ԼՐԱՀՈՍ
-
  17:31 • 21.06.18 Երևանյան գրասենյակներից մեկից խոշոր չափերով գողություն է կատարվել. տեսախցիկը ֆիքսել է գողացողին (տեսանյութ) Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ ընդհանրապես դեպքի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
-
  17:16 • 21.06.18 Առանց իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը զինպահեստ չէր կարող ունենալ. Մյասնիկ Մալխասյան (տեսանյութ) «Հիմա խոսում են միայն Մանվել Գրիգորյանի մասին, բայց բոլոր տեղերում իրենք դրել էին իրենց բդեշխներին, նայողներին, իշխանիկներին, որոնք տվյալ ռեգիոնը կառավարում, վերահսկում էին: Այս ամենը գալիս է կեղծված ընտրություններից»,-շեշտեց նա:
-
    Տնտեսություն   17:14 • 21.06.18 Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով 1,709 միլիարդ դոլարի Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է խորհրդարան ներկայացված 2018 թվականի պետական բյուջեի նախագծում փոփոխությունների տեքստը: Փոփոխությունների տեքստի համաձայն՝ պաշտպանության ծախսերի կառուցվածքում...
-
  17:03 • 21.06.18 «Յանս» ռեստորանի տարածքից հայտնաբերված մոտ 1.5 մլն դոլարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին (տեսանյութ) Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։
-
  Իրադարձային     17:03 • 21.06.18 Հնդկաստանում օդաչուն միացրել է օդափոխության համակարգի ամենաուժեղ ռեժիմը՝ ուղևորներին դուրս հրավիրելու համար (լուսանկարներ, տեսանյութ) Ուղևորները հրաժարվել են դուրս գալ, քանի որ դրսում հորդառատ անձրև է եղել. ինքնաթիռը կանգնած է եղել թռիչքուղու վրա՝ մուտքերից հեռու, և օդանավակայանի շենք հասնելու համար նրանք պետք է մեծ տարածություն անցնեին...
-
  16:54 • 21.06.18 Ընտրությունների հարցում շտապողականությունը կվնասի, Վենետիկի հանձնաժողովը գտնում է՝ ԸՕ-ն ընդունելուց հետո պիտի անցնի 1 տարի ժամանակ . Վ. Բաղդասարյան Վենետիկի հանձնաժողովը հետաքրքիր առաջարկներ է արել, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվելուց հետո մեկ տարի ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն: Եթե թույլ չտան ուժերին նախապատրաստվել, դա կարող է վնասել մեր հեղինակությանը»,-հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
-
    16:41 • 21.06.18 Ուրֆայում ազգայնականները թուրքական դրոշով ծածկել են նախագահի քուրդ թեկնածուի պաստառը (տեսանյութ) Օրեր առաջ էլ Ուրֆայում քրդամետ կուսակցության աջակիցների ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածուի ու նրան ուղեկցող խմբի միջև զինված բախման հետևանքով մահացել էր 4 մարդ։
-
  16:26 • 21.06.18 Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը. Էդուարդ Շարմազանով ՀՀ նախաձեռնությամբ սկսվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հանգեցրել էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը 2009 թ. հոկտեմբերին: Սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ...
-
Իրադարձային   16:24 • 21.06.18 Քննվում է 13 քրգործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների առթիվ. հափշտակվել է շուրջ 16 մլն դրամ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված ...
-
  16:22 • 21.06.18 ԲԴԽ-ն հորդորում է դատավորներին համահունչ վարքագիծ դրսևորել քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական ցանցերում Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք: 2. Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:
-
    Իրադարձային   16:22 • 21.06.18 Թուրքական Բոդրումի ակումբներից մեկում հրաձգության հետևանքով հայտնի թուրք երգչուհի է մահացել Տեղի ունեցածը զինված հարձակում է եղել, որն իրականացվել է ակումբին մեքենայով մոտեցած 4 անձանց կողմից։ Նրանք ավելի ուշ ձերբակալվել են Մանիսա նահանգում՝ փախուստի ճանապարհին։
-
  16:18 • 21.06.18 ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Խաղարկված ավտոմեքենայի մասին ծանուցման և այն քաղաքացուն հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված և հրապարակայնացված կանոններով: Ավտոմեքենայի սեփականատեր դառնալու լուրը քաղաքացուն է հայտնվել հեռախոսազանգով:
-
  Իրադարձային     16:15 • 21.06.18 «Ահա, հետո չասես, թե ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս». Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ «Նա վեր կացավ, ձեռքը գրպանը տարավ, հանեց երկու Starburst կոնֆետ ու նետեց դրանք սեղանին։ Այնուհետև ասաց․ «Ահա, Անգելա։ Եվ չասես, որ ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս»,- Թրամփի խոսքերն է փոխանցել Բրեմմերը։
-
  Իրադարձային   15:55 • 21.06.18 Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ոչնչացվել են Պունա շրջանի անտառները (լուսանկարներ) Օրերս Խաղաղ օվկիանոսում գտնվող Հավայի կղզում (Հավայան կղզիներից խոշորագույնը) Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով հազվագյուտ լանդշաֆտներ ու ամբողջական էկոհամակարգեր են ոչնչացվել:
-
  15:46 • 21.06.18 ԵՄ-ն 3 միլիոն եվրո է հատկացնում Սիրիայի փախստականներին՝ Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և հորդորել կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որևէ նախապայմանի:
-
    15:40 • 21.06.18 Թուրքիայում կալանքի տակ գտնվող նախագահի քուրդ թեկնածուն որոշել է իր նախընտրական հանրահավաքն անցկացնել էլեկտրոնային տարբերակով Դեմիրթաշի փաստաբաններն ու քրդամետ կուսակցությունը մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով նախընտրական քարոզչության շրջանում ազատ արձակել գործչին՝ մյուս թեկնածուների հետ...
-
  15:38 • 21.06.18 Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում Վերջիններիս հետ քննարկումը ծավալվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ:
-
  15:34 • 21.06.18 Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա. ԱՆ Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաև կենդանաբանական այգու ղեկավար կազմը:
-
  15:27 • 21.06.18 Շնորհավորում եմ ադրբեջանցիներին՝ սեփական տարածքում իրենց «ազատագրումների» ու գինու գործարան գրավելու կապակցությամբ. Ա. Հովհաննիսյան «Ես արդեն հոգնել եմ իրենց շնորհավորել, երեկ էլ էի շնորահավորել իրենց «ազատագրումների համար, հիմա, քանի որ գինու գործարան են «գրավել», թող գինի խմեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
-
Իրադարձային   15:24 • 21.06.18 ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում հրավիրված հանդիպմանը որոշվել է հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
-
    Տնտեսություն   15:23 • 21.06.18 Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Թուրքիայի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կկազմի մոտ 260 միլիոն դոլար: Այդ կորուստները փոխհատուցելու համար մենք որոշել ենք հունիսի 21-ից 300 միլիոն դոլարի լրացուցիչ...
-
  15:11 • 21.06.18 Որակ, արդյունավետություն, կիրառականություն. Տնտեսագիտական համալսարանում քննարկվել է բուհի 2018-2013 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը Նրա առաջարկի համաձայն՝ կոլեկտիվը, ուսանողները իրենց մոտեցումներն ու առաջարկությունները մինչև այս ամսվա ավարտը գրավոր կներկայացնեն «Ամբերդ» կենտրոն, ամռանը ծրագիրը կլրամշակվի և նոր ուսումնական տարում կդրվի քննարկման:
-
  14:50 • 21.06.18 Ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցվածն է, կարող է լինել համապետական ռեյտինգային ընտրակարգ. Է. Մարուքյան «Որոշեցինք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, մինչ այդ յուրաքանչյուր կուսակցություն կներկայացնի իր մոտեցումը՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության վերաբերյալ»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԸՕ-ի հետ կապված իրենց մոտեցումները հստակ ու հայտնի են:
-
    14:46 • 21.06.18 «Մեր հարևանը Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն, մենք պարտավոր ենք զարգացնել մեր հարաբերությունները»․ Թուրքիայի վարչապետ «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա են մի շարք խնդիրներ։ Մեր հարևանը Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն։ Մենք պարտավոր ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք համագործակցում ենք...
-
Տնտեսություն   14:42 • 21.06.18 Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում, նաև 2018 թ. արտադրված մոդելների համար: