Վրաստան մուտք գործող հայերի համար խնդրահարույց ոլորտներից են առողջապահությունը, ապահովագրությունն ու մաքսայինը. Վրաստանում ՀՀ դեսպանը՝ տեղի հայերի, երկու երկրների հարաբերությունների մասին
Վրաստանի կողմից որևէ խտրականություն չկա ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մաքսազերծմանը վերաբերող հարցերը չեն կարող անդրադառնալ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության վրա, իսկ հայկական դասագրքերում վրացերենի առկայության և հայոց գրականության վերաբերյալ խնդիրը դեսպանության ուշադրության կենտրոնում է, միևնույն ժամանակ, հայկական դասագրքերում վրացերենի առկայության թեմայի հետ կապված որևէ անհատ կամ կազմակերպություն Վրաստանում Հայաստանի դեսպանությանը չի դիմել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ պաշտոնավարումից հետո առաջին անգամ անդրադառնալով այս և տարբեր այլ հարցերի:
-Պարո՛ն Սադոյան, Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո անմիջապես սկսեցիք հանդիպումների շարք Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախ՝ ի՞նչ նպատակով էին այդ հանդիպումները և երկրորդ՝ ո՞ր կառույցների հետ են հիմնականում տարբեր խնդիրներով առնչվում ազգությամբ հայերը:
- Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցած իմ հանդիպումները նախևառաջ ունեին 2 կարևորգույն նպատակ․ առաջինը ծանոթությունն էր և փոխվստահության հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերությունների հաստատումը, և երկրորդը՝ այդ հանդիպումների ընթացքում բարձրացվեցին Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիներին և վիրահայ համայնքին հուզող տասնյակ հարցեր և խնդիրներ, որոնց մի մասն իր լուծումը ստացավ։
Խնդրահարույց ոլորտներից հատկապես կառանձնացնեի առողջապահությունը, ապահովագրությունը, մաքսային ոլորտը։ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումներին այդ հարցերը մշտապես բարձրացվել են, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, և այժմ էլ աշխատանքներ են տարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց առավելագույնս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանի տարածքում։
Նախորդ տարվա վիճակագրական տվյալներից ելնելով՝ Վրաստան այցելուների քանակով ՀՀ քաղաքացիներն առաջին տեղն են զբաղեցնում՝ կազմելով ավելի քան 1,7 մլն մարդ։ Հասկանալի է, որ դա լուրջ ցուցանիշ է, և նման քանակի պարագայում անխուսափելի են զանազան խնդիրները, ուստի դեսպանությունը մշտապես աշխատում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիները խնդիրներ չունենան, իսկ ունենալու պարագայում էլ ամեն կերպ օժանդակում ենք, որ դրանք իրենց շուտափույթ լուծումը ստանան։
-Վերջին տասնամյակում Վրաստանի հայաբնակ և հայաշատ վայրերում ավելացել է թուրքական տնտեսական զարգացման ու ներդրման գործոնը, ինչի մասին տեղի հայերը երբեմն բարձրաձայնում են: Պարո՛ն դեսպան, Վրաստանն ազատ տնտեսական քաղաքականություն է վարում, Դուք, նաև Հայաստանում լինելով պաշտոնյա, իսկ այժմ դեսպան, կարո՞ղ եք ասել, թե ինչու հայ գործարարները ներդրումներ չեն անում օրինակ՝ Ջավախքում այնչափ, որքան Բաթումիում: Եվ ինչո՞ւ բողոքել թուրքական գործոնից, եթե նույն հնարավորությունը տրվում է հայկական կողմին:
- Եթե հայաբնակ շրջան նկատի ունեք, օրինակ՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը, ապա պետք է նշել, որ ներդրումային գրավչության առումով այն, ցավոք, զիջում է Բաթումիին՝ նախ առաջին հերթին զբոսաշրջային առումով։ Այն տուրիստական հոսքերը, որ Բաթումին է ապահովում, շատ ավելի գրավիչ են ցանկացած ներդրողի համար։ Բացի այդ Բաթումիի և առհասարակ Աջարիայի ընձեռած տնտեսական, տրանզիտային և առևտրային հնարավորությունները ևս որոշիչ դեր են կատարում։
Ինչ վերաբերում է Ջավախքում հայկական ներդրումներին, ապա պետք է նշել, որ դրանք ևս տարեցտարի աճ են գրանցում, և մենք մեր գործունեության ընթացքում մշտապես հորդորում ենք, որ ավելի ու ավելի շատ հայ գործարարներ ներդրումներ կատարեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, որ որոշ չափով լուծեն նաև աշխատատեղերի հետ կապված տարածաշրջանում առկա կարևորագույն հարցը։
-Պարո՛ն դեսպան, հայ-վրացական սահմանային կետերում անգամ փոքրաքանակ ապրանքների մաքսազերծում է պահանջվում: Վրաստանում էլ ուժի մեջ մտավ պարտադիր ապահովագրությունը օտարերկրյա հաշվառման մեքենաների համար, ինչպես Հայաստանում էր վրացական համարանիշներով մեքենաների համար: 2 երկրներից բերվող միրգ-բանջարեղենը 5 կգ-ից ավելին 2 երկրում էլ մաքսազերծվում է, առավել չե՞ն խստացվում ժողովուրդների հարաբերությունները, այդ առումով խնդիրներ չե՞ն առաջանում, դյուրացման քաղաքականության համար քայլեր արվո՞ւմ են՝ հաշվի առնելով, որ 2 երկրների միջև գործում է ազատ առևտրային համաձայնագիրը:
- Իմ խորին համոզմամբ՝ նման հարցերը չեն կարող անդրադառնալ մեր 2 ժողովուրդների դարերի խորքից եկող և ժամանակի բովով անցած ու թրծված ջերմ բարեկամական հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է մեքենաների պարտադիր ապահովագրությանը, ապա այդ քայլը միայն ողջունելի է, քանի որ դրա ընդունումից հետո Վրաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում օգտվել ապահովագրական ծառայության ընձեռած հնարավորություններից։
Իսկ մրգերի և բանջարեղենի հետ կապված նշեմ, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա, և աշխարհի շատ երկրներ նույն գործելակերպն են որդեգրել, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ սեփական օգտագործման պատրվակով առանց մաքսազերծելու ներկրում և ապա վաճառում են այդ միրգը կամ բանջարեղենը։ Եվ, ի վերջո, այդ 5 կիլոգրամը որևէ պատահական թիվ չէ, դրա սահմանման ժամանակ մաքսային ծառայությունների կողմից հաշվի են առնվել միջազգային փորձն ու գոյություն ունեցող չափորոշիչները։
-Պարո՛ն դեսպան, բավարա՞ր են արդյոք ազգային փոքրամասնություններին պետության կողմից տրված հնարավորությունները, և վիրահայերը Ձեզ հետ ունեցած հանդիպումներում հայտնե՞լ են արդյոք պետության կողմից իրենց հանդեպ ցուցաբերված որևէ խտրական վերաբերմունքի մասին։
-Ո՛չ, նման խնդիր չի բարձրաձայնվել, քանի որ իրականում պետության կողմից որևէ խտրականություն չկա ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Վրաստանում ապրում են 3 տասնյակից ավելի ազգություններ, և նրանք այստեղ ապրում են ոչ թե մի քանի տարի, այլ հարյուրամյակներով, և դա լավագույն վկայությունն է առ այն, որ նրանք վրացական հողում իրենց հարմարավետ են զգում և Վրաստան պետության լիարժեք քաղաքացիներն են։ Վրաստանը միշտ էլ հայտնի է եղել, որպես բազմաէթնիկ երկիր, և ակնառու է, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ ազգային փոքրամասնությունները իրենց օտարված չզգան վրաց հասարակությունից։
Պետության կողմից ազգային փոքրամասնություններին տրված հնարավորությունների համատեքստում կցանկանամ առանձնացնել Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված բարձրագույն կրթության «1+4» ծրագիրը, որը Վրաստանում ապրող բազմաթիվ երիտասարդ վիրահայերի հնարավորություն է ընձեռում՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու վրացերեն լեզուն, որն իր հերթին նրանց առջև մասնագիտական նոր հեռանկարներ է բացում։
-Խոսվում է նաև հայկական դպրոցներում հայերեն դասագրքերում վրացերենի առկայության մասին: Այդ խնդիրն ուսումնասիրվե՞լ է, կամ հայկական կենտրոնները Ձեզ դիմել են, հարցի առնչությամբ ի՞նչ մոտեցում կա:
-Պետք է նշեմ, որ հայերեն դասագրքերի և հայալեզու գրականության հետ կապված հարցը մշտապես գտնվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում, և կարող եմ նշել, որ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ևս տեղյակ է իրավիճակից, և մոտ ապագայում այդ ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Սփյուռքի նախարարության և Վրաստանի մեր գործընկերների հետ համատեղ հավելյալ քայլեր կձեռնարկվեն։
Իսկ ինչ վերաբերում է Ձեր մատնանշած հարցին, ապա կոնկրետ այդ առումով որևէ կառույց կամ անհատ չի դիմել դեսպանություն։
-Պարո՛ն Սադոյան, մեկ անգամ նախքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դուք այցելել էիք Ջավախք, մեկ անգամ էլ ուղեկցում էիք Նիկոլ Փաշինյանին: Ինչի՞ մասին են բարձրաձայնում տեղի հայերը և որքանո՞վ են տարբեր թբիլիսահայերի ու ջավախահայերի խնդիրները:
-Այո, 6 ամսվա իմ պաշտոնավարման ընթացքում արդեն 2 այց ենք ունեցել Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, և շուտով տեղի կունենա նաև երրորդ այցը, որի ընթացքում նախատեսում ենք Կարծախ գյուղում մասնակցել Աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև հանդիպել գյուղացիներին, ծանոթանալ նրանց խնդիրներին ու հնարավորության սահմաններում փորձել աջակցել դրանց բարձրաձայնմանը և լուծմանը։
Այն, որ վրացական իշխանությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի արդյունքում վերջին տարիներին առավել մեծ հնարավորություններ են ստեղծվում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, դա փաստ է, սակայն դրա հետ մեկտեղ դեռ կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնց զգալի մասին ես հնարավորություն ունեցա ծանոթանալ Ջավախք կատարած իմ առաջին այցի ընթացքում։ Ելնելով օբյեկտիվ պատճառներից՝ պետք է արձանագրել, որ ջավախահայերի և թբիլիսահայերի խնդիրները բավականին տարբերվում են միմյանցից։ Նախ այն գլխավոր պատճառով, որ Ջավախքում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, իսկ Թբիլիսիում, քաղաքային առանձնահատկություններից ելնելով, մարդիկ կենսագործունեության այլ ոլորտներում են գործում, ուստի նրանց առջև ծառացած խնդիրները ևս այլ են։
Եթե Ջավախքում առաջնային են ջրամատակարարման, ճանապարհների, պտուղ-բանջարեղենի իրացման խնդիրները, ապա թբիլիսահայերի շրջանում առաջնային են կրթամշակութային հարցերը՝ Թբիլիսիի հայկական ժառանգության պահպանումը, հայերենով կրթություն ստանալ ցանկացողների թվի նվազումը, համայնքային կյանքի ակտիվության պահպանումը, Թբիլիսիում գործող միակ պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարության հարցը և այլն։
Վիրահայ համայնքի հարցերը մշտապես գտնվում են հայ-վրացական օրակարգում, ուստի դեսպանության ուշադրության կենտրոնում, և Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումներում դրանք բարձրացվում են։ Որպես օրինակ կարող եմ նշել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ ունեցած իմ հանդիպումը, որի ընթացքում ես կարևորեցի Նինոծմինդա-Հայաստանի սահման և Գոգավան-Գուգութի սահմանային անցակետին հարող անմխիթար ճանապարհների վերանորգման հարցը։ Նախարար Ցքիտիշվիլին ի պատասխան իմ բարձրացրած հարցի՝ նշեց, որ Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման համար շուտով մրցույթ կհայտարարվի, որի մասին, ի դեպ, նշեց նաև, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Ախալքալաքում բնակչության հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Իսկ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետին հարող ավտոճանապարհի հետ կապված նախարարը նշեց, որ այդ հարցը ևս իրենք ուշադրության կենտրոնում կպահեն։
-Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնովին նորոգվում է, թատրոնի անձնակազմն այդ ընթացքում ի՞նչ է անելու:
-Անդրադառնալով Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ պետք է նշեմ, որ թատրոնի նոր շենքի կառուցումն իրականացնում է Բիձինա Իվանաիշվիլուն պատկանող «Cartu» հիմնադրամը, և նախատեսված է շենքը շահագործման հանձնել 3 տարվա ընթացքում։ Վերանորոգման ողջ ընթացքում թատրոնի անձնակազմը ներկայացումներով հանդես է գալու Թբիլիսիի այլ թատրոնների բեմերում, ինչպես հանդես էր գալիս վերջին տարիներին։ Այդ իսկ պատճառով և՛ «Cartu» հիմնադրամի ղեկավարաների, և՛ Վրաստանի մշակույթի նախարարի հետ ունեցած հանդիպումներում ես մշտապես հատուկ շեշտադրում եմ կատարում այն հարցի վրա, որ թատրոնն ավելի կարճ ժամանակամիջոցում կառուցվի, որպեսզի դերասանները հնարավորություն ունենան օր առաջ սեփական հարկի տակ հանդես գալ։
-Հատկանշական էր նաև Ձեր այցը Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, որի հետ կապված 2 եկեղեցիների միջև տարաձայնություններ կան: Օրինակ՝ 2011 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ախալցխա այցի ժամանակ չգնաց Սուրբ Նշան եկեղեցի՝ վրացական կողմի վերապահումների պատճառով: Ձեր այցը հետևանքներ չունեցա՞վ:
-Ո՛չ, իմ այցը որևէ հետևանքներ չունեցավ և չէր կարող ունենալ, քանի որ եկեղեցի այցելում են և՛ հայ, և՛ վրացի հավատացյալները, ուստի ես նույնպես, որպես հայ քրիստոնյա և որպես Հայաստանի դեսպան, իմ պարտքն էի համարում այցելել Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի ու մոմ վառել՝ ի բարօրություն հայ և վրացի եղբայրական ժողովուրդների և հայ-վրացական երկկողմ հարաբերությունների։
-Պարո՛ն դեսպան, կարճ ժամանակամիջոցում իրար հաջորդեցին ՀՀ նախագահի և վարչապետի այցերը Վրաստան։ Ի՞նչ ազդակներ ունեին դրանք, եթե ամփոփեք, և որո՞նք են լինելու այդ այցերի արդյունքները:
-Այո՛, մի քանի օրվա տարբերությամբ տեղի ունեցան ՀՀ նախագահի և վարչապետի այցերը Վրաստան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան էր ժամանել մասնակցելու Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրած միջոցառումներին՝ այնուհանդերձ, այցը ստացվեց շատ հագեցած և արդյունավետ։ ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, բացի այդ հնարավորություն եղավ հանդիպում ունենալ տոնակատարություններին մասնակցության համար Թբիլիսի ժամանած Ֆինլանդիայի նախագահի հետ, ինչպես նաև կարճատև զրույցներ տեղի ունեցան մի շարք պետությունների ղեկավարների հետ։
Հայաստանի նորընտիր վարչապետի այցի հետ կապված՝ պետք է նշեմ, որ այն իր բնույթով եզակի էր առաջին հերթին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարներից առաջինն էր, ով իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան։ Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի բարձրագույն ղեկավարությանը, որի ընթացքում դրվեցին ՀՀ նոր իշխանության հետ համագործակցության ամուր հիմքեր։ Ինչպես հետագայում նշեց ՀՀ վարչապետը, իր և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև ստեղծվեցին ջերմ ընկերական հարաբերություններ, որոնք, անշուշտ, կծառայեն՝ ի շահ հայ-վրացական համագործակցության խորացման։
ՀՀ վարչապետի այցը նաև եզակի էր նրանով, որ չսահմանափակվեց միայն Թբիլիսի այցելությամբ, այլ ընդգրկեց նաև հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը։ Այն ոգևորությունը, որը համակել էր տեղի հայությանն, անհնար է խոսքերով փոխանցել, դա պետք էր տեսնել և զգալ։ Կարծում եմ՝ տեսանյութերում դա ինչ-որ չափով երևաց։ ՀՀ վարչապետը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ողջ ընթացքում մշտապես նշում էր, որ Ջավախքն ու տեղի հայ բնակչությունը Հայաստանն ու եղբայրական Վրաստանը միմյանց կապող ամուր կամուրջներից մեկն են հանդիսանում, իսկ դրա տակ դավադրություններ և սադրանքներ որոնողները հայ և վրացի ժողովուրդների միջև սեպ խրել ցանկացողներն են։ ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամներ վերահաստատեց, որ ՀՀ քայլերում չի կարող դավադրության որևէ նշույլ լինել Վրաստան պետության դեմ և վստահություն հայտնեց, որ նույն կերպ են մտածում և գործում նաև Վրաստանի իշխանությունները։
Վարչապետ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում գտնվող նախարարները ևս մի շարք հանդիպումներ ունեցան իրենց վրացի գործընկերների հետ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին ոլորտային մի շարք պայմանավորվածություններ։ Եվ կարելի է հաստատապես նշել, որ այդ հանդիպումներն իրենց գործնական արդյունքներն արդեն տալիս են։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակման հուշատախտակները տասնամյակներ առաջ էին փակցվել, ինչո՞ւ հայկական հուշատախտակը նախորդներից այդքան ուշ բացվեց։
-Նիկոլ Փաշինյանի այցի արժանահիշատակ դրվագներից մեկը նաև Թբիլիսիի Երիտասարդության պալատում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումն էր, որն իսկապես տասնամյակներ շարունակ իրականություն չէր դառնում։ Զետեղման ժամկետների հետ կապված՝ ասեմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իմ առջև նպատակ դրեցի, որ 100-ամյակի հոբելյանական տարում հիրավի պատմական այդ փաստն արձանագրող հուշատախտակն անպայմանորեն փակցվի Թբիլիսիի Երիտասարդության պալատի այն դահլիճի պատին, որտեղ ուղիղ 100 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայերը կայացրել են այդ կարևորագույն որոշումը՝ դարեր անց վերականգնելով Հայոց պետականությունը։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ խորհրդանշական կերպով հուշատախտակի բացումը կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հուշատախտակի բացման արարողությանը հաջորդեց երկու երկրների վարչապետների մասնակցությամբ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ դեսպանության կազմակերպած ընդունելությունը, որին ներկա էին երկու երկրների կառավարությունների անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած վիրահայեր։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Տնտեսություն 23:42 • 06/05 ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Որքան էլ նա ճամարտակում է ԵՄ-ի հետ մաքսիմալ մերձենալու, անգամ թեկնածու երկիր դառնալու հայտի մասին, սա իրատեսական չէ ոչ միայն՝ քաղաքական, այլև՝ Հայաստանի ներկայիս ինստիտուցիոնալ, տնտեսական և օրենսդրական խնդիրներից ելնելով:
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Քաղաքականություն 20:48 • 06/05 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Պետք է որ իրենք լավ ընկալեն շարժումը, քանի որ իրենց պետք է կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս ու Հայաստան, ինչը Փաշինյանի պարագայում անհնար է։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Սպորտ
-
19:25 • 06.05.24 Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Իրադարձային
-
22:25 • 07.05.24 Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Մշակույթ
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում