Արմեն Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան Պեդրո Մորենեսի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքում ենք տարածված լուրերը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի սեղմել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան պարոն Պեդրո Մորենեսի ձեռքը:
«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն ձեռքսեղմում, այլև ջերմ զրույց է ունեցել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպան պարոն Պեդրո Մորենեսի հետ»,- Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեցին նախագահականից:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր տարածվել, թե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է սեղմել Իսպանիայի դեսպանի ձեռքը Վաշինգտոնում Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի բացման արարողության ժամանակ:.jpg?1530197980373)










