Երբ Ա. Բուդաղյանը կարդարացվի, պետք է վերանայվի Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի արդարացման որոշումը. պաշտպան

13:02 • 04.07.18



Երբ Ավետիք Բուդաղյանը կարդարացվի, դրանից հետո պետք է վերանայվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի արդարացման որոշումը։ Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո, կարծում եմ, որ մենք շանսեր ունենք հաղթելու, այդ հաղթանակի օրն ավելի տեսանելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանը հայտնեց, որ նոր միջնորդություն է ներկայացվել գործը քննող մարմնին՝ պահանջելով քննություն իրականացնել Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա մեղավորության գործով։

«2013 թ․-ին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում երկու որոշում էին կայացրել իրար հետևից մեկ օրվա տարբերությամբ։ Առաջին որոշումը հետևյալն էր՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա մահվան կապակցությամբ։ Այսինքն, ինքը սպանվել է, իր սպանության վերաբերյալ քրեական գործ է քննվում, և հանկարծ նման որոշում են կայացնում։

Որոշման մեջ քննիչը մանրամասնորեն նկարագրում է այնպիսի բաներ, որոնք իրականությունից հեռու են՝ իբր Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների նկատմամբ, իբր նա ծանր մարմնական վնասվածք է պատճառել Սուրիկ Խաչատրյանի՝ այնտեղ գտնվող ազգականներից մեկին՝ Նիկոլայ Աբրահամյանին և ձեռք է բերել ու անօրինական ձևով իր մոտ պահել հրազեն։ Իբր այս բոլոր հանցագործությունները կատարել է Ավետիք Բուդաղյանը, բայց քանի որ նա սպանվել է, ապա քրեական հետապնդում չիրականացնել նրա մահվան կապակցությամբ»,- հայտնեց Հայկ Ալումյանը։

Այս որոշումը կայացվել է սեպտեմբերի 5-ին, իսկ արդեն սեպտեմբերի 6-ին երկրորդ որոշումն է կայացվել, որով նախատեսվում էր դադարեցնել քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի տղայի՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ։ Ըստ նրա՝ երկրորդ որոշումը, որով Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը ազատ արձակվեցին, ամբողջությամբ հիմնված է առաջին որոշման վրա․ «Ստացվում է, որ եթե Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է կատարել առաջին որոշմամբ, հետևաբար Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողություններում բացակայում է հանցակազմը»։

«Մենք ասացինք, որ անձը չի կարող մեղավոր ճանաչվել դիտավորյալ սպանության մեջ և այլ հանցագործությունների մեջ՝ քննիչի որոշմամբ։ Ասացինք, եթե դուք գտնում եք, որ Ավետիք Բուդաղյանը հանցագործություն է կատարել, ուրեմն գործն ուղարկեք դատարան, թող դատարանը որոշի։ Մեզ ասացին՝ ոչ, մենք այդ կարճման որոշումը բողոքարկեցինք։ Դատարաններում ոչ թե գործը քննվեց, այլ մեր բողոքը՝ կարճման որոշման դեմ։ Քրեական Վերաքննիչ դատարանը համաձայնեց մեզ հետ, որ Ավետիք Բուդաղյանը չպետք է մեղավոր ճանաչվի քննիչի որոշմամբ»,- նշեց նա։

Պաշտպանի տեղեկացմամբ՝ այս հիմքով քրեական գործը նորից հարուցվել է և քննվում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։

«Եթե քննիչները և դատախազները կհանգեն այն կարծիքին, որ Ավետիք Բուդաղյանն է մեղավոր, մենք չենք սահմանափակվի իրենց կարծիքով, այլ գործը կուղարկվի դատարան, որպեսզի դատավարությունը տեղի ունենա։ Եթե Ավետիք Բուդաղյանի դեպքում հակառակը պարզվի, դա կազդի երկրորդ որոշման վրա, հենց դա ենք մենք ձգտում անել։ Երբ Ավետիք Բուդաղյանը կարդարացվի, դրանից հետո պետք է վերանայվի Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի արդարացման որոշումը»,- ասաց նա։

Բուդաղյանների գործը նաև հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայկ Ալումյանի խոսքով՝ վերջին շրջանում ՄԻԵԴ-ից զգալի փաստաթղթեր են պահանջել, ինչը նշանակում է, որ գործի քննությունը բավականին լավ ընթացքում է։ ՄԻԵԴ-ում մեկ գանգատ է ուղարկվել, որտեղ վիճարկվում են ՔԿ-ի երկու որոշումները միասին։

«Մենք առանց դատարաններն անցնելու դիմեցինք ՄԻԵԴ, որովհետև ասացինք, որ կոնկրետ այս դեպքում դատական ատյաններն արդյունավետ չեն»,- նկատեց պաշտպանը։

Թեև գործը նախկինում ուղարկվել է ՄԻԵԴ, բայց ՀՀ-ում իրավիճակի փոփոխությունից հետո Հայկ Ալումյանը կարծում է, որ Հայաստանում մեծ շանսեր կան հաղթելու, և այդ հաղթանակի օրն ավելի տեսանելի է։

Հիշեցնենք, որ 2013թ․-ի հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց:    

Փաստի առթիվ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց, այդ թվում՝ սպանության հատկանիշներով:   Սակայն տեղի ունեցածից մոտ 3 ամիս անց պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշմամբ Խաչատրյանն ու Նիկողոսյանն ազատ արձակվեցին, ու նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Փոխարենը՝ մեղադրանք առաջադրվեց Արտակ Բուդաղյանին, ով, ըստ նախաքննական մարմնի, «սպանության սպառնալիքներ էր հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:    

Նշենք, որ դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր ճանաչեց և վճռեց Արտակ Բուդաղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 120 հազար դրամ տուգանք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին սպառնալու համար, սակայն, կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:    

Նշենք նաև, որ դեպքի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել էին նաև զենքեր․ «Զենքերի մի մասն արգելված էր: Քննությունը զանազան հնարքներով փորձեց ապացուցել, թե իբր դրանք թույլատրված զենքեր էին: Նույնիսկ կար ինքնաշեն մարտական ատրճանակ: Ո՞նց կարող էր ինքնաշեն զենքը լինել օրինական։ Հետո մի հատ տեղեկանք կարողացան ստեղծել, որ այդ ինքնաշեն ատրճանակն օրինական է։ Այսպիսի կեղծիքներով լեփ-լեցուն գործ է սա»,- ասաց Հայկ Ալումյանը։

Բուդաղյանների պաշտպանը նաև պահանջել է քննության առնել մի շարք ապացույցներ․ «Օրինակ՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ պարզ գրված է, որ դեպքի վայրի զննության ընթացքում այդ գործողությունը տեսանկարահանվել է, բայց այդ տեսագրությունը գործի մեջ չկա: Նախորդ քննիչի փաստարկը, թե թյուրիմացաբար են գրել, որ տեսանկարահանվել է, իրականում մենք տեսագրություն չենք կիրառել։ Պատկերացնո՞ւմ եք, որ տեսագրություն չկիրառվի, բայց շփոթմամբ գրեն, որ տեսագրություն է կիրառվել»,- եզրափակեց փաստաբանը։

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին (տեսանյութ)

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)

11:17 • 19/09

ԱԺ-ում մեկնարկել է պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը (ուղիղ)