Աշխարհում լավագույն կրթությունն ունենալու ազգային երազանքի թևերը կտրում են. «Այբ»-ի տնօրենի արձագանքը ԿԳ նախարարի հայտարարությանը
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով, որ «Այբ» դպրոցում կիրառվող Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ իրականացնելու հանձնարարական է տվել, որպես կարծիք հավելել է, թե «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր-Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից մեկն է: Մնացյալի մասին նախարարը խոստացել է խոսել ֆինանսական աուդիտի արդյունքներից հետո:
Հիշեցնենք, որ Արարատյան բակալավրիատն այն կրթական ծրագիրն է, որը կիրառվում է «Այբ» դպրոցում, եւ նպատակ կա փորձը տարածել նաեւ պետական ավագ դպրոցներում: Արարատյան բակալավրիատը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում եւ նախ կներդրվի մարզային դպրոցներում:
«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ ԿԳ նախարարի գրառմանն այսօր բավական կտրուկ արձագանքել է՝ ֆեյսբուքյան գրառման մեջ նշելով, որ կրթության և գիտության նախարարն առանց լուրջ հիմքերի և բովանդակային քննարկումների հենց այնպես հարձակում է գործում դպրոցի ու իր 12-ամյա աշխատանքի վրա:
«Հիմնադրամ, որին անհատույց կերպով աջակցություն են հայտնել բազմաթիվ բարերարներ: Ինչպես նաև ազգային գերազանցության կրթական նախագծի քառամյա աշխատանքի վրա »,-հավելել է Արամ Փախչանյանը:
Ըստ տնօրենի՝ փոխանակ համակարգային վերլուծության, ԿԳ նախարարն անձնավորել է քննադատությունը՝ հրապարակավ վիրավորանքներ տեղալով Տեր–Մեսրոպին:
«Աշխարհում լավագույն կրթությունն ունենալու ազգային երազանք-իղձի թևերն այսօր ուզում են կտրել: Բոլոր նրանք, ովքեր այցելել են մեզ և ուրախացել մեր հաջողություններով, բոլոր նրանց, ում պատմել եմ, որ Հայաստանում պետությունը միջոցներ է ներդնում կրթության ապագայի մեջ, հիմա ստիպված եմ ասել, որ Հայաստանում կրթության ապագան վտանգված է՝ ստորադասվելով այսրոպեական քաղաքական հավակնություններին»,- ամփոփում է դպրոցի տնօրենը:
Նշենք, որ Արայիկ Հարությունյանի գրառմանը արձագանքել է նաև «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը՝ բաց նամակի տեսքով:
«Հարգելի՛ պարոն նախարար, մայիսի 20-ի Ձեր հեռուստատեսային խոսքում անդրադարձ կար պետության կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրերի, որոնց մասին, մասնավորապես, ասում եք․ «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։
Մի կողմ թողնելով հնչեցված ձևակերպման ընտրությունը՝ ուզում ենք հավատալ, որ այս հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով»,-նշվում է խորհրդի պատասխան գրության մեջ:
Որպես տեղեկանք՝ նշվում է, որ եթե ակնարկը «Այբ» դպրոցին է վերաբերում, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել՝ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն և ունենալով հիմնադրամի կարգավիճակ։
«Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ։ Նշենք նաև, որ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 70 տոկոսը չի վճարում կամ մասնակի է վճարում իր կրթության համար՝ բարերարների կուռ համայնքի աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցում դրա շնորհիվ կրթության հավասար հնարավորություն են ստանում բոլորը՝ անկախ վճարունակությունից և բնակության վայրից՝ Երևանից, մարզերից, Արցախից, սփյուռքից։ Ավելին, անհրաժեշտության դեպքում մարզերի և Արցախի աշակերտների կեցության հարցը նույնպես հոգում է դպրոցը։ «Այբ» կրթական հիմնադրամը (խնդրում ենք չշփոթել «Այբ» դպրոցի հետ, դրանք տարբեր կազմակերպություններ են) ստեղծվել է 2006 թվականին՝ Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր ստեղծելու և մեր երկրի ապագան կրթությամբ վերափոխելու նպատակով: Այս հավակնոտ գաղափարի շուրջ համախմբվել են հարյուրավոր համախոհ բարերարներ, կրթության ոլորտ են ուղղվել տասնյակ միլիոնավոր դոլարներ, կրթությամբ երկիրը վերափոխելու գաղափարով «վարակվել» են հազարավոր մարդիկ: Մեզ վստահել են»,-հավելվում է պատասխանում:
Նշվում է նաև, որ իր գործունեության 12 տարիների ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամը ձգտել է ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը, ուստի այդ «նպատակով հանրակրթության ոլորտում իրականացրել է բազմաբնույթ ծրագրեր, որոնք խթան են ծառայում մեր երկրի ամբողջ կրթական համակարգի զարգացման համար: Եվ հենց այս ծրագրերի մշակման և ներդրման բարեհաջող փորձի արդյունքում «Այբ»-ը կարողացել է ծրագրերում ներգրավել հեղինակավոր միջազգային գործընկերների (դրանց անունների և ներգրավման ձևաչափի մասին ավելի մանրամասն կխոսենք ստորև), որոնք անչափ բարձր են գնահատել «Այբ»-ի անցած ճանապարհը, հավակնությունները, համախմբած ներուժն ու, ամենակարևորը, արձանագրած արդյունքները:
Հավաստիացվում է, որ սրանք սոսկ խոսքեր չեն, քանի որ այս կազմակերպությունների գործուն մասնակցությունն «Այբ»-ի ծրագրերին ուղղակի անհնար կլիներ շոշափելի արդյունքների և սարեր շուռ տալու պատրաստ թիմի բացակայության դեպքում:
«Նման հեղինակավոր գործընկերներ ունենալն իրագործված հավակնոտ ծրագրերի, տարիներով ձևավորված վստահության արդյունք է։ Թույլ տվեք տեղեկացնել, որ «Այբ» կրթական հիմնադրամի իրականացրած նախագծերի թվում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ) միակն է, որ համաֆինանսավորվում է պետության կողմից։ ԿԳԱԾ-ի նպատակն է հայալեզու, որակյալ, միջազգայնորեն մրցունակ և անվճար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր աշակերտներին, և այդ նախագծի հիմնական գործիքը «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրն է։ Շատ է խոսվում կրթական բարեփոխումների մասին, որ դպրոցը պետք է ձևավորի ստեղծագործ, քննադատական մտածողությամբ և 21-րդ դարի հմտություններով օժտված մարդու, որ կրթությունը պետք է լինի աշակերտակենտրոն, որ պետք է գնահատվեն ոչ թե վերացական, այլ իրական գիտելիքներն ու հմտությունները, որ ուսուցիչների, տնօրենների որակը պետք է փոխվի և այլն: Բոլոր պետություններն էլ ուզում են ունենալ նման չափանիշներին համապատասխան կրթական համակարգ։ Սակայն այստեղ կարևորը ոչ թե ուզելն է, այլ դա կյանքի կոչելու կարողությունը: Հայաստանը, չգնալով պատճենման ճանապարհով, այն բացառիկ երկրներից է, որը մշակել է իր սեփական կրթական ծրագիրը՝ ուրույն բովանդակությամբ, ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման բաղադրիչով, քննական կենտրոնով ու քննություններով, և այդ ամենը փորձարկված է, միջազգայնորեն մրցունակ և միջազգայնորեն ճանաչված է։ Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանում ստեղծվել է ինստիտուցիոնալ կարողություն, որը ոչ միայն հիմնել է նման համակարգ, այլև ունակ է այն մշտապես զարգացնելու` կրթությանը ներկայացվող պահանջների հարատև փոփոխության պայմաններում: Այսպիսով՝ Հայաստանն այսօր ունի ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր, որը Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կենտրոնի և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության (UK NARIC) կողմից համազոր է ճանաչվել բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։ Այս պահի դրությամբ ԱԲ-ի հավաստագիրը ճանաչված է նաև 9 երկրի 36 առաջատար այնպիսի համալսարանների կողմից, ինչպիսին են Քեմբրիջի համալսարանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Վիեննայի բժշկական համալսարանը, Լոնդոնի թագավորական քոլեջը, «Կառավարման բարձրագույն ինստիտուտ» միջազգային բիզնես դպրոցը և այլն։ Մյուս բաղկացուցիչը ուսուցիչների մասնագիտական զարգացման փորձարկված ծրագիրն է, որը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ, և որի մասնակից հարյուրավոր ուսուցիչներն առաջիկայում պետք է դասավանդեն ծրագրում ընդգրկված մարզային դպրոցներում»,-ասված է բաց նամակում:
Ինչպես նաև տեղակացվում է, որ դրան զուգահեռ, նույն միջազգային գործընկերոջ հետ մշակվել է նաև պետական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների զարգացման ծրագիր։ Կրթական այս լայնամասշտաբ նախագիծն ամբողջականացնելու մյուս բաղկացուցիչը հայալեզու միջազգային քննությունների անցկացման հնարավորությունն է և դրանց որակավորումներն ապահովող քննական կենտրոնի առկայությունը։
«Սա մենք նույնպես մշակել և գործողության մեջ ենք դրել Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցությամբ։ Այս ամենը փորձարկված է և լիարժեք պատրաստ է Հայաստանի մարզերի և Արցախի դպրոցներում ներդրման։ Եվ սա միայն առաջին քայլն է՝ անվճար որակյալ կրթությունը բոլոր աշակերտների համար հասանելի դարձնելու ճանապարհին։ ԿԳԱԾ-ը պետական ծրագիր է, որը սպասումներ է ձևավորել հանրության լայն շրջանակում։ Եվ խոսքը միայն առաջին փուլով ընտրված ԱԲ-ի թեկնածու տասնյակ դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասին չէ։ Շրջանակը շատ ավելի լայն է, քանի որ ծրագրի ազդեցությունն արդեն շոշափելի է։ Հարկ ենք համարում նշել, որ «Այբ»-ը միշտ պատրաստ է եղել և ցանկացել է իր ստեղծածը՝ որպես հանրային արժեք, ծառայեցնել ընդհանուր շահին։ Որպես ապացույց՝ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացման համար պետք է ստեղծվեր առանձին «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սակայն «Այբ»-ից անկախ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծախսերի նվազեցման նպատակով, կառավարության մեկ այլ՝ հոկտեմբերի 16-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացումը հանձնվեց «Այբ» կրթական հիմնադրամին։ Այս պահին ևս մեկ անգամ հայտնում ենք պատրաստակամություն՝ քննարկելու մեր ստեղծած արդյունքը համապատասխան մարմնին փոխանցելու հնարավորությունը։ Արարատյան բակալավրիատն արդեն իրողություն է։ Եվ մեր երկրի այս նվաճումն անտեսելը ոչ միայն անհեռանկար է, այլև վնասում է Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնում միջազգային հեղինակավոր կրթական կառույցների մասնագիտական կարողությունները և հուսախաբ անում ԱԲ-ի հազարավոր շահառուներին՝ աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին և տնօրեններին։ Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ և կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց և գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ և գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է։ Ներկայացված տեղեկույթը ծրագրի և դրա արդեն տեսանելի արդյունքների մի փոքր մասն է միայն։ Իսկ ամբողջը ներկայացնելու համար առաջարկում ենք հանդիպել՝ Ձեր նախընտրած ձևաչափով։ Մենք՝ որպես Հայաստանի լավագույն ապագան որակապես նոր կրթության հետ կապող կառույց, պատրաստ ենք Ձեզ հետ մասնագիտական շարունակական քննարկումների, ինչպես նաև փոխանցելու այն փորձը, որ կուտակել ենք ՀՀ կրթության ապագայի տեսլականի իրականացմանը մեր 12 տարվա ամենօրյա մասնակցությամբ»,-ասված է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բաց նամակում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 15:53 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
- 15:53 • 14.03.24 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
- 14:33 • 14.03.24 Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
- 14:32 • 14.03.24 Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
- 13:04 • 14.03.24 ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
- 15:45 • 13.03.24 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
- 12:41 • 13.03.24 Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
- 19:36 • 12.03.24 Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
- 19:35 • 12.03.24 Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
- 17:41 • 12.03.24 Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
- 17:40 • 12.03.24 Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
- 16:41 • 12.03.24 8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
- 15:57 • 12.03.24 Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
- 15:30 • 12.03.24 Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
- 15:22 • 12.03.24 Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
- 14:18 • 12.03.24 ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
- 13:45 • 12.03.24 Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
- 13:25 • 12.03.24 Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
- 13:17 • 12.03.24 Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
- 12:55 • 12.03.24 Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
- 12:42 • 12.03.24 Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Քաղաքականություն 11:46 • 19/03 Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ սահմանամերձ գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմ սկսվելու մասին հայտարարությունը «Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Իրադարձային 10:00 • 19/03 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (լուսանկարներ, տեսանյութ) Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:
-
Քաղաքականություն 10:31 • 19/03 Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանի խոսքով՝ հարցը գյուղի մասին չէ, այլ այն մասին, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն։ Ըստ վարչապետի, այս գործընթացքում երեք հարցի պետք է լուծում տրվի՝ անվտանգության հարցին, ֆունկցիոնալ հարցին, որը ենթադրում է ճանապարհների աշխատանքը, և իրավական հարցին։
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Քաղաքականություն 08:59 • 19/03 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին Փաշինյանի խոսքով՝ սահման ունենալու դեպքում երկիրն ունենում է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանում է արդյոք ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե ոչ։
-
Քաղաքականություն 15:01 • 19/03 Հայտնի է՝ երդմնակալությունից հետո առաջինը որ երկիր կայցելի Պուտինը. Reuters ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտասահմանյան այցը կլինի Չինաստան, հայտնում է Reutersը՝ հղում անելով աղբյուրներին։ Ուղևորությունը նախատեսված է մայիսի երկրորդ կեսին՝ երդմնակալությունից հետո։ ՌԴ նախագահի մամու
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Մամուլի տեսություն 07:49 • 19/03 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» Մինչ ներս մտնելը հավաքել են քաղաքացիների հեռախոսները, բացի սա, հանդիպման մասնակիցները մետաղաորսիչ սարքի միջով են անցել, ու նոր միայն թույլատրել են մտնել դահլիճ:
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 10:46 • 18/03 Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 09:01 • 18/03 Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 19:14 • 13/03 Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ․ Առուշ Առուշանյանը հերքում է լուրերը այն մասին, որ նա ոչ սթափ վիճակում վարել է մեքենա Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով:
-
Իրադարձային 16:07 • 13/03 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ) ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է երկաթե թոքերի սարքի մեջ, մահացել է Ինչպես նշում է independentcoukը, նա 6 տարեկանում՝ 1952 թվակ
-
Իրադարձային 18:16 • 12/03 Ամսական փաթեթի համար՝ 9,000 դրամ, եռամսյակայինի համար՝ 24 հազար դրամ, տարեկանի համար՝ 90 հազար դրամ․ տրանսպորտի նոր սակագների նախագիծն ընդունվեց Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում:
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Քաղաքականություն 11:46 • 19/03 Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ սահմանամերձ գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմ սկսվելու մասին հայտարարությունը «Ահա թե բանն ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների...
-
Իրադարձային 10:34 • 14/03 Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով․ իրավապաշտպանն ահազանգում է Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
-
Իրադարձային 13:44 • 14/03 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին (տեսանյութ) «Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրն օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա։
-
Իրադարձային 12:30 • 13/03 Բաղանիսում հանձնելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»:
Իրավունք
-
13:19 • 19.03.24 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից
Սպորտ
-
14:17 • 18.03.24 Անգլիայի հավաքականը ներկայացրել է Եվրո-2024-ի մարզաշապիկները
Իրադարձային
-
15:12 • 19.03.24 Գազայի բնակչության 100%-ը սննդի խիստ պակաս է զգում. Բլինկեն