Արայիկ Հարությունյանը ձեռք է բերել պայմանավորվածություն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհի վերացման և սակագների նվազեցման վերաբերյալ

19:54 • 31.05.18



Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին: Պետական նախարարը նշել է, որ ընդառաջելով հանրային դժգոհությանը՝ իշխանության անունից ինքն օրերս հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ, և տեղի են ունեցել ծանր, բայց արդյունավետ բանակցություններ: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնական հաջողությունը եղել է մենաշնորհի վերացման վերաբերյալ սեփականատիրոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունը: Որպես հաջորդ քայլ՝ Ա. Հարությունյանը, լրագրողների ներկայությամբ, ստորագրել է ՀՀ-ում գործող երեք օպերատորներին հղված նամակները, որոնցով նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում:

Հանդիպմանը հնչել է մտահոգություն, որ նախկինում պաշտոնական հավաստիացումներ են եղել առ այն, որ արցախյան հեռահաղորդակցային շուկայում այլ ընկերությունների հայտնվելը հակասում է գործող օպերատորի և Արցախի կառավարության միջև 2001 թ․ կնքված պայմանագրին,որի խզումը ենթադրում է Արցախի կողմից ֆինանսական փոխհատուցումների տրամադրում։ Մտահոգությանն ի պատասխան՝ Ա․Հարությունյանը հաստատել է, որ պայմանագրում իրոք առկա են նման իրավակարգավորումներ։

«Պայմանագիրը շուտով կհրապարակվի, և դուք կհամոզվեք, որ, այո՛, նման դրույթներ այնտեղ առկա են, հստակորեն ֆիքսված են նաև վեճերի կարգավորման իրավական արբիտրաժային մեխանիզմները։ Ցանկանում եմ նշել, սակայն, որ հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը և մենաշնորհային ռեժիմի դե-ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր են դարձել իմ և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններում ձեռքբերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաև գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է պետնախարարը։ «Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաև ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաև մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչև տարեվերջ 3G ծառայության և համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաև կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,-ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարը նշել է, որ առաջիկայում կհրավիրվի գնահատում իրականացնող միջազգային լիցենզավորում ունեցող ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝ կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով և ներդնել գործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում: Պետնախարարն անդրադարձել է նաև լրագրողներին հուզող այլ հարցերի։ Այսպես, խոսելով Արցախում գազի ներտնային սպասարկման ծառայության ներդրման մասին՝ Ա․ Հարությունյանը նշել է, որ հարցի լուծումն օրախնդիր է, առկախ է միայն պատշաճ մեխանիզմի ընտրության հարցը։ «Սպասում ենք, թե երևանյան մեր գործընկերները մոտ օրերս ինչ լուծում կտան այդ հարցին, որից հետո նախատեսում ենք նույն մեխանիզմը ներդնել նաև Արցախում»,- նշել է պետնախարարը։ Ասուլիսին ներկա լրագրողները պետական նախարար Արայիկ Հարությունյանին են փոխանցել բնակչության շրջանում տարածված լուրերը, թե որոշ մասնավոր առևտրային տարածքներ և ընկերություններ անցել են պետական սեփականության: Այդ առթիվ հնչած հարցին ի պատասխան՝պետնախարարը հերքել է այդօրինակ ասեկոսեները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Պատասխանելով Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածի բարեկարգությանն առնչվող մտահոգությանը՝ Ա․ Հարությունյանը նշել է,որ նշված հարցի լուծման վերահսկողությունն ի պաշտոնե գտնվում է իր լիազորությունների շրջանակներում, և կախված ճանապարհին վերաբերող կոնկրետ խնդիրներից՝ կտրվեն համապատասխան հանձնարարականներ։ Խոսելով արցախյան իշխանությունների գործունեության թափանցիկության և պետություն-քաղաքացի արդյունավետ կապի մասին՝պետնախարարը վստահեցրել է, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայումս կառավարությունն ականջալուր է քաղաքացիների հիմնավորված դժգոհություններին։ «Միշտ էլ լսել ու հաշվի ենք առել քաղաքացիների ընդգծված դժգոհությունը, հիմա՝ առավել ևս։ Անձամբ պատրաստ եմ բաց և թափանցիկ ռեժիմով քննարկել իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում գտնվող և հասարակության լայն շրջանակներին հուզող բոլոր հարցերը»,- ասել է Ա․ Հարությունյանը։

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:34 • 20/09

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև.Վահե Հովհաննիսյան

13:32 • 20/09

«Վորսկլայի» դեմ խաղալու են 11 լավագույնները. Ունաի Էմերի

13:32 • 20/09

Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

13:30 • 20/09

Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20/09

«Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը

13:28 • 20/09

Բարևե՛ք լուրեր գրողին, «ֆեյք» տեղեկություն է. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

13:21 • 20/09

2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին

13:18 • 20/09

Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով

13:15 • 20/09

Չեմ պատկերացնում «ֆեյքերի» ազդեցությունը երկրի անվտանգության վրա. շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, փորձ՝ ստվեր գցելու մեզ վրա. Մեսրոպ Պապիկյան

13:08 • 20/09

Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

13:06 • 20/09

ԱՄՆ-ն Իրանին «ահաբեկչության գլոբալ հովանավոր» է անվանել

13:04 • 20/09

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

13:02 • 20/09

Երկար քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի ամրագրված օր ունենալու առաջարկը

12:59 • 20/09

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է

12:50 • 20/09

Սոֆի Լորենն այսօր դառնում է 84 տարեկան (ֆոտոշարք)

12:49 • 20/09

ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ

12:47 • 20/09

Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն.ՐաֆֆԻ Հովհաննիսյան

12:35 • 20/09

Լուիսը, Ազարը և Կովաչիչը չեն մասնակցի ՊԱՈԿ-ի հետ խաղին

12:35 • 20/09

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո

12:33 • 20/09

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

12:32 • 20/09

Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վ. Օսիպյանի ուղերձը՝ ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ)

12:27 • 20/09

Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել ՉԺՀ կազմավորման առաջիկա տոնի առթիվ

12:22 • 20/09

«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին

12:20 • 20/09

Բնակարան առանց կանխավճարի, Երևանում մետրոյի, ճոպանուղու կառուցում և դրսից ներդրումներ, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է. ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագիրը

12:18 • 20/09

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

12:15 • 20/09

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

12:13 • 20/09

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

12:12 • 20/09

«Բարով չես եկել, Էրդողա՛ն»․ Գերմանիայում նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին

12:11 • 20/09

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

12:10 • 20/09

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

11:58 • 20/09

Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

11:58 • 20/09

Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

11:49 • 20/09

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:44 • 20/09

Սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան սպորտային միջոցառումներ

11:41 • 20/09

Նոր Զելանդիայի լողափերից մեկում տարօրինակ արարածը զարմացրել է հանգստացողներին (տեսանյութ)

11:41 • 20/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական հավաքականը երրորդն է

11:37 • 20/09

ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

11:35 • 20/09

ՕԵԿ-ը կողմնակից է երկրում թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին պատժելուն, Մարտի 1-ը բացահայտելուն ու արտահերթ ընտրություններին. հայտարարություն

11:29 • 20/09

Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

11:20 • 20/09

Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:19 • 20/09

ԲԿ–ներին պետպատվեր հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը

11:06 • 20/09

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

11:04 • 20/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Դատախազություն

11:00 • 20/09

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են ԱՀ ոստիկանությանը գույք հատկացնելու, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու և այլ հարցեր

10:57 • 20/09

ՉԼ. Հայտնի են առաջին տուրի լավագույն գոլի թեկնածուները (տեսանյութ)

10:57 • 20/09

«Հրապարակ». «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

10:55 • 20/09

Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

10:41 • 20/09

Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

10:33 • 20/09

«Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

10:20 • 20/09

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

10:19 • 20/09

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

10:18 • 20/09

Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:16 • 20/09

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ

10:14 • 20/09

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ

10:08 • 20/09

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

10:03 • 20/09

«Ժողովուրդ». Հրազդանյան չարաշահումների քրոնիկա. Ա. Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

09:50 • 20/09

Թուրքիայում հանցախմբի անդամները, որոնց թվում կան Վրաստանի քաղաքացիներ, 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (տեսանյութ)

09:42 • 20/09

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

09:34 • 20/09

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին

09:33 • 20/09

Հրապարակվել է ՌԴ-ում ՄիԳ 31-ի կործանման վայրից առաջին տեսանյութը

09:12 • 20/09

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին