«Արաբկիր» ԲԿ-ում 5 ամսական երեխա է մահացել

10:33 • 09.06.18

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին հաղորդում ստացել է:

«Հունիսի 7-ին՝ ժամը 18:20-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ին, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 2018 թվականի հունվարին ծնված աղջիկ երեխա, ով նույն օրը 17:50-ին մահացել է»,- հայտնեցին ոստիկանությունից:

Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: