Ակումբները կյանքի մայրամուտն ապրողների համար են, որտեղ «բլոտ, շաշկի, լոտո» խաղալով են զբաղված. Ռուբեն Գևորգյանը` ԵԿՄ-ն ակումբ դարձնելու մասին

20:23 • 20.06.18



Tert.am-ի հետ զրույցում «Երդվյալ Ազատամարտիկների Միության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ընդգծեց, որ ապրիլյան  պատերազմի ժամանակահատվածում բանակի կողմից իրենց ևս զենք տրվել է, բայց այն վերադարձվել է  բանակին:

-2016 թ-ին «Երդվյալ Ազատամարտիկների Միության» անդամները ևս մեկնել են Արցախ՝ կամավոր հիմունքներով մարտական հերթապահություն կատարելու: Ձեզ զենք-զինամթերք, սննդամթերք որքա՞ն է տրվել, և արդյոք դրանք նպատակային են օգտագործվել: Զենքը վերադարձվե՞լ է բանակին:

-  Այո, հենց ապրիլի 2-ի լույս առավոտյան իմ հրամանատարական կազմով՝ թվով 17 հոգի, գտնվում էինք Մարտակերտում, իսկ ապրիլի 5-ին արդեն 700 երդվյալ ազատամարտիկներ, ՊՆ-ից ստանալով զենք-զինամթերք, իմ տեղակալների ուղեկցությամբ եկան Արցախ, և դիմավորելով նրանց՝ Արցախի հրամկազմի ուղղորդմամբ տեղաբաշխվեցինք 3 ուղղություններով: Ինձ հետ եղել են 270 երդվյալներ և առանց հերթափոխի մենք մեր մարտական ծառայությունը իրականացրել ենք Մռով լեռան՝ 3400մ բարձրության վրա գտնվող առաջնային գծում գտնվող սահմանապահ դիրքերում: Զենք և զինամթերք ստացել ենք, իսկ սննդամթերք, ծխախոտ կամ ինչ-որ պարագաներ՝ոչ: Սնվել ենք տվյալ դիրքերում մարտական ծառայություն անցկացնող պայմանագրային ծառայող տղաների հետ՝ նույն զորամասից մեզ տրվող սննդամթերքից: Իսկ ընդհանուր առմամբ ծխախոտ, քաղցրավենիքներ և այլ՝ կազմակերպությանը վերաբերող նյութական խնդիրները լուծվում էին իմ ընտանիքի բյուջեի հաշվին: Զենք-զինամթերքը, մինչև վերջին փամփուշտը համապատասխան փաստաթղթերով հանձնվել է բանակին, որտեղից ստացել էինք:

-Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերագրվող մեղադրանքների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Ձեր հարաբերությունները նրա հետ լարվա՞ծ էին:

-Առաջինի մասին կարող եմ ասել, որ կատարվածը գլխիս մեջ չի տեղավորվում, չեմ ուզում խիստ որակավորումով կարծիքս հայտնել և լիաթոք արտահայտվել, որովհետև տեսակիցս դուրս պետք է գամ, ինչպես ասում են «ընկածին չեն խփում», բայց կասեմ մի բան. մեծ սխալ գործողից կամ խոսքի մեջ անհիմն «բլթցնողից» միշտ էլ «отчет» են պահանջում: Նա միշտ լրագրողների հարցին «отчет» տալու հարցադրման ժամանակ ասում էր, որ իրենից միայն թուրքը կարող է «отчет» պահանջել, իր ասածի մեջ միշտ ինձ նկատի ունենալով, քանի որ իր գործած սխալի դեպքում ես եմ նրանից պատասխան պահանջել, այդ պատասխանի մեջ մեր երկրում նա միշտ զգացել է իր  անպատժելիությունը: Սակայն այսօր նա ողջ հայ ժողովրդի մոտ է պատասխան տալու իր  կողմից կատարվածի համար:  Իր կողմից կատարվածը, որը ողջ ժողովրդին գցել է ցնցումների, մեջ «շկոդնիկություն» է՝ այսինքն գողանալ իր կողակցի, իր ընկերոջ սննդի բաժինը. գորշ պատերի մեջ փչացնում են մարդուն, իսկ աշխարհիկ կյանքում նման անվանակոչումը չէր հասկացվում, քանի դեռ համապատասխան դեպք տեղի չէր ունեցել: Ահա և ինքը եղավ առաջինը, «շկոդնիկ» տերմինի  գաղափարի հեղինակն աշխարհիկ կյանքում:

