Եթե մշակույթի գործիչները շարունակում են նախարարին կամ 1-ին դեմքին ընկալել որպես «դիրեկտոր», նորից ունենալու ենք այն, ինչ ունենք. Ն. Զոհրաբյան

18:30 • 26.05.18



Tert.am-ի հետ զրույցում «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ժամանակային որպես լրագրող տևական ժամանակ լուսաբանել է մշակույթը,  անդրադառնում է հարցին, թե  մտավորականությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ի՞նչ ուղերձներ էր հղում և արդյոք քննարկումն արդյունավետ էր:

-Տիկի՛ն Զոհրաբյան, անդրադառնալով երեկ մտավորականների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, գրել էիք, որ համամիտ եք «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ նման հանդիպումները սովորաբար երեք հիմնական լեյտմոտիվ ունեն: Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը: Հիմա, տպավորությունը՝ տպավորություն, սակայն ի՞նչ լուրջ առաջարկներ էիք սպասում այդ ձևաչափով հանդիպումից, որովհետև, համաձայնեք, որ հանդիպումը մի քիչ ճանաչողական էր, մի քիչ էլ արարողակարգային:

- Գիտեք, այդ ֆորմատով հանդիպումից, իհարկե,  ինքս մեծ ակնկալիք չունեի: Ֆորմատը, կարծում եմ, ճիշտ չէր ընտրված, բայց դա չի գլխավորը ու դա չէ, որ ինձ մտահոգում է: Ինձ մտահոգեց իմ դեժավյուն, ես հիշեցի իմ լրագրողական և քաղաքական գործունեության ողջ ընթացքում տարբեր նախագահների ու վարչապետների հետ հանդիպումները, գրեթե նույն դեմքերը, նույն հարցադրումները, նույն խնդիրները, և որևէ բան չի փոխվել:

Մենք այդպես էլ չենք կարողանում կարծրատիպեր կոտրել, մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ, որ պաշտոնյան՝ լինի վարչապետ, թե նախարար, մշակույթի ոլորտի «դիրեկտորը» չէ, որից պետք է ակնկալել կամ գումար, կամ պատժել մի «ա» մտավորականի, որը «բ» մտավորականի կարծիքով՝ այլասերում է հայոց մշակույթը:  Եվ այստեղ ես շատ ավելի կոնցեպտուալ մոտեցման սխալ եմ տեսնում, և եթե  այս ճանապարհով ենք գնալու, մենք արդյունքում նորից ունենալու ենք այն, ինչ ունենք: Երբ ես դեռ լրագրող էի «Հայկական ժամանակում», մի տևական հատված ես լուսաբանում էի մշակույթը, երկար աշխատել եմ արխիվային նյութերի հետ և իմ ձեռքի տակով են անցել այսօր մեր համար էսպես հայ մշակույթի «Օլիմպոսի» գագաթին նստած բազմաթիվ մտավորականների նամակներ, մատնագրեր,  քծնախառն ձոներ առ օրվա իշխանությունը, և երեկ, լսելով նման ելույթներ, նման զգացողություն ունեցա: Ես ներողություն եմ խնդրում այն պարկեշտ մտավորականներից, որոնք եկել էին իրենց մտահոգությունը,  խոսքն ու  առաջարկը ներկայացնելու: Բայց երեկ հնչեցին նաև այնպիսի ելույթներ և այնպիսի մարդկանց կողմից, որոնք ընդամենը 5 օր առաջ Սերժ Սարգսյանին մերձ մշակութային Բաստիլի առաջնաշարքերում էին: Սա է մտահոգությունը: Մենք սրա մասին պիտի մտածենք: Սկսենք այստեղից: Եթե մտածողության հեղափոխություն չի լինելու, արժեքների հեղափոխություն չի լինելու, ապա մշակույթի նախարարը կլինի Ա-ն, Բ-ն, թե Գ-ն, գալու են նույն խնդիրներով, նույն պրոբլեմներով և նույն մարդիկ: Իսկ նրանք, ովքեր իրապես իրենց գործն անում են պրոֆեսիոնալ, նրանց գերակշիռ մասն այդ խնդիրների մասին չի էլ բարձրաձայնելու, որովհետև չի ցանկանալու էդ մթնոլորտում նման խնդիրներ բարձրացնել:

- Դուք գրել եք նաև, որ հասարակական լսումներ եք հրավիրելու ստեղծագործական միությունների վերաբերյալ: Միությունների ղեկավարները դեմ են հասարակական կազմակերպություն լինելու կարգավիճակին,  բայց կան նաև գրողներ, որոնք պնդում են, որ նման բան ուզողները ուզում են պետական կարգավիճակ, առողջարաններ, ուղեգրեր: Դուք ի՞նչ կոնցեպտ եք առաջարկում:

-Նախաձեռնությունը, որը իմն է և Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովինը, չի վերաբերելու բացառապես և միայն ստեղծագործական միություններին, շատ ավելի լայն շրջանակ է ընդգրկելու: Ես նաև նշել եմ՝ այո, ստեղծագործական միությունների խնդիրը ևս պետք է քննարկվի, եթե հիշում եք՝ առնվազն 15 տարի իմ հիշողության մեջ ստեղծագործական միությունների նախագիծը տշվում է խորհրդարանից խորհրդարան և այդպես էլ չի ընդունվում, բովանդակային քննարկում տեղի չի ունենում: Եվ իրենց հետ միասին փորձելու ենք հասկանալ,թե ստեղծագործական միությունների այս սիստեմը, երբ միությունները, ոչ միայն իրենց մեղքով, նաև սուբյեկտիվ պատճառներով վերածվել են անվճարունակ գրողների,  երբեմն՝ շատ անորակ գրականությունը տպելու կամ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Եթե չլինի կամք՝ իսկապես մթնոլորտ, խաղի կանոն  փոխելու, իսկապես հինը ջարդելու և փորձելու նոր մտածողություն բերել, որևէ բան չի փոխվելու: Երկրորդ, մենք պետք է հասկանանք, թե պետական և Նախագահի մրցանակները ինչ կերպ են տրվում, ովքեր են այդ հանձնաժողովներում, որոնք որոշում են, որ այս կամ այն գրողին, ֆիզիկոսին, բանաստեղծին կամ մտավորականին, երաժշտին պետք է տան ՀՀ նախագահի կամ պետական մրցանակ: Որտեղո՞վ են անցնում այդ ֆիլտրները: Ես գիտեմ հանձնաժողովներ, չեմ ուզում անուններ տալ, բայց գիտեմ, որ այդ մարդկանց չի կարելի վստահել անգամ ամենապարզունակ հոդվածի գրաքննությունը, ուր մնաց՝ իրենք որոշեն պետական մրցանակի դափնեկրին, պետական մրցանակի արժանի գրականություն: Սա ևս խնդիր է, որ պետք է լրջորեն քննարկենք: Ոստի, ես հորդորում եմ ոչ թե սվիններով ընդունել առաջարկը, այլ հասկանալ, որ նպատակը բարի է: Նպատակը՝ միասին ելքեր գտնելն է:

-Նախորդ անգամ, երբ նման առաջարկ էիք արել  Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարները Ձեր դեմ նամակներ էին հղել: Նոր նամակներ սպասո՞ւմ եք:

-Նամակ ռուսաց թագավորին: Գիտեք, ինձ չգիտես ինչու համառորեն  թվում է, որ  նամակներ, մատնագրեր գրելու ժամանակը մեր երկրում վաղուց պետք է անցած լիներ: Բայց ես հույս ունեմ, որ իմ՝ որպես քաղաքացու և պատգամավորի՝ ոլորտի խնդիրների նկատմամբ մտահոգության մեջ , հերթական անգամ չեն փորձի ենթատեքստեր փնտրել և  կմիանան մեր նախաձեռնությանը ու կփորձեն քայլ առ քայլ հասկանալ խնդիրը և գնալ դրա լուծման ճանապարհով:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:01 • 25/06

ԱԱ-2018. Կոլումբիան հաղթեց Լեհաստանին. H խմբում իրավիճակը սուր է (տեսանյութ)

23:51 • 24/06

Սինգապուրի ԱԳՆ-ն հայտնել է, թե որքան գումար է ծախսվել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպման համար

23:40 • 24/06

ՃՏՊ Դիլիջանում. 26-ամյա վարորդը մահացել է

23:34 • 24/06

Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ

23:27 • 24/06

Mercedes-Benz-ը դադարեցրել է վերալիցքավորվող հիբրիդային մոդելների արտադրությունը

23:12 • 24/06

Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են

22:51 • 24/06

Մբապեի մոտ զարգացած չէ «մարդասպանի բնազդը». Գրիզման

22:50 • 24/06

Գրաֆիտիի բրիտանացի հայտնի վարպետը Փարիզը «նկարազարդել է» ներգաղթյալների թեմային առնչվող նոր որմնանկարներով

22:49 • 24/06

Կոլումբիան բացում է խաղի հաշիվը Լեհաստանի դեմ խաղում (տեսանյութ)

22:34 • 24/06

Հնդկաստանում մարդկանց տեղափոխող տրանսպորտային միջոցն ընկել է ջրանցքը. 15 մարդ է զոհվել

22:17 • 24/06

Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել. ահազանգ ԱԻՆ-ում

22:14 • 24/06

Ամերիկյան ռեստորանի սեփականատերը մեկնաբանել է, թե ինչու է դուրս հրավիրել Թրամփի մամլո քարտուղարին

22:08 • 24/06

Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում. նախնական արդյունքներ (թարմացված)

22:00 • 24/06

ՀՀ-ում գազի սակագինը հնարավոր է 25%-ով նվազեցնել, իսկ էլէներգիայի սակագնի իջեցում՝ դասական շուկայական մեխանիզմներով, հնարավոր չէ. փորձագետ

21:38 • 24/06

ԱԱ-2018` Լեհաստան-Կոլումբիա. ուղիղ

21:28 • 24/06

Իտալիան իր միգրացիոն ծրագիրն է առաջարկել ներգաղթյալների հարցով արտահերթ հանդիպմանը

21:03 • 24/06

ԱԱ-2018. Ճապոնիան և Սենեգալը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

20:56 • 24/06

Թուրքիայում անցկացված ընտրություններում, ըստ նախնական տվյալների, առաջատար են Էրդողանն ու նրա կուսակցությունը

20:45 • 24/06

Միգուցե այսօրվա 3-րդ գոլս իմ կարիերայի ամենահաջողակներից էր. Հարի Քեյն

20:30 • 24/06

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփի և Պուտինի՝ Վիեննայում կայանալիք հանդիպման ամսաթիվը

20:10 • 24/06

Թուրքիայում ընտրությունների օրը սպանել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ակտիվիստին

19:48 • 24/06

«Յուվենտուսը» չի ցանկանում 25 մլն եվրո վճարել Գոլովինի համար

19:48 • 24/06

Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով

19:43 • 24/06

Թուրքիայում ընտրական գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին

19:35 • 24/06

Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

19:26 • 24/06

Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարի զենքը նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով

19:15 • 24/06

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրել է չորրորդ տեղը

19:11 • 24/06

Սաուդյան Արաբիայում կանայք տոնում են մեքենա վարելու արգելքի պաշտոնական չեղարկումը

18:50 • 24/06

ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար. նիստի ավարտին ԵԿՄ-ն հայտարարություն ընդունեց

18:44 • 24/06

Իսրայելցի զինվորականները հրթիռ են արձակել Սիրիայի սահմանի կողմից մոտեցող անօդաչուի ուղղությամբ (տեսանյութ)

18:37 • 24/06

Սադրանքներ են, որոնք կապ չունեն իրականության հետ. Ասադը՝ ենթադրյալ քիմիական զենքի պահեստների վերաբերյալ լուրերի մասին

18:37 • 24/06

Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար

18:37 • 24/06

ԱԱ-2018` Ճապոնիա-Սենեգալ. ուղիղ

18:20 • 24/06

ԱԱ-2018. Հայտնի է, թե ով է Անգլիա-Պանամա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

18:08 • 24/06

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին լուրերը

18:01 • 24/06

Գեղարքունիքի մարզում Վիլիսը կողաշրջվել է, Նիվան էլ՝ գլխիվայր հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր. Shamshyan.com

17:58 • 24/06

ԱԱ-2018. Անգլիայի հավաքականը Պանամայի ընտրանուն հաղթեց 6:1 հաշվով (տեսանյութ)

17:54 • 24/06

Թուրքիայի Ուրֆա նահանգում ընտրակեղծարարներ են ձերբակալվել

17:51 • 24/06

Մկրտության ժամանակ երեխային ապտակած հոգևորականը զրկվել է մի շարք իրավունքներից (տեսանյութ)

17:45 • 24/06

Այս ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ իսկական «ժողովրդավարական հեղափոխություն» են․ Էրդողան

17:30 • 24/06

Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածուն բանտից մասնակցել է ընտրություններին

17:28 • 24/06

Արագադ Աբրահամյան. Հույս ունենք, որ հայ երկրպագուները կգան Սիրիայի դեմ խաղին

17:12 • 24/06

Անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն (լուսանկարներ)

17:06 • 24/06

Հուլիսի 1-ից Արցախում կվերսկսեն զբոսաշրջային թռիչքները. Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու

16:52 • 24/06

ՔԱԿ-ն արտահերթ ընտրությունների պատճառով դադարեցրել է թուրքական իշխանությունների դեմ հարձակումները

16:52 • 24/06

ԱԱ-2018. Անգլիան առաջին խաղակեսում 5 գնդակ է ուղարկել Պանամայի դարպասը

16:42 • 24/06

Իրանցի երկրպագուհին հանել է հիջաբն ու աջակցել իր հավաքականին ԱԱ-2018-ի ժամանակ (լուսանկար)

16:37 • 24/06

Մենք թույլ չենք տալու Արևմուտքի երկրներին մասնակցել Սիրիայի վերականգնմանը․ Ասադ

16:35 • 24/06

Թբիլիսյան խճուղում «Վազ-2106» մակնիշի մեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C»-ին, ապա՝ պատին. կա տուժած

16:18 • 24/06

ԵԿՄ-ն նոր նախագահ չպետք է ունենա, միանձնյա որոշումներ չպետք է լինեն, խորհուրդը պետք է ղեկավարի. ազատամարտիկներ

15:49 • 24/06

Պոլ Պոգբա. ԱԱ-2018-ը կարող է վերջինը լինել ինձ համար

15:40 • 24/06

Անգլիա-Պանամա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

15:37 • 24/06

Թուրքիայում շարունակվում են ընտրությունները, քրդաբնակ նահանգներից ահազանգում են լուրջ ընտախախտումների մասին (ֆոտոշարք)

15:19 • 24/06

Գիտնականները պատահաբար ստեղծել են հեռախոսի կրկնակի արագ մարտկոց

15:12 • 24/06

Նովակ Ջոկովիչը Լոնդոնի մրցաշարի եզրափակչում կխաղա Մարին Չիլիչի հետ

15:06 • 24/06

Բրիտանացիները քննադատել են երկրի վարչապետի տարօրինակ ռևերանսները անելու ձևը (լուսանկարներ, տեսանյութ)

14:44 • 24/06

Ռոման Բերեզովսկին ևս կմասնակցի Երևանում կայանալիք Լեգենդների խաղին

14:44 • 24/06

Սփյուռքի և Մշակույթի նախարարները, ԱԽՔ-ը և Պետական վերահսկողական ծառայության պետն, ըստ հայտարարագրերի՝ ոչ մի անշարժ և շարժական գույք չունեն

14:38 • 24/06

Թուրքական ռազմական օդանավերը ժամանել են Ադրբեջան (լուսանկարներ)

14:32 • 24/06

5 ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ

14:31 • 24/06

Ստամբուլում ընտրությունների ընթացքին հետևում է ավելի քան 38 000 ոստիկան

14:23 • 24/06

10.000 ոստիկան. Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախապատրաստվում են Թրամփների այցի կապակցությամբ խոշոր ցույցերի

14:16 • 24/06

Թուրքիայի վարչապետը խոստացել է ընտրություններից հետո աճուրդի հանել իր աթոռը

14:09 • 24/06

ԱՄՆ-ում բեռնատար գնացքից ավելի քան 870 տոննա նավթ է արտահոսել (տեսանյութ)

14:04 • 24/06

Նիգերիայի հետ խաղում Արգենտինայի հավաքականի կազմը կորոշեն ֆուտբոլիստները

13:42 • 24/06

Այսօր Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է

13:37 • 24/06

Հրապարակվել են «Գահերի խաղեր»-ից Ջոն Սնոուի և Իգրիտի իրական հարսանիքի առաջին կադրերը (լուսանկարներ)

13:31 • 24/06

Հայաստանն ու Իրանը կարող են առնվազն փորձել նախիջևանյան տարբեր տնտեսական և քաղաքական վերնախավերի հետ կոմունիկացիոն ծրագրեր քննարկել. Վ. Ոսկանյան

13:00 • 24/06

ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը

13:00 • 24/06

Մեքսիկացի 6 երկրպագու է սպանվել Հարավային Կորեայի հետ ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ

12:40 • 24/06

Գերմանիայի ֆուտբոլային միությունը ներողություն է խնդրել Շվեդիայից խաղից հետո դրսևորված պահվածքի համար

12:30 • 24/06

Ֆրանս-իտալական ճգնաժամը շարունակվում է. Իտալիայի փոխվարչապետը Մակրոնին «գոռոզ ու աներես» է անվանել

12:03 • 24/06

Մունդիալ-2018. Հունիսի 24-ի խաղացանկը

11:49 • 24/06

Մոտ 200 մարդ տեղափոխող թուրքական Boeing-ը վթարային վայրէջք է կատարել անսարք շարժիչի պատճառով

11:38 • 24/06

Շվեդիայի հավաքականի մարզիչ. Զայրացա` տեսնելով Գերմանիայի արձագանքը հաղթանակին

11:31 • 24/06

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:10 • 24/06

Օբամեյանգն ու Լակազետը կատակել են Մխիթարյանի լուսանկարի մեկնաբանություններում

11:07 • 24/06

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները

10:50 • 24/06

Տնտեսության անկում ապրելու ռիսկը կա, որը կլինի առողջ անկում. Աշոտ Խուրշուդյան

10:39 • 24/06

Լյով. Դեռևս վաղ է խոսել ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում Բրազիլիայի հետ հնարավոր հանդիպման մասին

10:27 • 24/06

Ո՞վ է թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը. Ալեն Սիմոնյան (լուսանկարներ)

10:20 • 24/06

Կրոս. Տպավորություն էր, որ Գերմանիայում շատերն ուրախ կլինեին, եթե մենք դուրս թռչենք

10:01 • 24/06

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

00:46 • 24/06

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիբանանին

00:04 • 24/06

ԱԱ-2018. Գերմանիան կամային հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ

23:51 • 23/06

Բրազիլիայում հսկայական անակոնդան փակել է փողոցը (տեսանյութ)

23:40 • 23/06

Սիրիայի Դերաա քաղաքում ահաբեկիչները կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ. կան զոհեր

23:24 • 23/06

Չինաստանում կինը նստել է Ferrari-ի ղեկին և րոպեներ անց վթարի ենթարկվել

23:20 • 23/06

Գերմանիա-Շվեդիա՝ 1:1. Ռոյսը հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

23:04 • 23/06

Լոնդոնում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելու պահանջով

22:45 • 23/06

ԱԱ-2018. Շվեդիան բացում է հաշիվը Գերմանիայի հետ խաղում (տեսանյութ)

22:37 • 23/06

Քանդակագործը 14 ամսում ծովահենների նավի տպավորիչ քանդակ է ստեղծել (լուսանկարներ)

22:01 • 23/06

Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է

21:59 • 23/06

ԱԱ-2018՝ Գերմանիա-Շվեդիա. ուղիղ

21:51 • 23/06

Չինական ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ)

21:33 • 23/06

Կալիֆոռնիայում էֆթանազիայի օրենքից մեկ տարում օգտվել է շուրջ 400 մարդ

21:25 • 23/06

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան

21:21 • 23/06

Արցախում գարու և ցորենի բերքահավաքը սկսվել է, բերքից գոհ են. նախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին

20:59 • 23/06

ԱԱ-2018. Մեքսիկայի հավաքականը հաղթեց Հարավային Կորեային

20:46 • 23/06

Իրանը Եվրոպային սպառնացել է միջուկային գործարքի տապալման «սարսափելի» հետևանքներով