսել ենք այդ մասին, որովհետև վստահ ենք, որ առանց Արցախի մասնակցության դժվար է լուծել հակամարտությունը: Ո՞վ կարող է որոշել մեր ճակատագիրն առանց մեզ»,- ասաց Բաղրյանը:
-
  18:50 • 20.05.18 Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հոսպիտալացվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հոսպիտալացվել է Արևմտյան ափում՝ անցյալ շաբաթ տարած վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային: