Խնդիրն ուսումնասիրելուց հետո էլ գուցե արձագանք լինի, գուցե չլինի․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կողմից Բել-412-ի ձեռքբերման մասին

14:36 • 22.06.18

Մինչև խնդիրը չուսումնասիրենք, ոչինչ չենք կարող ասել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ամերիկյան Բել-412-ի ձեռքբերման մասին:

«Խնդիրն ուսումնասիրելուց հետո էլ մեր կամ գուցե պետական այլ խողովակներով արձագանք լինի, բայց կարող է նաև չարձագանքենք»,- ասաց նա:

Նշենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրառում էր կատարել՝ հարց բարձրացնելով՝  ո՞վ է ամերիկյան ուղաթիռներ վաճառել Ադրբեջանին:

Նա մասնավորապես գրել էր․ «Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։ Ցանկանում եմ նշել, որ ըստ ամերիկյան օրենսդրության ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին։

Մեր ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԽՔ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող կազմակերպությունները շտապ պետք է միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ով է վաճառել կամ վերավաճառել ուղղաթիռները Բաքվին։ 
Նշեմ, որ այս ուղղաթիռները գտնվում են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների սպառազինության մեջ»: