Կրկնակի հետազոտություն պահանջելն անթույլատրելի է, եթե հիվանդի՝ նախկինում արված հետազոտությունը կատարված է պատշաճ որակով. Ա. Թորոսյան

18:29 • 23.05.18

Եթե հիվանդի որևէ հետազոտություն կատարված է պատշաճ որակի, լավ սարքավորումներով, ճիշտ նկարագրումով, այս դեպքում կրկնակի հետազոտություն պահանջելն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Փաստորեն, այսկերպ քաղաքացիներն ընկնում են հավելյալ ֆինանսական բեռի տակ, ինչու չէ, նաև պետությունն է հավելյալ բեռի տակ ընկնում: Սա ես համարում եմ անթույլատրելի»,- նշեց նա:

Կրկնակի հետազոտությունների մասին հարցը բարձրացվել է այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Հաճախ մեր քաղաքացիները որևէ հետազոտություն անցած դիմում են մեկ այլ բուժկենտրոն, և ինչ-ինչ պատճառներով այդ բուժկենտրոնների բժիշկները նրանցից պահանջում են կրկնակի հետազոտություններ: Կրկնակի հետազոտությունները եթե արվում են դրական մղումներով, այդքան էլ վատ բան չեն, եթե ուզում ես ստուգել հին կամ նախկին ոչ այնքան վստահելի կենտրոնի արած հետազոտությունները»,- հայտնեց Արսեն Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: