Փհենյանում կայացել է Կիմ Չեն Ըն-Սերգեյ Լավրով հանդիպումը (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեա կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտնում է ria.ru-ն:
Նշվում է, որ ՌԴ գլխավոր դիվանագետը Փհենյան է ժամանել մայիսի 31-ին:
Նախքան Կիմ Չեն Ընին հանդիպելը, նա բանակցել է հյուսիսկորեացի գործընկերոջ՝ Լի Յեն Հոյի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, Կորեական թերակղզու շուրջ իրավիճակն ու միջազգային օրակագի որոշ հարցեր:
Հիշեցնենք, որ այժմ Փհենյանն ակտիվ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական հանդիպմանը:











