Ես կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

19:09 • 21.05.18



19:42 

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ տնտեսության վիճակի պետական վերլուծությունը փաստում է, որ տնեսությունն ունի դրական միտումներ և դրական սպասումներ, և այդ սպասումները պետք է կոնկրետ իրականություն դառնան: 

Նա նշեց, որ այս օրերին տասնյակ և հարյուրավոր CV-ներ է ստանում, այդ թվում՝ Սփյուռքից, և նախ ողջունեց մարդկանց, որ այդ քայլերն են անում, սակայն կոչ արեց զինվել համբերությամբ:

«Տնտեսության զարգացման ամենակարևոր խնդիրն օրինականությունն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը, քաղաքական առումով մենք այսօր դա ունենք. մնում է՝ դրա գոյությունն ամրապնդվի և վստահություն դառնա մարդկանց մոտ, և այդ ամեն ինչը կկարգավորվի»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ շատ ճիշտ են ընդդիմության և քաղհասարակության պնդումները, որ երբեմն Կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար մի բան ունի անելու` չխանգարել այդ պրոցեսին: «Մենք առաջինը չենք խանգարի տնտեսության զարգացմանը և կօգնենք ամեն ինչում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշ սահմանելուն, ինչպես նախկին վարչապետների առաջ դրվում էր, նա ասաց. «Ես չեմ ուզում կոնկրետ ծուղակ ինքներս մեզ համար լարենք, վստահություն ունեմ, որ Կառավարությունն իր առաջ դրված բոլոր խնդիրները լիարժեք կլուծի: Մենք պետք  է հասկանանք, որ այդ խնդիրները լուծելիս չենք պատրաստվում չմտածված քայլեր անել, և նաև քաղբանտարկյալների հարցում չենք մտածում չմտածված քայլեր անել»,- ասաց նա:

 



19:30

Անդրադառնալով ԱՎԾ պետի վերանշանակման վերաբերյալ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նրանց մեղադրում էին թվեր նկարելու մեջ, մենք սրանով, ըստ էության, հակակշիռ ստեղծեցինք. ոչ թե մեր մարդկանց նշանակեցինք ազգային վիճակագրական ծառայության ղեկավար կազմում, այլ փորձեցինք հակակշիռ ստեղծել Կառավարության և վիճակագրության միջև, որպեսզի որևէ մեկը որևէ մեկի համար թիվ նկարելու պարտավորությամբ կաշկանդված չլինի»,- ասաց նա և նշեց, որ չի ակնկալում, որ կադրային նշանակման հետ կապված որևէ քննադատություն չպետք է լինի:

«Ես առաջարկում և խնդրում եմ, որ արձանագրենք այն կետը, որից նրանք սկսել են աշխատել այդ կարգավիճակում և փորձենք հետևել պարտավորությունների կատարմանը»,-ասաց նա և առաջարկեց նաև, որ հանրությունը որպես գործոն, այդ թվում՝ լրատվամիջոցները, լիարժեք վերահսկողություն իրականացնեն:

Անդրադառնալով մարզպետների նշանակման հարցին՝ վարչապետն ասաց. «Ես կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»: 

Անդրադառնալով Tert.am-ի՝ ընտրական օրենսգրքին վերաբերող հարցին, թե երբ այն պատրաստ կլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կփորձեն հնարավորինս արագ, բայց անշտապ ներկայացնել նախագիծը, որպեսզի «ափալ-թափալ» գործողություններ չանեն:

Խոսելով ԿԸՀ-ի անդամների, նախագահի մասին՝ նա նկատեց, որ ԿԸՀ-ն անկախ մարմին է, բայց սիմվոլիկայի առումով կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

Անդրադառնալով այսօրվա միջոցառումը` երդմնակալության արարողությունը, ի սկզբանե լրատվամիջոցներից փակ անցկացնելու որոշմանը և հետո այդ որոշումը փոխելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջոցառումից կես ժամ առաջ է իմացել, որ այն փակ է լինելու և ՀՀ նախագահի հետ խորհրդակցելով՝ որոշել են ֆորմատը փոխել:

Նա նշեց, որ ըմբռնումով է մոտենում, որ նախկին նախագահները չեն շնորհավորել իրեն: Հարցին, թե չի կարծում՝ նեղացած են, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանում պետք է նեղացած մարդիկ լինեն»:

Անդրադառնալով Սոչի կատարած այցին՝ Փաշինյանը նշեց, որ այն անցել է բարձր մակարդակով, երկկողմ, բազմակողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հանդիպումների ողջ ընթացքը եղել է դրական մթնոլորտում, կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել, և շատ արագ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային, բարեկամական մթնոլորտ:

Ինչ վերաբերում է ԱԱԾ բացահայտումների արդյունքում պատասխանատվության ենթարկելուն՝ նա ասաց. «Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ մենք գիլյոտիններ չենք պատրաստվում շարել Երևան քաղաքում, եթե կա պետության հասցրած վնաս՝ խնդիրն այդ վնասի վերականգնումն է, և քրեական օրենսգիրքն ունեն մի շարք պրոցեդուրաներ, որոնք տարբեր լուծումների հնարավորություն են տալիս»,- ասաց նա և նշեց, որ ամեն գործի ելք կախված է գործի հանգամանքներից:

Խոսելով ԱԱԾ-ի պետի, պաշտոնյաների ուղիղ հեռարձակումների հետ կապված մտահոգություններից, և անդրադառնալով հարցին, թե կոնկրետ իր վերաբերյալ նման մտահոգություն հայտնել է, վարչապետն ասաց, որ չի կարծում՝ ԱԱԾ տնօրենը վարչապետի գործողությունների հետ կապված կարող է որևէ մտահոգություն ունենալ:


---------------------------

Ես շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում վարչապետին, կառավարությանը և մեր ողջ ժողովրդին:

Այս մասին Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտ տալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ այս արարողության հանդիսավոր բնույթը կարևոր նշանակություն ունի, ժողովրդի առաջ երդվելու արարողությունը՝ նույնպես :

«Ես արդեն 13 օր վարչապետի կարգավիճակում եմ և ինձ համար շատ կարևոր էր երդման տեքստն ընթերցելիս վերլուծել այս տասներեք օրերի ընթացքը, և ուրախ եմ, որ ճշգրիտ վարվել եմ այնպես, ինչպես նախատեսված է այդ երդման տեքստում»,- ասաց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին և Կառավարության երկարաժամկետ ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Արտահերթ ընտրությունները առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ  դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք: Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո, արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ինչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է»:

Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ նա ասաց, որ և՛ ծառայությունը, և՛ մյուս մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասվել է:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում, որ ես պետք  է ինչ-որ օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ»,- ասաց նա և նշեց, որ շատ մանրամասների մեջ չի մտնում, քանի որ կարծում է, որ ԱԱԾ պետը պետք է իր գործառույթներն անի:

Հարցին՝ եթե բացահայտումները վերաբերեն իր գործընկերներին, ապա դա անաչառության վրա կազդի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի»:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:30 • 25/06

Ավտովթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

09:25 • 25/06

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

09:24 • 25/06

«Աշխատելու եմ օրուգիշեր». Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի մասին

00:01 • 25/06

ԱԱ-2018. Կոլումբիան հաղթեց Լեհաստանին. H խմբում իրավիճակը սուր է (տեսանյութ)

23:51 • 24/06

Սինգապուրի ԱԳՆ-ն հայտնել է, թե որքան գումար է ծախսվել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպման համար

23:40 • 24/06

ՃՏՊ Դիլիջանում. 26-ամյա վարորդը մահացել է

23:34 • 24/06

Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ

23:27 • 24/06

Mercedes-Benz-ը դադարեցրել է վերալիցքավորվող հիբրիդային մոդելների արտադրությունը

23:12 • 24/06

Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են

22:51 • 24/06

Մբապեի մոտ զարգացած չէ «մարդասպանի բնազդը». Գրիզման

22:50 • 24/06

Գրաֆիտիի բրիտանացի հայտնի վարպետը Փարիզը «նկարազարդել է» ներգաղթյալների թեմային առնչվող նոր որմնանկարներով

22:49 • 24/06

Կոլումբիան բացում է խաղի հաշիվը Լեհաստանի դեմ խաղում (տեսանյութ)

22:34 • 24/06

Հնդկաստանում մարդկանց տեղափոխող տրանսպորտային միջոցն ընկել է ջրանցքը. 15 մարդ է զոհվել

22:17 • 24/06

Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել. ահազանգ ԱԻՆ-ում

22:14 • 24/06

Ամերիկյան ռեստորանի սեփականատերը մեկնաբանել է, թե ինչու է դուրս հրավիրել Թրամփի մամլո քարտուղարին

22:08 • 24/06

Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքներ (թարմացված)

22:00 • 24/06

ՀՀ-ում գազի սակագինը հնարավոր է 25%-ով նվազեցնել, իսկ էլէներգիայի սակագնի իջեցում՝ դասական շուկայական մեխանիզմներով, հնարավոր չէ. փորձագետ

21:38 • 24/06

ԱԱ-2018` Լեհաստան-Կոլումբիա. ուղիղ

21:28 • 24/06

Իտալիան իր միգրացիոն ծրագիրն է առաջարկել ներգաղթյալների հարցով արտահերթ հանդիպմանը

21:03 • 24/06

ԱԱ-2018. Ճապոնիան և Սենեգալը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

20:56 • 24/06

Թուրքիայում անցկացված ընտրություններում, ըստ նախնական տվյալների, առաջատար են Էրդողանն ու նրա կուսակցությունը

20:45 • 24/06

Միգուցե այսօրվա 3-րդ գոլս իմ կարիերայի ամենահաջողակներից էր. Հարի Քեյն

20:30 • 24/06

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփի և Պուտինի՝ Վիեննայում կայանալիք հանդիպման ամսաթիվը

20:10 • 24/06

Թուրքիայում ընտրությունների օրը սպանել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ակտիվիստին

19:48 • 24/06

«Յուվենտուսը» չի ցանկանում 25 մլն եվրո վճարել Գոլովինի համար

19:48 • 24/06

Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով

19:43 • 24/06

Թուրքիայում ընտրական գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին

19:35 • 24/06

Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

19:26 • 24/06

Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարի զենքը նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով

19:15 • 24/06

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրել է չորրորդ տեղը

19:11 • 24/06

Սաուդյան Արաբիայում կանայք տոնում են մեքենա վարելու արգելքի պաշտոնական չեղարկումը

18:50 • 24/06

ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար. նիստի ավարտին ԵԿՄ-ն հայտարարություն ընդունեց

18:44 • 24/06

Իսրայելցի զինվորականները հրթիռ են արձակել Սիրիայի սահմանի կողմից մոտեցող անօդաչուի ուղղությամբ (տեսանյութ)

18:37 • 24/06

Սադրանքներ են, որոնք կապ չունեն իրականության հետ. Ասադը՝ ենթադրյալ քիմիական զենքի պահեստների վերաբերյալ լուրերի մասին

18:37 • 24/06

Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար

18:37 • 24/06

ԱԱ-2018` Ճապոնիա-Սենեգալ. ուղիղ

18:20 • 24/06

ԱԱ-2018. Հայտնի է, թե ով է Անգլիա-Պանամա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

18:08 • 24/06

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին լուրերը

18:01 • 24/06

Գեղարքունիքի մարզում Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ՝ գլխիվայր հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր. Shamshyan.com

17:58 • 24/06

ԱԱ-2018. Անգլիայի հավաքականը Պանամայի ընտրանուն հաղթեց 6:1 հաշվով (տեսանյութ)

17:54 • 24/06

Թուրքիայի Ուրֆա նահանգում ընտրակեղծարարներ են ձերբակալվել

17:51 • 24/06

Մկրտության ժամանակ երեխային ապտակած հոգևորականը զրկվել է մի շարք իրավունքներից (տեսանյութ)

17:45 • 24/06

Այս ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ իսկական «ժողովրդավարական հեղափոխություն» են․ Էրդողան

17:30 • 24/06

Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածուն բանտից մասնակցել է ընտրություններին

17:28 • 24/06

Արագադ Աբրահամյան. Հույս ունենք, որ հայ երկրպագուները կգան Սիրիայի դեմ խաղին

17:12 • 24/06

Անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն (լուսանկարներ)

17:06 • 24/06

Հուլիսի 1-ից Արցախում կվերսկսեն զբոսաշրջային թռիչքները. Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու

16:52 • 24/06

ՔԱԿ-ն արտահերթ ընտրությունների պատճառով դադարեցրել է թուրքական իշխանությունների դեմ հարձակումները

16:52 • 24/06

ԱԱ-2018. Անգլիան առաջին խաղակեսում 5 գնդակ է ուղարկել Պանամայի դարպասը

16:42 • 24/06

Իրանցի երկրպագուհին հանել է հիջաբն ու աջակցել իր հավաքականին ԱԱ-2018-ի ժամանակ (լուսանկար)

16:37 • 24/06

Մենք թույլ չենք տալու Արևմուտքի երկրներին մասնակցել Սիրիայի վերականգնմանը․ Ասադ

16:35 • 24/06

Թբիլիսյան խճուղում «Վազ-2106» մակնիշի մեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C»-ին, ապա՝ պատին. կա տուժած

16:18 • 24/06

ԵԿՄ-ն նոր նախագահ չպետք է ունենա, միանձնյա որոշումներ չպետք է լինեն, խորհուրդը պետք է ղեկավարի. ազատամարտիկներ

15:49 • 24/06

Պոլ Պոգբա. ԱԱ-2018-ը կարող է վերջինը լինել ինձ համար

15:40 • 24/06

Անգլիա-Պանամա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

15:37 • 24/06

Թուրքիայում շարունակվում են ընտրությունները, քրդաբնակ նահանգներից ահազանգում են լուրջ ընտախախտումների մասին (ֆոտոշարք)

15:19 • 24/06

Գիտնականները պատահաբար ստեղծել են հեռախոսի կրկնակի արագ մարտկոց

15:12 • 24/06

Նովակ Ջոկովիչը Լոնդոնի մրցաշարի եզրափակչում կխաղա Մարին Չիլիչի հետ

15:06 • 24/06

Բրիտանացիները քննադատել են երկրի վարչապետի տարօրինակ ռևերանսները անելու ձևը (լուսանկարներ, տեսանյութ)

14:44 • 24/06

Ռոման Բերեզովսկին ևս կմասնակցի Երևանում կայանալիք Լեգենդների խաղին

14:44 • 24/06

Սփյուռքի և Մշակույթի նախարարները, ԱԽՔ-ը և Պետական վերահսկողական ծառայության պետն, ըստ հայտարարագրերի՝ ոչ մի անշարժ և շարժական գույք չունեն

14:38 • 24/06

Թուրքական ռազմական օդանավերը ժամանել են Ադրբեջան (լուսանկարներ)

14:32 • 24/06

5 ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ

14:31 • 24/06

Ստամբուլում ընտրությունների ընթացքին հետևում է ավելի քան 38 000 ոստիկան

14:23 • 24/06

10.000 ոստիկան. Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախապատրաստվում են Թրամփների այցի կապակցությամբ խոշոր ցույցերի

14:16 • 24/06

Թուրքիայի վարչապետը խոստացել է ընտրություններից հետո աճուրդի հանել իր աթոռը

14:09 • 24/06

ԱՄՆ-ում բեռնատար գնացքից ավելի քան 870 տոննա նավթ է արտահոսել (տեսանյութ)

14:04 • 24/06

Նիգերիայի հետ խաղում Արգենտինայի հավաքականի կազմը կորոշեն ֆուտբոլիստները

13:42 • 24/06

Այսօր Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է

13:37 • 24/06

Հրապարակվել են «Գահերի խաղեր»-ից Ջոն Սնոուի և Իգրիտի իրական հարսանիքի առաջին կադրերը (լուսանկարներ)

13:31 • 24/06

Հայաստանն ու Իրանը կարող են առնվազն փորձել նախիջևանյան տարբեր տնտեսական և քաղաքական վերնախավերի հետ կոմունիկացիոն ծրագրեր քննարկել. Վ. Ոսկանյան

13:00 • 24/06

ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը

13:00 • 24/06

Մեքսիկացի 6 երկրպագու է սպանվել Հարավային Կորեայի հետ ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ

12:40 • 24/06

Գերմանիայի ֆուտբոլային միությունը ներողություն է խնդրել Շվեդիայից խաղից հետո դրսևորված պահվածքի համար

12:30 • 24/06

Ֆրանս-իտալական ճգնաժամը շարունակվում է. Իտալիայի փոխվարչապետը Մակրոնին «գոռոզ ու աներես» է անվանել

12:03 • 24/06

Մունդիալ-2018. Հունիսի 24-ի խաղացանկը

11:49 • 24/06

Մոտ 200 մարդ տեղափոխող թուրքական Boeing-ը վթարային վայրէջք է կատարել անսարք շարժիչի պատճառով

11:38 • 24/06

Շվեդիայի հավաքականի մարզիչ. Զայրացա` տեսնելով Գերմանիայի արձագանքը հաղթանակին

11:31 • 24/06

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:10 • 24/06

Օբամեյանգն ու Լակազետը կատակել են Մխիթարյանի լուսանկարի մեկնաբանություններում

11:07 • 24/06

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները

10:50 • 24/06

Տնտեսության անկում ապրելու ռիսկը կա, որը կլինի առողջ անկում. Աշոտ Խուրշուդյան

10:39 • 24/06

Լյով. Դեռևս վաղ է խոսել ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում Բրազիլիայի հետ հնարավոր հանդիպման մասին

10:27 • 24/06

Ո՞վ է թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը. Ալեն Սիմոնյան (լուսանկարներ)

10:20 • 24/06

Կրոս. Տպավորություն էր, որ Գերմանիայում շատերն ուրախ կլինեին, եթե մենք դուրս թռչենք

10:01 • 24/06

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

00:46 • 24/06

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիբանանին

00:04 • 24/06

ԱԱ-2018. Գերմանիան կամային հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ

23:51 • 23/06

Բրազիլիայում հսկայական անակոնդան փակել է փողոցը (տեսանյութ)

23:40 • 23/06

Սիրիայի Դերաա քաղաքում ահաբեկիչները կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ. կան զոհեր

23:24 • 23/06

Չինաստանում կինը նստել է Ferrari-ի ղեկին և րոպեներ անց վթարի ենթարկվել

23:20 • 23/06

Գերմանիա-Շվեդիա՝ 1:1. Ռոյսը հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

23:04 • 23/06

Լոնդոնում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելու պահանջով

22:45 • 23/06

ԱԱ-2018. Շվեդիան բացում է հաշիվը Գերմանիայի հետ խաղում (տեսանյութ)

22:37 • 23/06

Քանդակագործը 14 ամսում ծովահենների նավի տպավորիչ քանդակ է ստեղծել (լուսանկարներ)

22:01 • 23/06

Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է

21:59 • 23/06

ԱԱ-2018՝ Գերմանիա-Շվեդիա. ուղիղ

21:51 • 23/06

Չինական ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ)

21:33 • 23/06

Կալիֆոռնիայում էֆթանազիայի օրենքից մեկ տարում օգտվել է շուրջ 400 մարդ

21:25 • 23/06

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան