Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծը պետք է ընդգրկված լինի ՀՀ ԱԺ օրակարգում և ընդունվի պատերազմի ժամանակ. Արթուր Թովմասյան

17:11 • 23.06.18



Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները մեծացրել են երկրի ռազմական բյուջեն, ձեռք են բերել ամերիկյան արտադրության ուղղաթիռներ, որոնք կներկայացվեն տոնակատարությունների ժամանակ: Նա ասաց, որ որպես պատերազմող կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը որպես հակամարտող, ոչ թե որպես պատերազմող կողմ մասնակցի դրան: Թովմասյանի խոսքով՝ պատերազմն իրականում Արցախի ու Ադրբեջանի միջև է եղել, իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն կա՝ սահմանամերձ շրջաններում կրակոցներ են եղել, Արծվաշենի խնդիր է եղել, բայց դա պատերազմ չէ, հակամարտություն է:

- Պարո՛ն Թովմասյան, հայկական կողմը շարունակում է Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ 2 ղեկավարների՝ Փաշինյանն արցախցի չէ և չի կարող ներկայացնել Արցախի դիրքորոշումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Երբ դեռևս պարզ չէր, թե ով կլինի Հայաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, թե Կարեն Կարապետյանը, ես Tert.am-ին տված հարցազրույցում ասել էի, որ ով էլ լինի երկրի նոր ղեկավարը, կուսումնասիրի հակամարտության բանակցային գործընթացը, ինչի համար իրեն ժամանակ է պետք: Հիմա Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին ծանոթանալու ժամանակ է պետք, և նորմալ է, որ վերջինս դրա կարիքն ունի:

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա Հայաստանի 3-րդ նախագահն էլ ձգտում էր, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց դա այդպես էլ չստացվեց: Արցախի իշխանությունները ողջունում են սա:

Բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է: Իմ անձնական տեսակետն այն է, որ Ադրբեջանին իսկական տեղը ցույց տալու համար հարկավոր է քննարկել Արցախի անկախության ճանաչման հարցը, դրական եզրակացություն տալ համապատասխան օրենքի նախագծին, ընդգրկել հարցը լիագումար նիստում և քվեարկության դնել այն ժամանակ, երբ Ադրբեջանը նորից պատերազմ կսկսի: Սա կրկնում եմ՝ իմ անձնական տեսակետն է, սա կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ, ես սա ասում եմ՝ որպես Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ:

Այս տեսակետին հակադարձում են, թե պատերազմ կլինի: Բայց նման քննարկումներ չկային չէ՞, երբ Բաքուն 2016թ.-ի ապրիլին պատերազմ սանձազերծեց: Մենք չգիտենք, թե որ ամսում է պատերազմ սպասվում, բայց գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները մեծացրել են երկրի ռազմական բյուջեն, ձեռք են բերել ամերիկյան արտադրության ուղղաթիռներ, որոնք կներկայացվեն տոնակատարությունների ժամանակ: Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմի: Որպես պատերազմող կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը որպես հակամարտող, ոչ թե որպես պատերազմող կողմ մասնակցի դրան: Պատերազմն իրականում Արցախի ու Ադրբեջանի միջև է եղել, իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն կա. սահմանամերձ շրջաններում կրակոցներ են եղել, Արծվաշենի խնդիր է եղել, բայց դա պատերազմ չէ, հակամարտություն է:

- Ասացիք, որ Հայաստանի Ազգային ժողովը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ պետք է ընդգրկի լիագումար նիստի օրակարգում և ընդունի այն պահին, երբ պատերազմ հայտարարվի: Կա՞ արդյոք նման ընթացակարգ:

- Այո, դա իմ անձնական դիրքորոշումն է: Նման հնարավորություն կա: Ինչպես գիտեք, հայ-թուրքական արձանագրությունների պարագայում գործել էր նույն ընթացակարգը: Արձանագրությունները տարիներով ԱԺ օրակարգում են եղել՝ սպասելով քվեարկության: Բանակցությունների այլընտրանքը, կրկնում եմ, պատերազմն է, և Հայաստանը պատերազմի ժամանակ պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

- Պարո՛ն Թովմասյան, Ադրբեջանը չի ուզում, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Քանի դեռ պաշտոնական Ստեփանակերտը ներկայացված չէ բանակցություններում որպես պատերազմող կողմ Հայաստանը պետք է շարունակի բանակցե՞լ, թե՞ դրանք կդադարեցվեն մինչև Ղարաբաղի մասնակցությունը:

- Ադրբեջանը որքան շուտ հասկանա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին այդտեղ է, այնքան լավ: Մեր իշխանությունները միշտ ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ներքո արված հայտարարությունները՝ դիպուկահարներին հետ քաշելու, հակամարտությունը խաղաղ կարգավորելու, գերիներին կամ զոհերին վերադարձնելու և այլ կոչերը, միաժամանակ ասել ենք, որ այն փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի Արցախի կարգավիճակի վերաբերյալ լավագույն ցանկությունների դեպքում այն կմնա սեղանին, եթե Արցախի ստորագրությունը դրանում չլինի: Որոշվում է Արցախի ժողովրդի ճակատագիրը, և այս փաստաթուղթը չի կարող լինել առանց Արցախի ստորագրության:

- Արցախը վստահո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին բանակցել՝ մինչև բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի միանալը:

- Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Ղարաբաղում էր: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա առանձնազրույց է ունեցել: Մեր նախագահը գոհ է այդ հանդիպման արդյունքներից: Թեկուզ Արցախի իշխանությունները չեն մասնակցում բանակցություններին, բայց սկսած այն օրվանից, երբ մենք դուրս էինք մնացել բանակցություններից՝ չի եղել մի դեպք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չհանդիպեն Արցախի նախագահի հետ, չիմանան Արցախի դիրքորոշումը: Երբ մենք ասում ենք, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին, եկեք չմոռանանք, որ Արցախի իշխանությունները անտեղյակ չեն եղել այդ գործընթացից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միշտ էլ հանդիպել են մեր իշխանությունների հետ:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

10:03 • 16/07

Մելանյա Թրամփը «շոգ» Հելսինկի է ժամանել վերարկուով (լուսանկարներ)

09:59 • 16/07

«Իսկ ի՞նչ օգուտ կա ցույց տալ՝ իբր ոչ մի խնդիր էլ չկա»․ Սահակ Մաշալյանը՝ Էրդողանին հղած նամակի մասին

09:45 • 16/07

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ

09:36 • 16/07

Թուրքիայում այլևս ավարտված է «հեղաշրջումների ժամանակաշրջանը»․ Էրդողան

09:29 • 16/07

1 դոլարը վաճառվում է 483 դրամով. արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ին

09:26 • 16/07

Պուտինն ու Թրամփը հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա. Պեսկով

09:19 • 16/07

Երևանում և 6 մարզում էլէներգիայի մատակարարումը մինչև 6 ժամով կդադարեցվի

09:17 • 16/07

Սիսիան-Գորիս ճանապարհին «Honda-SRV» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մ սահել դեպի ձորակը. կա տուժած

09:14 • 16/07

Նուբարաշեն թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել

09:12 • 16/07

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր

09:05 • 16/07

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ

08:45 • 16/07

Երեխաներ, որոնց դեմքի արտահայտությունը բառերից խոսուն է (լուսանկարներ)

00:27 • 16/07

Այս ընթացքում ոչ բոլոր իրավապահ մարմիններն են կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ աշխատել, երկար չեմ սպասի և կիրականացնեմ կադրային փոփոխություններ. ՀՀ վարչապետ

00:17 • 16/07

Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ մակարդակի. վարչապետ

00:03 • 16/07

Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր՝ աշխատելու այնտեղ

00:02 • 16/07

Հնդիկ գործարարը 10 մլն դոլար է հատկացրել՝ աշխատակիցներին հանգստի ուղարկելու համար

23:51 • 15/07

Ռուսական С-400 համակարգերը ձեռք բերելու Թուրքիայի մտադրությունը վտանգավոր է ՆԱՏՕ-ի համար. ամերիկացի գեներալ

23:43 • 15/07

Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, պետք է պատրաստ լինել ցանկացած պրովոկացիայի. Նիկոլ Փաշինյան

23:36 • 15/07

Ամերիկացի ոստիկանները նոր կոշիկ են գնել այգում կեղտոտ ու մաշված գուլպաներով վազվզող տղայի համար

23:25 • 15/07

Սյունիքի մարզի տներից մեկում նկատվել է շահմար տեսակի օձ

23:16 • 15/07

Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում, այլապես կսկսվի ամենաթողություն. Նիկոլ Փաշինյան

23:10 • 15/07

Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան 50 փրկված ներգաղթյալի կընդունեն

23:06 • 15/07

Հայտնի են ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստը, ռմբարկուն, դարպասապահը, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

23:02 • 15/07

Վայոց ձորում կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ոստիկանության գործողություններից գոհ չեմ. Նիկոլ Փաշինյան

22:46 • 15/07

«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք, «հուսահատության գազելների» հարցն էլ պետք է լինի Երևանի ապագա քաղաքապետի ուշադրության կենտրոնում. Ն. Փաշինյան

22:38 • 15/07

ԱՄՆ-ն և ԵՄ-ն լավագույն ընկերներ են. Դոնալդ Տուսկ

22:33 • 15/07

Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ

22:26 • 15/07

Կան մարդիկ, ովքեր ասում են՝ 1-2 ամիս կանցնի, և կմոռանան, կսկսեն կոռուպցիոն սխեմաներ գործել. ՀՀ վարչապետ

22:16 • 15/07

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել սեքս-սկանդալի պատճառով

22:07 • 15/07

Հայաստանյան ֆուտբոլին փոփոխություններ են պետք, սակայն դրանք պիտի ՀՖՖ-ն իր վրա վերցնի. վարչապետ

21:52 • 15/07

Իրավապաշտպանները հայտնել են Իսրայելի հետ սահմանին սիրիական բանակի նոր ռազմական գործողությունների մասին

21:46 • 15/07

Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ, ով ցանկություն է հայտնել այցելել Հայաստան

21:32 • 15/07

Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և երկկողմանի փակել այն

21:24 • 15/07

Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ

21:18 • 15/07

Դատապարտյալը մեկ այլ գործով մեղադրվում է ՔԿՀ-ից ok.ru կայքի միջոցով երկու կնոջից 3 400 եվրո, 10 500 դոլար և 3 285 000 դրամ շորթելու մեջ

21:12 • 15/07

Հելսինկիում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ Թրամփի և Պուտինի հանդիպմանն ընդառաջ (լուսանկարներ)

20:56 • 15/07

ԱԱ-2018. Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

20:40 • 15/07

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

20:30 • 15/07

Արմեն Սարգսյանը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները

20:22 • 15/07

Նախագահ Սարգսյանը հանդիպել է հայտնի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի հետ

20:17 • 15/07

Ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան. Արցախպրես

19:59 • 15/07

Թուրքմենստանում արգելել են ալկոհոլի վաճառքը

19:49 • 15/07

Աշխարհի գավաթը մարզադաշտ է բերվել Louis Vuitton-ի արկղում (տեսանյութ)

19:12 • 15/07

Եգիպտացի հնագետները մումիֆիկացման արհեստանոց են հայտնաբերել Գիզայի բուրգերի հարևանությամբ (լուսանկարներ)

18:56 • 15/07

Փորձ է արվում շահարկումներով ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժմանը. Շիրակի թեմի առաջնորդը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության մասին

18:42 • 15/07

Ադրբեջանում Սիրիայում ռազմական գործողությունների մասնակիցներ են ձերբակալվել Գյանջայի իրադարձությունների առնչությամբ. ՌԻԱ Նովոստի

18:34 • 15/07

ԱԱ-2018. եզրափակիչ. Ֆրանսիան 4 գնդակ ուղարկեց Խորվաթիայի դարպասը՝ սեփականն ընդունելով 2-ը

18:32 • 15/07

Քաբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել նախարարության շենքի մոտ. կան զոհեր և վիրավորներ

18:13 • 15/07

Ինչպես են աշխարհի առաջնության գավաթը բերում Լուժնիկի ստադիոն (տեսանյութ)

18:11 • 15/07

Հելսինկիի բնակիչներին խորհուրդ են տվել պատուհաններից չնայել Պուտինի և Թրամփի շարասյուներին

18:01 • 15/07

Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել

17:49 • 15/07

ԱԱ-2018. Ֆրանսիա-Խորվաթիա. մեկնարկային կազմեր

17:43 • 15/07

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին խորհուրդ է տվել դատի տալ ԵՄ-ին

17:36 • 15/07

Մոուրինյուն չի հասկանում, թե ինչու էր Սաութգեյտը վստահում Ստերլինգին

17:24 • 15/07

Երևանյան տներից մեկում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

17:07 • 15/07

Նման կարճ ժամանակում հեղափոխություն իրականացրած թիմը պարտավոր է նաև տնտեսական հեղափոխություն անել. տնտեսագետը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

16:24 • 15/07

Իմ որդին պատրաստ է ծառայության, իսկ վարչապետի որդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի լինելու, հավասար են բոլորը. Դ. Տոնոյան

16:18 • 15/07

TyC Sports. Սամպաոլին մոտ օրերս կլքի Արգենտինայի հավաքականը

16:00 • 15/07

Մի շարք ավիափոխադրողներ ժամանակավորապես չեղարկել են չվերթներն Իրաքի հարավ

15:53 • 15/07

Բրյուսելի «Հայի տան» սաների թիվը 20-ով կավելանա. ԿԳ նախարարի այցը հայկական կենտրոն (լուսանկարներ)

15:49 • 15/07

Եկամտահարկի նվազեցման շուրջ առաջարկները քննարկելու կառավարության մոտեցումը ընդունելի է, համոզված եմ՝ կգանք ընդհանուր հայտարարի. Խ. Հարությունյան

15:20 • 15/07

Ադրբեջանում անկարգությունների համար կասկածվող 22 մարդ է ձերբակալվել

15:03 • 15/07

Կալանավորը 8 օր է՝ հացադուլ է հայտարարել. նա թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ մեղադրանքը չի ընդունում

14:56 • 15/07

Շանհայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

14:52 • 15/07

Premium Sport. «Ռոման» համաձայնեցրել է պայմանագիրը Արեոլայի հետ

14:48 • 15/07

Իտալացին արվեստի գործեր է ստեղծում որդու հետ ծովափում գտած քարերով (լուսանկարներ)

14:39 • 15/07

«Վեսթ Հեմը» ռեկորդային գնով գնել է Ֆելիպե Անդերսոնին

14:32 • 15/07

Մեծ Բրիտանիայում գտել են Ստենլի Կուբրիկի հեղինակած՝ 60 տարի առաջ անհետացած սցենարը

14:21 • 15/07

ՀՀ նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին

14:16 • 15/07

Նեթանյահուն բանակցություններ է անցկացրել Թրամփի հետ

14:04 • 15/07

Երևանում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները վերսկսվել են (լուսանկարներ)

13:59 • 15/07

Այս երևույթը վտանգավոր է. ՄԻՊ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

13:56 • 15/07

Ամերիկացի լուսանկարիչը կիսվել է իր աշխատանքներով՝ Photoshop-ից առաջ և հետո (լուսանկարներ)

13:23 • 15/07

ՀՀ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ. եղանակի կանխատեսում

13:13 • 15/07

Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինծառայության հետ, նրա՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են. ՀՀ ոստիկանություն

13:10 • 15/07

«Արցախ» ՖԱ-ն նոր ֆուտբոլիստ ունի

12:51 • 15/07

Կունգ-ֆուի վարպետի աշակերտ և պանդաների դայակ. Չինաստանում նոր աշխատատեղեր են բացվել օտարերկրացիների համար

12:43 • 15/07

Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ «գերեվարված հայ հետախույզը» չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում. ՀՀ ՊՆ

12:39 • 15/07

Սարին ցանակնում է հրաժարվել Մորատայից և Ժիրուից, որպեսզի գնի այլ հարձակվողի

12:18 • 15/07

Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն

12:08 • 15/07

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու համապատասխան նիստին. հայտարարություն

11:59 • 15/07

Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Նապոլի»

11:42 • 15/07

Խիստ մտահոգիչ եմ համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները. ՀՀ ՄԻՊ

11:34 • 15/07

Երևանում սեքսուալ բռնության զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է, նրա գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ

11:34 • 15/07

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը տեղափոխվեց «Շավիշ»

11:24 • 15/07

NASA-ն հրապարակել է «մարսիական սարդերի» լուսանկարը

11:09 • 15/07

Խստորեն դատապարտում եմ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգության փաստը. Արցախի ՄԻՊ

10:48 • 15/07

Հնդկուհին մահացել է անվտանգության տեխնիկայի դասընթացի ժամանակ (տեսանյութ)

10:48 • 15/07

«Ռեալը» Կուրտուային 5 տարվա պայմանագիր է առաջարկել

10:41 • 15/07

«Ալաշկերտը» վերջին մարզումն անցկացրեց Գլազգո մեկնելուց առաջ

10:20 • 15/07

Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 216-ի

09:51 • 15/07

Գտնվել է Աղբերք գյուղի` անհետ կորած բնակիչը

09:48 • 15/07

Մահացել է Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը

09:34 • 15/07

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աֆղանստանի նախագահը հիշել է այդ երկրի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը

09:29 • 15/07

Հայտնի են «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

00:34 • 15/07

Քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին (տեսանյութ)

23:59 • 14/07

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման համատեղ քայլերը

23:54 • 14/07

Շոտլանդիայում Թրամփի այցի դեմ բողոքի ակցիային շուրջ 60 000 մարդ է մասնակցել

23:51 • 14/07

«ՆերՈւժ» ծրագրի հաղթող սփյուռքահայ երիտասարդները կստանան մինչև 15 մլն դրամ՝ ՀՀ-ում սթարթափ իրականացնելու համար. նախարարը՝ նոր նախաձեռնության մասին

23:41 • 14/07

Pininfarina-ն պրեմիերայից մեկ շաբաթ առաջ ցուցադրել է իր 2000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի նոր պատկերները