Այսուհետ Վայոց Ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու. մարզպետ

10:35 • 07.06.18

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է Վայոց ձորի բնակչությանը։

Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի կայքը։

Կոչում ասվում է. «Հարգելի վայոցձորցիներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների,  առողջապահական կազմակերպությունների ու հանրակրթական հաստատությունների շահառուներ:

Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: 

Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝ մարզպետարանում գործող թեժ գիծ՝ +374281.2.25.57 հեռախոսահամարով»: