ԼՐԱՀՈՍ
-
  14:50 • 14.06.18 Ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով 22 քրեական գործ է քննվում. պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 33 մլն դրամ Ընդհանուր 22 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 33.227.700 ՀՀ դրամ, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.123.000 ՀՀ դրամը:
-
  Իրադարձային   14:44 • 14.06.18 Թրամփը շնորհավորել է իր կուսակից Դենի Թարխանյանին՝ Նևադայում տարած հաղթանակի կապակցությամբ Թրամփը շնորհավորել է իր համակուսակից քաղաքական գործիչ և ձեռնարկատեր Դենի Թարխանյանին՝ Նևադա նահանգում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
-
  14:40 • 14.06.18 Հորդորում եմ քաղհասարակությանը որևէ կերպ չհամախմբվել կառավարության հետ՝ շարունակելով իրականացնել իրենց առաքելությունը. Է. Մարուքյան «Ես կարծում եմ, որ քաղհասարակությունը չպետք է համախմբվի որևէ կառավարության հետ, որևէ օրվա իշխանության հետ, այլ պետք է watchdog-ի դեր տանի»,- ասաց նա:
-
  14:40 • 14.06.18 Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորման գործով ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները. 101 մարդ տուժող է ճանաչվել Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ընկերության 101 աշխատակից ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
-
Իրադարձային   14:37 • 14.06.18 Դավթաշենի թաղապետի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել են. ԱԱԾ Հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում...
-
  Մշակույթ     14:27 • 14.06.18 Աստղերը՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ) Warner Bros. Pictures կինոընկերության ֆիլմն Օուշենի ընկերների մասին հայտնի եռապատման շարունակությունն է: Այս անգամ սյուժեի կենտրոնում է ոչ թե Դենի Օուշենը, այլ նրա քույրը՝ Դեբի Օուշենը (Սանդրա Բուլոքը)...
-
  14:25 • 14.06.18 Եվս 1 տարի հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը բարեփոխումներ չի կարող իրականացնել. Հրաչ Բերբերյան Գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղացիների խնդիրներին:
-
Իրադարձային   14:22 • 14.06.18 Պետությունն ի զորու է իր ուժերով շահագործել «ԲԷՑ»-ը, ավելին՝ ունենալ ավելի լավ կառավարման համակարգ. էներգետիկայի նախարար ««ՀԷՑ»-ի հետ բանակցությունների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ այս պահին հնարավորություն կա, որ ՀԷՑ-ն իր շահույթի հաշվին առնվազն 10 դրամով էժանացնի սակագինը, բայց դա կվերաբերի միայն անապահով ընտանիքներին, որոնք ընդամենը 110-120 հազար են:
-
  14:12 • 14.06.18 Այս հերոսությունների մասին սերունդներին պատմելը մեր պարտքն է. Ն. Փաշինյանը՝ Մոսկվայում Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց մարշալ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը Փառքի Բլուրում:
-
  14:09 • 14.06.18 Ոստիկանությունը Կապանում մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտել (տեսանյութ) Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:
-
    14:07 • 14.06.18 Սիրիայի տարածքում չկան իրանական մշտական ռազմական ստորաբաժանումներ․ Ասադ «Երբ Սիրիան օգտագործում է ռազմական խորհրդական տերմինը՝ դա չի նշանակում որ մենք անհանգիստ ենք մեր տարածքում իրանական ներկայությունից։ Մենք օգտագործում ենք այդ տերմինը, քանի որ Սիրիայի տարածքում չկան...
-
  14:04 • 14.06.18 Լրագրողների մոտ կա արդարացի մոտեցում, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ. Արման Թաթոյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարևոր է նրանով, որ շեշտադրումներ է կատարում քաղաքացիական հասարակության զարգացման վրա: «Այստեղ չպետք է լինի որևէ բացառություն որևէ մեկի նկատմամբ որևէ ժամանակահատվածում կամ իրավիճակում»:
-
  14:04 • 14.06.18 Պահանջը Հարկադիր կատարման ծառայության աշխատանքի գերազանց կատարումն է. Ա. Զեյնալյանը ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին:
-
  13:58 • 14.06.18 Հայաստանը շարունակելու է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. ՀՀ նախագահն ասել է համանախագահներին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
-
  Իրադարձային   13:44 • 14.06.18 Բրյուսովի անվան պետհամալսարանի պահեստապետը մեղադրվում է մոտ 13 մլն դրամի գույք յուրացնելու մեջ. գործը դատարանում է Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ մակագրվելով դատավոր Դավիթ Հարությունյանին:
-
  13:44 • 14.06.18 «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է վերականգնի հասցված վնասը, տնկի անտառի կրկնապատիկը, իսկ բնապ նախկին նախարարը պատասխանատվության պետք է ենթարկվի. բաց նամակ «Թեղուտ» ՓԲԸ-ից պահանջում ենք տնկել հատված անտառի կրկնապատիկը, իրականացնել Թեղուտի պոչամբարի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ. Բաց նամակ՝ վարչապետին
-
Իրադարձային   13:42 • 14.06.18 ԿԳ նախարարը փաստեր էր ցանկանում, ես կներկայացնեմ՝ Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում 2 անձ ստացել է 12 գրանտ. Ս. Խուդոյան «Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Արզումցյան, ովքեր Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Երկու պատճառ կարող է լինել..»:
-
  13:28 • 14.06.18 Նոր կառավարության ծրագրում ԵՄ-ն ՌԴ-ից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է, այնինչ, միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի. Մաթիաս Քիսլեր Ըստ նրա՝ ակնկալվում է վավերացնել Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն ու վիզաների ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը:
-
  Իրադարձային     13:26 • 14.06.18 Բրազիլիայում փառատոնի ժամանակ լուսանկարիչը հայտնվել է ձիերի սմբակների տակ՝ փորձելով լավ կադր ստանալ (լուսանկարներ, տեսանյութ) Փառատոնի ժամանակ լուսանկարիչ Միգել Արկանջո Պաչեկոն դուրս է եկել ճանապարհի վրա՝ վազող ձիերին լուսանկարելու համար, սակայն արդյունքում նա ոչ թե գեղեցիկ կադրեր, այլ մի շարք վնասվածքներ է ստացել:
-
Իրադարձային   13:20 • 14.06.18 Պետական վերահսկողական ծառայությունն աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում․ մամուլի քարտուղար Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Նունե Այլանջյանը: «Ներկա փուլում աուդիտ է անցկացվում, ինչպես որ հայտարարել էր նախարարը, և սպասում ենք ...
-
  Իրադարձային     13:17 • 14.06.18 Մերձմոսկովյան շրջանում ինքնաթիռը սխալմամբ մոտ 40 տոննա ջուր է լցրել ՃՈ աշխատակիցների վրա (տեսանյութ) Ինքնաթիռի անձնակազմը պետք է ջուրը լցներ անտառի վրա, սակայն ջրի ուժեղ հոսքը թափվել է ճանապարհի վրա՝ այն հատվածում, որտեղ գտնվել են ՃՈ աշխատակիցների ավտոմեքենաներն ու տեսուչը: