ԼՐԱՀՈՍ
-
  20:15 • 25.06.18 Ճանապարհաշինարարական աշխատանքների փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով ուռճացվել է նյութածախսը. հարկերից խուսափելու հատկանիշներով քրգործ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գնումների գործընթացում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության...
-
Իրադարձային   20:07 • 25.06.18 Եթե Հայաստանը լավացնի հարաբերություններն արևմտյան կառույցների հետ՝ դա կարող է դուր չգալ Վլադիմիր Պուտինին. Արմեն Բադալյան Ըստ նրա՝ վարչապետը հավանաբար կփորձի Բրյուսելում ցույց տալ, որ Հայաստանի համար Եվրամիությունը բավական մեծ նշանակություն ունի, բայց գործնական քայլեր, որոնք ցույց կտան, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է լավ հարաբերություններ կառուցել ԵՄ, ՆԱՏՕ հետ, Բադալյանի խոսքով, չկան:
-
  20:00 • 25.06.18 Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետի նոր պաշտոնակատար է նշանակվել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
-
Սպորտ   19:56 • 25.06.18 ԱԱ-2018. Ուրուգվայը ջախջախեց Ռուսաստանին ու փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին հորիզոնականով (տեսանյութ) Ուրուգվայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տոնեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սուարեսը, Կավանին, ինքնագոլի հեղինակ դարձավ Չերիշևը: Ուրուգվայի հավաքականը A խմբում վաստակեց 9 միավոր ու փլեյ-օֆ է դուրս գալիս առաջին հորիզոնականով: Ռուսաստանը երկրորդն է` 6 միավորով:
-
    19:47 • 25.06.18 «Այսօր չստացվեց, սակայն ապագան մերն է լինելու»․ Սելինա Դողանը` Թուրքիայում կայացած ընտրությունների մասին Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Դողանը շեշտել է, որ նախընտրական ամբողջ շրջանն անցել է անհավասար ու բարդ պայմաններում, երբ իրենք ստիպված են եղել պայքար մղել՝ գտնվելով լուրջ ճնշման տակ։
-
  19:44 • 25.06.18 Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամի Միզատորին անդրադարձ են կատարել գրասենյակի՝ հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ծրագրին և միջոցառման շրջանակներում նախատեսվող միջոցառումերին:
-
  19:36 • 25.06.18 ԱԱԾ-ն մանրամասներ է հրապարակել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի քննության ընթացքից (տեսանյութ) Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկված սննդամթերք և այլ պարագաներ:
-
  19:30 • 25.06.18 Արցախում գայլի հարձակումից մահացած երեխաների մոտ զարգացել է կատաղություն հիվանդությունը. Արցախի ԱՆ պարզաբանումը Այդ առումով ամենավտանգավորն են գլխի, դեմքի, պարանոցի հատվածները և լորձաթաղանթները: «Գայլի հարձակումից մահացած երեխաներն էլ վնասվածքները ստացել էին հենց այդ հատվածներում»,-տեղեկացրին նախարարությունից:
-
  19:25 • 25.06.18 Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին
-
Իրադարձային   19:20 • 25.06.18 ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը պահանջել է, որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բոլոր մասնակիցները վայր դնեն պատգամավորի մանդատը Ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովը քննարկեց ԵԽԽՎ անկախ հետաքննչական մարմնի զեկույցը՝ մեր Վեհաժողովում կոռուպցիոն սխեմաների եւ սկանդալների վերաբերյալ։ 219 էջից բաղկացած զեկույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ԵԽԽՎ-ում լոբբինգին...
-
Իրադարձային   19:13 • 25.06.18 Թրամփն առաջարկել է ռեստորանին պատուհանները լվանալ, այլ ոչ թե դուրս հանել իր մամուլի քարտուղարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ավելի շատ ուշադրություն հատկացնել պատուհանները և դռները լվանալու վրա այն ռեստորանին, որը հրաժարվել էր սպասարկել նրա մամուլի քարտուղար Սարա Սանդերսին:
-
  19:07 • 25.06.18 «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման գործով մեկ անձ ձերբակալվել է Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1989թ.:
-
Իրադարձային   18:59 • 25.06.18 Ժողովրդավարացման գործընթացը ցույց է տալիս, որ կան հստակ երաշխիքներ Հայաստանում ներդրումների պաշտպանության համար. Միքայել Մելքումյան Սույն թվականի մայիսի սկզբից մեր հանրապետությունում տեղի ունեցան լայնամասշտաբ փոփոխություններ: Ժողովուրդը ցույց տվեց, որ եթե ցանկանա կարող է իրականացնել փոփոխություններ: Այժմ մեր երկրում ընթանում են արմատական...
-
  18:57 • 25.06.18 Քննչական կոմիտեն պարզել է «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են գործադրել...
-
    18:48 • 25.06.18 Թուրքիայում ընտրություններն անցել են անհավասար պայմաններում․ԵԱՀԿ դիտորդական խումբ ԵԱՀԿ դիտորդները, սակայն, ընդգծել են, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ Թուրքիայի քաղաքացիները շտապել են կատարել իրենց քաղաքացիական պարտըք՝ ի ցույց դնելով դեպի ժողովրդավարություն իրենց ունեցած ձգտումն ու կապը։
-
  18:44 • 25.06.18 Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ԱԺ-ը հստակեցնում է բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորների տվյալները Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները...
-
  18:35 • 25.06.18 Ազատամարտիկները հավաք են անցկացնում Անդրանիկի տուն թանգարանում. առաջարկում են լուծարել ԵԿՄ գործող կառույցը Կոռնիձոր ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենք առաջարկում են լուծարել ԵԿՄ գործող կառույցը, աուդիտ անցկացնել, վերանայել կանոնադրությունը և անվանափոխել, իսկ եթե դա չհաջողվի, ապա ստեղծել նոր կառույց:
-
  18:24 • 25.06.18 Եվրախորհրդում Ադրբեջանի դեսպանը Ստրասբուրգում մեղադրանքներ է ներկայացրել Ադրբեջանի ղեկավարությանը Եվ շատ կոնկրետ փաստերով ներկայացվեցին այն բոլոր խնդիրները, որոնք այդ կապակցությամբ ծագել էին դեռևս նախորդ տարիներին: Մամուլի ասուլիսի մասնակիցներ Եվրախորհրդի պատգամավորները հարցեր ուղղեցին Արիֆ Մամադովին, որը ապացույցներ ներկայացրեց կատարված հանցանքների վերաբերյալ:
-
  18:03 • 25.06.18 Կան շուկայական հարաբերություններ, և պետությունը գին ֆիքսելու դեր չունի. Արթուր Խաչատրյանը` կաթի մթերման խնդրի մասին Անդրադառնալով գյուղատնտեսական հողերի չմշակման խնդրին՝ նա ասաց, որ գյուղատնտեսական հողերի զգալի մասը` մեկ երրորդը, չեն մշակվում և նախարարության թիրախներից մեկն է դրանք շրջանառության վերադարձնելը: «Ուսումնասիրության ենք ենթարկում, թե ինչու չեն մշակվում