- ԵԿՄ-ին ի՞նչ ճակատագիր է սպասվում, առաջարկություններ են հնչում այն լուծարելու, կամ նոր նախագահ ընտրելու մասին: Նոր նախագահի պաշտոնում շատերը տեսնում են Սասուն Միքայելյանին, իսկ Դու՞ք, և ի՞նչ կարծիքի եք ԵԿՄ-ն լուծարելու և նրա փոխարեն ակումբի գաղափարի ներմուծման մասին, որն իր հայտարարություններում արտահայտել է Սասուն Միքայելյանը:

- Լինելով երդվյալ ազատամարտիկների հիմնադիր նախագահ, որը համալրված է Արցախյան պատերազմի առաջնագծում կռված 6000-ից ավելի տղաներով, առանց տատանվելու կասեմ, որ ցավ եմ ապրում ԵԿՄ-ի համար: Վազգենի կողմից ինձ հանձնված ԵԿՄ վարչության անդամատոմսը դեռ պահում եմ: Այն ժամանակ 17-ն էինք: Մենք՝ Վազգենի գլխավորությամբ, դրա հիմնադիրներից էինք: ԵԿՄ-ն Վազգենի ծնածն է, իր զավակն է, ցավոք նա ընտանիք չկազմեց: Դա իր ընտանիքն է, որը պետք է պաշտպանել, պետք  է փրկել ուրիշի գործած ամոթից, փայփայել նրան, նորից բարուրի մեջ պահել, որպեսզի կատարվածից չվերականգնվող ցնցումներ չապրի: Ինչպես Եռաբլուրը աշխարհին ցուցանող հայ հզոր հոգիների մի հանգրվան է, ԵԿՄ-ն էլ նման մի միավորում է:

Ակումբ ունենալու տեսակետի արտահայտման մասին չեմ էլ ուզում անդրադառնալ: Դա երևի ասողի կողմից ասվել է իմիջիայլոց, դա անհեթեթություն է : Ակումբները կյանքի մայրամուտն ապրողների համար են, որտեղ օրն անցկացնում են «բլոտ, շաշկի, լոտո» խաղալով: Մեր տեսակը հոգին ավանդելու է սարերում, իսկ հայրենասիրական դաշտում իրենց տեսնող մարդիկ միմիայն Նժդեհական գաղափարախոսության հենքի վրա ստեղծված կազմակերպության մեջ պետք է իրենց տեսնեն:

ԵԿՄ նախագահ լինելը լիդերի արտոնություն է, իսկ Վազգենի թողած լիդերությունը, որը մինչ այսօր նստած է ամեն մի կամավորականի հոգում, դա արյան գաղափարի շուրջ ստեղծված լիդերություն է, որը վեհ է մնացած բոլոր տեսակի խնդիրներից: Ինչը Վազգենինն է, կարող է միմիայն սրբորեն պահպանել և եղածը այսօրվա ցնցումնալի պահից հանել և վազգենական ոճով հասարակությանը հրամցնել մի այնպիսի մարդ, որի համար ամենից թանկ է Վազգենը և նրա հիմնադրած կազմակերպությունը: Դա միայն կարող է լինել իր եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որին թե՛ հայրենասիրական, թե՛ գաղափարախոսական և քաղաքական իր ունեցած բարեմասնություններով երբեք չես կարող համեմատության մեջ դնել նախորդի հետ, և որի լինելը ընդունելի կլինի բոլոր կամավորականների կողմից:

- Այս դեպքում «Երդվյալ Ազատամարտիկների Միությունը», ի՞նչ դիրքորոշում կունենա:

- Մինչ այսօր, եթե Երդվյալ Ազատամարտիկների Միությունը Մանվելի օրոք երբեք չի անցել ԵԿՄ-ի դռներով, Արամ Սարգսյանի պարագայում լիարժեք կհամագործակցի ԵԿՄ-ի հետ: Վերջապես ազատամարտիկների համախմբվածությունը, որն առավել առաջ մեզ կարող է բերել ազգ-բանակ ծրագրերի իրականացմանը:

 

Անի Գևորգյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:51 • 22/07

Ընկերական խաղ. «Ինտեր»-«Զենիթ»՝ 3:3 (տեսանյութ)

23:51 • 21/07

Եթովպիայում «մարգարեին» ձերբակալել են հանգուցյալին վերակենդանացնելու անհաջող փորձի համար

23:49 • 21/07

Fiat-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից առողջական վիճակի պատճառով

23:40 • 21/07

Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը. Արցախի ՄԻՊ

23:37 • 21/07

Ճապոնիայում շոգի հետևանքով 30 մարդ է մահացել

23:26 • 21/07

Պենտագոնում հավանություն են տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը

23:08 • 21/07

Խնդիրները ճիշտ են ձևակերպած, բայց դա պետք է զուգորդվի համախմբված գործողություններով. տնտեսագետը՝ Ն. Փաշինյանի հայտարարությունների մասին

22:50 • 21/07

«Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում. պարզաբանում

22:43 • 21/07

Ադրբեջանցիները կոտրել են Արցախի ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի ֆեյսբուքյան էջը (լուսանկար)

22:41 • 21/07

Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի

22:36 • 21/07

Գործակալ. Մինայի ծառայություններով հետաքրքրված են «Զենիթը» և «Էվերթոնը»

22:34 • 21/07

Հայաստանում չենք կարողանում ամերիկյան վարորդական անձնագրերով մեքենա վարել. դժգոհում է լոսանջելեսաբնակ հայը

22:14 • 21/07

Ֆարնբորոյի ավիաշոուի ժամանակ 192 մլրդ դոլարի գործարքներ են կնքվել

22:06 • 21/07

Ընդերքի տեսչական մարմնից արձագանքել են՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում առաջիկայում լիարժեք ստուգում կսկսեն

21:52 • 21/07

Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

21:46 • 21/07

Սիրիական բանակն առաջ է ընթանում Էլ-Քունեյթրա նահանգում

21:38 • 21/07

Ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու իշխանությունների մղումը դրական կազդի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)

21:25 • 21/07

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, խրախուսական նվերներ է հանձնել աչքի ընկած զինծառայողների

21:09 • 21/07

Ղազախստանում Էքսկավատորի վարորդը հայտնվել է 80 տոննա լեռնային ապարի տակ և ողջ է մնացել

21:08 • 21/07

Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում

21:05 • 21/07

Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ Գեորգի Մուրադյանի մասին նյութը չհրապարակվի. Դանիել Իոաննիսյան

20:52 • 21/07

ԱՄՆ քաղաքականության մեջ միտում է եղել՝ ՀՀ ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը․ Վիգեն Հովսեփյան (տեսանյութ)

20:41 • 21/07

Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով

20:31 • 21/07

Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը

20:20 • 21/07

Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան

20:09 • 21/07

Պաշտոնական. Միլանը նոր նախագահ ունի. Ֆասոնեն նույնպես հեռացել է ակումբից

20:01 • 21/07

ՌԴ-ն պատերազմի վերսկսումը չի կանխարգելի, մեր հույսը մեր ԶՈՒ-ն է. պահեստազորի գնդապետ

20:00 • 21/07

Մերիլ Սթրիփը, Շերը, այլ հայտնի աստղեր և «Աբբա»-ի հիթերը՝ 10 տարի անց նկարահանված Маmma Mia! 2 մյուզիքլում

19:52 • 21/07

Իրանն ԱՄՆ-ի պատճառով սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը

19:43 • 21/07

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա

19:30 • 21/07

Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանային համալիրում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

19:23 • 21/07

Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

19:20 • 21/07

Սյունիքում այրված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի. Shamshyan.com

19:13 • 21/07

«Տոբոլը» «Ռեալի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստին հայտավորել է «Փյունիկի» դեմ խաղերին

19:12 • 21/07

Արցախի ԱԳՆ աշխատակիցները հանդիպել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ

19:10 • 21/07

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» ՀԿ–ին հիմնադիր ժողովին

19:06 • 21/07

Նախագահն այցելել է նկարիչներ Հովհաննես Զարդարյանի և Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոցներ (լուսանկարներ)

19:02 • 21/07

Հրապարակվել է արքայազն Ջորջի նոր լուսանկարը՝ նրա 5-րդ տարեդարձին ընդառաջ

18:55 • 21/07

Պատերազմը կանխարգելող, քաղաքագիտության տեսանկյունից բացառիկ. Լևոն Շիրինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

18:41 • 21/07

Ջանլուկա դի Մարցիո. Բենզեման կտեղափոխվի «Միլան»

18:22 • 21/07

Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան (լուսանկարներ)

18:10 • 21/07

ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան

18:10 • 21/07

Nas Daily-ն հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանից՝ պատմելով պատերազմի հետևանքով մնացած ականների մասին (տեսանյութ)

18:07 • 21/07

«Ակտոբեն» հաղթեց «Ժետիսուին». Մարկոսը` հաղթական գոլի համահեղինակ

17:56 • 21/07

Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը

17:42 • 21/07

Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է պուտինի նվիրած ֆուտբոլի գնդակը

17:25 • 21/07

Դեմ չեմ, եթե այդպիսի որոշում կայացվի, կքննարկենք. Ալեն Սիմոնյանը` Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու մասին (տեսանյութ)

17:12 • 21/07

Գևորգ Ղազարյանն իր նորամուտն է նշել «Շավիշի» կազմում

16:59 • 21/07

Նիկոլ Փաշինյանը տալիս է գլխավոր մեսիջը, իսկ իր թիմը պետք է բացի փակագծերը. Ստեփան Գրիգորյան  

16:51 • 21/07

Համաեվրոպական համալսարանական խաղեր. բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

16:38 • 21/07

Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները

16:38 • 21/07

Փարիզում երեք ոստիկան է ձերբակալվել Մակրոնի խորհրդականի հետ կապված սկանդալից հետո

16:23 • 21/07

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված ավելի քան 3 մլն դրամ վնասը վերականգնվել է

16:23 • 21/07

«Գանձասար-Կապանը» ևս պաշտոպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

16:19 • 21/07

Արծրուն Հովհաննիսյանը հայկական դիրքերից երևացող ադրբեջանական տարածքների լուսանկարներ է հրապարակել

16:17 • 21/07

Իրանի արևմուտքում գրոհայինների հարձակման հետևանքով ԻՀՊԿ առնվազն տասը ուժային է զոհվել

15:59 • 21/07

Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավ-արևամտյան սահմանագոտի

15:56 • 21/07

Ինչպես է Սալահը «Լիվերպուլի» մարզման ընթացքում փորձում բասկետբոլի նետում կատարել (տեսանյութ)

15:52 • 21/07

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը կձերբակալվի

15:45 • 21/07

Լուծվել է Թայրով գյուղում կամրջակի հարցը, շուտով կլուծվի նաև աղբարկղերի հարցը (տեսանյութ)

15:36 • 21/07

Թրամփն առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետին լավ փաստաբաններ խորհուրդ տալ ԵՄ-ին դատի տալու համար

15:17 • 21/07

Կարծիքները, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն. Նիկոլ Փաշինյան

14:59 • 21/07

«Բավարիան« ռեկորդային գումար է ծախսել 17-ամյա ֆուտբոլիստի համար

14:54 • 21/07

«Բարսելոնայի» մարզումային և «Տոտենհեմի» խաղային մարզաշապիկները միմյանց շատ նման են (լուսանկարներ)

14:49 • 21/07

Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մոտ մեկ ամիս չեն գործի

14:33 • 21/07

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը

14:29 • 21/07

ԱՄՆ-ում սպանել են Ջորջ Բուշ ավագի սրտաբանին

14:27 • 21/07

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» շրջանակներում «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ)

14:24 • 21/07

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել

14:00 • 21/07

Վրաերթ Իջևան-Երևան ճանապարհին. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

13:59 • 21/07

Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած 

13:54 • 21/07

Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)

13:50 • 21/07

Երևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն դրամի յուրացում կատարելու համար

13:48 • 21/07

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց

13:19 • 21/07

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

13:16 • 21/07

«Բարսելոնան» բաց չի թողնի Ուսման Դեմբելեին

13:13 • 21/07

ԱՄՆ-ն և Ուկրաինան մերժել են Դոնբասում հանրաքվեի գաղափարը

13:04 • 21/07

Սևանա լիճը շատ վատ վիճակում է, գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան

12:55 • 21/07

«Երևան» ՖԱ-ն կազմակերպում է երեխաների ընդունելություն

12:53 • 21/07

Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ, կլինի ժողովրդավարական արժեքների փորձաքննություն աշխարհում. Արարատ Միրզոյան

12:48 • 21/07

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:48 • 21/07

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 70 ռազմական օբյեկտների ուղղությամբ

12:41 • 21/07

Ռեինան 19 օր «Միլանում» անցկացնելուց հետո հնարավոր է լքի ակումբը

12:36 • 21/07

Բաքուն կրկին հոսանքազրկվել է

12:31 • 21/07

Արտարժույթի փոխարժեքները հայաստանյան բանկերում

12:23 • 21/07

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

12:07 • 21/07

Համերգային «ընդմիջում». Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց հանգիստն են անցկացնում Իտալիայում (լուսանկարներ)

12:00 • 21/07

Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել

11:56 • 21/07

Հայ ֆուտբոլիստը հանդես կգա Խորվաթիայում

11:45 • 21/07

Մերկելը, Մեյն ու Յունկերը նկարահանվել են Իսպանիայի նախկին վարչապետի մասին «ջերմ» տեսանյութում (տեսանյութ)

11:40 • 21/07

Արցախի Մարտունու շրջանում 1000 հա խոտատարածք է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել է 4 մարտական հաշվարկ, 100 բնակիչ

11:20 • 21/07

Թրամփը լրատվամիջոցներին «կեղծավոր» է անվանել՝ Պուտինի հետ «մեղմ» լինելու հետ կապված իրեն քննադատելու համար

11:09 • 21/07

Հայտնի է «Ալաշկերտի» խաղերի ժամանակացույցը Եվրոպա Լիգայի որակավորման 2-րդ փուլում

11:05 • 21/07

Sotheby's-ն աճուրդի կհանի Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ հավաքածուն

10:59 • 21/07

«Հայոց աշխարհ». Սևանը դեռ նման մեծ ծավալով չէր ծաղկել, այդ առումով այս տարին աննախադեպ է. Էվելինա Ղուկասյան 

10:55 • 21/07

«168 Ժամ». Օգոստոսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

10:49 • 21/07

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ (տեսանյութ)

10:47 • 21/07

103-ամյա գերմանուհին ձեռնափայտով վտարել է կին գողերին իր տնից

10:32 • 21/07

«168 ժամ». Ռուսական ռազմաբազայի հրամանատարը պետք է պատասխանատվության կանչվի ՌԴ ՊՆ-ի կողմից. Ն. Տեր-Գրիգորյանց

10:16 • 21/07

Ինստամաֆիա. գնչուական հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ)