Արցախում կադրային փոփոխություններ նախատեսվում էին դեռ մինչև վերջին իրադարձությունները. դրանք ուղղակի արագացրին գործընթացը. Վարդգես Բաղրյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին, տեսակետ հայտնեց, որ կենցաղային հողի վրա ծագած միջադեպը, որից հետո մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, չպետք է քաղաքականացնել, քանի որ Արցախի պարագայում այն շատ վտանգավոր է: «Ասեմ, որ իշխանությունը նախատեսում էր կադրային փոփոխություններ, նաև կառուցվածքային փոփոխություններ, դեռ մինչև այս իրադարձությունները: Սրանք պարզապես ավելի արագացրին պրոցեսները, եղան հրաժարականներ: Լարվածությունը, անշուշտ, որոշակիորեն կթուլանա և արդեն թուլացել է, կարելի է ասել»,- ասաց նա: Վարդգես Բաղրյանը նաև անդրադարձավ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հրաժարականի պահանջներին՝ նշելով, որ որևէ ողբերգություն չի լինի, եթե Աշոտ Ղուլյանը հրաժարական տա, ինչը որոշելու են համաձայնագիր ստորագրած երկու կուսակցությունները՝ Ազատ Հայրենիքը և ԱԺԿ-ն:
-Պարո՛ն Բաղրյան, Արցախում ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կգնահատեք, ընդհանուր առմամբ, հանրության դժգոհությունները որքանո՞վ են արդարացի, և բավարա°ր են արդյոք այն լուծումները՝ կադրային փոփոխությունները, որոնք վերջնականապես կկայունացնեն ներքաղաքական իրավիճակը:
-Կարծում եմ՝ պետք չէ մի կողմից այդքան դրամատիզացնել իրավիճակը, բայց միևնույն ժամանակ չի կարելի նաև ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Հաճախ տեսակետներ ենք լսում, երբ զուգահեռներ են անցկացնում այն իրադարձությունների հետ, որ տեղի ունեցան Հայաստանում. ես կարծում եմ, որ այդ համեմատությունը կաղում է: Պատճառները բազմաթիվ են, բայց նշեմ ամենագլխավորը՝ հայաստանյան շարժումը վերածվել էր համաժողովրդական շարժման, իսկ այստեղ ի սկզբանե կենցաղային հողի վրա ծագած միջադեպն առիթ հանդիսացավ, որից հետո պարզապես մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու՝ բողոքի ցույցերի տեսքով: Իհարկե, հնչեցին նաև քաղաքական պահանջներ, ինչը, կարծում եմ, Արցախի պարագայում շատ վտանգավոր է: Պետք չէ քաղաքականացնել այս ամենը. այն, որ խնդիրներ կան, իշխանությունն ինքը չի թաքցնում և բացահայտ ինքը հայտնել է այդ մասին, բայց որ կա նաև պատրաստակամություն լուծելու այդ խնդիրները, ակնհայտ է: Գիտեք, որ ստեղծված է Հանրային խորհուրդ, ԱԺ արտահերթ նստաշրջանին ստեղծվել է նաև քննիչ հանձնաժողով, և այդ երկու մարմիններն աշխատում են մարդկանց խնդիրներն ուսումնասիրել: Որքան ես տեղյակ եմ, մարդիկ շատ դեպքում բարձրացնում են ոչ թե հասարակական հնչեղություն ունեցող հարցեր, այլ զուտ անձնական հարցեր: Ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան այնպես չի եղել այս ժամանակաշրջանում, անցած տարիներին երևի թե թերացել ենք ինչ-ինչ հարցերում, որ մարդիկ դուրս են եկել փողոց և այդ միջոցով են արտահայտվում: Բայց իմ խորին համոզմամբ՝ փողոց փակելը լավագույն ձևը չէ, կան իհարկե քաղաքակիրթ այլ ճանապարհներ, բայց պետք չէ, որ որոշ մարդիկ իրենց իրավունք վերապահեն խոսել ժողովրդի անունից, այն դեպքում, երբ նրանց հետևում կանգնած են 100, առավելագույնը 200 հոգի:
-Փաստացի այդ պահանջներին իշխանությունը արձագանքեց. եղան հրաժարականներ, հանգուցալուծեցին խնդիրները:
-Ասեմ, որ իշխանությունը նախատեսում էր կադրային փոփոխություններ, նաև կառուցվածքային փոփոխություններ, դեռ մինչև այս իրադարձությունները: Սրանք պարզապես ավելի արագացրին պրոցեսները, եղան հրաժարականներ: Լարվածությունը, անշուշտ, որոշակիորեն կթուլանա և արդեն թուլացել է, կարելի է ասել: Կարծում եմ՝ աստիճանաբար հանգուցալուծվում է, և ասել, որ ամեն ինչ արված է, իհարկե, այդպես չէ: Դրսում՝ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, բոլորն էլ անհանգստացած էին, անընդհատ զանգահարում էին՝ ինչ է կատարվում այդտեղ, և բնական է, որ հայությունն անհանգստանում է Արցախի համար, որովհետև շատ լավ գիտեն, որ այս ամենն ազդում է նաև մեր անվտանգության վրա: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հակառակորդը միշտ էլ հարմար պահ է փնտրում, որպեսզի մեկ անգամ ևս փորձի ոտնձգություն կատարել սահմանների նկատմամբ:
-Պարո՛ն Բաղրյան, թեև հանրությունը համաձայնվեց փողոցից հեռանալ, բայց որոշ ուժեր, մասնավորապես՝ «Վերածնունդ» կուսակցությունը, շարունակում են պահանջներ ներկայացնել՝ պահանջելով ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հրաժարականը: Ըստ Ձեզ՝ հանրության կողմից կա՞ նման պահանջ, կամ գուցե ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի՞:
-Որևէ պաշտոնյայի համար այդ աթոռին նստելը կյանքի նպատակ չէ, փառք Աստծու՝ ես բավական երկար տարիներ ապրում եմ Արցախում և լավ գիտեմ երկիրն ու մարդկանց, այսինքն՝ ես չգիտեմ մեկին, ով կարող է կառչած լինել աթոռին և ասել, որ սա իմն է և վերջ: Եթե այդպես լիներ՝ սա մեզ հաստատ կտաներ կործանման, և ասեմ ձեզ, որ ժողովուրդն էլ չի հանդուրժի դա: Դրա համար էլ տեղի ունեցան այդ հրաժարականները, կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը բացատրեց՝ իր հրաժարականի հիմնական պատճառները որոնք էին: Ինչ մնում է ԱԺ նախագահին, այո՛, նման խոսակցություններ կան, դա թաքցնելու բան չէ, ասեմ ձեզ, որ տեղի է ունեցել երեկ նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի նիստ, և որևէ ողբերգություն չի լինի, եթե Աշոտ Ղուլյանը հրաժարական տա, ինչո՞ւ, որովհետև «Ազատ Հայրենիքը» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2015թ-ին ստորագրել էին համաձայնագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը վարչապետ էր այն ժամանակ դեռ, իսկ ԱԺ նախագահը ԱԺԿ նախագահն էր, այսինքն՝ Աշոտ Ղուլյանը: Սա համաձայնագրով արձանագրված փաստ է, հիմա իրավիճակ է փոխվել, նրանով, որ պետնախարարը հրաժարական էր տվել, այսինքն՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը հրաժարական է տվել, ով ո՛չ վարչապետ է, ո՛չ նախարար, և շատ տրամաբանական է, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող խմբակցությունն ունենա իր թեկնածուն, իր ներկայացուցիչը խորհրդարանի ղեկավար պաշտոնում: Սա շատ տրամաբանական է, և սրանից որևէ ողբերգություն պետք չէ սարքել, դրամատիզացնել, նորմալ պրոցեսներ են ընթանում: Ես չգիտեմ՝ ով կլինի ԱԺ նախագահ, արդեն երևի իրենց ընտրելիքն է, բայց իրողությունը սա է: Սա որևէ մեկի համար չի նշանակում խուսափել պատասխանատվությունից, ի դեպ, այդ մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել է, Աշոտ Ղուլյանի պարագայում նույնպես այդպես է, մյուսների պարագայում նույնպես այդպես է:
- Իսկ ԱԺ-ում կա՞ն խորհրդակցություններ խմբակցությունների միջև, գործընթացների տրամաբանությունը ի՞նչ ուղով է ընթանում:
- Առայժմ չի եղել հստակ որևէ բան, բայց կրկնում եմ՝ եթե լինի, պետք չէ դրանից սարքել ողբերգություն: Աշոտ Ղույանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, ես գիտեմ, որ Հայկ Խանումյանը պահանջում է նրա հրաժարականը, բայց նույն Հայկ Խանումյանը բարոյական իրավունք չունի պահանջել մի հոգով, ինքը 33 պատգամավորներից մեկն է. մի հոգին պահանջի ԱԺ նախագահի հրաժարակա՞նը և տանի որոշակի աշխատանքներ, որպեսզի ինքը լինի ԱԺ նախագահ, ո՞րն է այն քաղաքական թիմը խորհրդարանում, որ պետք է ընտրի, ուղղակի ես տրամաբանությունը չեմ հասկանում:
-Այսինքն՝ Հայկ Խանումյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը անտրամաբանական եք համարում, իսկ եթե լինի «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, արդեն քննարկելի՞ է:
-Իհարկե, որովհետև «Ազատ Հայրենիքը» մեծամասնություն է, այնուհետև Դաշնակցությունն է, ապա Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ապա Շարժում 88-ը և նոր միայն Հայկ Խանումյանի «Վերածնունդը», այսինքն՝ մի հոգանոց խմբակցության կողմից պահանջը անհասկանալի է:
- «ՀՅԴ» խմբակցությունից էլ ասացին, որ Աշոտ Ղուլյանի հրաժարականի պահանջ իրենք չեն տեսնում:
-Իհարկե, Հայկ Խանումյանն է այդ մասին հայտարարել, և որքան ես տեղյակ եմ, ինչ-ինչ աշխատանքներ է փորձում անել, և դարձյալ որքան տեղյակ եմ՝ ձախողվում է: Կրկնում եմ՝ դա որոշելու են երկու կուսակցությունները՝ «Ազատ Հայրենիքը» և ԱԺԿ-ն, որովհետև նրանք են ստորագրել համաձայնագիրը:
-Պարո՛ն Բաղրյան, 2020 թ-ին սպասվում են Արցախի ԱԺ-ի և նախագահի ընտրությունները: Ի՞նչ եք կարծում՝ այս իրադարձությունները փոխեցի՞ն դրանց անցկացման տրամաբանությունը:
-Ինձ համար ակնհայտ է, որ մինչև 2020 թվականը որևէ ցնցում անթույլատրելի է Արցախի համար, որովհետև դա կարող է ունենալ վատ հետևանքներ, և ես գտնում եմ, որ կադրային փոփոխությունները՝ կադրային փոփոխություններ, բայց կգա օրը, և տեղի կունենան ընտրություններ: Այսինքն՝ ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև երբեմն-երբեմն լինում են խոսակցություններ այն մասին, որ կարող են արտահերթ ընտրություններ լինել, դրանք շատ անցանկալի են մեզ համար: Մենք գտնվում ենք առաջնագծում, և մեր հակառակորդն ուշի ուշով հետևում է Արցախում տեղի ունեցող գործընթացներին, և վստահ եմ՝ հենց որ զգաց, որ կարող է առաջանալ, օգտվելու է առիթից: Դրա համար ցնցումներ մեզանում ուղղակի անթույլատրելի են, թողենք՝ թող երկիրը բնականոն հունով զարգանա, լինելու են համաժողովրդավարական ընտրություններ, խորհրդարանը չի ընտրելու նախագահին, այսինքն՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծու», ում կընտրեն՝ կընտրեն, և ով մեծամասնություն կլինի խորհրդարանում՝ կլինի, ով կընտրվի նախագահ՝ կլինի նախագահ, այսինքն՝ երբևէ այս 30 տարիների ընթացքում մեզ համար դա էական չի եղել, անձնավորված չի եղել: Այսքան զրկանքները, կորուստները որևէ անձի համար չեն արվել, սա արվել է հայրենիքի համար, և ակնհայտ է, որ հայրենիքն է այն բացարձակ արժեքը, որի համար զոհվել են մեր տղաները, մեր եղբայրները:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»