«Մենք կտեսնենք մեծ փոփոխություններ». Թրամփն ու Կիմ Չեն Ընը բանակցությունների արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Արարողությունը կայացել է Սենտոսա կղզում գտնվող «Կապելա» հյուրանոցում:
«Մենք ստորագրում ենք շատ կարևոր, մանրակրկիտ փաստաթուղթ»,- ասել է ԱՄՆ նախագահն արարողության ժամանակ:
Կիմ Չեն Ընն, իր հերթին, փաստաթղթի ստորագրումն անվանել է երկու երկրների միջև հարաբերություններում «նոր մեկնարկ» և «մեծ փոփոխություններ» է խոստացել ապագայում:
«Այս պատմական փաստաթղթի ստորագրումն ազդարարում է նոր մեկնարկի մասին: Մենք կտեսնենք մեծ փոփոխություններ»,- ասել է Կիմ Չեն Ընը փաստաթղթի ստորագրման արարողությանը:
Փաստաթղթի բովանդակությունը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










